2010-02-08
Ուկրաինայում կայացած ընտրությունների արդյունքներն արտացոլում են քաղաքացիների կամքի արտահայտումը
ԿԻԵՎ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահական ընտրությունները համապատասխանում Էին ընտրական իրավունքի նորմերին, դրանց արդյունքներն արտացոլում են քաղաքացիների կամքի արտահայտումը: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովից դիտորդների հայտարարության մեջ:
Նյութը դիտվել է 132 անգամ
Ծառայությունը կակտիվացվի 2010թ.–ի հունվարի երկրորդ կեսից։
Այս նութը ամբողջությամբ տեսնելու համար անհրաժեշտ է ուղարկել
կարճ հաղորդագրություն (SMS)
2010-03-19 Իռլանդիայում մանկապիղծ քահանայի զոհին վճարել են լռության համար
ՄՈՍԿՎԱ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իռլանդիայի կաթոլիկ եկեղեցում նոր սկանդալ Է բորբոքվում: Մանկապիղծ քահանայի զոհին 12 հազար ֆունտ ստեռլինգ են վճարել լռության համար: Աղջնակին, որի անունը չի հայտնվում, քահանան տասը տարի բռնաբարել Է, իսկ նա այնքան ահաբեկված Է եղել, որ լռել Է այնքան ժամանակ, մինչեւ լրացել Է նրա 18 տարին:
2010-03-19 Իսրայելցիներին ու պաղեստինցիներին 24 օր են տվել բանակցությունները վերսկսելու համար
ՄՈՍԿՎԱ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելցիներին ու պաղեստինցիներին 24 օր են տվել բանակցությունները վերսկսելու համար: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված Է մերձավորարեւելյան «քառյակի» նախարարական նիստի ամփոփիչ հայտարարության մեջ, որն ընթերցել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: «Բանակցությունները պետք Է հարգվեն: Դա կարեւոր քայլ Է առանց նախապայմանների բանակցությունների վերսկսման ճանապարհին»,-նշվում Է փաստաթղթում:
2010-03-19 Վան Ռոմպեյը եւ Բառոզուն «բաժանել են լիազորությունները» G8-ի եւ G20-ի գագաթնաժողովներում
ԲՐՅՈՒՍԵԼ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի մշտական նախագահ (Եվրամիության 27 երկրների ղեկավարների լիազոր կոլեգիա) Հերման վան Ռոմպեյը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն համաձայնության են հասել միջազգային գագաթնաժողովներում Եվրամիության նեկայացուցչության օպտիմալացման շուրջը: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրամիության գործադիր իշխանության ներկայացուցիչ Պիա Առնեքիլդե Հանսենը:
2010-03-19 Նիգերիան Լիբիայից դեսպանին հետ Է կանչել Մուամար Քադաֆիի արտահայտություններից հետո
ԼՈՆԴՈՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերիան իր դեսպանին Լիբիայից հետ Է կանչել երկիրը երկու անկախ պետությունների բաժանելու՝ լիբիական հեղափոխության ղեկավար Մուամար Քադաֆիի առաջարկությունից հետո: Ինչպես հաղորդել Է Մեծ Բրիտանիայի Բի բի սի հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան, Նիգերիայի արտաքին գործերի նախարարությունը Քադաֆիի խոսքը գնահատել Է որպես «անպատասխանատու»: Քադաֆին այս շաբաթ առաջարկել Էր Նիգերիան բաժանել երկու անկախ պետությունների՝ մահմեդական եւ քրիստոնեական՝ կանխելու համար երկրի կենտրոնական մասում ցանկացած նոր արյունահեղություն հակամարտող խմբերի միջեւ:
2010-03-18 Խոշոր զորային գործողություն Է սկսվել Աֆղանստանի Ղանդահարի նահանգում
ՔԱԲՈՒԼ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույս հինգշաբթի օրվա գիշերը զորային գործողություն Է սկսվել Աֆղանաստանի Ղանդահարի հարավային նահանգում, որին մասնակցում են մի քանի հազար աֆղան եւ օտարերկրացի զինծառայողներ: Այդ մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հաղորդել Է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության մի աղբյուր: Գործակալության զրուցակցի խոսքով, սա արդեն երկրորդ խոշոր զորային գործողությունն Է, որն այս տարվա սկբզից ի վեր ՆԱՏՕ-ի զորակազմը ձեռնարկում Է երկրի հարավում:
2010-03-18 Ֆինանսական խնդիրներ ունեցող երկրներին եվրոգոտուց բացառելու Մերկելի առաջարկը փոթորկել Է շուկաները
ԼՈՆԴՈՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Եվրամիությունում եւ աշխարհի շուկաներում իսկական փոթորիկ Է առաջացրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունն այն մասին, թե անհրաժեշտ Է ընդունել Եվրամիության նոր օրենք, որը թույլ կտա եվրոգոտուց բացառել այն երկրները, որոնք չեն կարողանում կատարել Մաաստրիխտի համաձայնագրերով ստանձնած իրենց ֆինանսատնտեսական պարտավորությունները: Ինչպես այսօր նշել Է բրիտանական Բի Բի Սի ռադիոկայանը, կանցլերի հայտարարությունը երկյուղներ Է ծնել, որ Եվրամիությունը կարող Է կրկնել նախկին ԽՍՀՄ-ի ճակատագիրը եւ արդեն տեսանելի ապագայում փլուզվել անդամ երկրների միջեւ տնտեսական հակասությունների բեռան տակ:
2010-03-18 ՄԱԿ. 2010 թվականին աֆղանական ափիոնի արտադրությունը չի կրճատվի
ՄԱԿ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում հերոինի համար գլխավոր հումք հանդիսացող ափիոնի կակաչի արտադրության մասշտաբները 2010 թվականին չեն կրճատվի, քանի որ շատ գյուղացիներ օրինական գյուղատնտեսական մշակաբույսերի գների անկման պատճառով ամենայն հավանականությամբ կվերադառնան դրա աճեցմանը: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված Է Անվտանգության խորհրդին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի զեկույցում:
2010-03-18 Օբամա. Իսրայելը մնում Է ԱՄՆ-ի «մերձավորագույն դաշնակիցը»
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը մնում Է Միացյալ Նահանգների «մերձավորագույն դաշնակիցը»: Չորեքշաբթի երեկոյան «Ֆոքս» հեռուստաընկերությունում կայացած հարզացրույցի ընթացքում այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Սակայն «երբեմն բարեկամները կարող են տարաձայնություններ ունենալ», հավելել Է նա: Սպիտակ տան ղեկավարը խոստովանել Է, որ Իսրայելի ներքին գործերի նախարարի ձեռնարկած գործողություններն «օգուտ չեն բերել» պաղեստինցիների եւ իսրայելացիների միջեւ բանակցությունների վերսկսման գործին: Խոսքը վերաբերում Է այն հայտարարությանը, որտեղ ասվել Է Արեւելյան Երուսաղեմում լրացուցիչ 1,6 հազար միավոր բնակարան կառուցելու Իսրայելի ղեկավարության մտադրության մասին:
2010-03-18 2009 թվականին զոհվել են ռեկորդային թվով խաղաղ աֆղաններ
ՄԱԿ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թալիբների վարչակարգի անկման պահից ի վեր անցյալ տարին Աֆղանստանում ողբերգական ռեկորդ Է սահմանել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի քանակով, ընդ որում զոհված խաղաղ բնակիչների ավելի bան մեկ քառորդն սպանվել Է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գլխավորած միջազգային ուժերի գործողությունների հետեւանքով: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված Է Անվտանգության խորհրդի համար ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի զեկույցի մեջ:
2010-03-18 Ծերությունից վախը բացասաբար Է ազդում առողջության վրա
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ տարիներին ծերության մասին բացասական պատկերացումը կարող Է ժամանակի ընթացքում վատ հետեւանքներ ունենալ առողջության համար, ինչը վկայում են ԱՄն-ում անցկացված մի ամբողջ շարք հետազոտություններ: Դրանց արդյունքների մասին պատմվում Է ամերիկյան «Բոստոն գլոբ» թերթի նյութերից մեկում:
2010-03-18 Հայիթիում երկրաշարժի զոհ Է դարձել ավելի քան 222 հազար մարդ
ՄՈՍԿՎԱ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժը 222 հազար 570 մարդու կյանք Է խլել եւ 5,6 մլրդ եվրո գումարի նյութական վնաս հասցրել: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, նշվում Է Սանտո Դոմինգո Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաքում տեղի ունեցող խորհրդաժողովում տարածված զեկույցում:
2010-03-18 Սոմալացի ծովահենների հարձակումների թիվը 2009 թվականին ավելացել Է 95 տոկոսով
ԼՈՆԴՈՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2009 թվականին Սոմալիի ափերի մոտ ծովահենների ակտիվությունը նախորդ տարվա համեմատ զգալիորեն աճել Է: Ինչպես հաղորդում Է բրիտանական Բի Բի Սի հեռուստառադիոկորպորացիան, այդ մասին ասված Է Սոմալիի նկատմամբ հսկողության խմբի հրապարակված զեկույցում, որը հետեւում Է այդ երկրին զենքի մատակարարման արգելքի կատարմանը:
2010-03-18 Իրաքի վարչապետը նախկին վարչապետից առաջ Է անցել խորհրդարանական ընտրություններում
ԷԼ ՔՈՒՎԵՅԹ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքիի «Օրենքի պետություն» կոալիցիան կրկին առաջ Է անցել նախկին վարչապետ Այադ Ալաուիի՝ իրեն հետեւող «Ալ Իրաքիա» ազատական-հայրենասիրական դաշինքից՝ վերջինիս գերազանցելով 40 հազար ձայնով: Այս մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, չորեքշաբթի օրը տեղեկատվություն Է տարածել Իրաքի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը՝ մարտի 7-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցած ընտրողների 83 տոկոսի ձայների հաշվումից հետո:
2010-03-18 Էստոնիայի առաջատար թերթերը լույս են տեսել դատարկ Էջերով՝ պաշտպանելով մամուլի ազատությունը
ՏԱԼԼԻՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի առաջատար թերթերն այսօր լույս են տեսել դատարկ Էջերով ի նշան արդարադատության նախարար Ռեյն Լանգի կողմից առաջարկված օրինագծի դեմ բողոքի, որը, լրագրողների կարծիքով, սահմանափակում Է մամուլի ազատությունը: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, տեղեկատվություն են տարածել Էստոնիայի զանգվածային լրատվամիջոցները:
2010-03-17 Իրաքում ձայների 79 տոկոսի հաշվումից հետո խորհրդարանական մրցավազքում փոխվել Է առաջատարը
ՄՈՍԿՎԱ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասն օր առաջ Իրաքում կայացած ընդհանուր խորհրդարանական ընտրությունների ընթացքում տրված ձայների 79 տոկոսի հաշվումից հետո ոչ մեծ առավելությամբ առաջատար դիրքերն առաջին անգամ նվաճել Է «Ալ Իրաքիա» աշխարհիկ քաղաքական դաշինքը, որը գլխավորում Է նախկին վարչապետ Այադ Ալյավին: Ինչպես ՌԻԱ «Նովոստի»-ին հաղորդել Է Բարձրագույն անկախ ընտրական հանձնաժողովի մի աղբյուր, «Ալ Իրաքիա» դաշինքը քվեաթերթիկների մոտավորապես 79 տոկոսի հաշվումից հետո Իրաքի բոլոր 18 նահանգներում ստացել Է 2.102.981 քվե, մինչդեռ մինչ այդ առջեւից ընթացող «Օրենքի պետություն» դաշինքը, որը գլխավորում Է կառավարության գործող ղեկավար Նուրի ալ Մալիքին, 2.093.997 քվե:
2010-03-17 ԱՄՆ-ը «պետք Է դադարեցնի թշնամական քաղաքականությունը Փհենյանի նկատմամբ»
ՓՀԵՆՅԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները պետք Է «ձեռնարկի արդյունավետ քայլեր, որպեսզի վերջ դնի Փհենյանի եւ Վաշինգտոնի միջեւ թշնամական հարաբերություններին, որը դարձել Է Կորեական թերակղզում միջուկային ծրագրի ծագման հիմնական քաղաքական եւ ռազմական պատճառը»: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին ասված Է այն հայտարարոության մեջ, որը Հյուսիսային Կորեայի լրատվական գործակալությունը հրապարակել Է մարտի 8-ին սկսված «Քի ռիզոլվ - Ֆոուլ Իգլ 2010» կոդային անվամբ ամերիկա-հարավկորեական համատեղ զորավարժությունների առնչությամբ:
2010-03-17 Իսրայելի վարչապետը պաղեստինցիներին կոչ Է արել վերսկսելու բանակցությունները
ԹԵԼ ԱՎԻՎ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն այսօր պաղեստինցիներին կոչ Է արել վերադառնալու բանակցությունների առանց նախնական պայմանների, նրանց վրա Է դրել պատասխանատվությունը հաշտության գործընթացի լճացման համար եւ իր կողմից զիջումների պատրաստակամություն չի ցուցաբերել: Երկխոսության վերսկսումը, որն ամերիկացի միջնորդները համաձայնեցրել Էին ավելի քան մեկամյա ընդմիջումից հետո, հայտնվեց հարցականի տակ, երբ անցալ շաբաթ Իսրայելը հայտարարեց Երուսաղեմի վիճելի արեւելյան մասում հրեա ընտանիքների համար 1,6 հազար «միավոր բնակարանի» կառուցման պլանի մասին: