AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 22:09:08 | 02 Սեպտեմբեր
ArmenPress
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Մարզային
2010-01-13
Դարբնիկում բացվեց մանկական կրթական կենտրոն
ԱՐՏԱՇԱՏ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Դարբնիկ համայնքում այսօր բացվեց մանկական կրթական կենտրոն: Այդ առթիվ կազմակերպված արարողությանը մասնակցեցին ՀՀ ԿԳ նախարարության, ԱՄՆ դեսպանատան, Արարատի մարզպետարանի ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մանկական կրթական կենտրոնը հիմնվել է «Մշակութային ադապտացում կրթության միջոցով-2» ծրագրի շրջանակներում` նպատակ ունենալով ծառայություններ մատուցել Դարբնիկ համայնքում վերաբնակեցված իրաքահայ ու ադրբեջանահայ գաղթականներին: «Ուրախալի է հատկապես այն հանգամանքը, որ բացի ներգաղթածներից նախակրթարան կայցելեն նաեւ համայնքի երեխաները»,- նշեց Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանը:
Նյութը դիտվել է  799 անգամ


2010-08-24 Դդմաշենի գրադարանում հյուրընկալվել են Գրողների միության նախագահ Լ.Անանյանը եւ մի խումբ գրողներ
ԳԱՎԱՌ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դդմաշեն գյուղում այսօր նշվեց գյուղի գրադարանի 55 ամյակը: Գրադարանի տարեդարձի միջոցառման պատվավոր հյուրերն էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Գագիկ Ստեփանյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, քարտուղար Հովհաննես Գրիգորյանը, ՀՀ մշակույթի նախարարության Հրատարակչական գործի գործակալության պետ Էդուարդ Միլիտոնյանը, «Ոգու ամրոց» գեղարվեստական գրքի հեղինակ Կարպիս Սուրենյանը: Միջոցառումը կրում էր «Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս եւ ո՞ւր ենք գնում» խորագիրը: 
2010-08-24 Գյումրիում սեպտեմբերի 8-ին կանցկացվի աշխատանքի տոնավաճառ
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում սեպտեմբերի 8-ին կանցկացվի աշխատանքի տոնավաճառ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց գործակալության աշխատանքի խորհրդատվության եւ տեղեկատվության բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը, նախնական տվյալներով տոնավաճառին կմասնակցեն շուրջ 35 գործատուներ, որոնք կներկայացնեն արտադրության, առեւտրի, սպասարկման եւ այլ ոլորտների թափուր աշխատատեղեր: 
2010-08-24 Նախադպրոցական հաստատություն` Քարինջում
ՎԱՆԱՁՈՐ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վորլդ-Վիժն» կազմակերպության նախաձեռնությամբ եւ շուրջ 1 մլն 150 հազար դրամ արժողությամբ շինանյութերի ներդրմամբ, «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Քարինջ համայնքում բացվել է նախադպրոցական ուսումնական հաստատություն, ուր արդեն հաճախում է 22 երեխա: Այն տեղակայվել է համայնքի նախկին մանկապարտեզի շենքում, ուր գտնվում է նաեւ գյուղապետարանը: Վերջինս հոգում է երեխաների սննդի եւ աշխատակիցների աշխատավարձերի վճարման հարցը: 
2010-08-24 Թափուր են մնում հանրապետության հեռավոր մարզերի գյուղերում առկա տեղերը
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքում, Արմավիրում, Վայոց Ձորում ուսուցիչների թափուր տեղեր չկան: Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը թափուր տեղերի վերաբերյալ դիմումներ մնացած գրեթե բոլոր մարզերից ստացել է. Գեղարքունիքից` 16 դիմում` ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ֆրանսերեն, պատմություն, անգլերեն առարկաների գծով, Արագածոտնից`վեց` քիմիա, կենսաբանություն, ռուսերեն, անգլերեն առարկաներից: Սյունիքից ստացվել է ինը, իսկ Շիրակի մարզից` յոթ դիմում`մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, հայոց լեզու առարկաներ դասավանդող ուսուցիչների թափուր աշխատատեղերի համար: Քիչ դիմումներ են ստացվել մնացած մարզերից: 
2010-08-23 Անտառային հրդեհներն սպառնալիք են դարձել Լոռու մարզի համար
ՎԱՆԱՁՈՐ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզպետարանում այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության Լոռու մարզի փրկարարական վարչության, անտառնտեսության, մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության ներկայացուցիչները ներկայացրեցին անտառային հրդեհների պատճառով Լոռու մարզում ստեղծված իրավիճակն ու ձեռնարկվող միջոցառումները: 
2010-08-23 Բարեգործական ակցիա՝ Գյումրիում
ԳՅՈՒՄՐԻ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում այսօր բարեգործական ակցիա էր կազմակերպել Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Շիրակի թեմի Գյումրիի ուսանողական միությունը: Դրա նպատակն էր օգնել գյումրեցի դպրոցահասակ երեխաներ ունեցող սոցիալապես անապահով ընտանքիներին` գրենական պիտույքների տրամադրմամբ: 
2010-08-23 Արագածոտնի մարզում 2010թ. առաջին կիսամյակում արձանագրվել է 235 հանցագործության դեպք
ԱՇՏԱՐԱԿ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզում այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է 235 հանցագործության դեպք: Նախորդ տարի այդ թիվը 173 էր: Ինչպես մարզի լրատվամիջոցների եւ պետական կառույցների լրատվական ծառայությունների աշխատակիցների հետ հերթական հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Գրիշա Բադալյանը, գրանցվել է միջին ծանրության 45 դեպք` անցյալ տարվա 25-ի դիմաց: Ծանր հանցագործությունները նվազել են` նախորդ տարվա 71-ի դիմաց կազմելով 52 դեպք: 
2010-08-21 Լուսակունքում կբացվի մանկապարտեզ
ԳԱՎԱՌ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում ընթանում են մանկապարտեզի հիմնանորոգման եւ բացման աշխատանքներ: Գյուղը մեկն է Գեղարքունիքի մարզի այն համայնքներից, որը նախադպրոցական հաստատություն չի ունեցել դեռեւս ԽՍՀՄ տարիներին: Ավելի քան 1600 բնակիչ ունեցող գյուղում անցած դարի 90- ական թվականներին սկսվել է մանկապարտեզի շենքի շինարարությունը, ինչը մինչ օրս կիսակառույց վիճակում է: 
2010-08-21 Թթուջուր գյուղում կառուցվում է դաշտամիջյան ճանապարհը գյուղին կապող կամուրջ
ԳԱՎԱՌ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն մեկուկես ամիս է, ինչ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական օժանդակությամբ եւ Թթուջրի գյուղապետարանի համապատասխան ներդրմամբ Գետիկ գետի վրա կառուցվում է դաշտամիջյան ճանապարհը գյուղին կապող կամուրջը: 
2010-08-21 Ուլյանովսկի մարզի մշակույթի օր` Շիրակում
ԳՅՈՒՄՐԻ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում օգոստոսի 20-ին անցկացվել է Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկի մարզի մշակույթի օր: Մինչ ռուսական մշակույթը հայ հանդիսատեսին ներկայացնելը` ՌԴ պատվիրակությունը մասնակցել է հայ-ռուսական բարեկամության խոհրդանիշ «Պատվո բլուր» հուշահամալիրի բացմանը: Ի դեպ, այս հուշահամալիրի ստեղծման գաղափարը ծնվել էր անցած տարի՝ Ուլյանովսկի մարզի պատվիրակության` Գյումրի կատարած այցի ընթացքում: 
2010-08-21 Լոռու մարզում օգոստոսին գրանցվել է հրդեհի 36 դեպք
ՎԱՆԱՁՈՐ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզում այս տարի, նախորդ տարվա համեմատությամբ, գրանցվել է հրդեհների աննախադեպ աճ: Տարվա ընթացքում արձանագրված 100 հրդեհներից 36-ը գրանցվել է օգոստոսին: 
2010-08-21 Թոքային հիվանդությունների ախտորոշման եւ բուժման վերանորգված կենտրոն` Վանաձորի թիվ 1 համաբուժարանում
ՎԱՆԱՁՈՐ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի թիվ 1 համաբուժարանում վերանորոգվել է թոքային հիվանդությունների ախտորոշման եւ բուժման կենտրոնը, հիմնադրվել է դեղորայքակայուն տուբերկուլյոզի կենտրոնացված դեղատուն, որը կծառայի Լոռու մարզի տուբերկուլյոզի բոլոր կաբինետներին: Այս ամենն իրականություն է դարձել շնորհիվ Տուբերկուլյոզի ազգային ծրագրի (ՏԱԾ)` աջակցությամբ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ու «ԲԱՍ» միջազգային բժշկական մարդասիրական կազմակերպության: Վերջինս իր գործունեությունը Հայաստանում սկսել է 1988-ի երկրաշարժից հետո, իսկ ներկայումս ՏԱԾ ծրագրին տրամադրում է տեխնիկական աջակցություն: 
2010-08-21 Լոռու մարզում այս տարի մրգի բերք գրեթե չի սպասվում
ՎԱՆԱՁՈՐ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզում գարնանային առատ անձրեւների, հեղեղների ու կարկտահարությունների հետեւանքով չեն ապահովվել գարնանանցանի միջին տարեկան ցուցանիշները: Եթե նախորդ տարի ցանվել էր 6000 տոննա կարտոֆիլ, 4000 տոննա հացահատիկ, ապա այս տարի այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 4000 եւ 1500 տոննա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանը, այս տարի մրգի բերք գրեթե չի լինի, քանի որ առատ անձրեւները նպաստել են միայն խոտածածկույթի լավ ձեւավորմանը եւ ազդել ծառերի բերքատվության վրա: 
2010-08-21 Լոռու մարզում գայլերի դեմ պայքարի անհրաժեշտություն կա
ՎԱՆԱՁՈՐ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզում հուլիսի կեսից հաճախակի են դարձել գայլերի հարձակման դեպքերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանը, նման դեպքեր են գրանցվել մարզի Դարպաս, Արջուտ, Քարաբերդ, Նոր Խաչակապ եւ Մեծ Պարնի համայնքներում, գազանների զոհ են դարձել տասնյակ մանր ու խոշոր եղջերավոր անասուններ: Մարդկային զոհեր, բարեբախտաբար, չեն եղել: 
2010-08-21 Պեղումներ` Իջեւանի Թեւրաքար բլրի վաղ բրոնզեդարյան ամրոցում
ԻՋԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը պեղումներ է իրականացնում Իջեւանի մերձակա Թեւրաքար բլուրում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց արշավախմբի ղեկավար, ինստիտուտի ավագ գիտաշխատող, Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի պրոֆեսոր Սիմոն Հմայակյանը, դեռեւս 2006 թվականին այս բլուրն իր կառուցվածքով ուշադրության էր արժանացել, եւ պեղումների արդյունքում հայտնաբերվել է վաղ բրոնզեդարյան ժամանակաշրջանի ամրոց: 
2010-08-20 Գավառում 125 անձ ստացավ ֆրանսերենի դասընթացի մասնակցության վկայական
ԳԱՎԱՌ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետարանի, Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի, «Ֆրանս ֆորմասիոն ինտերնասիոնալ» ուսուցողական եւ թարգմանչական կազմակերպության կողմից այսօր Գեղարքունիքի մարզից ֆրանսերեն սովորող 125 ուսանողներ ստացան ուսումնական կուրսն ավարտելու վկայականներ: Առաջին, երկրորդ եւ երրորդ մակարդակի 8 խմբի ուսանողներին այս տարվա ուսումնական շրջանն ավարտելու վկայականները հանձնեց «Ֆրանս ֆորմասիոն ինտերնասիոնալի» տնօրեն Լիլյա Շալունցը: 
2010-08-20 «Ինքնակամ եւ փաստաթղթերը չպահպանված բնակելի կառույցների օրինականացման կարգը» տեղեկատուի շնորհանդեսը` Գյումրիում
ԳՅՈՒՄՐԻ, 2Օ ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Ինքնակամ եւ փաստաթղթերը չպահպանված բնակելի կառույցների օրինականացման կարգը» տեղեկատուի շնորհանդեսը: Տեղեկատուն լույս է տեսել «Քաղաքական մշակույթի եւ համաձայնությունների զարգացման «Շիրակ կենտրոն»« հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ «Աղետի գոտու անօթեւանների հանրային իրազեկում ինքնակամ բնակելի կառույցների օրինականացման կարգի մասին եւ մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում: 
2010-08-20 Ոռոգումը` Արագածոտնի գյուղատնտեսության զարգացման կարեւորագույն խթան
ԱՇՏԱՐԱԿ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2010թ-ին կարկտահարությունները եւ տեւական անձրեւները մեծ վնաս են հասցրել Արագածոտնի մարզի գյուղատնտեսությանը: Մայիսի 4-21-ն ընկած ժամանակահատվածում կարկտահարությունից տուժել է մարզի 18 համայնք` 2011 հա ընդհանուր տարածքով: Վնասը կազմել է 1 մլրդ 935 մլն դրամ: 
2010-08-20 Վանաձորի երկու պետական բուհերը 2010-11 ուստարում կունենան 577 ուսանող
ՎԱՆԱՁՈՐ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի 21 բաժինն այս ուստարում կունենա 513 ուսանող` նախատեսված 719-ի դիմաց: Նախորդ տարի ընդունված դիմորդների թիվը 489 էր: Մրցակցությունը մեծ է եղել պատմություն` 60 տեղի համար` 61 ընդունվող, կառավարում` 25 տեղի դիմաց` 36, իրվագիտություն` 30 տեղի համար`42, բաժիններում: 
2010-08-20 Կրթական հաստատությունների հիմնանորոգման աշխատանքներ` Լոռու մարզում
ՎԱՆԱՁՈՐ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզում ընթանում են կրթական հաստատությունների հիմնանորոգման եւ կառուցման աշխատանքներ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, Հայաստանի սոցիալական ներդրումների եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամների միջոցներով: Նախատեսվում է ընթացիկ տարում իրականացնել մոտ 1 մլրդ 977 մլն 500 հազար դրամի աշխատանքներ: Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի պետ Վալերի Անտոնյանն «Արմենպրես»-ին հայտնեց, որ կրթօջախների հիմնանորոգման եւ վերակառուցման աշխատանքները, որոնց մի մասը կիրականացվի այս տարի, իսկ մյուսը` 2011թ-ին, չեն խանգարի ուսումնական գործընթացի կազմակերպմանը: 
Նախորդ  1  2  3  4  5  Հաջորդ