AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 18:03:22 | 12 Մարտ
ArmenPress
Վրացի նկարչին ձերբակալել են ազգային արժույթի կեղծման համար  Կայացավ սփյուռքահայ գրող Գրիգոր Հոթոյանի «Ճաճանչներ» բանաստեղծությունների եւ երգերի ժողովածուի շնորհանդեսը  Ա. Կիրակոսյան. «Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ-ի որոշման մեջ որեւէ նախապայման չկա»  Տիգիպկո. «Ուժեղ Ուկրաինա»-ն պատրաստ Է համագործակցել բոլոր մակարդակներով բարեփոխումներ անցկացնելու համար  Ռուսաստանցի սահմանապահներն ուկրաինացի գործընկերներից ընդունել են ԱՊՀ-ի երկրների «Հաղթանակի Էստաֆետը»  Ռուսաստանը եւ Հնդկաստանը 29 ՄիԳ-29Կ կործանիչների մատակարարման պայմանագիր են ստորագրել  Հայաստանում 2009թ-ին նորածիններին ավելի հաճախ տվել են Անի եւ Նարեկ անունները  ՀՀ ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է կեղծ ձեռնարկատիրական գործունեության դեպքեր  2009թ-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին մարդասիրական օգնության կարգով Հայաստան է ներմուծվել 8 610.7 տոննա ապրանք  Մարտի 9-12-ն արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 48,648,573, վաճառվել 62,542,057 դոլար 
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Տնտեսական
2010-02-08
Կմշակվի պարենային անվտանգության հայեցակարգ
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ռազմավարությանը համապատասխան կմշակվի Հայաստանի պարենային անվտանգության հայեցակարգ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Գայանե Գասպարյանը, հայեցակարգի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի` այսօր կայացած նիստը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ազգային անվտանգության խորհրդի որոշման եւ հանրապետության նախագահի կարգադրության համաձայն` հայեցակարգը պետք է մշակվի եւ անվտանգության խորհրդում հաստատվի 2010 թվականի առաջին կիսամյակի ընթացքում:
Նյութը դիտվել է  142 անգամ


2010-03-12 ՀՀ ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է կեղծ ձեռնարկատիրական գործունեության դեպքեր
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է կեղծ ձեռնարկատիրական գործունեության դեպքեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՊԵԿ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, կոմիտեի քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Երեւանի բնակիչներ` նախկինում կեղծ ձեռնարկատիրական գործունեության համար դատապարտված Լյովա Մկրտչյանը եւ Ռուբեն Վարդանյանը` գալով հանցավոր համաձայնության, իրենց համաքաղաքացի Արթուր Մարտիրոսյանին դրդել են զբաղվել կեղծ ձեռնարկատիրական գործունեությամբ: 
2010-03-12 2009թ-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին մարդասիրական օգնության կարգով Հայաստան է ներմուծվել 8 610.7 տոննա ապրանք
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2009թ-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին մարդասիրական օգնության կարգով Հայաստան է ներմուծվել 8 610.7 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 18 861.2 մլն դրամ կամ 51 մլն դոլար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից, ստացված օգնության 34.7 տոկոսը կազմել է քիմիայի եւ դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 17.3 տոկոսը` սարքեր եւ ապարատներ, 15.7-ը` մանածագործական իրեր, 4.6 տոկոսը` մեքենաներ, սարքավորումներ եւ մեխանիզմներ եւ այլ ապրանքներ: Նախորդ տարի ներմուծվել է նաեւ բուսական ծագման, պատրաստի սննդի արտադրանք, կոշկեղեն, գլխարկներ, արվեստի ստեղծագործություններ եւ այլն: 
2010-03-12 Մարտի 9-12-ն արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 48,648,573, վաճառվել 62,542,057 դոլար
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 9-12-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 48,648,573 ԱՄՆ դոլար՝ 389.18 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 62,542,057 ԱՄՆ դոլար՝ 391.21 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲ ընկերությունում նշված ժամանակահատվածում իրականացվել է 15,803,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 391.79 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: 
2010-03-12 Օբամա. յուանի նկատմամբ Չինաստանի ճկուն քաղաքականությունը կօգնի «վերահավասարակշռելու» համաշխարհային Էկոնոմիկան
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուանի փոխանակային փոխարժեքի նկատմամբ Չինաստանի իշխանությունների ավելի ճկուն քաղաքականությունը կօգնի «վերահավասարակշռելու» գլոբալ Էկոնոմիկան: Այս հարցում համոզվածություն Է հայտնել նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ի Արտահանական-ներմուծական բանկի ամենամյա խորհրդաժողովում: «Ինչպես ես արդեն ավելի վաղ ասել եմ, Չինաստանը, վարելով ավելի շատ դեպի շուկա կողմնորոշված փոխանակային փոխարժեքի քաղաքականություն, զգալի ավանդ կներդներ գլոբալ Էկոնոմիկայի վերահավասարակշռման ջանքերում,- ասել Է վարչակազմի ղեկավարը:- Մեզ բոլորիս անհրաժեշտ Է վերահավասարակշռել (մեր Էկոնոմիկաները): 
2010-03-12 Աշխարհում հարստությամբ երրորդ մարդն ապրում Է 31,5 հազար դոլար արժողությամբ տանը
ՄՈՍԿՎԱ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլիարդատեր Ուորեն Բաֆետին, որն ըստ Forbes հանդեսի վարկածի զբաղեցնում Է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշի երրորդ հորիզոնականը, իրավամբ կարելի Է համարել նաեւ Երկրագնդում ամենահամեստ մարդկանցից մեկը. հռչակավոր ֆինանսիստը մինչ օրս բնակվում Է այն տանը, որը նա 1958 թվականին ձեռք Է բերել 31,5 հազար դոլարով, գրել Է Forbes-ը: Ինչպես ճշտվում Է հանդեսում, Բաֆետի առանձնատունը, որը սվաղված Է գորշ ծեփով, գտնվում Է Օմանա քաղաքում (ԱՄՆ, Նեբրասկայի նահանգ): Տան մակերեսը փոքր-ինչ գերազանցում Է 557 քառակուսի մետրը, այն ունի հինգ սենյակ: «Տանը կա ամեն ինչ, ինչի կարիքը կարող Է ունենալ 79-ամյա մարդը, այդ թվում ձեռնագնդակի հրապարակ մարզավիճակը պահպանելու համար»,- պատմվում Է հոդվածում: 
2010-03-12 «Ամերիաբանկ»-ը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին անվճար է տրամադրում կտրոններով փոխհատուցվող գումարները
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որպես հարգանքի տուրք` «Ամերիաբանկ»-ը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին «AXA Settlement Claim» հիմնադրամի կողմից կտրոններով փոխհատուցվող գումարների տրամադրումը կատարում է անվճար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բանկից, «Ամերիաբանկ»-ը կոչ է անում նշված կտրոնների վճարմամբ զբաղվող Հայաստանի Հանրապետության բոլոր բանկերին` միանալ «Ամերիաբանկ»-ի նախաձեռնությանը եւ ցեղասպանության զոհերի ժառանգներին այդ կտրոններով գումարների տրամադրումը կատարել անվճար: 
2010-03-12 ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2010թ-ի հունվարի 1-ի դրությամբ 3 մլն 250 հազար 500 է
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2010թ-ի հունվարի 1-ի դրությամբ 3 մլն 250 հազար 500 է: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը, նախորդ տարեսկզբի նկատմամբ արձանագրվել է թվաքանակի 12.5 հազարով աճ: 
2010-03-12 ԼՂՀ Անվտանգության խորհրդի նիստ` բանակաշինության եւ փրկարար ծառայության ոլորտներում պլանային միջոցառումների վերաբերյալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել ԼՂՀ Անվտանգության խորհրդի նիստ` նվիրված բանակաշինության եւ փրկարար ծառայության ոլորտներում պլանային մի շարք միջոցառումների իրականացմանը: 
2010-03-12 Սարկոզին, Մերկելը եւ Յունկերը հանդես են գալիս Հունաստանի դեմ ուղղված սպեկուլյացիաների հետաքննության օգտին
ՓԱՐԻԶ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Գերմանիայի ֆեդերալ կանցլեր Անգելա Մերկելը եւ Եվրախմբի ղեկավար, Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան Կլոդ Յունկերն անհրաժեշտ են համարում հետաքննություն կատարել այն սպեկուլյատիվ ֆինանսական գործառնությունների վերաբերյալ, որոնք ուղղված են Հունաստանի դեմ: Խոսքը վերաբերում Է սակարանային սպեկուլյանտների կողմից այսպես կոչված ածանցյալ ֆինանսական գործիքների՝ արժեթղթերի օգտագործմանը, որոնց արժեքն ածանցյալ Է դրանց հիմքում ընկած որոշ ակտիվների արժեքից: Եվրահանձնաժողով հղված համապատասխան նամակի մասին հինգշաբթի հաղորդել Է Ելիսեյան պալատը: Փաստաթղթի տակ իր ստորագությունն Է դրել նաեւ Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն: 
2010-03-12 «Ստանդարդ ընդ Փուրզ». ամերիկյան դոլարը կպահպանի իր դիրքերը որպես համաշխարհային պահուստային արժույթ
ԼՈՆԴՈՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոլարը համաշխարհային պահուստային արժույթի իր կարգավիճակը կպահպանի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ի ֆինանսական շուկան մնում Է հուսալի, իսկ ԱՄՆ-ի կառավարությունը կշարունակի կայուն մակարդակի վրա պահել իր ծախսերը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այսօր այս կանխատեսմամբ հանդես Է եկել «Ստանդարդ ընդ Փուրզ» վարկանիշային գործակալությունը: 
2010-03-12 Մարտի 17-ին տեղի կունենա ՀՀ AMGN60147141 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 17-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության AMGN60147141 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ՝ 1 000 000 000 դրամ ծավալով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԲ-ից, հետգնմանը կարող են մասնակցել միայն գործակալները: 
2010-03-12 ՀՀ աուդիտորական գործունեության ոլորտից հունվար-փետրվարին գանձվել է 2 մլն 325 հազ. դրամ պետտուրք
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը 2010 թվականի հունվար-փետրվարին տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 6 լիցենզիա: Նույն ժամանակահատվածում դադարեցվել է այդ ծառայությունների իրականացման 1 լիցենզիայի գործողություն, եւս մեկինը հանվել է կասեցումից: 
2010-03-11 «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ծրագրի պայմանների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն կարելի է ստանալ «Credit AM» գրասենյակում
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ծրագրի պայմանների վերաբերյալ մանրամասն եւ ամբողջական տեղեկատվություն հնարավոր է ստանալ «Credit AM» խորհրդատվական ընկերության գրասենյակում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին գրասենյակից, այցելուներին նաեւ անվճար կտրամադրվի «Շահառուի ուղեցուց», որը տպագրվել է Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասրադության հարցերի նախարարության նախաձեռնությամբ: Ուղեցույցը հրատարակվել է երիտասարդ ընտանիքին ծրագրի պայմանների մասին իրազեկման նպատակով: 
2010-03-11 Եվրոխմբի ղեկավարը դրական Է գնահատել ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ Հունաստանի կառավարության ջանքերը
ԲԵՌԼԻՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոխմբի նախագահ եւ Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան Կլոդ Յունկերը դրական Է գնահատել ֆինանսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ Հունաստանի կառավարության գործադրած ջանքերը: Գերմանական «ՆԴՌ Ինֆո» ռադիոկայանին տված հարցազրույցում նա հայտարարել Է, որ Հունաստանի կողմից մշակված բյուջետային ծախսերի տնտեսման եւ նվազեցման միջոցառումների փաթեթը լուրջ Է եւ «ընդհանուր առմամբ դրական Է ընկալվել միջազգային ֆինանսական շուկաներում»: 
2010-03-11 Ճգնաժամի պայմաններում Օմանի ՀՆԱ-ի ծավալը նվազել է 20 տոկոսով
ԱԲՈՒ ԴԱԲԻ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետեւանքով 2009 թվականին Օմանի Սուլթանության համախառն ներքին արդյունքի ծավալը նախորդ տարվա համեմատ կրճատվել է ավելի քան 20 տոկոսով: Այդ մասին հաղորդել է Ամիրայությունների Emirates Business 24/7 թերթը: 
2010-03-11 Կոսովոն ստացել է առաջին միջազգային վարկը
ԲԵԼԳՐԱԴ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոսովոն չորեքշաբթի ստացել է առաջին միջազգային վարկը: Նրան 20 մլն դոլար ընդհանուր գումարի երկու փոխառությունների տրամադրման մասին համաձայնագիրը Պրիշտինայում ստորագրվել է Կոսովոյի կառավարության եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների կողմից: Այդ միջոցները կօգտագործվեն կադաստրային ծառայության զարգացման, ինչպես նաեւ ինքնահռչակ հանրապետության կառավարչական կառույցների արդիականացման համար: 
2010-03-11 Ըստ Forbes-ի վարկածի՝ Ռինատ Ահմետովը կրկին դարձել Է ամենահարուստ ուկրաինացին
ԿԻԵՎ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանների կուսակցությունից պատգամավոր Ռինատ Ահմետովն իրեն Է վերադարձրել ամենահարուստ ուկրաինացու կոչումը, ինչի մասին Է վկայում Forbes հանդեսի միլիարդատերերի վերջին վարկանիշը: 
2010-03-11 ՕՊԷՔ-ի բառել նավթի գինն աճել Է մինչեւ 77,8 դոլար
ՎԻԵՆՆԱ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՕՊԷՔ-ի նավթային «զամբյուղի» գինը մարտի 10-ին աճել Է բառելի դիմաց մինչեւ 77,8 դոլար: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված Է կազմակերպության՝ այսօր տարածած տեղեկատվության մեջ: Չորեքշաբթի օրվա դրությամբ ՕՊԷՔ-ի բառել նավթի գինը աճել Է 0,42 դոլարով եւ կազմել 77,8 դոլար՝ աճուրդների նախորդ օրվա 77,38 դոլարի դիմաց: 
2010-03-11 Վ.Խաչիկյանի համոզմամբ` ՀՀ կառավարությունը մինչեւ ապրիլի 1-ը հանդես կգա նախաձեռնություններով` սոցիալապես անապահով խավերին սատարելու նպատակով
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը գազի եւ ջրի սակագների թանկացման հետ կապված մինչեւ ապրիլի 1-ը հանդես կգա նախաձեռնություններով եւ կգտնի համապատասխան միջոցներ սոցիալապես անապահով խավերին սատարելու նպատակով: Նման համոզմունք հայտնեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը: Նա նշեց, որ երկրի գործադիր մարմինը ընտանեկան նպաստների վերանայման, սոցիալական այլ սուբսիդավորման տեսակների հետ կապված` նույն խավերին թանկացումները կոմպենսացնելու հնարավորություններ անպայմանորեն կընձեռի: 
2010-03-11 Կստեղծվի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր հավանության արժանացրեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն` ՊՈԱԿ ստեղծելու եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը գումար հատկացնելու մասին» նախագիծը: Ինչպես նշեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, ՊՈԱԿ-ը զբաղվելու է ՀՀ-ի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ կնքված վարկային համաձայնագրի հետ կապված հարցերով: Գ. Սարգսյանի խոսքով, ՊՈԱԿ-ը կզբաղվի նաեւ հետագայում կնքվելիք նման այլ համաձայանգրերի հետ կապված հարցերով, ինչպես նաեւ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման աշխատանքներով, ֆինանսական կառավարմամբ: 
  1  2  3  4  5  Հաջորդ