AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 18:03:29 | 12 Մարտ
ArmenPress
Վրացի նկարչին ձերբակալել են ազգային արժույթի կեղծման համար  Կայացավ սփյուռքահայ գրող Գրիգոր Հոթոյանի «Ճաճանչներ» բանաստեղծությունների եւ երգերի ժողովածուի շնորհանդեսը  Ա. Կիրակոսյան. «Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ-ի որոշման մեջ որեւէ նախապայման չկա»  Տիգիպկո. «Ուժեղ Ուկրաինա»-ն պատրաստ Է համագործակցել բոլոր մակարդակներով բարեփոխումներ անցկացնելու համար  Ռուսաստանցի սահմանապահներն ուկրաինացի գործընկերներից ընդունել են ԱՊՀ-ի երկրների «Հաղթանակի Էստաֆետը»  Ռուսաստանը եւ Հնդկաստանը 29 ՄիԳ-29Կ կործանիչների մատակարարման պայմանագիր են ստորագրել  Հայաստանում 2009թ-ին նորածիններին ավելի հաճախ տվել են Անի եւ Նարեկ անունները  ՀՀ ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է կեղծ ձեռնարկատիրական գործունեության դեպքեր  2009թ-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին մարդասիրական օգնության կարգով Հայաստան է ներմուծվել 8 610.7 տոննա ապրանք  Մարտի 9-12-ն արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 48,648,573, վաճառվել 62,542,057 դոլար 
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Պաշտոնական
2010-02-08
Սերժ Սարգսյանը փետրվարի 9-ին եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 9-ին եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Միացյալ Թագավորություն մեկնող պատվիրակության կազմում են Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Նյութը դիտվել է  326 անգամ


2010-03-12 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հ.Աբրահամյանն ընդունել է Լեհաստանի վարչապետ Դ. Տուսկին
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին: Ողջունելով բարձրաստիճան հյուրին` ԱԺ նախագահը նշել է, որ հայ- լեհական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, եւ, որպես խորհրդարանի նախագահ, ամեն ինչ անելու է, որ դրանք ավելի զարգանան: 
2010-03-12 Ստորագրվել է «Հայաստանի եւ Լեհաստանի կառավարությունների միջեւ տնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկօրյա աշխատանքային այցով այսօր առավոտյան Երեւան է ժամանել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Լեհաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությանը եւ առանձնազրույց ունեցել Դոնալդ Տուսկի հետ, որից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում: 
2010-03-12 ՀՀ նախագահն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Լեհաստանի վարչապետին
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: 
2010-03-11 ՀՀ ԱԺ նախագահը ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահին
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ԵԱՀԿ ԽՎ պատվավոր նախագահ Գորան Լենմարկերը, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնը, ԵԱՀԿ ԽՎ նախագահի խորհրդական Հեյտոր Ռոմանան եւ պաշտոնատար այլ անձինք: 
2010-03-11 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «Ֆիգարո»-ին
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Հանրապետություն պաշտոնական այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «Ֆիգարո»-ին: 
2010-03-11 Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստից առաջ դիմելով կառավարության անդամներին, նա ասել է. «Բոլոր նախարարներին այսօր հանձնարարում եմ հետեւյալը. յուրաքանչյուրդ ձեր հսկողության տակ վերցրեք միջնաժամկետ ծախսային ծրագիրը, որը պետք է համադրեք հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի հետ: 
2010-03-11 ՀՀ նախագահի հրամանագրով Լ. Սարգսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-ին հրամանագիր է ստորագրել Լեւոն Սարգսյանին Թունիսի Հանրապետությունում եւ համատեղության կարգով Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Լեւոն Սարգսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։ 
2010-03-10 Ելիսեյան պալատում կայացել է ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ն.Սարկոզիի հետ
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ելիսեյան պալատում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր` սա Սերժ Սարգսյանի եւ Նիկոլա Սարկոզիի երկրորդ հանդիպումն էր: Նախագահների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2008 թ. նոյեմբերին, Հայաստանի Հանրապետության նախագահի` Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում: Ելիսեյան պալատում կայացած դիմավորման պաշտոնական արարողությանը հաջորդել է նախագահների առանձնազրույցը: Այնուհետեւ, ի պատիվ Հայաստանի Հանրապետության նախագահի` Նիկոլա Սարկոզիի կողմից տրվել է պաշտոնական ճաշ: 
2010-03-10 ՀՀ նախագահի հրամանագրով Ժանսեմը եւ Տոնինո Գուերան պարգեւատրվել են Պատվո շքանշանով
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հայ-ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշա¬նա¬կալի ավանդի համար, ինչպես նաեւ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ ֆրանսահայ անվանի նկարիչ Հովհաննես Միրիջանի Սեմերջյանին (ԺԱՆՍԵՄ) Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին: 
2010-03-10 Գործարարության աջակցման խորհրդի նիստում քննարկվել են Միասնական տեղեկատվական բանկի ստեղծման եւ կատարելագործման ուղղությամբ առաջարկներ
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունում այսօր տեղի է ունեցել Գործարարության աջակցման խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստում քննարկվել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր: 
2010-03-10 ՀՀ վարչապետը կարեւորել է Ասիական զարգացման բանկի ծրագրերը Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը Կենտրոնական եւ Արեւմտյան տարածաշրջանի դեպարտամենտի փոխտնօրեն Վերներ Լիպակի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Ասիական զարգացման բանկի հետ հարաբերությունների խորացումը եւ ընդլայնումը: 
2010-03-09 ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը ստորագրել է ԱԺ ընդունած «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքը18
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 6-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: 
2010-03-09 Հայաստան կժամանի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությունը
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 10-ի երեկոյան Հայաստան կժամանի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Պատվիրակությանը կընդունի նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը: 
2010-03-09 ՀՀ վարչապետ Տ.Սարգսյան ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի նորանշանակ դեսպան Զ.Ռաչինսկիին
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի նորանշանակ դեսպան Զդիսլավ Ռաչինսկիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին ՀՀ կառավարությունում` վարչապետը շնորհավորել է նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու առթիվ եւ մաղթել արգասաբեր գործունեություն: 
2010-03-09 ՀՀ նախագահը Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Ա. Գյուլին
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ այսօր ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ՀՀ նախագահը Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իր անունից անկեղծ ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին եւ զոհվածների հարազատներին: 
2010-03-09 Տ. Սարգսյանն ընդունել է «Ֆերմերների ազգային միավորման» խորհրդի անդամներին
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Ֆերմերների ազգային միավորման» խորհրդի անդամներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին եւ ընդգծելով հանդիպման կարեւորությունը` վարչապետը նշել է. «Այսօրվա մեր հանդիպումը նվիրված է գյուղատնտեսության ոլորտի եւ, մասնավորապես, անասնապահության խնդիրներին: Տիկին Ծառուկյանի խնդրանքով մենք հավաքվել ենք, որպեսզի քննարկենք, թե ինչ պրոբլեմներ եք դուք տեսնում ոլորտում, որոնք են առաջնահերթ խնդիրները եւ պետության անելիքները, որպեսզի կարողանանք 2010 թ. անասնաբուծության ոլորտում ապահովել լուրջ առաջընթաց»: ՖԱՄ խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Տիգրան Սարգսյանին կառավարության կողմից գյուղատնտեսության բնագավառի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար: 
2010-03-09 ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը այսօր պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա: ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավոր, հայ-ֆրանսիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, պաշտոնատար այլ անձինք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, մարտի 10-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Ելիսեյան պալատում կհուրընկալի Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզին: Երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգը, միջազգային եւ տարածաշրջանային հրատապ խնդիրներ: Ի պատիվ Հայաստանի նախագահի` Ֆրանսիայի նախագահի անունից կտրվի պաշտոնական ճաշ: Երկու երկրների ղեկավարները հանդես կգան նաեւ մամուլի ասուլիսով: 
2010-03-08 ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ուղերձում ասվում է. 
2010-03-06 ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը նամակ է հղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ն.Փելոսիին
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հավիկ Աբրահամյանը նամակ է հղել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նամակում ասված է. «Մեծարգո տիկին նախագահ, Հայաստանում մեծ ուշադրությամբ եւ հուզմունքով էինք հետեւում Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 1915թ. Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումներին: Գոհունակությամբ արձանագրեցինք քվեարկության արդյունքները: 2010թ. մարտի 4-ի քվեարկությունը ոչ միայն բարոյական տուրք է հայ ժողովրդին, այլ նաեւ արդարացի պատասխանն է նախորդ դարասկզբին մարդկության առջեւ գործած ոճրագործությանը: 
2010-03-06 Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է սերբ աշխարհահռչակ կինոռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցային
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է սերբ աշխարհահռչակ կինոռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, անվանի կինոռեժիսորը Հայաստանում առաջին անգամ է: Երեւանում մարտի 5-ին կայացել է նրա ղեկավարած “The No Smoking Orchestra” խմբի համերգը: «Հաճույք է Ձեզ հյուրընկալել հայկական հողում: Ձեր այցելությունը նշանակալի իրադարձություն է մեր երկրի համար: Մեր ժողովուրդները պատմական ճակատագրով պայմանավորված շատ ընդհանրություններ ունեն, եւ Ձեր արվեստն ու երաժշտությունը հոգեհարազատ են մեր ժողովրդին»,- ասել է Նախագահ Սարգսյանը: 
  1  2  3  4  5  Հաջորդ