AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 02:03:07 | 14 Մարտ
ArmenPress
Հայաստանի 17 տարեկանների հավաքականը 0:3 հաշվով պարտվել է Իրանի ընտրանուն  Հանրապետությունում 2011թ-ից նախատեսվում է ներդնել կենսաչափական տվյալներով անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգ  «Հարավկովկասյան երկաթուղի» եւ «Ջի Էն Սի Ալֆա» ընկերությունները ստորագրել են ռազմավարական համագործակցության համաձայնագիր  Պատվավոր կոչումների շնորհագրեր՝ Լոռվա զավակ-գործիչներին  Վ.Հովհաննիսյանը հիշեցնում է, որ ԼՂ հիմնահարցը հայ-ադրբեջանական տարածքային վեճ չէ, այն ժողովրդի ինքնորոշման խնդիր է  Բերդում այսուհետ կգործի թորման արտադրամաս  ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Նախագահ Ն.Նազարբաեւին  Դուբայում բրիտանացի զույգերը դատապարտվել են մեկ ամսվա ազատազրկման` ռեստորանում համբուրվելու համար  Ըստ Վ.հովհաննիսյանի` ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման համար պետք է գտնել ԱՄՆ կառավարության հետ աշխատելու ճանապարհներ  Լիտվայի անկախության 20-ամյակը «նշվում է» բողոքի ցույցերով 
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Տարածաշրջանային
2010-02-08
Թուրքերի 69,4 տոկոսը հավատում են զինվորական հեղաշրջման հնարավորությանը
ԱՆԿԱՐԱ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես գրում է թուրքական «Զամանը», 2000-ականներին Թուրքիայում զինվորական հեղաշրջում նախապատրաստվելու մասին մամուլում հրապարակված փաստաթղթերը սասանել է զինված ուժերի նկատմամբ թուրքական հասարակության վստահությունը, թեպետ գեներալները հերքում են նման ծրագրերի գոյությունը: ANDY-AR հասարակական կարծիքի ուսումնասիրության գործակալության կողմից 81 նահանգներից 21-ում 4,5 հազար քաղաքացիների միջեւ անցկացված հարցումները, որը երաշխավորում է, որ հնարավոր սխալը չի գերազանցում 2 տոկոսը, հարցվածների 49,6 տոկոսը հավատ են արտահայտել զինվորականների մեջ նման դավադրության իրական լինելու նկատմամբ: Նրանց հետ համաձայն չի եղել հարցվածների միայն 30,4 տոկոսը:
Նյութը դիտվել է  159 անգամ


2010-03-13 Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման աշխատանքներն ավարտին կհասցվեն 2011-ի վերջերին
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման ծրագրի շրջանակներում մարտի վերջից կսկսվեն վրացական Մարաբդա շրջանի երկաթգծի վերակառուցման աշխատանքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թրենդ»-ը, այս մասին հայտարարել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության ներկայացուցչը: Ըստ նրա, ներկայումս ընթանում են նախապատրաստական աշխատանքներ: Վերկառուցման աշխատանքներն իրականացնելու են վրացական ընկերությունը եւ «Ադրբեջանական երկաթուղիներ»-ը, որոնք էլ հաղթել են հայտարաված մրցույթում: 
2010-03-12 Էրբիլում թուրքական հյուպատոսություն կգործի
ԷՐԲԻԼ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում մարտի 11-ից սկսել է գործել Թուրքիայի հյուպատոսությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»` վկայակոչելով «Քուրդիստան» կայքը, Քրդստանի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Ֆալահ Մուստաֆան մարտի 11-ին հանդիպել է Էրբիլում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Այդըն Սելչինի հետ: Շնորհավորելով նրան աշխատանքն սկսելու կապակցությամբ` Ֆ.Մուստաֆան ընդգծել է Թուրքիայի հետ Քրդստանի միջեւ հարաբերությունների ամրապնդման կարեւորությունը: 
2010-03-12 Բաքվում ոստիկանությունը ցրել է Թուրքիային աջակցող ակցիայի մասնակիցներին
ԲԱՔՈւ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխանությունը չի թույլատրել երիտասարդներին Թուրքիային աջակցության ակցիա անցկացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»` վկայակոչելով ադրբեջանալեզու «Լենտ.ազ» կայքը, այսօր Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան առջեւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կապակցությամբ Անկարային աջակցելու համար մի խումբ երիտասարդների կողմից կազմակերպված ակցիան տեղի չի ունեցել: 
2010-03-12 «Ենի մուսավաթ». «Ադրբեջանական բանակը հանձնվել է միջազգային մաֆիային»
ԲԱՔՈՒ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի բանակի` Նախիջեւանում տեղակայված զորամասերի զինվորներն ու սպաները Իրանի Իսլամական Հանրապետությունում ընդգրկվում են ստրկական աշխատանքի մեջ: Հայտնելով այդ մասին` «Ենի մուսավաթը» գրել է. «Ադրբեջանական բանակը հանձնվել է միջազգային մաֆիային»: Թերթը հարցադրել է. «Իսկ ինչպե՞ս են կարողացել ադրբեջանական բանակի զինվորներն անցնել հարեւան երկրի տարածք»: Տեղեկացված աղբյուրը թերթին հայտնել է, որ «իրեն Նախիջեւանի խան համարող Ինքնավար Հանրապետության խորհրդարանի նախագահ Վասիֆ Թալըբովն իր անօրինական գործողություններին մասնակից է դարձրել նաեւ Նախիջեւանում տեղակայված բանակի կորպուսի հրամանատար Քերեմ Մուստաֆաեւին: 
2010-03-12 ԱՄՆ պետքարտուղարությունը Ադրբեջանի իշխանությանը քննադատող զեկույց է հրապարակել
ԲԱՔՈՒ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարությունը 2009 թ-ին Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին զեկույց է հրապարակել: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հրապարակել է զեկույցի հիմնական մասը: Ըստ զեկույցի, 2008 թ-ի նախագահական ընտրություններում, 2009 թ-ի հանրաքվեի եւ քաղաքապետական ընտրություններում Ադրբեջանում սահմանափակվել են իշխանությունը խաղաղ կերպով փոխելու քաղաքացիների իրավունքները: 
2010-03-12 Վրացի նկարչին ձերբակալել են ազգային արժույթի կեղծման համար
ԹԲԻԼԻՍԻ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ներքին գործերի աշխատակիցներն այսօր ձերբակալել են Թբիլիսիի բնակիչ, մասնագիտությամբ նկարիչ Թամազ Ինաշվիլիին կեղծ բանկային թղթադրամների պատրաստման եւ տարածման համար: Ինչպես հաղորդել Է Վրաստանի ներքգործնախարարությունը, Ինաշվիլիի բնակարանից առգրավվել են 1700 լարի (շուրջ 1000 ամերիկյան դոլար) ընդհանուր գումարի տարբեր անվանական գնի բանկային թղթադրամներ եւ կեղծ թղթադրամների պատրաստման ապարատը: Ինաշվիլին խոստովանել Է իր մեղքը եւ հետաքննությանը հայտնել, որ հիմնականում կեղծ թղթադրամներով վճարել Է գյուղատնտեսական շուկաներում: 
2010-03-12 Ռուսաստանցի սահմանապահներն ուկրաինացի գործընկերներից ընդունել են ԱՊՀ-ի երկրների «Հաղթանակի Էստաֆետը»
ԿՐԱՍՆՈԴԱՐ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների «Հաղթանակի Էստաֆետը»՝ նվիրված Մեծ հաղթանակի 65-րդ տարեդարձին, այսօր ուկրաինացի գործընկերներից ընդունել են Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի սահմանապահները: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի Է ունեցել Կերչի նեղուցի ափի Տեմրյուկ նավահանգստային քաղաքում: Տեմրյուկից, որից սկսվում Է Ռուսաստանի փուլը, Էստաֆետը կանցնի Տիմաշյովսկ քաղաքում Ռուսաստանի Անվտանգության համերկրային ծառայության առափնյա պահպանության ստորաբաժանումներով, իսկ մարտի 15-ին կընդունեն հերոս քաղաք Նովոռոսիյսկը եւ Գելենջիկ առողջարանային քաղաքը, մարտի 17-ին սեւծովյան սահմանապահներն Էստաֆետի խոհրդանշանները կհանձնեն Կարաչայ-Չերքեզիայի գործընկերներին: 
2010-03-12 Կասպից ծովի խնդրով զբաղվող աշխատանքային խմբի հերթական հանդիպումը երկու ամսից տեղի կունենա Բաքվում
ԲԱՔՈՒ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կասպից ծովի խնդրով զբաղվող աշխատանքային խմբի հերթական հանդիպումը մեկ-երկու ամսից տեղի կունենա Բաքվում: Այդ մասին հայտնել Է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը: «Այդ ընթացքում կողմերը Էլեկտրոնային գրագրություն են վարելու, որպեսզի համաձայնեցնեն մնացած վերջին չհամաձայնեցված հարցերը: 
2010-03-12 Ադրբեջանում գրանցված ԶԼՄ-ների ընդհանուր թիվը հասել Է 4100-ի
ԲԱՔՈՒ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի արդարադատության նախարարությունում գրանցվել Է 300 զանգվածային լրատվամիջոց: Այդ մասին հաղորդել Է նախարարության մամուլի ծառայությունը: Արդյունքում՝ Ադրբեջանում պաշտոնապես գրանցված ԶԼՄ-ների ընդհանուր թիվը հասել Է 4100-ի: 2009 թվականի ընթացքում գրանցվել Է 162 նոր ոչ կառավարական կազմակերպություն, որոնց ընդհանուր թիվը հասել Է 23450-ի: 
2010-03-12 Չեչելաշվիլի. ՎՈՒԱՄ-ն ապագա ունի
ԹԲԻԼԻՍԻ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՎՈՒԱՄ-ի գլխավոր քարտուղար Վալերի Չեչելաշվիլին այն կարծիքին Է, որ կազմակերպությունն ապագա ունի, եւ նրանից որեւԷ պետության անջատվելու հարց չի դրված: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, նա այսօր հայտարարել Է Թբիլիսիում՝ մեկնաբանելով Ուկրաինայի նոր իշխանությունների վերաբերմունքը ՎՈՒԱՄ-ի նկատմամբ եւ ԶԼՄ-ների տարածած այն հաղորդագրությունները, որ Վիկտոր Յանուկովիչի իշխանության գլուխ գալուց հետո ՈՒկրաինան դուրս կգա կազմակերպությունից: 
2010-03-12 Վրաստանը հրավիրված Է Վաշինգտոնի գագաթնաժողովին, բայց երկկողմ շփումների մասին խոսելը վաղ Է
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը «հրավիրված Է միջուկային անվտանգության հարցերին նվիրված գագաթնաժողովին», որն ապրիլի 12-13-ը տեղի կունենա Վաշինգտոնում: Բայց այդ գագաթնաժողովի կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հանդիպումների ծրագիրը «դեռեւս պաշտոնապես հրապարակված չԷ»: 
2010-03-12 Մարտի 14-ին Ադրբեջան կժամանի Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը
ԲԱՔՈՒ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 14-ին պաշտոնական այցով Ադրբեջան կժամանի Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը: Ինչպես հաղորդել Է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը, եռօրյա այցի շրջանակներում Լայչակը հանդիպում կունենա Ադրբեջանի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի եւ Միլի մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովի հետ: 
2010-03-12 Վրաստանի վարչապետը հանդիպումներ կանցկացնի Եվրամիության եւ Եվրահանձնաժողովի ղեկավարության հետ
ԹԲԻԼԻՍԻ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին կիրակի աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել՝ հանդիպելու Եվրամիության եւ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, տեղեկատվություն Է տարածել վարչապետի վարչակազմը: 
2010-03-12 Թուրքիայի նախագահը հավանություն Է տվել «Նաբուկո» նախագծին1
ԱՆԿԱՐԱ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հավանություն Է տվել «Նաբուկո» նախագծի վերաբերյալ համաձայնագրին: Այդ մասին հաղորդել են թուրքական զանգվածային լրատվամիջոցները: Ընթացիկ տարվա մարտի 4-ին Թուրքիայի խորհրդարանը վավերացրել Է «Նաբուկո» գազամուղի կառուցման մասին օրինագիծը: 
2010-03-12 Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը հանդես Է եկել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցման դեմ
ՄՈՍԿՎԱ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերն այսօր հանդես Է եկել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցման դեմ: Այս մասին նա հայտարարել Է՝ զեկուցումով հանդես գալով Մոսկվայում կայացած գերմանա-ռուսական համաժողովում: 
2010-03-12 Դիթեր Բոդենը մարտի 13-ին աշխատանքային այցով կժամանի Թբիլիսի
ԹԲԻԼԻՍԻ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ԵԱՀԿ-ի առաքելության նախկին ղեկավար գերմանացի դիվանագետ Դիթեր Բոդենը մարտի 13-ին երկօրյա աշխատանքային այցով կժամանի Թբիլիսի: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Աբխազիայից փախստականների «Մենք ինքներս» շարժման առաջնորդ Պաատա Դավիթայան: 
2010-03-12 Վրացական ընդդիմությունը պնդում է, որ Սահակաշվիլին հանդիպում է Բերեզովսկու հետ
ԹԲԻԼԻՍԻ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սպիտակներ» վրացական ընդդիմադիր շարժման առաջնորդ Թեմուր Շաշիաշվիլին պնդում է, որ մի քանի օր առաջ Բաթումում տեղի է ունեցել գործարար Բորիս Բերեզովսկու եւ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի գաղտնի հանդիպումը: Վրաստանի նախագահը, նրա խոսքով, «գաղտնի բանակցություններ է վարում Ռուսաստանի վարչապետի բոլոր թշնամիների, այդ թվում եւ Բերեզովսկու հետ, որը մի քանի օր առաջ գաղտնաբար այցելել է Բաթում եւ բանակցություններ վարել Սահակաշվիլիի հետ»: 
2010-03-12 Հաղթանակի 65-րդ տարեդարձի կապակցությամբ «Ռոսիա» ավիաընկերությունը վետերաններին առաջարկել է կատարել անվճար թռիչք
ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսիա» պետական տրանսպորտային ընկերությունը (Սանկտ Պետերբուրգ) պատերազմի վետերաններին եւ Լենինգրադի բլոկադան վերապրածներին առաջարկել է անվճար թռիչք կատարել Մեծ հաղթանակի 65-րդ տարեդարձի տոնակատարության նախաշեմին ու դրանից հետո: 
2010-03-12 Մոսկվան դրական է գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքը
ՄՈՍԿՎԱ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան դրական է գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքը: Այդ մասին հինգշաբթի Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: 
2010-03-12 Ադրբեջանը երկրորդ տեղն է զբաղեցնում Վրաստանի առեւտրական գործընկերների թվում
ԹԲԻԼԻՍԻ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2010 թվականի հունվարին Ադրբեջանը երկրորդ տեղն էր զբաղեցնում Վրաստանի առեւտրական գործընկերների թվում: Հաշվետու ժամանակաշրջանում Վրաստանի հետ Ադրբեջանի առեւտրական շրջանառությունը կազմել է 43,1 մլն դոլար (ամբողջ շրջանառության 11,2 տոկոսը): Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկատվություն է տարածել Վրաստանի վիճակագրության պետական ծառայությունը: Ադրբեջան վրացական արտահանությունը կազմել է 15 մլն դոլար (ամբողջ արտահանության 14,1 տոկոսը): Ադրբեջան Վրաստանի հիմնական արտահանական արտադրանքը մարդատար ավտոմեքենաներն են, ցեմենտը, խոշոր եղջերավոր անասունները եւ այլն: 
  1  2  3  4  5  Հաջորդ