2010-02-08
Հայաստանում 2009-ին ծնվել է 44 հազար 466 երեխա
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2009 թ. ընթացքում ՀՀ-ում ծնվել է 44 հազար 466 երեխա, որոնցից 23 հազար 837 տղա եւ 20 հազար 629 աղջիկ: 2008 թվականին ծնվել էր 41 հազար 185 երեխա` 22 հազար 81 տղա եւ 19 հազար 104 աղջիկ: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2009 թ-ի հունվար-դեկտեմբերին արձանագրվել է մեռելածնության 805 դեպք` 2008 թ-ի հունվար-դեկտեմբերին արձանագրված 601 դեպքի համեմատ: 2009 թ-ին արձանագրվել է մահացության 27 հազար 528 դեպք. 2008 թ-ի համեմատ մահվան դեպքերն աճել են 0,4 տոկոսով, սակայն մահացության ընդհանուր գործակիցը 1000 բնակչի հաշվով պահպանել է 2008 թ-ին արձանագրված մահացության մակարդակը` 8,5 տոկոս:
Նյութը դիտվել է 221 անգամ
Ծառայությունը կակտիվացվի 2010թ.–ի հունվարի երկրորդ կեսից։
Այս նութը ամբողջությամբ տեսնելու համար անհրաժեշտ է ուղարկել
կարճ հաղորդագրություն (SMS)
2010-03-19 Բացահայտվել Է դեղերի պիտանելիության ժամկետների փոփոխմամբ, կեղծմամբ եւ վաճառքով զբաղվող անձանց գործունեություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել եւ կասեցվել է դեղերի պիտանելիության ժամկետների փոփոխմամբ, ինչպես նաեւ դեղերի կեղծմամբ եւ վաճառքով զբաղվող անձանց գործունեություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից,պարզվել է, որ Երեւան քաղաքի բնակիչ Տիգրան Ավետիսյանն իր ծանոթների միջոցով դեղատներից ձեռք է բերել ժամկետանց, ինչպես նաեւ ժամկետը սպառվող զգալի քանակությամբ դեղեր եւ հատուկ գործիքներով, համակարգչային տեխնիկայի կիրառմամբ, իրականացրել է դրանց պիտանելիության ժամկետների կեղծում:
2010-03-19 Դիեր` Երեւանի եւ Մարտունու փակ բնակարաններում
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Շապրոնի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 3 շենքի 4-րդ բնակարանում մարտի 18-ին հայտնաբերվել է 1948 թ. ծնված Զոյա Սահակյանի դին: Ժամը 15.29-ին ահազանգ ստանալով այն մասին, որ բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին, դեպքի վայր են մեկնել փրկարարները եւ ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ բացել նշված բնակարանի դուռը:
2010-03-18 Նոր պայմաններ` Շենգենյան համաձայնագրի երկրների մուտքի վիզա ստանալու համար
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի եւ Եվրոպական Խորհրդի Եվրոպական հանրության վիզաների նոր օրենսգրքի (Visa Code) մասին 2009թ. հուլիսի 13-ին ընդունած թիվ (EG/810/2009) որոշման ուժի մեջ մտնելուց հետո 2010թ. ապրիլի 5-ից Շենգենյան համաձայանգրի երկրների մուտքի վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները պետք է ապահովեն հետեւյալ անհրաժեշտ նախապայմանները` անձնագրի ընդհանուր գործածության ժամկետը չպետք է գերազանցի տասը տարին` տրման ամսաթվից (այսինքն` ընդհանուր ժամկետի երկարաձգումով անձնագրերը չեն ընդունվելու, դիմելու պահին անձնագիրը պետք է ունենա առնվազն երկու ազատ էջ` նախատեսված մուտքի վիզայի համար, անձնագիրը պետք է վավերական լինի ճամփորդության նախատեսված ավարտից հետո առնվազն երեք ամիս:
2010-03-18 Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքն ստորագրել են համատեղ հայտարարություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաց պատրիարքի պաշտոնական այցի վերջին օրը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում` Վեհարանի դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը ստարագրել են համատեղ հայտարարություն: Ինչպես «Արմենպրես» -ին տեղեկացրին Մայր աթոռի տեղեկատվական համակարգից, արարողությանը ներկա են եղել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու թեմակալ առաջնորդները, Մայր աթոռի միաբանները, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամները եւ Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքին ուղեկցող պատվիրակությունը: «Գոհություն ենք հայտնում մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որ պարգեւել է մեզ շնորհը 2010 թ. մարտի 16-18-ը, Մեծ պահքի օրերին, երբ ողջ քրիստոնյա աշխարհը պատրաստվում է Սուրբ Զատկի տոնին, հանդիպել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում:
2010-03-18 Գարնանային գիշերահավասարը մարտի 20-ին է
ԵՐԵՎԱՆ 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի գարնանային գիշերահավասարը կլինի ոչ թե մարտի 21-ին, այլ` 20-ին: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, վերջին 20-30 տարիներին գիշերահավասարը մարտի 20-ին է եղել, մինչդեռ հասարակությունը տեղեկացված չէ այդ մասին: Նույնիսկ դպրոցական դասագրքերում գիշերահավասարի օրը գրված է մարտի 21-ին:
2010-03-18 Հայաստանում մարտի 11-17-ը գրանցվել է 3 բալանոց 2 երկրաշարժ
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մարտի 11-17-ը Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) կայանները գրանցել են երկու թույլ երկրաշարժ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՍՊԱԾ գործակալությունից, 3 բալանոց սեյսմիկ ցնցումներ են գրանցվել մարտի 16-ին Սպիտակ քաղաքից 5 կմ դեպի հյուսիս-արեւելք եւ մարտի 17-ին Իջեւանից 20 կմ դեպի հյուսիս-արեւմուտք:
2010-03-18 «Մեղրի» քրեակատարողական հիմնարկը վերակազմակերպվում է որպես «Գորիս» ՔՀ-ի տեղամաս
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա որոշմամբ դադարեցվեց Արդարադատության նախարարության «Մեղրի» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը: Ինչպես նշեց ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, այն վերակազմակերպվում է որպես նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի տեղամաս:
2010-03-18 Ըստ Ա. Գեւորգյանի` թրաֆիքինգի դեմ պայքարում դրական տեղաշարժ կա
ԵՐԵՎԱՆ,18 ՄԱՐՏԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2009թ-ին թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ զգալի աշխատանքներ են իրականացվել: Նման գնահատմամբ այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը` ներկայացնելով կատարված աշխատանքների հաշվետվությունը: Նրա խոսքով, թրաֆիքինգի դեմ պայքարում կա դրական տեղաշարժ. նախորդ տարի շեշտը դրվել է իրավաստեղծ գործունեության վրա, քանի որ խնդիր կար գործող օրենսդրության որոշ նորմեր համապատասխանեցնել միջազգային փաստաթղթերին: Այդ ուղղությամբ բավականին աշխատանք է կատարվել եւ դեռ շարունակվում է:
2010-03-18 Ադրբեջանի եւ Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդը հրավիրել է Գարեգին Բ-ին Բաքվում մասնակցելու ԱՊՀ 2-րդ միջտարածաշրջանային խաղաղարարական համաժողովին
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի եւ Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք, Նորին սրբություն Կիրիլ Առաջինի միջոցով հրավիրել է Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին այցելելու Բաքու` այնտեղ առաջիկայում կայանալիք ԱՊՀ 2-րդ միջտարածաշրջանային խաղաղարարական համաժողովին մասնակցելու համար: Այսօր Երեւանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը կոչ արեց Գարեգին Երկրորդին այցելել Բաքու եւ համաժողովում ներկայացնել Հայ Առաքելական եկեղեցու տեսակետները տարբեր հարցերի շուրջ:
2010-03-17 Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում հնարավոր է վերականգվի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում հնարավոր է վերականգնվի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը ժամանակին եղել է հենց այդ տարածքում: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանի հարցին` նշեց, որ հանձնարարվել էր հատուկ ուսումնասիրություն անցկացնել եւ հասկանալ` արդյո՞ք ամառային կինոդահլիճը պատմամշակութային արժեք է. «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դահլիճը ճարտարապետական նշանակություն ունի, բայց ոչ պատմամշակութային, քանի որ, եթե շինությունն ունի օրիգինալ ճարտարապետական լուծումներ, դա չի նշանակում, թե այն պատմամշակութային է:
2010-03-17 Մարտի 18-19-ը կջրազրկվեն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք փողոցներ ու թաղամասեր
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երեւան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարվերականգնողական աշխատանքների պատճառով մարտի 18-ի ժամը 10:00-ից, մինչեւ մարտի 19-ի ժամը 10:00-ն կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռ թաղամասը, Ռուբինյանց, Սեւակի, Դրոյի, Նորաշխարհային, Շեւրոյան, Գոգոլի, Ռայնիսի, Ռադիշեւի, Մ. Ավետիսյան 4-րդ, Լեփսուսի 6-րդ փողոցների եւ հարակից տարածքների ինչպես նաեւ վերին Պտղնի, Առինջ գյուղերի ջրամատակարարումը:
2010-03-17 Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անկայուն եղանակ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 18-ի գիշերը եւ 19-ի ցերեկն ու մարտի 20-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 18-ի ցերեկը առավելապես արեւելյան շրջաններում սպասվում են տեղումներ, մնացած շրջաններում` փոփոխական ամպամածություն: Մարտի 19-ի գիշերը տեղումները արեւելյան շրջաններում կպահպանվեն առավելապես ձյան տեսքով:
2010-03-17 Երեւանի մանկապարտեզները վերահամարակալվել են
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի բոլոր մանկապարտեզներն արդեն ներկայանում են նոր համարներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, 1996 թվականին Հայաստանի Հանրապետության վարչատարածքային կառավարման նոր համակարգի անցնելուց հետո համայնքների ավագանիների նախաձեռնությամբ վերահամարակալված նախադպրոցական ուսումնական հաստատությունների համարներում եղել են զուգադիպություններ` հիմնականում զուգադիպել են Արաբկիր, Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների 60 նախադպրոցական ուսումնական հաստատությունների համարներ:
2010-03-17 Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Համայն Ռուսիո պատրիարքն այցելեցին Սուրբ Աստվածածնի ռուսական եկեղեցի
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ հոգեւոր դասի ներկայացուցիչների ուղեկցությամբ այսօր այցելեց Սուրբ Աստվածածնի ռուսական եկեղեցի: Հանդիպելով ռուսական համայքնի ներկայացուցիչներին` Համայն Ռուսիո պատրիարքը կոչ արեց նրանց ակտիվ ներդրում ունենալ Հայաստանի զարգացման գործում, ծանոթանալ մշակույթին, ուսումնասիրել լեզուն:
2010-03-17 Ամենայն Հայոց եւ Համայն Ռուսիո հովվապետերն այցելեցին Ծիծեռնակաբերդ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Նորին սրբություն Կիրիլ Առաջինն այսօր այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 20-րդ դարասկզբում Թուրքիայում ցեղասպաության զոհ գնացած հայերի անմահ հիշատակին: Նրանց ուղեկցում էին երկու եկեղեցիների հոգեւոր դասի ներկայացուցիչներ: Երկու հովվապետերը ծաղկեպսակներ դրեցին հուշահամալիրում, ապա անմար կրակի մոտ Ամենայն Հայոց Վեհափառի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն, որից հետո Կիրիլ պատրիարքն աղոթեց Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար:
2010-03-17 «Երեւանը 5 օրում 2010» ծրագրի մասնակիցները հյուրընկալվեցին «Արմենպրես» լրատվական գործակալությունում
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երեւանը 5 օրում 2010» երիտասարդների քաղաքացիական կրթության ծրագրի շրջանակներում Հայաստանի 10 մարզերը ներկայացնող երիտասարդներ այսօր հյուրընկալվեցին «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունում: Տնօրեն Հրայր Զորյանը, ընդունելով երիտասարդներին, ներկայացրեց գործակալության աշխատանքները, լրագրողական գործի առանձնահատկությունները, ԶԼՄ-ների եւ հասարակական տարբեր կառույցների ու կառավարման մարմինների միջեւ կապը, «Արմենպրես»-ի՝ առաջիկայում իրականացվելիք նոր նախագծերը: Երիտասարդները հնարավորություն ունեցան ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
2010-03-16 Հարուցվել է քրեական գործ՝ Տրապիզոնում սեռական շահագործման ենթարկելու դեպքի առթիվ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու կամ ավելի անձանց սեռական շահագործման ենթարկելու դեպքի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, մասնավորապես, ուսումնասիրելով ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերը, պարզվել է, որ ամուսիններ Ա.Սահակյանը եւ Ա.Վարդանյանը հավաքագրել եւ սեռական շահագործման նպատակով 2010 թվականի հունվարի 27-ին Թուրքիայի Տրապիզոն քաղաք են տեղափոխել Հ.Ն.-ին եւ Ս.Բ.-ին, որտեղ, վերցնելով վերջիններիս անձնագրերը եւ օգտագործելով նրանց խոցելի վիճակը, շահադիտական նպատակներով շուրջ 15 օր ենթարկել են սեռական շահագործման:
2010-03-16 «Շտապ օգնության» համակարգում բարեփոխումները կիրականացվեն 2010-ի երկրորդ կեսին
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շտապ օգնության» ծառայությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը կիրականացնի 2010-ի երկրորդ կեսին: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է իրականացնել անձնակազմի վերապատրաստում, ձեռք են բերվելու նոր մեքենաներ` հագեցած անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով, ինչը թույլ կտա բարձրացնել «Շտապ օգնության» ծառայությունների որակը: «Շտապ օգնության համակարգը երկրում առողջապահության զարգացման կարեւորագույն ուղղություններից է: Նախարարությունը բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու է համակարգի աշխատաքներն առավել արդյունավետ դարձնելու համար»,- ասաց Հ. Քուշկյանը: