2010-02-08
«Արտաշատ» ԲԿ-ի տուբերկուլյոզի բաժանմունքում առաջնակի հիվանդների թիվն ավելացել է 20 տոկոսով
ԱՐՏԱՇԱՏ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արտաշատ» ԲԿ-ի տուբերկուլյոզի բաժանմունքում նախորդ տարի նկատվել է ստացիոնար բուժում ստացողների թվի ավելացում: Ընդհանուր հիվանդների թիվը եղել է 63, որից 30-ն` առաջնակի: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց բաժանմունքի բաժնի վարիչ Ատոմ Առաքելյանը, 2007թ-ի համեմատ առաջնակի հիվանդների թիվն ավելացել է 20 տոկոսով: Մինչեւ 30 տարեկան հիվանդների թիվը գրեթե ամեն տարի կազմում է 70 տոկոս, 10 տոկոսը ծերերն են, իսկ մնացածը՝ մինչեւ 14 տարեկան երեխաները, որոնք անմիջապես ուղեգրվում են Աբովյանի հանրապետական կլինիկական տուբ. հիվանդանոց:
Նյութը դիտվել է 168 անգամ
Ծառայությունը կակտիվացվի 2010թ.–ի հունվարի երկրորդ կեսից։
Այս նութը ամբողջությամբ տեսնելու համար անհրաժեշտ է ուղարկել
կարճ հաղորդագրություն (SMS)
2010-03-17 Ուժեղ քամիները եւ վարարումները վնասներ են պատճառել ՀՀ մարզերի համայնքներին
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում մարտի 15-ին գրանցված ուժեղ քամիների եւ առատ տեղումների հետեւանքով վնասվել են մի շարք գյուղերի բնակելի տների եւ հասարակական շինությունների տանիքներ, էլեկտրական սյուներ: Ախուրյան գետի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրալցվել են մի շարք գյուղերի տների նկուղներ, ջրածածկվել հողամասեր, վարելահողեր, քանդվել է Առափի գյուղի հետիոտնային կամուրջն ամբողջությամբ, ավտոմեքենաների երթեւեկության համար նախատեսված կամուրջը` մասամբ:
2010-03-17 Գեղարքունիքի մարզում խոզերի աֆրիկյան ժանտախտի կանխարգելման նպատակով հայտարարված է կարանտին
ԳԱՎԱՌ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում խոզերի աֆրիկյան ժանտախտի կանխարգելման նպատակով հայտարարված է կարանտին: Ստորագրվել եւ գործողության մեջ է դրվել Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի որոշումը` «Ճամբարակի տարածաշրջանում խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության կանխարգելման միջոցառումների մասին»: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանից, հաշվի առնելով հարեւան Տավուշի մարզից Գեղարքունիքի Ճամբարակի տարածաշրջան խոզերի ժանտախտի թափանցման վտանգը` 2 մարզերի միջեւ ստեղծվել են հիվանդության կանխարգելման եւ հետազոտության գոտիներ մինչեւ 10 կիլոմետր շառավղով:
2010-03-17 Քամին եւ հեղեղումները վնասներ են պատճառել Գեղարքունիքի համայնքներին
ԳԱՎԱՌ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել են ուժեղ քամիներ, օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում: Մարտի 15-ի լույս 16-ի գիշերը 3 ժամ անընդմեջ քամին, ըստ Գավառի օդերեւութաբանական կայանի տվյալների, ունեցել է 20 մետր-վայրկյան արագություն: Գրանցվել է ուժեղ ամպրոպ եւ հորդ անձրեւ, ինչը բնորոշ չէ Գեղարքունիքի մարզի կլիմային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայությունում, ուժեղ քամիները վնասներ են պատճառել Հայրավանք գյուղի տնտեսություններին: Որոշակի ընդմիջումներով հոսանքազրկվել են Գավառ քաղաքի թաղամասերը: Եղել են նաեւ հեղեղումներ:
2010-03-17 Առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին Արարատի մարզից կմասնակցի 76 դպրոցական444
ԱՐՏԱՇԱՏ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին Արարատի մարզից կմասնակցի 76 դպրոցական: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզպետարանի կրթության վարչության գլխավոր մասնագետ, դպրոցական առարկայական օլիմպիադայի պատասխանատու Ալբերտ Պետրոսյանը, հանրապետական փուլը կկայանա մարտի 19-ից մայիսի 9-ը Երեւանում, Էջմիածնում եւ Բյուրավանում: Նշենք, որ այս տարի առաջին անգամ օլիմպիադա է անցկացվել «Հայ եկեղեցու պատմություն» առարկայից: Ա. Պետրոսյանը, ամփոփելով արդյունքները, ասաց, որ այդ առարկայից աշակերտները չեն ցուցաբերել բարձր արդյունքներ: Նման գնահատականներ են արձանագրվել նաեւ «Ինֆորմատիկայից», ինչը, ըստ Ա. Պետրոսյանի, բացատրվում է դասավանդող մասնագետների ոչ բավարար գիտելիքներով, առարկայի դժվարությամբ:
2010-03-17 Գեղարքունիքում Մեծ հայրենականում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձը կնշվի մեծ շուքով
ԳԱՎԱՌ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզպետարանում` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձի տոնակատարությունների կազմակերպման հանձնաժողովի անդրանիկ նիստում, ներկայացվել է մարզպետի կողմից հաստատված տոնական միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը: Հանձնաժողովի նախագահի տեղակալ, փոխմարզպետ Արտուշ Ղուկասյանի ներկայացնելուց հետո ծավալվել են քննարկումներ:
2010-03-17 Սյունեցի 71 աշակերտ կմասնակցի դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին
ԿԱՊԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երեւանում մարտի 19-ից մինչեւ մայիսի 10-ը կայանալիք դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին Սյունիքի մարզից կմասնակցի 71 աշակերտ: Օլիմպիադայի մարզային փուլին 15 առարկայից մասնակցել է 445 աշակերտ մարզի բոլոր չորս` Կապանի, Գորիսի, Սիսիանի եւ Մեղրու տարածաշրջաններից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության գլխավոր մասնագետ Նորա Ասատրյանը, հաղթող ճանաչված 120 աշակերտից 39-ը արժանացել է առաջին, 41-ը` երկրորդ եւ 40-ը` երրորդ կարգի դիպլոմների:
2010-03-17 Շիրակի մարզում 2009 թ-ին ոռոգվող հողատարածքների մակերեսն ավելացել է 40 հեկտարով
ԳՅՈՒՄՐԻ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում 2009 թ-ին ոռոգվող հողատարածքների մակերեսը նախորդ տարիների համեմատ ավելացել է 40 հեկտարով՝ ի հաշիվ Ախուրյան համայնքում կառուցված նոր ներտնտեսային ցանցի: Անցած տարի վերանորոգվել են Կամո, Բենիամին, Արեւշատ, Նոր Կյանք համայնքների ջրհան կայանները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը, նոր ներտնտեսային ցանցը վերականգնվել է նաեւ Ջաջուռում՝ 1100 մ երկարությամբ:
2010-03-17 Հիմնանորոգվում է Գավառի բժշկական կենտրոնը
ԳԱՎԱՌ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Հիմնանորոգվում է Գավառի բժշկական կենտրոնը: Այն 2009 թ-ին վերակազմավորվել է «Գավառի ծննդատուն» եւ «Գավառի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերությունների միավորման արդյունքում` համաձայն Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Կարապետյանը, միայն քաղաքի երկու բուժհաստատությունների միավորման պարագայում Համաշխարհային բանկը պետք է տրամադրեր հիմնանորոգման ամբողջ գումարը՝ 710 միլիոն դրամ:
2010-03-17 Լճաշենի ճանապարհը շահագործման կհանձնվի այս տարի
ԳԱՎԱՌ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լճաշենի ճանապարհը կասֆալտապատվի եւ շահագործման կհանձնվի այս տարի: Սեւանի մակարդակի բարձրացման հետեւանքով դեռ անցած տարվանից ջրածածկման վտանգի տակ էր հայտնվել Սեւան-Գավառ ավտոմայրուղու Լճաշենի 2 կիլոմետրանոց հատվածը: Ճանապարհահատվածի հետագա շահագործումն ապահովելու համար անցած տարվա ամռանը սկսվել են ճանապարհի բարձրացման եւ կառուցապատման աշխատանքները: Այս հատվածում ժամանակավորապես դադարեցվել էր երթեւեկությունը, ինչը մի քանի ամիս իրականացվում էր շրջանցիկ, ոչ այնքան բարվոք ճանապարհով: Իսկ ահա արդեն բարձրացված եւ կառուցապատված ճանապարհով երթեւեկությունը վերաբացվել է անցած տարվա դեկտեմբերին՝ այս ամռանը նորից փակելու պայմանով, քանի որ շինարարական աշխատանքները վերջնական ավարտին պետք է հասցվեին միայն 2011 թվականին:
2010-03-17 Վանաձորում պակասել է երաժշտական դպրոց հաճախողների թիվը
ՎԱՆԱՁՈՐ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Վանաձորում պակասել է երաժշտական դպրոց հաճախողների թիվը: Քաղաքի գուսան Զաքարյանի անվան թիվ 5 երաժշտական դպրոցն աշակերտների պակասի պատճառով 2009 թ-ին միացվել է Էդվարդ Կզարթմյանի անվան թիվ 1 երաժշտական կրթօջախին: Դպրոցը, որն ունի 165 աշակերտ, գործում է շենքային վատթար պայմաններում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց երաժշտական դպրոցի տնօրեն Ներսես Եթիմյանը, հնարավոր է, նաեւ դա է երաժշտական դպրոց հաճախողների թվի կրճատման պատճառը:
2010-03-16 Մարտի 15-ին ուժեղ քամին մեծ վնասներ է հասցրել Շիրակի մարզի Արթիկի, Անիի եւ Ախուրյանի համայնքներին
ԳՅՈՒՄՐԻ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 15-ին ուժեղ քամին մեծ վնասներ է հասցրել Շիրակի մարզի Արթիկի, Անիի եւ Ախուրյանի տարածաշրջանների համայնքներին: Մարզի փրկարարական վարչությունը եւ Շիրակի մարզպետարանը վնասների մասին ահազանգ ստացել է Արեւիկ, Գուսանագյուղ, Շիրակավան, Աղին, Լուսաղբյուր, Այգաբաց, Առափի, Հովտաշեն, Արեւիկ, Բենիամին, Լուսակետ, Գետք համայնքներից: Քամին քշել է տների, դպրոցների, մշակույթի տների, նախակրթարանների տանիքներ, անասնագոմեր, կոտրել ապակիներ: Վնասվել են էլեկտրասյուներ, հոսանքալարեր, գազատարներ:
2010-03-16 Տավուշի մարզում ժանտախտից սատկել է 174 գլուխ խոզ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզում արձանագրվել է խոզի ժանտախտ, ինչի հետեւանքով արդեն սատկել է 174 գլուխ խոզ: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը հիշեցրեց, որ ժանտախտ էր գրանցվել նաեւ 2007 թվականին եւ, ըստ մասնագետների, ներկայիս վարակը դրա հետեւանքներն են: Ըստ նախարարի` ՀՀ կառավարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է ժանտախտի կանխարգելմամբ:
2010-03-16 Ուժեղ քամին Արագածոտնում տանիքներ է պոկել
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում մարտի 15-ին գրանցված ուժեղ քամու հետեւանքով պոկվել է Գայի փողոցի թիվ 3 շենքի 4-րդ հարկի պատշգամբի տանիքը` վտանգ սպառնալով անցորդներին: Դեպքի վայր մեկնած փրկարարների ուժերով 6 քմ մակերեսով տանիքն ապամոնտաժվել է եւ իջեցվել:
2010-03-16 Վարդաբլուրում կկայանա համայնքապետի արտահերթ ընտրություն
