2010-02-08
Ուկրաինայում կայացած ընտրությունները համապատասխանել են ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի նորմերին
ԿԻԵՎ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը համապատասխանում Էր ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի նորմերին: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված Է միջազգային իտորդների հայտարարության մեջ, որը զետեղված Է ԵԱՀԿ-ի կայքում: Տարածված հայտարարության մեջ դիտորդները նշում են, որ այդ ընտրություններում «առաջընթաց Է արձանագրվել 2004 թվականի համեմատ»: Դիտորդները նշել են «թեկնածուների միջեւ փոխադարձ վստահության անբավարարությունը», բայց ընդգծել են, որ «քվեարկությունը պրոֆեսիոնալ Էր, թափանցիկ ու ազնիվ»: Նրանց կարծիքով՝ վերը նշվածը «պետք Է ծանրակշիռ հիմք ծառայի խաղաղ իշխանափոխության համար»:
Նյութը դիտվել է 297 անգամ
Ծառայությունը կակտիվացվի 2010թ.–ի հունվարի երկրորդ կեսից։
Այս նութը ամբողջությամբ տեսնելու համար անհրաժեշտ է ուղարկել
կարճ հաղորդագրություն (SMS)
2010-09-02 Մոլդովայում վաղաժամկետ խորհրդարանական ու նախագահական ընտրությունները ծրագրված են նոյեմբերին
ՔԻՇՆԵՎ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայում վաղաժամկետ խորհրդարանական ու նախագահական ընտրությունները ծրագրված են ընթացիկ տարվա նոյեմբերին: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Մոլդովայի նախագահի պաշտոնակատար, խորհրդարանի նախագահ Միխայ Գիմպուն: «Այս ամսաթիվը համաձայնեցված Է «Դաշինք հանուն եվրոպական ինտեգրացման» կառավարող կոալիցիայի ղեկավարների հետ»,-ասել Է Գիմպուն: Ընդսմին նա ընդգծել Է, որ ընտրությունները կկայանան այն դեպքում, եթե սեպտեմբերի 5-ի սահմանադրական հանրաքվեում Մոլդովայի քաղաքացիները պաշտպանեն նախագահի համաժողովրդական ընտրություններին վերադառնալու գաղափարը:
2010-09-02 Աֆղանստանի նախագահը «Թալիբան» շարժման հետ հաշտության կոմիտե Է կազմել
ԿԱՀԻՐԵ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի կողմից ստեղծվել Է զինված ընդդիմության հետ հաշտության կոմիտե: Ինչպես հաղորդել Է Քատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, խաղաղության հարցերի գերագույն խորհրդում ընդգրկվել են 50 ներկայացուցիչներ, այդ թվում՝ Աֆղանստանի ղեկավարի անվտանգության հարցերով խորհրդականը, նախկին դաշտային հրամանատարներ եւ մի շարք ցեղերի առաջնորդներ:
2010-09-02 ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել Է Աֆղանստան
ԿԱՀԻՐԵ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը ժամանել Է Աֆղանստան: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, տեղեկատվություն Է տարածել «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նրա այցի մասին վաղօրոք չԷր հայտարարվել:
2010-09-02 Հորդանան գետի արեւմտյան ափին ՀԱՄԱՍ-ի ձերբակալված անդամների թիվը հասել Է 550-ի
ԲԵՅՐՈՒԹ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդանան գետի արեւմտյան ափին ՀԱՄԱՍ-ի ձերբակալված անդամների թիվը հասել Է 550-ի: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այսօր հայտնել Է իսլամական շարժման պաշտոնական ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրին: Ըստ նրա տեղեկությունների՝ անվտանգության ուժերը ձերբակալել են իսլամիստների գրեթե ողջ տարածաշրջանային ղեկավարությանը: Նաբլուսում, Ռամալլահում, Քեբրոնում, Թուլկարմում եւ Ջենինում ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանները շրջափակված են ոստիկանության կողմից: Այդ քաղաքներում փաստորեն արտակարգ իրադրության ռեժիմ Է սահմանված, որպեսզի կանխվեն զանգվածային հուզումները:
2010-09-02 Պարենամթերքի համաշխարհային գները հուլիս-օգոստոսին աճել են 5 տոկոսով
ԼՈՆԴՈՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (FAO) հայտարարել Է, որ պարենամթերքի համաշխարհային գները վերջին երկու տարվա ընթացքում հասել են ամենաբարձր մակարդակին: FAO-ի փորձագետների կարծիքով՝ գյուղատնտեսական արտադրանքի արժեքի աճը մասնակիորեն բացատրվում Է Ռուսաստանում տիրող երաշտով եւ Մոսկվայի կողմից հացահատիկի արտահանման վրա սահմանված արգելքով: Այդ մասին հինգշաբթի հաղորդել Է բրիտանական Բի Բի Սի հեռուստառադիոհաղորդիչ կորպորացիան:
2010-09-02 Ամենահարուստ էքսպատներն ապրում են Ռուսաստանում, Սաուդյան Արաբիայում եւ Բահրեյնում
ՄՈՍԿՎԱ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան եւ Բահրեյնը ամենահարուստ էքսպատների (այս կամ այն երկրում ապրող ատարերկրյա մասնագետների) «հայրենիքն» են այն դեպքում, երբ եվրոգոտու երկրներն այդ ցուցանիշով զբաղեցնում են վարկանիշի ստորին տողերը: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Արմենպրես»-ը, վկայում են The Expat Explorer Survey 2010 զեկույցի տվյալները, որը պատրաստվել է բրիտանական HSBC Bank International բանկի պատվերով:
2010-09-02 Համաշխարհային բանկը 1 մլրդ դոլարի Է հասցրել Պակիստանին հատկացվելիք օգնության չափը
ՄՈՍԿՎԱ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկը 100 մլն դոլարով ավելացրել Է Պակիստանին հատկացվելիք օգնության չափը, որն օգոստոսին տուժել Է ուժգին ջրհեղեղներից՝ այդպիսով տրամադրվող միջոցների ընդհանուր գումարը հասցնելով 1 մլրդ դոլարի: Այդ մասին այսօր հաղորդել Է «Ռոյթեր» գործակալությունը՝ վկայակոչելով ֆինանսական կազմակերպության տարածած հայտարարությունը: Ավելի վաղ Համաշխարհային բանկը հայտարարել Էր Պակիստանին 900 մլն դոլարի չափով միջոցներ հատկացնելու մասին:
2010-09-02 ԱՄՆ-ի ծովափին մոտեցող «Էռլ» փոթորիկն ուժգնանում Է, տարհանվել Է 30 հազար մարդ
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ծովափին մոտեցող «Էռլ» փոթորիկն ուժգնանում Է, տարհանվել Է 30 հազար մարդ: ԻՆչպես չորեքշաբթի երեկոյան հայտնել են Մայամիի (Ֆլորիդայի նահանգ) փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնի մասնագետները, ցիկլոնի քամու արագությունը հասել Է ժամում 220 կիլոմետրի, ինչը համապատասխանում Է վտանգի չորրորդ՝ նախավերջին կատեգորիային: Երբ քամու արագությունը հասնի ժամում 249 կիլոմետրի, փոթորիկը կդասվի հինգերորդ կատեգորիային:
2010-09-02 FAO-ն նվազեցրել է ընթացիկ գյուղատնտեսական տարում ցորենի համաշխարհային բերքի կանխատեսումը
ՄԱԿ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (FAO) դեպի հետագա կրճատման կողմը` մինչեւ 646 մլն տոննա, վերանայել է ընթացիկ գյուղատնտեսական տարում ցորենի համաշխարհային բերքի կանխատեսումը: Այդպիսով, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս տարի ցորենի համաշխարհային արտադրության կրճատումը 2009 թվականի բերքի համեմատ, երբ հավաքվեց 681 մլն տոննա ցորեն, կկազմի 5,1 տոկոս:
2010-09-02 Օբամա. ԱՄՆ-ը հանդես Է գալիս պաղեստինյան պետության ստեղծման օգտին
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը հանդես Է Մերձավոր Արեւելքի հակամարտությունը անկախ պաղեստինյան պետության ստեղծման եւ Իսրայելի հետ նրա խաղաղ գոյակցության հիման վրա կարգավորելու օգտին: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, չորեքշաբթի երեկոյան հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի, Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի եւ Հորդանանի Աբդալլա Երկրորդ թագավորի հետ կայացած հանդիպումից հետո:
2010-09-01 Եվրամիությունը արգելում Է 75-վատանոց շիկացման լամպերի վաճառքը
ՄՈՍԿՎԱ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօրվանից Եվրամիության անդամ 27 երկրներում կսկսի գործել 75-վատանոց շիկացման լամպերի վաճառքի արգելքը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, դա նախատեսված Է Էներգախնայողական լամպերի օգտագործմանը Եվրամիության փուլ առ փուլ անցնելու ծրագրով:
2010-09-01 Boeing-ը առաջին Dreamliner ինքնաթիռի մատակարարումը հետաձգել է մինչեւ 2011 թվական
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Boeing Co. ընկերությունը ծրագրում է ճապոնական All Nippon Airways (ANA) ավիափոխադրողին առաջին Boeing-787 Dreamliner ինքնաթիռը մատակարարել 2011 թվականի առաջին եռամսյակի կեսին: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասված է ընկերության օրերս հրապարակված մամլո տեղեկագրում:
2010-09-01 ՄԱԿ-ում պաշտոնապես հայտարարվել Է մարդավաճառության դեմ պայքարի ծրագրի իրականացումն սկսելու մասին
ՄԱԿ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ում պաշտոնապես հայտարարվել Է մարդավաճառության դեմ պայքարի ուղղությամբ կազմակերպության գործողությունների Գլոբալ ծրագրի իրականացումն սկսելու մասին: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, երեքշաբթի ելույթ ունենալով Գլխավոր ասամբլեայի՝ այդ հիմնախնդրին նվիրված նիստում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մարդավաճառությունը որակել Է որպես «արդի դարաշրջանի ստրկություն» եւ այդ երեւույթը բնորոշել որպես «մարդու իրավունքների կոպտագույն խախտումներից մեկը»: