2010-02-08
Հանրային խորհուրդը շարունակում է հեռուստաեթերի վերաբերյալ քննարկումները. հանդիպում ֆիլմարտադրող հեռուստատեսությունների հետ
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր խորհրդակցության Էր հրավիրել հանրապետության ֆիլմարտադրող ընկերությունների ներկայացուցիչներին, քննարկելու «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված հեռուստաեթերում չափորոշիչների սահմանման նախագիծը: Վերջինով նախատեսվում է սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, էրոտիկ բնույթի հեռուստահաղորդումների, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչների սահմանում եւ կիրառում:
Նյութը դիտվել է 583 անգամ
Ծառայությունը կակտիվացվի 2010թ.–ի հունվարի երկրորդ կեսից։
Այս նութը ամբողջությամբ տեսնելու համար անհրաժեշտ է ուղարկել
կարճ հաղորդագրություն (SMS)
2010-09-02 ՀՀ ԿԳՆ պատվիրակությունը կայցելի Գերմանիա
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին: Նախարարը, շնորհավորելով բոլոր ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, անդրադարձել է կրթության ոլորտում հայ-գերմանական հարաբերություններին առնչվող մի շարք խնդիրների:
2010-09-02 Բացվեց Թեհրանի «Ակունք» կենտրոնի սաների ցուցահանդեսը
ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նարեկացի» արվեստի միությունում այսօր բացվեց Թեհրանի մարմնամտային խանգարումներով հայ անհատներին օժանդակող «Ակունք» կենտրոնի սաների աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված էին շուրջ 30 գեղանկարչական գործեր:
2010-09-02 ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ստեփանակերտի թիվ 11 դպրոցի մասնաշենքի բացմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում այսօր հանդիսավորապես բացվել է թիվ 11 ավագ դպրոցի մասնաշենքը, որը կառուցվել է Թրփանջյան ընտանիքի եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ԼՂՀ բարձրաստիճան ղեկավարությունը` վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ, եւ Անկախության տոնի կապակցությամբ Արցախում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ու նրա գլխավորած կառավարական պատվիրակությունը:
2010-09-02 Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված միջոցառումներ` Երեւանում
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում մինչեւ տարեվերջ կանցկացվեն Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ, որի նպատակը հայոց արքա Տիգրան Մեծին վերաբերող բոլոր նյութերը մեկ տեղում հավաքելն է: Միջոցառումների շրջանակներում կկազմակերպվեն ցուցահանդեսներ, կտպագրվի Տիգրան Մեծի մասին 500 էջանոց գիտահանրամատչելի, դասական ուղղագրությամբ գիրք, կցուցադրվի Արտակ Սիմոնյանի «Տիգրան Մեծ» ֆիլմը եւ այլն:
2010-09-02 Հայաստանից 2010թ. «FLEX» ծրագրով ԱՄՆ է մեկնել 40 աշակերտ
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից այս տարի «FLEX» ծրագրով ԱՄՆ է մեկնել 9-10-րդ դասարանի 40 աշակերտ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «FLEX»-ի շրջանավարտների ասոցիացիայի ղեկավար Հովհաննես Հարությունյանը, աշակերտները մեկ տարի հյուրընկալվում են ԱՄՆ ընտանիքներում, ծանոթանում ամերիկյան մշակույթի եւ ավանդույթների հետ, ինչպես նաեւ հաճախում իրենց նախընտրած դպրոցը: Այն ավարտելուց հետո նրանք դառնում են ծրագրի շրջանավարտների ասոցիացիայի անդամ:
2010-09-02 Կերպարվեստի համահայկական համաժողով` Երեւանում
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 6-8-ը Երեւանում կանցկացվի «Արվեստը եւ համացանցը, արվեստը եւ բիզնեսը» խորագրով կերպարվեստի համահայկական համաժողով, որին կմասնակցեն մոտ 160 արվեստագետներ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարության հայրենադարձության եւ հետազոտությունների վարչության պետ Արման Եղիազարյանը, համաժողովում Հայաստանը կներկայացնի մոտ 100, Արցախը` 10, Սփյուռքը` 50 արվեստագետ:
2010-09-01 Վախճանվել է Ա.Խաչատրյանի տուն-թանգարանի հիմնադիր Գ. Հարությունյանը
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 87-րդ տարում վախճանվել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հիմնադիր, հանրապետության վաստակավոր ուսուցիչ, Մովսես Խորենացու մեդալակիր, Պատվո շքանշանակիր Գոհար Աղասու Հարությունյանը: Ա. Խաչատրյանի տուն-թանգարանից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ Գոհար Հարությունյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա տուն-թանգարանում սեպտեմբերի 3-ին` ժամը 13:00-15:00-ն:
2010-09-01 Երեւանի Ավան վարչական շրջանում բացվեց «Նարեկ» հուշարձանը
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասում այսօր մեծ հանդիսավորությամբ բացվեց «Նարեկ» հուշարձանը: Արարողությանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, այլ պաշտոնատար անձինք:
2010-09-01 Սանկտ Պետերբուրգի N 259 պետական հանրակրթական դպրոցում սովորում է 71 հայ երեխա
ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈւՐԳ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի դպրոցներում այսօր հնչեց առաջին զանգը: Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի 710 դպրոց իր դռները բացեց 362 հազար տղաների ու աղջիկների առջեւ: Առաջին անգամ աշակերտական նստարանին իրենց տեղերը զբաղեցրին 37 հազար երեխաներ, այդ թվում նաեւ` այստեղ բնակվող հայ ընտանիքների զավակները:
2010-09-01 Իտալացի մասնագետի օգնությամբ կսկսվի Մ.Ավետիսյանի որմնանկարների վերականգնման աշխատանքների առաջին փուլը
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնամուխ է եղել մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի նկարների վերականգնմանը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը, այս տարի կառավարությունը 20 մլն դրամ է հատկացրել Մինասի «Խաչքարի մոտ» եւ «Հանդիպում» որմնանկարների վերականգնողական աշխատանքների համար: Նրա տեղեկացմամբ` վերոնշյալ որմնանկարները կտեղափոխվեն ՀՀ կառավարության համար 1 շենք եւ իրենց տեղը կգտնեն խորհրդակցությունների եւ նիստերի դահլիճում:
2010-09-01 Աշխարհի 10 հազ. համալսարանների շարքում ԵՊՀ-ն զբաղեցնում է 4 826-րդ տեղը
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի 10 հազար համալսարանների շարքում Երեւանի պետական համալսարանը զբաղեցնում է 4 հազար 826-րդ տեղը: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության Բժշկակենսաբանական միջազգային ուսումնական կենտրոնի տնօրեն Սիներիկ Հայրապետյանը, վարկանիշային սանդղակում տեղ գրավելու համար հաշվի են առնվում, թե տվյալ համալսարանը որքան տպագրական նյութեր է տալիս բարձր վարկանիշ ունեցող ամսագրերին, բուհի անձնակազմը ինչ պարբերականությամբ է ներկայացնում տվյալ համալսարանը միջազգային գիտաժողովներում եւ այլն:
2010-09-01 ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ 2010-11 ուստարում ընդունվել է 45 ուսանող
ԵՐԵՎԱՆ,1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ այս տարի ընդունվել է 45 ուսանող: Նրանցից միայն 4-ն է արական սեռի ներկայացուցիչ, իսկ պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ընդունվածների թիվը ինն է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Ծովինար Կարապետյանը, ամեն տարի սեպտեմբերի 1-ին ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում կազմակերպվում է միջոցառում` նվիրված առաջին կուրսեցիներին: Դրան ներկա են լինում ինչպես ուսխորհրդի անդամները, ավագ կուրսերի ուսանողները, այնպես էլ անվանի հյուրեր, ովքեր ավարտել են այս ֆակուլտետը:
2010-09-01 «Stand up show»` Հայկ Պետրոսյանի կատարմամբ
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում սեպեմբերի 10-ին կներկայացվի դերասան Հայկ Պետրոսյանի «stand up show» ներկայացումը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հ. Պետրոսյանը, նման ներկայացում առաջին անգամ է իրականացվում Հայաստանում: Նրա խոսքով` սա էապես տարբերվում է «stand up show»-ի իրական ձեւաչափից, որն ամբողջովին տեքստային է: Հ. Պետրոսյանի ներկայացումը իր ձեւով երաժշտական է, թեման` արդիական, հիմնված է դերասանի սեփական ստեղծագործության վրա:
2010-08-31 Քննարկվել են «Արեւմտահայերենից արեւելահայերեն եւ հակառակը» փոխարկիչ ծրագրին առնչվող հարցեր
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր հանդիպել է «Արեւմտահայերենից արեւելահայերեն եւ հակառակը» փոխարկիչ ծրագրի ղեկավար Էդուարդ Մանուկյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Էդուարդ եւ Սուրեն Մանուկյանները «Արեւմտահայերենից արեւելահայերեն եւ հակառակը» փոխարկչի եւ արեւմտահայերենի սրբագրիչ ծրագրի նախաձեռնողներն ու մշակողներն են: Այն մաս է կազմում մի մեծ համակարգի, որի հիմնական ծրագիրը անգլերեն-հայերեն եւ հակառակը փոխարկիչն է:
2010-08-31 ՀՊՃՀ-ում ընդունելությունն իրականացվել է 36 մասնագիտությունների գծով
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս ուսումնական տարում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան է ընդունվել 1221 ուսանող, որոնցից 253-ը` պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար): Բակալավրական կրթական ծրագրով կատարվել է ընդունելություն 36 մասնագիտությունների գծով:
2010-08-31 Ս. Սարգսյան. «Կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումները կբերեն մեր դպրոցի եւ բուհի որակական փոփոխությանը»
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումները կհանգեցնեն դպրոցի եւ բուհի որակական փոփոխությանը: Այսօր մեդալակիր շրջանավարտների եւ տարբեր միջազգային մրցույթներում հաղթած աշակերտների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց Հայաստանի Հանրապեստության նախագահ Սերժ Սարգսյանը` ի պատասխան ուսանողներից մեկի` կրթության եւ գիտության հետագա զարգացման հետ կապված ծրագրերին վերաբերող հարցին:
2010-08-31 Անկախ նրանից, թե հաջորդ տարի քանի ուսանող կընդունվի ԵՊՀ, պետական ֆինանսավորումը չի կրճատվի
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյուս տարի դպրոցը չի տալու շրջանավարտ, եւ բոլոր բուհերի համար դա որոշ հարցեր է ստեղծելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը` ավելացնելով, որ դեռ անցած ուսումնական տարվանից այդ թեմայով անընդհատ քննարկումներ են իրականացվել ՀՀ վարչապետի, կրթության եւ գիտության նախարարի հետ: «Իշխանությունների կողմից կա խնդրի ըմբռնում, որի արդյունքն այն է, որ անկախ նրանից, թե քանի ուսանող կընդունվի Երեւանի պետական համալսարան, պետական ֆինանսավորումը չի կրճատվի»,- ասաց Արամ Սիմոնյանը: