AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 03:07:07 | 30 Հուլիս
ArmenPress
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Հարցազրույցներ
2010-01-15
Տեսսա Հոֆման. «20-րդ դարի ընթացքում Ադրբեջանի հայերը երեք անգամ ենթարկվել են ցեղասպան գործողությունների»
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լրանում է Բաքվում հայերի ցեղասպանության 20 տարին. այս կապակցությամբ հայ լրագրողների հարցերին պատասխանել է գերմանացի հայտնի իրավապաշտպան, Բերլինի Ազատ Համալսարանի գիտաշխատող Տեսսա Հոֆմանը:
Նյութը դիտվել է  909 անգամ


2010-07-28 Մ. Մարտելի. «Ժողովրդական դիվանագիտու-թյունը հակամարտությունների կարգավորման արդյունավետ ուղիներից մեկն է»
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակամարտությունների լուծման այսպես կոչված` «ժողովրդական դիվանագիտության» ուղու, ինչպես նաեւ Կովկասում առկա հակամարտությունների լուծման հեռանկարների մասին «Արմենպրես»-ը զրուցել է Իտալիայի «Associazione Nazionale Dirigenti Scolastici»-ի (Գիտնականների ազգային ասոցիացիա) նախագահ, միջազգային հարաբերությունների մասնագետ Մատեո Մարտելիի հետ: 
2010-07-27 Ա. Շաքարյան. «Միջազգային հանրությունը` որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կասեցման մեղավոր, տեսնում է Թուրքիային»
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2010թ-ի սեպտեմբերի 12-ին Թուրքիայում սպասվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Հանրաքվեի էության եւ դրա հնարավոր հետեւանքների մասին «Արմենպրես»-ը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Արտակ Շաքարյանի հետ: 
2010-07-26 Ֆրանկո Վակարի. «Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից միայն կարող է մեղմել այն ցավը, որն իր մեջ կրում է հայ ժողովուրդը»
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնֆլիկտների հետեւանքով առաջացած հոգեբանական խնդիրների, ինչպես նաեւ ցեղասպանության հոգեբանական հետեւանքների մասին «Արմենպրես»-ը զրուցել է իտալացի հոգեբան, «Rondine Cittadella della Pace» ասոցիացիայի նախագահ Ֆրանկո Վակարիի հետ: 
2010-07-23 Տիգրան Սարգսյան. «Համատեղ ջանքերով կկարողանանք մեր առջեւ ծառացած բոլոր խնդիրները լուծել»
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր պատասխանել է հայաստանյան հինգ հեռուստաընկերությունների հարցերին: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ: 
2010-07-23 Հ. Գալֆայան. «Պետք է ամեն կերպ խթանել սփյուռքի երիտասարդությանը, որպեսզի վերջինս այցելի Հայաստան»
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքում եւ հայրենիքում հայապահպանության, ինչպես նաեւ մայրենիի պահպանության եւ լեզվի արդի խնդիրների մասին «Արմենպրեսը»-ը զրուցել է Սորբոնի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր պոլսահայ Հիլդա Գալֆայանի հետ: 
2010-07-21 Երիտասարդ աստղագետների միջազգային դպրոցի դասընթացները կանցկացվեն սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 2-ը
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) Երիտասարդ աստղագետների միջազգային ամառային դպրոցն իր դասընթացներն այս տարի կանցկացնի Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում, սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 2-ը: Իսկ թե այս տարվա դասընթացներն ինչո՞վ կառանձնան նախորդներից, «Արմենպրես»-ը պարզել է Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, դպրոցի կազմակերպիչ Արեգ Միքայելյանից: 
2010-07-21 «ՄԱԿ-ի Կամավորներ» ծրագրի առաջնային նպատակը մարդկանց համախմբումն է զարգացման մարտահրավերների շուրջ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՄԱԿ-ի Կամավորներ» ծրագիրը Հայաստանում գործում է 2008 թ-ի օգոստոսից, որի առաջնային նպատակը մարդկանց համախմբումն է զարգացման մարտահրավերների շուրջ: Ծրագրի շրջանակներում իրականացված գործունեության, նպատակների ու հեռանկարների մասին Է «Արմենպրես»-ի զրույցը «ՄԱԿ-ի Կամավորներ» ծրագրի ղեկավար Սարա Սանգոյի հետ: 
2010-07-19 Գունար Բերգդալ. ««Ոսկե ծիրան»-ը ստեղծում է կինեմատոգրա- ֆիստական եղբայրություն»
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում կայացած «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի, ինչպես նաեւ հայ եւ համաշխարհային կինեմատոգրաֆի արդի խնդիրների մասին «Արմենպրես»-ը զրուցել է հայտնի շվեդ կինոգետ եւ կինոռեժիսոր Գունար Բերգդալի հետ: 
2010-07-19 Սամսոն Պանյանը՝ «Կրիմսկիե վոլնի» միջազգային մրցույթ- փառատոնի հաղթող
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 23-28-ը Ուկրաինայի Ֆեոդոսիա քաղաքում տեղի ունեցավ երիտասարդ տաղանդների «Կրիմսկիե վոլնի» միջազգային մրցույթ- փառատոնը: Հայաստանն այդ մրցույթում ներկայացնում էր Սամսոն Պանյանը, ով արժանացավ «Պրոֆի» անվանակարգի առաջին մրցանակին: Սամսոն Պանյանը ծնունդով Չարենցավանից է եւ արդեն շատ անգամներ է Հայաստանը ներկայացրել միջազգային մրցույթներում` բազմիցս արժանանալով առաջին մրցանակների: Մրցույթի մանրամասների շուրջ Է «Արմենպրես»-ի զրույցը Սամսոն Պանյանի հետ: 
2010-07-17 Վլ. Զախարով. «Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորագույն խնդիրը տեղեկացվածությունն է»
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ խնդրին առնչվող այլ հարցերի շուրջ «Արմենպրեսը»-ը զրուցել է ռուս փորձագետ Վլադիմիր Զախարովի եւ դատավոր, կարսեցիների ժառանգ Ալեքսանդր Տոնկոնոժենկոյի հետ: 
2010-07-15 Յ. Վանդել. «ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը կարեւոր գործունեություն է ծավալում մի շարք բնագավառներում»
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենի տեղակալ եւ Բրատիսլավայի ՄԱԶԾ տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Յենս Վանդելը վերջերս այցելել էր Հայաստան` նպատակ ունենալով իր հայաստանյան գործընկերների հետ քննարկել մեր երկրում զարգացման նորարարական ուղղություններին, համայնքային զարգացմանը, ցածր ածխածնային տնտեսության զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ փորձել նոր մեխանիզմներ մշակել էներգիայի նոր աղբյուրներ գտնելու շուրջ: 
2010-07-15 Լ. Անանյան. «Առանց գրագետ սերնդի երկիրն ապագա չի ունենա»
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից հայ գրականության խնդիրների շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի հետ: 
2010-07-09 Շ. Քոչարյան. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ նրա բնակչության անվտանգության երաշխքիները չպետք է լինեն ավելի պակաս, քան այսօր Է»
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պատասխանել է «Իրավունք» թերթի հարցերին: Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ, որն «Արմենպրես»-ին է տրամադրել ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը. 
2010-07-08 Ավտոմատ հեռախո-սախցիկներն արդիական են
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայումս Երեւանի, ինչպես նաեւ մարզերի տարբեր հատվածներում տեղադրված են ավտոմատ հեռախոսներ, որոնք, թվում է, բջջային հեռախոսների տարածմանը զուգահեռ պետք Է սպառած լինեին իրենց անհրաժեշտությունն ու գործածությունը: Թեմայի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել Է «ԱրմենՏել» ընկերության մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանի հետ: 
2010-07-05 Միհրան Դաբաղ. «Ցեղասպա-նության հարցը միայն հայության խնդիրը չէ, այլ` համայն մարդկության»
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքում եւ ՀՀ-ում բնակվող հայության մեջ Հայոց ցեղասպանության խնդրի ընկալումների մասին «Արմենպրես»-ը զրուցել է Գերմանիայում բնակվող մեր հայրենակից, Ցեղասպանության եւ Սփյուռքի ինստիտուտի տնօրեն Միհրան Դաբաղի հետ: 
2010-07-02 Ս. Երիցյան. «Օրենսդրական բացի պատճառով Լեզվի պետական տեսչությունը չի կարողանում վարչական իրավախախտումներ արձանագրել եւ դատական գործ հարուցել»
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ «Գովազդի մասին» օրենքը սահմանում է, որ մեր հանրապետությունում գովազդի լեզուն հայերենն է: Նույն հոդվածով էլ սահմանվում է` այդ դրույթը չի տարածվում օտար լեզուներով տպագրվող թերթերի, հատուկ հրատարակությունների, ապրանքանիշերի եւ մակնիշերի վրա: Օրենսդրական այս բացն էլ օգտագործում են օտարալեզու անվանումներ ունեցող կազմակերպությունները` նշելով, թե օտարալեզու ցուցանակներն իրականում իրենց ապրանքանիշերն են: Օրենսդրական այս բացի մասին էլ «Արմենպրես»-ը զրուցել է Լեզվի պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Սերգո Երիցյանի հետ: 
2010-07-01 Ֆիլմերի շարք` նվիրված 1988-1992 թթ. Ադրբեջանում եւ Արցախում տեղի ունեցած հայկական ջարդերին
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղակատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ, թարգմանվել է լրագրող Մարինա Գրիգորյանի ֆիլմերի շարքը` իր եւ Ազգային ժողովի պատգամավոր Լարիսա Ալավերդյանի համահեղինակությամբ: Դրանք «Սովորական ցեղասպանություն» խորագրով փաստագրական ֆիլմեր են, որոնք պատմում են 1988-1992 թթ. Ադրբեջանում եւ Արցախում տեղի ունեցած հայկական ջարդերի ու ցեղասպանության մասին: Ֆիլմերի ռեժիսոր, լրագրող Մարինա Գրիգորյանի հետ էլ այդ թեմայով զրուցել է «Արմենպրես»-ը: 
2010-06-30 Ֆ. Ռոշբլուան. «ԼՂՀ-ն միայն մեկ բան է պահանջում` ապրել, եւ կունենա զարգանալու բոլոր միջոցները»
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստատեսությանը: 
2010-06-29 Մ. Սարգսյան. «Անխափան ջրամատա-կարարումը «Երեւան-Ջուր»-ի ուշադրության ու հսկողության կենտրոնում է ամբողջ տարվա ընթացքում»
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երեւանում ամռանը եղանակի տաքացմանը զուգահեռ առաջացող ջրամատակարարման խնդիրները «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է «Երեւան-Ջուր» ՓԲԸ-ի լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանը: 
2010-06-26 Լ. Անանյան. «Հայաստան-Սփյուռք գրական կամուրջը ամենաբանուկն է եւ ամենակայացածը»
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունիսի 28-ից հուլիսի 2-ը «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի Հայ գրականության օրերի շրջանակներում կկազմակերպվի Գրողների համահայկական 5-րդ համաժողովը: «Արմենպրես»-ի խնդրանքով համաժողովի մասին իր մեկնաբանությունները տվեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: 
  1  2  3  Հաջորդ