ԱՇՏԱՐԱԿ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղում մարտի 28-ին տեղի է ունենալու համայնքնապետի ընտրություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ընտրությունը արտահերթ է, իսկ պատճառը նախկին համայնքապետ Գեւորգ Գալստյանի վաղաժամ մահն է:
2010-03-16 «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Արարատի մարզում կմաքրվի 56 կմ 628 մ դրենաժակոլեկտորային ցանց
ԱՐՏԱՇԱՏ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Արարատի մարզի համայնքներում սկսվել են ցամաքուրդների (դրենաժներ) մաքրման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի պետ Հայկազ Տերտերյանը, աշխատանքները նախատեսված է առայժմ իրականացնել մարզի 30 համայնքում մինչեւ 2011թ-ի նոյեմբեր: Ծրագրով նախատեսվում է նաեւ համայնքների թվի ավելացում: Կմաքրվի ընդհանուր առմամբ 56 կմ 628 մ դրենաժակոլեկտորային ցանց:
2010-03-15 «Սկսնակ գործարարի ձեռներեցության աջակցություն» ծրագիրը մեկնարկեց Արտաշատում
ԱՐՏԱՇԱՏ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) Արարատի մարզային մասնաճյուղում այսօր մեկնարկեց 14-օրյա դասընթաց` «Սկսնակ գործարարի ձեռներեցության աջակցություն» ծրագրով: Դասընթացները կանցկացնեն «3R ստրատեգիա» խորհրդատվական ընկերության մասնագետները:
2010-03-15 Արտակարգ իրավիճակներ Սյունիքում` հորդառատ անձրեւների պատճառով
ԿԱՊԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքում շարունակվող հորդառատ անձրեւների պատճառով աձանագրվում են արտակարգ իրավիճակների դեպքեր: Մասնավորապես, Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ գյուղի Ղազարի գետի հորդացման հետեւանքով ջրերը լցվել են ափամերձ տների նկուղներն ու գոմերը, ողողել տնամերձ հողամասերը` մեծ վնասներ հասցնելով գյուղացիներին:
2010-03-15 Կապանում միջոցներ են ձեռնարկվում խմելաջուրն անվտանգ դարձնելու համար
ԿԱՊԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երրորդ օրն է` Կապանին մատակարարվող խմելաջուրը պղտոր է` մուգ հողագույն: Նման երեւույթ միշտ էլ Կապանում արձանագրվել է գարնանը` հորդառատ անձրեւներից հետո: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ սկսված ձնհալի, ինչպես նաեւ վերջին օրերին տեղացող հորդառատ անձրեւների հետեւանքով մաքրման կայան մուտք գործող ջրի ծավալները զգալիորեն մեծացել են, մինչդեռ կայանը նախատեսված չէ նման քանակության ջրի համար: Ներկայումս ամեն ինչ արվում է բնակչությանը մատակարարվող ջուրն անվտանգ դարձնելու համար:
2010-03-15 Գեղարքունիքում նախապատրաստվում են Մեծ հայրենականի 65-րդ տարեդարձի միջոցառումներին
ԳԱՎԱՌ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը հաստատել է Մեծ հաղթանակի 65-րդ տարեդարձի միջոցառումները մարզում անցկացնելու ծրագիր-ժամանակացույցը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզպետարանից, վերջինիս աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կողմից ներկայացված ծրագիրը նախատեսում է Մեծ հայրենականի մասնակից վետերանների, զոհվածների այրիների հաշվառում, վետերանների մեծարում եւ պարգեւատրում, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանների տարածքների բարեկարգում, կանաչապատում, մարզի հանրակրթական դպրոցներում «Մենք հաղթանակի սերունդներ ենք» խորագրով շարադրության մրցույթի կազմակերպում, տոնական համերգների կազմակերպում համայնքներում, շախմատի մեծահասակների մարզային առաջնության անցկացում: