2010-02-05
ՀՀ ԱԺ-ի եւ ԱՄՆ ՄԶԳ-ի միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթիդեր Չիման այսօր ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Միջոցառմանը ներկա էր նաեւ Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: Աժ նախագահ Հ. Աբրահամյանի խոսքով, ստորագրված հուշագիրն ՀՀ ԱԺ-ի եւ ԱՄՆ-ի նոր համագործակցության սկզիբն է, որը կխթանի երկկողմ նոր ծրագրերի իրագործմանը:
Նյութը դիտվել է 242 անգամ
Ծառայությունը կակտիվացվի 2010թ.–ի հունվարի երկրորդ կեսից։
Այս նութը ամբողջությամբ տեսնելու համար անհրաժեշտ է ուղարկել
կարճ հաղորդագրություն (SMS)
2010-03-13 Վ.Հովհաննիսյանը հիշեցնում է, որ ԼՂ հիմնահարցը հայ-ադրբեջանական տարածքային վեճ չէ, այն ժողովրդի ինքնորոշման խնդիր է
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը հայ-ադրբեջանական տարածքային վեճ չէ, այն ժողովրդի ինքնորոշման խնդիր է: Այսօր հրավիրված ասուլիսին նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմակցության ղեկավար, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի հատուկ զեկուցող Գորան Լենմարկերի` օրերս Հայաստանում արած այն հայտարարությանը, թե ԼՂ հարցի կարգավորման բանակցային սեղանի շուրջ վերջինիս մասնակցությունը նպատակահարմար չէ, Վ.Հովհաննիսյանն ասաց, որ սա նորություն չէ, քանի որ տարիներ առաջ Լենմարկերը հանդես է եկել նման տեսակետով:
2010-03-13 Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի օգտին քվեարկել են ծնունդով Թուրքիայից երեք շվեդ խորհրդարանականներ
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի Ռիկսդագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի օգտին քվեարկել է ծնունդով Թուրքիայից երկու ասորի եւ մեկ քուրդ խորհրդարանական: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Sabah» օրաթերթը, այս մասին հարցազրույցներից մեկում ասել է Շվեդիայի Ռիկսդագի թուրք պատգամավոր Մեհմեթ Քափլանը, որը բանաձեւի քվեարկության ժամանակ լքել էր նիստերի դահլիճը: Նրա խոսքով, բանաձեւին կողմ են քվեարկել Ռիկսդագի «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցությունից ազգությամբ ասորի Իբրահիմ Բայլանը եւ Յլմազ Քերիմոն, «Ժողովրդական» կուսակցությունից` ազգությամբ քուրդ Գյուլան Ավջնը:
2010-03-13 ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյանը կմեկնի Բեռլին եւ Փարիզ
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 15-ին պաշտոնական այց կկատարի Բեռլին: Ինրպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳ նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, մարտի 16-ին Էդվարդ Նալբանդյանը կայցելի Փարիզ, որտեղ հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
2010-03-12 Չինաստանի դեսպանը Հայաստանի ԱԳ նախարար Է.Նալբանդյանին է հանձնել հավատարմագրերի պատճենը
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ասյօր ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Թիան Չանչունին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նախարար Է.Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում մեծ կարեւորություն են տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը եւ հույս հայտնել, որ դեսպան Չանչունին կարեւոր ներդրում կունենա երկու երկրների միջեւ համագործակցության հետագա ընդլայնման եւ խորացման գործում:
2010-03-12 Ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր նշելու մասին օրինագիծ կքննարկվի Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում
ԼՈՆԴՈՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ից եւ Շվեդիայից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ կքննարկվի նաեւ Անգլիայի Համայնքների պալատում: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», թուրքական «Cihan», «Zaman», «InternetHaber» լրատվական միջոցները հայտնել են, որ Համայնքների պալատի 12 պատգամավորների ստորագրությամբ ստեղծված հանձնաժողովը ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր պաշտոնապես նշելու մասին պահանջը ուսումնասիրության է վերցրել հունվարին: Պատգամավոր Էնդրյու Դիսմորի առաջնորդությամբ շարունակվող Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ուսումնասիրությանն աջակցում են պատգամավորներ Բոբ Սպինկը, Ջոն Աուստինը, Նեյլ Գեռադը, Մարտին Քաթոնը, Դոն Ֆոսթերը, Էնդրյու Մակքինլավը, Ջերեմի Քորբինը, Էնդրյու Ջորջը եւ Ստեֆեն Փոունդը:
2010-03-12 Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշին
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը միջխորհրդարանական երկխոսության ծավալման գործում եւ որ խորհրդարանական դիվանագիտությունը կարեւոր դեր է խաղում միջազգային հարաբերությունների ժամանակակից համակարգում:
2010-03-12 Անկարան զգուշացրել է Վաշինգտոնին, որ «չի հպատակվի` Հայոց ցեղասպանության օրինագծի ճնշումներին»
ԱՆԿԱՐԱ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված մինչեւ ապրիլի 24-ը քայլ չկատարելու հայտարարությունն անելուց հետո Անկարան Վաշինգտոնին զգուշացրել է, որ «երբեք չի հպատակվի Հայոց ցեղասպանության օրինագծի կապակցությամբ Թուրքիային նկատմամբ ճնշումներին»: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»` վկայակոչելով թուրքական «Սաբահ» թերթը, Անկարան մի ուղերձ էլ հղել է Երեւանին, որում ասվում է, որ «պետք է տեր կանգնել 88 տարի հետո երկու երկրների միջեւ ստորագրված արձանագրություններին»: Ըստ թերթի, թուրքական կողմը դրանով կոչ է արել Հայաստանին` արձանագրությունների վավերացման համար «վերադառնալ դրանց նախկին կարգավիճակին»:
2010-03-12 Քաան Սոյակ. «Թուրքիայի կառավարարությունում եւ խորհրդարանում խոսում են Ադրբեջանի կողմից իրենց մենակ թողնելու մասին»
ԲԱՔՈՒ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կառավարարությունում եւ խորհրդարանում խոսում են Ադրբեջանի կողմից իրենց մենակ թողնելու մասին: Նման համոզմունք է հայտնել թուրք-հայկական գործարար խորհրդի համանախագահ Քաան Սոյակը` հայտարարելով, որ «Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի դեմ պայքարում, դրությունը խիստ լրջանալու պատճառով Ադրբեջանը պետք է օգնի Թուրքիային»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ենի մուսավաթ»-ը գրել է, որ Ք.Սոյակը Վաշինգտոնից զանգահարել է թերթի խմբագրին եւ հայտնել ցեղասպանության օրինագծի դեմ պայքարում Ադրբեջանի կողմից Թուրքիային աջակցության մասին իր նկատառումները:
2010-03-12 Ա. Կիրակոսյան. «Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ-ի որոշման մեջ որեւէ նախապայման չկա»
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի դիրքոշումն առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու սկզբունքն է, ինչն էլ արացոլված է ստորագրված արձանագրություններում»,- Երեւանում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 73-րդ Ռոուզ-Ռոութ եռօրյա սեմինարի ընթացքում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: ՀՀ փոխարտգործնախարարի խոսքով, արձանագրություների ստորագրումից հետո Թուրքիան սկսել է խոսել նախապայմանների լեզվով:
2010-03-12 Լեհաստանի վարչապետ Դ. Տուսկն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի ուղեկցությամբ այսօր այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նա ծաղիկներ դրեց 1915թ-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
2010-03-12 Օրեր առաջ կասեցվել է Հայաստանի սահմանը խախտելու ադրբեջանական կողմի հերթական փորձը
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրեր առաջ արձանագրվել է Հայաստանի սահմանը խախտելու ադրբեջանական կողմի հերթական դեպքը: Դիվերսիոն հետախուզական խումբը, որը Հայաստանի տարածք էր ներխուժել հետախուզական գործունեություն ծավալելու, տեղեկություններ հայթայթելու նպատակով, վնասազերծվել է: Ի դեպ, նմանատիպ խմբերը պարբերաբար զբաղվել են նաեւ անասնագողությամբ:
2010-03-12 Ըստ Ս. Ֆրեյզերի` ՀՀ ՍԴ-ի` հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ որոշման մեջ նախապայման չկա
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական հարաբերություններում հիմնական խնդիրն Ադրբեջանի բացասական վերաբերմունքն է. միայն այդ երկիրն է դատապարտում հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը: Երեւանում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 73-րդ «Ռոուզ-Ռոութ» եռօրյա սեմինարում նման կարծիք հայտնեց Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբին Ֆրեյզերը: Նրա խոսքով, Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուց առաջ Թուրքիան թյուր ըմբռնում է ունեցել եւ չի պատկերացրել այս հարցի վերաբերյալ Ադրբեջանի վերաբերմունքը` մտածելով, որ ադրբեջանցիները չեն կարող իրեն կանգնեցնել Հայաստանի հետ հարաբերություններում:
2010-03-12 ԼՂՀ նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր ստորագրել է «Հանրաքվեի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Ակցիզային հարկի մասին» ԼՂՀ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ԼՂՀ օրենքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից
2010-03-12 Բ. Ֆասիե. ««Մադրիդյան սկզբունքները» մնալու են որպես ԼՂ խնդրի լուծման գլխավոր գործիք»
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջերս ԼՂ հակամարտության կողմերին են ներկայացրել լրացուցիչ առաջարկություններ, սակայն 2007-ին շրջանառության մեջ դրված «Մադրիդյան սկզբունքները» մնալու են որպես խնդրի լուծման գլխավոր գործիք: Երեւանում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 73-րդ «Ռոուզ-Ռո» եռօրյա սեմինարում այս մասին տեղեկացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Նա ներկաներին եւս մեկ անգամ ներկայացրեց «Մադրիդյան սկզբունքները», որը, նրա խոսքով, հիմնված է Հելսինկյան եզրափակիչ ակտի, ազգերի ինքնորոշման իրավունքի եւ սահմանների անձեռնմխելիության սկզբունքների վրա:
2010-03-11 ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությունը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշը եւ ԵԱՀԿ ԽՎ պատվավոր նախագահ, վեհաժողովում ԼՂ հարցով հատուկ զեկուցող Գորան Լենմարկերն այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Հյուրերը մեկ րոպե լռությամբ հարգել են նախորդ դարասկզբի մեծագույն ոճրի` Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակը: