AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 22:09:24 | 02 Սեպտեմբեր
ArmenPress
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Մարզային
2010-02-08
2009 թվականին Գյումրիի բյուջեի եկամուտները ծրագրի համեմատ կատարվել են 77 %-ով
ԳՅՈՒՄՐԻ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2009 թվականին Գյումրիի բյուջեի եկամուտները ծրագրի համեմատ կատարվել են 77 %-ով, բյուջե պակաս է մուտքագրվել 497 մլն դրամ: Ծրագրի շեղման հիմնական պատճառը գույքահարկի եւ ոչ հարկային եկամուտների գծով մուտքերի թերակատարումներն են: Նմանատիպ թերակատարումներ արձանագրվել են անօրինական շինությունների օրինականացման, հողի վարձակալության, աղբի դիմաց վարձավճարների, տեղական տուրքերի պատճառով:
Նյութը դիտվել է  305 անգամ


2010-09-02 Հարգանքի տուրք Արագածոտնում` ամերիկյան ռազմական օդանավի ավիավթարի զոհերի հիշատակին
ԱՇՏԱՐԱԿ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշենը սեպտեմբերի 2-ին հյուրընկալեց ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներին` դեսպան Մարի Յովանովիչի ղեկավարությամբ: Առիթն այս տարածքում 52 տարի առաջ տեղի ունացած ամերիկյան ռազմական օդանավի ավիավթարի զոհ դարձած 17 զինվորների հիշատակը հարգելն էր: Դեպքը պատահել է 1958 թվականի սեպտեմբերի 2-ին: Այդ օրվանից տասնամյակներ են անցել, բայց աղետի մասին հիշողությունները չեն խամրում: Ամեն տարի այդ օրն օդանավի ընկած վայրում կատուցված հուշարձան-խաչքարը մարդաշատ է լինում, հարգանքի տուրք է մատուցվում զոհերի հիշատակին: 
2010-09-02 Շահագործման հանձնվեց Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոցի շենքը
ՎԱՆԱՁՈՐ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտելիքի, գրի եւ դպրության օրը Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի 109-ամյա միջնակարգ դպրոցում նշվեց այսօր` դպրոցի վերակառուցված շենքի բացման հանդիսավոր արարողությամբ. երեկ այստեղ դեռ ընթանում էին նախապատրաստական վերջին աշխատանքները: Ռուսական համագործակցության դաշնային գործակալության ներկայացուցչության նախաձեռնությամբ, Հայաստանում ՌԴ-ի դեսպանատան աջակցությամբ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հատկացրած միջոցներով հիմնովին վերակառուցված դպրոցն ապահովված է ժամանակակից դպրոցական սարքավորումներով, այդ թվում` նաեւ ինտերակտիվ եւ դիստանցիոն ուսուցման համար նախատեսված, ունի համակարգչային դասարան` իր 10 նոր համակարգիչներով: 
2010-09-02 Հրդեհն Ադրբեջանի սահմանամերձ տարածքներից անցել է Տավուշ
ԻՋԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Աչաջուր գյուղի Խունամ հանդամասում սեպտեմբերի 1-ին հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել հրշեջ ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչությունից, պարզվել է, Ադրբեջանի սահմանամերձ տարածքներում վառվել են հնձած արտեր, եւ կրակը տարածվել է դեպի հայկական տարածք, որի արդյունքում հրդեհվել է մոտ 15 հեկտար` հիմնականում խոտհարք: Կրակը մարվել է մոտ հինգ ժամ հետո` սեպտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը, ժամը 2:50-ին: 
2010-09-02 ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Շիրակի մարզում կանցկացնեն «բաց դռների օր»
ԳՅՈՒՄՐԻ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում սեպտեմբերի 5-13-ը կանցկացվի «բաց դռների օր» ԱՄՆ-ից ժամանած բժիշկների մասնակցությամբ` Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության, Միացյալ համահայկական հիմնադրամի եւ ԱՄՆ «Երեխաների սնուցում» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ: 
2010-09-02 Պետպատվերից դուրս շինաշխատանքներ` Սյունիքում
ԿԱՊԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի 16 համայնքում պետպատվերից դուրս, այլ կազմակերպությունների ընդգրկմամբ, իրականացվում է 21 ծրագիր, որի արդյունքում մարզում լուծում կստանան սոցիալական եւ բնակչության կենսապահովման հետ կապված մի շարք հիմնահարցեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, 2010թ. առաջին կիսամյակում վերոնշյալ ծրագրերի գծով կատարվել են 751 մլն 115 հազ. դրամի կառուցման եւ հիմնանորոգման աշխատանքներ: 
2010-09-02 ՏԻՄ ընտրություններ` Այգեզարդ եւ Գոռավան համայնքներում
ԱՐՏԱՇԱՏ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի տարածաշրջանի Այգեզարդ եւ Արարատի տարածաշրջանի Գոռավան համայնքներում սեպտեմբերի 19-ին կանցկացվեն համայնքի ղեկավարի ընտրություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ Աշոտ Վարդանյանը, ընտրություններին իրենց թեկնածությունն են առաջադրելԱյգեզարդի գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Արթուր Մանվելյանը եւ Գոռավանի գյուղապետ Արսեն Բազիկյանը, դարձյալ ՀՀԿ-ից: 
2010-09-01 Օջալան. «Թուրքիայի իշխանության ներկայացուցիչների հետ անցկացված բանակցությունները տեղի են ունեցել պետության անունից»
ՍՏԱՄԲՈւԼ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) նախկին առաջնորդ Աբդուլա Օջալանը, ով ցմահ բանտարկություն է անցկացնում Ստամբուլի մոտ գտնվող Իմրալի կղզու բանտում, հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչների եւ իր միջեւ անցկացված բանակցությունները տեղի են ունեցել թուրքական պետության անունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը: Փաստաբանների միջոցով փոխանցված Օջալանի հայտարարությունը տարածել է քրդական տեղեկատվական «Ֆըռաթ» գործակալությունը: 
2010-09-01 Անվճար դասագրքեր` սյունեցի ծնողազուրկ եւ սոցիալապես անապահով աշակերտներին
ԿԱՊԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դասագրքերի շրջանառու հիմնադրամի օգնությամբ այս տարի եւս սյունեցի դպրոցականները հիմնականում կապահովվեն դասագրքերով: Որոշ չափով դասագրքերի պակաս կզգացվի միայն տարրական դասարաններում: 2010-2011 ուստարվա համար արդեն մարզ է տեղափոխվել 47 անուն 22 430 կտոր վարձավճարով տրվող դասագիրք: Մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության տվյալներով` մարզի ծնողազուրկ, սոցիալապես անապահով մի շարք երեխաներ այս տարի եւս Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հովանավորությամբ դասագրքեր կստանան անվճար: Անցած տարի նման հովանավորությունից օգտվել է 380 աշակերտ: 
2010-09-01 Արարատի մարզում ավելացել է առաջին դասարանցիների թիվը
ԱՐՏԱՇԱՏ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս ուսումնական տարում Արարատի մարզի դպրոցներ հաճախեցին 34 հազար 034 աշակերներ: Ըստ նախնական տվյալների` առաջին դասարանցինեի թիվը 3 377 է, որը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են 136-ով: Դպրոցները մարզում 112-ն են, որոնցից չորսը` ավագ, 16-ը հիմնական եւ 92-ը` միջնակարգ: 
2010-09-01 Գիտելիքի օրվա առթիվ Արտաշատի դպրոցներ է այցելել Արարատի մարզպետը
ԱՐՏԱՇԱՏ, 1 ՍԵՊՏԵՄՆԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ուսումնական տարվա առաջին օրվա կապակցությամբ աշակերտներին եւ ուսուցիչներին շնորհավորելու նպատակով Արտաշատի թիվ 1 դպրոց էին այցելել Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Անահիտ Հակոբյանը, գլխավոր մասնագետ Ալբերտ Պետրոսյանը, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, քաղաքապետարանի կրթության բաժնի աշխատակիցներ, ՆԳ Արտաշատի մարզային վարչության պետ Մարգար Մելքոնյանը, այլք: 
2010-09-01 2010-2011 ուստարում Շիրակի մարզում առաջին դասարան է հաճախելու 3300 աշակերտ
ԳՅՈւՄՐԻ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն այսօր նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ աշակերտներին անձամբ շնորհավորելու նպատակով այցելեց Գյումրու թիվ 2 եւ թիվ 7, Ախուրյանի թիվ 1 դպրոցներ: Դպրոցներում մարզպետն, իր շնորհավորական ուղերձը հղելով աշակերտներին, առանձնացրեց նրանց, ովքեր նոր ուսումնական տարում առաջին անգամ են ոտք դնում դպրոց կամ բարձրագույն ուսումնական հաստատություններ: 
2010-09-01 Գեղարքունիքի 128 հանրակրթական հաստատությունում 2010թ-ին կուսանի 32 հազ. 622 աշակերտ
ԳԱՎԱՌ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի 128 հանրակրթական հաստատություններում այս ուսումնական տարում կուսանի 32 հազար 622 աշակերտ: Այսօր նրանց առաջ իր դռները բացեց 106 միջնակարգ, 15 հիմնական, 2 տարրական, 3 ավագ, 1 հատուկ դպրոց, եւ Սեւանի արհեստագործական ուսումնարանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Հասմիկ Շահբազյանը, ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ Գեղարքունիքի մարզում առաջին օրն ուսուցիչները դասարաններ են մտել երդման արարողությունից հետո: 
2010-09-01 Պ. Պռոշյանի անվ. դպրոցի համար սեպտեմբերի 1-ը նշանավորվեց կրթօջախի բակում վիպասանի կիսանդրու տեղադրմամբ
ԱՇՏԱՐԱԿ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշտարակի Պ. Պռոշյանի անվան դպրոցի համար սեպտեմբերի 1-ը նշանավորվեց կրթօջախի բակում վիպասան Պերճ Պռոշյանի կիսանդրու տեղադրմամբ: Ինչպես այսօր կիսանդրու բացման հանդիսավոր արարողության ժամանակ «Արմենպրես»-ին ասաց դպրոցի նորանշանակ տնօրեն Նունե Մովսիսյանը, սա մեծ իրադարձություն է դպրոցի պատմության մեջ: 
2010-09-01 Սյունիքում ավելացել է առաջին դասարանցիների թիվը
ԿԱՊԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզում 2010-2011 ուստարում ավելացել է առաջին դասարանցիների թիվը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանը, սեպտեմբերի 1-ին մարզի հանրակրթական եւ գիշերօթիկ դպրոցներ նախնական տվյալներով հաճախել է 1682 երեխա, նախորդ ուստարվա 1643-ի փոխարեն: 
2010-09-01 Շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների պլան` Կապանի համար
ԿԱՊԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապան քաղաքը 2011թ-ից կունենա Շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների պլան: Ծրագիրը նախաձեռնել է «Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ֆինանսավորմամբ: Այդ նպատակով օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը Կապանի քաղաքապետարանում անցկացվել է ուսուցողական դասընթաց` նվիրված պլանի մշակման մեթոդաբանությանը: 
2010-08-31 «Բաց դռների օր» ակցիայի շրջանակներում Շիրակի մարզում բուժզննում է անցել 963 քաղաքացի
ԳՅՈՒՄՐԻ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 27-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ Շիրակի մարզի բուժհաստատություններում անցկացված «Բաց դռների օր» ակցիայի շրջանակներում բուժզննում է անցել 963 քաղաքացի: Շիրակի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Ղազարյանի տեղեկացմամբ` բժշկական հետազոտությունների հնարավորություն ունեին ինչպես Գյումրիի, այնպես էլ տարածաշրջանների բնակիչները: 
2010-08-31 ԳՊՀ-ն պատրաստ է նոր ուսումնական տարվան
ԳԱՎԱՌ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի պետական համալսարանն այս տարի արդեն նշում է իր 18-րդ սեպտեմբերի մեկը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը նշեց, որ 12 բաժինների համար ունեցել են 288 դիմորդ, որից 203-ն են հաղթահարել ընդունելության քննությունների շեմը: Միակ բաժինը` Էկոլոգիական քիմիան է եղել, որի դիմորդները չեն կարողացել հաղթահարել քննությունները` հավաքելով անբավարար միավորներ: «Սա չի նշանակում, որ բնագիտական ֆակուլտետը կփակվի, մյուս տարիներին նորից կհայտարարվի ընդունելություն եւ կունենանք դիմորդներ»,- հավելեց ԳՀՊ ռեկտորը: 
2010-08-31 Ոռոգման համակարգի բարելավում` Արագածոտնում
ԱՇՏԱՐԱԿ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզում առաջիկա տարիների կբարելավվի ոռոգման համակարգի ներքին ցանցը: Այդ նպատակով «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» ծրագրում 2010-11 թվականներին ընդգրկված է 13 համայնք. աշխատանքների ընդհանուր արժեքը 567 մլն 472 հազար դրամ է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզպետարանից, կատարվելու են երրորդ կարգի ոռոգման համակարգերի ներտնտեսային ցանցերի վերանորոգումներ կամ նոր ջրատարերի կառուցում: 
2010-08-31 ՀՀ-ում ՌԴ դեսպանատան նախաձեռնությամբ հիմնանորոգվել է Ֆիոլետովո գյուղի ռուսական դպրոցը
ՎԱՆԱՁՈՐ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան նախաձեռնությամբ եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ֆինանսավորմամբ հիմնանորոգվել է Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի ռուսական դպրոցը: Այս կրթօջախը կառուցվել է 1969թ-ին եւ վերջին անգամ վերանորոգվել է 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո, Վոլգոգրադից ժամանած շինարարների կողմից: Այս տարվա հիմնանորոգմանը մասնակցել են նաեւ դպրոցի տեխնիկական աշխատողները, Ֆիոլետովոյի եւ հարեւան Մարգահովիտ գյուղի 10 բնակիչ, իսկ որոշ աշխատանքների`նաեւ դպրոցի ուսուցիչները: 
2010-08-31 Բարեկարգվում է Վանաձորի Տարոն-4 թաղամասի հարակից գերեզմանատունը
ՎԱՆԱՁՈՐ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի Տարոն-4 թաղամասում շուտով կավարտվեն Տավրոս թաղամասի հարակից գերեզմանատան հենապատի կառուցման աշխատանքները, ինչի համար համայնքային բյուջեից հատկացվել է 8 մլն դրամ: Արդյունքում՝ մասամբ փակ գերազմանատունը, որտեղ նոր տեղեր չեն հատկացվում, պարսպով կառանձնացվի փողոցից, կկառուցվի մայթ, բացի գլխավորից կլինեն նաեւ այլ մուտքեր, քանի որ հենապատը բավական երկար տարածք է ընդգրկում: 
  1  2  3  4  5  Հաջորդ