AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 09:03:33 | 22 Մարտ
ArmenPress
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Մարզական
2010-02-08
«Միկան» պայմանագիր է կնքել բրազիլացի կիսապաշտպան Էդնիլսոնի հետ
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Միկան» պայմանագիր է ստորագրել բրազիլացի կիսապաշտպան Էդնիլսոնի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ակումբի մամլո ծառայությունից, 23-ամյա ֆուտբոլիստը «Միկայում» ելույթ կունենա առաջիկա մրցշրջանում: Էդնիլսոնը հանդես է եկել «Ատլետիկո Մինեյրո» թիմում: Վաղը «Միկան» կմեկնի Կիպրոս` անցկացնելու թիմի երկրորդ ուսումնամարզական հավաքը: Այստեղ թիմը նախատեսում է անցկացնել 5 ստուգողական հանդիպում: Փետրվարի 11-ին ՀՀ փոխչեմպիոնը կմրցի չեխական «Յաբլոնեցի» հետ:
Նյութը դիտվել է  184 անգամ


2010-03-20 Ա. Աբրահամ-Ա.Դիրել մարտում բացահայտ ֆավորիտը հայազգի բռնցքամարտիկն է
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան «Շոութայմ» հեռուստաընկերության կողմից կազմակերպված գերմրցաշարի շրջանակներում մարտի 27-ին կայանալիք Արթուր Աբրահամ-Անդրե Դիրել մրցավեճում բացահայտ ֆավորիտը հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն է: Միջազգային բուքմեյքերական գրասենյակների գնահատմամբ` այս մարտում Աբրահամի հաղթանակի հնարավորությունը սահմանվել է 1.30 գործակցով, իսկ Դիրելինը` 3.30: Ոչ-ոքիի հնարավոերությունն այս մարտում գնահատվում է 21 գործակցով: 
2010-03-20 Մեկնարկել է Հայաստանի բասկետբոլի պատանեկան առաջնությունը
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է Հայաստանի 1994-95 թթ. ծնված տղաների եւ աղջիկների բասկետբոլի պատանեկան առաջնությունը: Առայժմ ընթանում են փնջային մրցաշարերը, որոնցում հաջող հանդես եկած 8 թիմեր իրավունք կստանան հանդես գալու եզրափակիչում: 
2010-03-20 Ա. Խաշմանյանի համոզմամբ, «Կիլիկիա»-ն այս տարի ավելի հաջող հանդես կգա, քան 2009-ին
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Կիլիկիա» ֆուտբոլի թիմը Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այս տարի ավելի լավ հանդես կգա, քան 2009 թ-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Հիշեցնենք, որ «Կիլիկիա»-ն նախորդ տարվա առաջնությունում զբաղեցրել էր 7-րդ տեղը: 
2010-03-20 «Ուսադիրներով օլիմպիադա»` Իտալիայում
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում մեկնարկել են Առաջին համաշխարհային զինվորական ձմեռային խաղերը, որոնք անցկացվում են երկրի հյուսիսում գտնվող Աոստա քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին, միջազգային մրցույթին մասնակցում են 42 երկրի թիմեր: 
2010-03-20 ՀՀ թենիսի կանանց հավաքականի առջեւ խնդիր Է դրված հաջող հանդես գալ Ֆեդերացիայի գավաթի մրցաշարում
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի թենիսի կանանց հավաքականի առջեւ խնդիր Է դրված 2010 թվականին Երեւանում կայանալիք Ֆեդերացիայի գավաթի՝ կանանց թենիսի աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության ենթախմբային մրցաշարում հաջող հանդես գալ եւ իրավունք նվաճել հաջորդ տարի ելույթ ունենալու Ֆեդերացիայի գավաթի ավելի բարձր՝ 2-րդ խմբում: 
2010-03-20 ՀՀ հանդբոլիստուհիները 28:29 հաշվով զիջել են Կիպրոսի թիմին
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի հանդբոլի կանանց հավաքականը Իսրայելի Ռամատ Գան քաղաքում մեկնարկած Եվրոպայի զարգացող երկրների առաջնության «Challenge Trofey» մրցաշարի ենթախմբային մրցման առաջին փուլի խաղում 28:29 հաշվով զիջել է Կիպրոսի թիմին: 
2010-03-20 Մրցավարական սեմինար` ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայում
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, ըստ իր կանոնակարգի, մարտի 19-ին անցկացրել է 1-օրյա մրցավարական սեմինար` Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի թիմերի գլխավոր մարզիչների, ավագների եւ մրցավարների համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունում, սեմինարը վարել է ֆուտբոլի միջազգային կարգի մրցավար Արարատ Ճաղարյանը. քննարկվել են մրցավարության նորույթները, խաղերում վիճելի պահերը եւ այլ հարցեր: 
2010-03-20 Լ. Արոնյանն «Ամբեր»-ում հաղթել է Վ. Հաշիմովին
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Ֆրանսիայի Նիս քաղաքում ընթացող «կույր» եւ արագ շախմատի «Ամբեր» միջազգային մրցաշարի 6-րդ փուլում 1,5:0,5 հաշվով հաղթել է ադրբեջանցի Վուգար Հաշիմովին: Մրցաշարի «կույր» շախմատի պարտիայում Լ.Արոնյանը սպիտակ ֆիգուրներով հաղթել է մրցակցին, իսկ արագ շախմատի պարտիայում սեւերով ոչ- ոքի խաղացել: 
2010-03-20 Հ. Մխիթարյանի գոլը միավոր է բերել «Մետալուրգին»
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի ֆուտբոլի ազգային եւ երիտասարդական հավաքականների խաղացող Հենրիկ Մխիթարյանի խփած գոլը ոչ-ոքի է բերել իր ակումբին՝ Դոնեցկի «Մետալուրգին», սեփական հարկի տակ Ուկրաինայի ֆուտբոլի ազգային առաջնության 20-րդ փուլում Կիեւի «Դինամոյի» հետ խաղում: Այն ավարտվել է ոչ- ոքի՝ 1:1 հաշվով: «Մետալուրգը» 20 խաղերից հետո Ուկրաինայի առաջնությունում զբաղեցնում Է 6-րդ տեղը: Այս մասին այսօր տեղեկացրել է «Մետալուրգ»-ի պաշտոնական կայքը: 
2010-03-19 Հաստատվել է ՀՀ ֆուտբոլի 19-րդ առաջնության տարբերանշանը
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր հաստատել է 2010 թվականի ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության տարբերանշանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունում: 
2010-03-19 Հակոբ Սերոբյան. «Անգլիայում մենք պետք Է լավ հանդես գանք»
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 21-ին անգլիական Բիրմինգեմ քաղաքում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը Հայաստանը առաջին անգամ ներկայացված կլինի միանգամից 4 մարզիկներով. 2-ը հանդես կգան մեծահասակների, 2-ը՝ երիտասարդների մրցաշարում: 
2010-03-19 Իսրայելում մեկնարկել է կանանց հանդբոլի Եվրոպայի զարգացող երկրների առաջնության ենթախմբային մրցաշարը
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Իսրայելի Ռամատ Գան քաղաքում այսօր մեկնարկել է կանանց հանդբոլի Եվրոպայի զարգացող երկրների առաջնության ենթախմբային մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի, Իսրայելի, Կիպրոսի եւ Մալթայի թիմերը: Միայն այս մրցաշարի հաղթողը իրավունք կստանա շարունակելու մրցապայքարը: Հայաստանի թիմն առաջին խաղում մրցելու Է Կիպրոսի հավաքականի հետ: 
2010-03-19 Դարչինյան-Դոներ մենամարտը հնարավոր է կայանա օգոստոսի 7-ին, իսկ Ա. Աբրահամը վստահ է, որ հաղթանակի է հասնելու Ա. Դիրելի նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WBC եւ WBA վարկածներով աշխարհի հայազգի չեմպիոն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանի եւ ֆիլիպինցի Նոնիտո Դոների միջեւ ռեւանշ մրցամարտը հնարավոր է կայանա օգոստոսի 7-ին: «Boxingscene.com»-ի փոխանցմամբ, ներկայումս կողմերի միջեւ ընթանում են բանակցություններ եւ մեծ է հավանականությունը, որ երկար սպասված մարտը կայանա: Հիշեցնենք, որ Վ. Դարչինյանն իր պրոֆեսիոնալ կարիերայում առաջին պարտությունը կրել է 2007 թվականին հենց Նոնիտո Դոներից: 
2010-03-19 «Բանանց»-ը լավագույն կերպով է նախապատրաստվել նոր մրցաշրջանին եւ իր առջեւ դրել է ամենաբարձր նպատակները
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Բանանց»-ը լավագույն կերպով է նախապատրաստվել նոր մրցաշրջանին եւ իր առջեւ դրել է ամենաբարձր նպատակները: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց թիմի գլխավոր մարզիչ Ստեւիցա Կուզմանովսկին, թիմի առաջին հավաքի ժամանակ կարեւոր էր մեկնարկային կազմը կոմպլեկտավորելը, իսկ երկրորդ հավաքը ծառայել է կազմի ընտրության համար: «Ինչ վերաբերում է թիմի ֆունկցիոնալ հնարավորություններին, ապա այն 65-70 րոպե լավ է գործում` եւ պաշտպանությունում, եւ հարձակվելիս: Դեռեւս կբարելավենք թիմի ֆիզիկական վիճակը եւ առաջնությունում որեւէ խնդիր չենք ունենա»,- ասաց նա: 
2010-03-19 Յ. Մովսիսյանը կհրավիրվի Հայաստանի ազգային հավաքական
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիական «Ռանդերս»-ի ամերիկահայ հարձակվող Յուրա Մովսիսյանը հնարավոր է հրավիրվի Հայաստանի ազգային հավաքական: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, Մովսիսյանի հետ կապված կան փաստաթղթային որոշ խնդիրներ, սակայն դրանք լուծման փուլում են: 
2010-03-19 Արման Երեմյանը կշարունակի մասնակցել Իրանի թեքվոնդոյի պրոֆեսիոնալ լիգայում
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 78կգ քաշային թեքվոնդիստ, Եվրոպայի չեմպիոն Արման Երեմյանը կշարունակի հանդես գալ Իրանի թեքվոնդոյի պրոֆեսիոնալ լիգայի նաեւ այս մրցաշրջանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի թեքվոնդոյի ֆեդերացիայում, Հայաստանի եւ Իրանի թեքվոնդիստները շարունակելու են իրենց համագործակցությունը՝ համատեղ հավաքների, մրցումների մասնակցելով: 
2010-03-19 Հովհաննես Միրոնյանը ստաժավորում կանցնի Հռոմում
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչեւ 17-տարեկանների Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ Հովհաննես Միրոնյանը, որը վերջերս խաղում Էր Ուկրաինայում, մարզական ուսուցում կստանա Իտալիայի առաջատար թիմերից մեկի՝ Հռոմի «Ռոմա»-ին կից գործող ֆուտբոլային ակադեմիայում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայում` ավելացնելով, որ այն հիմնադրել Է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հանրաճանաչ ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտին: 
2010-03-19 Խորեն Գեւորգ-Մեթյու Մաքլին մրցամարտը չի կայանա
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Խորեն Գեւորգի եւ ամերիկացի Մեթյու Մաքլինի մրցամարտը, որը նշանակված Էր ապրիլի 16-ին, չի կայանա: Ինչպես տեղեկացնում է «boxingscene.com» ինտերնետ-հանդեսը, պատճառը մրցամարտի համար համապատասխան ֆինանսական պայմանների բացակայությունն է: 
2010-03-19 ՖԻԴԵ-ն նոր կանոններ Է մշակել շախմատիստների համար
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն նոր կանոններ է մշակել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայում, դրանք վերաբերում են շախմատիստների տեղափոխումներին, նրանց գրանցման եւ մրցումներին մասնակցելու թույլատրությանը: Նոր կանոնները ուժի մեջ կմտնեն 2010թվականի հուլիսից: 
2010-03-19 ՀՀ ֆուտբոլի հավաքականում լուրջ փոփոխություններ են սպասվում
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության չեմպիոն, Երեւանի «Փյունիկը», նախապատրաստվելով նոր մրցաշրջանին, ուսումնամարզական հավաքներում կատարել է իր առջեւ դրած խնդիրները, եւ մարզիչները գոհ են թիմի աշխատանքից: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց «Փյունիկի» եւ ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: 
  1  2  3  4  5  Հաջորդ