2010-02-08
2010 թվականի հունվարին Չինաստանում ավտոմեքենաների վաճառքների աճը գերազանցել Է 84 տոկոսը
ՊԵԿԻՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2010 թվականի հունվարին Չինաստանում ավտոմեքենաների վաճառքներն անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 84,2 տոկոսով: Այդ մասին հաղորդել Է տեղական մամուլը՝ վկայակոչելով Չինաստանի մարդատար ավտոմեքենաների ասոցիացիայի տվյալները: Ընթացիկ տարվա առաջին ամսում վաճառվել Է ավելի քան 1,2 մլն ավտոմեքենա: Վաճառքների առաջատար են դարձել միկրոավտոբուսները, ինչը փորձագետները կապում են տրանսպորտի այդ տեսակի վաճառքները խթանելու կառավարական միջոցառումների հետ, որոնք ակտիվորեն օգտագործվում են նախեւառաջ գյուղական վայրերում: Անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ Չինաստանում վաճառված ավտոմեքենաների թիվն աճել Է 5,1 տոկոսով:
Նյութը դիտվել է 179 անգամ
Ծառայությունը կակտիվացվի 2010թ.–ի հունվարի երկրորդ կեսից։
Այս նութը ամբողջությամբ տեսնելու համար անհրաժեշտ է ուղարկել
կարճ հաղորդագրություն (SMS)
2010-03-20 «Kia» ընկերությունը տարածել է հաջորդ սերնդի «Magentis» սեդանի պաշտոնական լուսանկարները
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Kia» ընկերությունը տարածել է հաջորդ սերնդի «Magentis» սեդանի պաշտոնական լուսանկարները, որը կներկայացվի ապրիլի սկզբին Նյու Յորքում մեկնարկող ավտոսրահում: Ավտոմեքենայի արտաքինը մակնիշի ֆիրմային ոճում է, որը մշակվել է «Kia»-ի դիզայներ Փիթեր Շրեյերի կողմից, իսկ վերջնական աշխատանքը իրականացվել է բրենդի` Ֆրանկֆուրտի գրասենյակում:
2010-03-19 Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտուրն սկսվում Է ուշքի գալ ճգնաժամից
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտուրը, դատելով ըստ ամենայնի, ուշքի Է գալիս ճգնաժամից: ԱՄՆ-ի առեւտրի նախարարության նոր տվյալների համաձայն, որոնք ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տրամադրվել են Վաշինգտոնում ՌԴ-ի առեւտրական ներկայացուցչությունում, հունվարին երկկողմ ապրանքաշրջանառությունը 2009 թվականի համանման ցուցանիշի համեմատ աճել Է 18 տոկոսով եւ գերազանցել 2,01 մլրդ դոլարը:
2010-03-19 «Ջեներալ մոտորս»-ը Չինաստանում հետ Է կանչում գրեթե 8 հազար «Կադիլակ» ավտոմոբիլներ
ՊԵԿԻՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում «Ջեներալ մոտորս»-ի դուստր ձեռնարկությունը՝ «Ջի Էմ Չայնա Ինվեստմենտ»-ը, հայտարարել Է 7 հազար 942 ներմուծված «Կադիլակ Սի թի Էս» ավտոմոբիլների հետկանչման մասին՝ արգելակի հեղուկի հոսակորստի խնդիրների պատճառով: Ինչպես հաղորդել Է ՉԺՀ-ի որակի հսկողության, տեսչության եւ կարանտինի գլխավոր վարչությունը, «Կադիլակ»-ի այս մոդելի արգելակման համակարգի ռետինե բաղադրիչը կարող Է կուտակել խոնավություն, դրա հետեւանքով արգելակները ենթարկվում են կոռոզիայի, ինչն, իր հերթին, հանգեցնում Է արգելակի հեղուկի կաթման:
2010-03-19 Բուշերի ատոմակայանի գործարկման աշխատանքները եզրափակիչ փուլում են
ՄՈՍԿՎԱ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուշերի ատոմային Էլեկտրակայանը կգործարկվի, աշխատանքները եզրափակիչ փուլում են: Այդ մասին ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ Մոսկվայում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: «Ցանկանում եմ ասել, որ այդ նախագիծը կավարտվի: Այժմ տեխնոլոգիական բոլոր պահանջների ապահովմանն ուղղված համապատասխան քայլերը եզրափակիչ փուլ են մտնում, եւ ատոմային այդ Էլեկտրակայանը կգործարկվի ու ԷլեկտրաԷներգիա կտա»,-ասել Է Լավրովը:
2010-03-19 Սեւանա լճում սիգի կենսազանգվածը վերջին մեկ տարում ավելացել 150 տոննայով
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանա լճում իշխանի էնդեմիկ ենթատեսակները վերականգնելու եւ զարգացնելու նպատակով ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող «Ձկան պաշարների համալրման» այս տարվա ծրագրով նախատեսվել է աճեցնել եւ լիճ բաց թողնել ավելի քան 118 հազար հատ 5-50 գրամ քաշով գեղարքունի եւ ամառային իշխանի մանրաձուկ:
2010-03-19 ՏՄՊՊՀ-ն քննարկել է դեղորայքի, հրուշակեղենի, բնական հյութերի, կարագի շուկաներին վերաբերող հարցեր
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր տեղի է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը, հանձնաժողովի որոշմամբ դեղորայքի շուկայում գործող մի շարք ընկերությունների նկատմամբ դադարեցվել է վարույթը, որը հարուցվել էր նոյեմբերին` հակամրցակցային համաձայնության փաստի վերաբերյալ: Վարույթի ընթացքում չի հաստատվել այդ ընկերությունների մասնակցությունը հակամրցակցային համաձայնությանը:
2010-03-19 Վաշինգտոնը եւ Պեկինը համաձայնության են հասել ԱՄՆ-ից Չինաստանին խոզի մսի մատակարարումների վերսկսման շուրջը
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը եւ Չինաստանը համաձայնության են հասել ՉԺՀ-ին ամերիկյան խոզի մսի մատակարարումների վերսկսման պայմանների շուրջը: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել են ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարար Թոմ Վիլսակը եւ առեւտրական բանակցություններում այս երկրի ներկայացուցիչ Ռոն Քիրկը: Վիլսակի խոսքով, Չինաստանի շուկային խոզի մսի մատակարարումների վերսկսման որոշման մշակման համար հիմքը դրվել Է անցյալ տարվա հոկտեմբերին Քիրկի հետ իր՝ Պեկին կատարած այցի ժամանակ:
2010-03-19 Մարտի 15-19-ն արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 49,901,180 եւ վաճառվել 76,853,330 դոլար
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 15-19-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 49,901,180 ԱՄՆ դոլար՝ 396.63 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 76,853,330 ԱՄՆ դոլար՝ 400.20 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 35,925,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 403.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
2010-03-19 Տոկիոյի ֆոնդային սակարանում աճուրդներն ավարտվել են գնանշումների ծանրակշիռ աճով
ՏՈԿԻՈ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Տոկիոյի ֆոնդային սակարանում աճուրդներն ավարտվել են գնանշումների ծանրակշիռ աճով: Աճուրդների ավարտվելու պահին Նիկեյ ինդեքսը, որն արտացոլում Է Ճապոնիայի 225 առաջատար ընկերությունների բաժնետոմսերի գնանշումները, աճել Է 0,75 տոկոսով եւ գվերազանցել 10824 կետի նշագիծը: ՏՕՊԻԿՍ ինդեքսը, որը գրանցում Է սակարանի հեղինակավոր առաջին սեկցիայում ներկայացված բոլոր ընկերությունների արժեթղթերի գնանշումները, աճել Է 8,14 կետով եւ կազմել գրեթե 949 կետ: Աճել Է ապակու, կերամիկայի արտադրողների, թղթի-ցելյուլոզի կոմբինատների եւ ավտոկոնցեռնների բաժնետոմսերի արժեքը:
2010-03-19 Ըստ Թռչնաբույծների միության նախագահի` հանրապետությունում նկատվում է ձվի արտադրության ծավալների գերաճ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2009թ-ին արտադրվել է 630 մլն հատ ձու: Ինչպես այսօր Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանի հետ հրավիրված ասուլիսում նշեց Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը, շուկայում նկատվում է ձվի արտադրության ծավալների գերաճ, այսինքն` արտադրվել է պահանջարկից ավելի շատ ձու, ինչը չի կարելի ասել թռչնամսի մասին: 2009թ-ին թռչնի մսի պահանջարկը կազմել է 38 հազար տոննա, որից տեղական արտադրողները կարողացել են ապահովել 10 հազ. տոննան:
2010-03-19 ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 6.5%
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստում որոշում է կայացվել բարձրացնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 6.5%: Ներգրավված ավանդների եւ լոմբարդային ռեպոների տոկոսադրույքները սահմանվել են, համապատասխանաբար՝ 3.5% ու 9.5%: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԲ-ից, նիստին մասնակցել են ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, խորհրդի անդամներ Ամալյա Սարիբեկյանը, Անդրանիկ Նորեկյանը, Ահարոն Չիլինգարյանը, Աշոտ Մկրտչյանը եւ Վախթանգ Աբրահամյանը:
2010-03-19 Այս տարվա առաջին երկու ամսում Ռուսաստանում հեծանիվների արտադրությունն աճել է 3,3 անգամ
ՄՈՍԿՎԱ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա առաջին երկու ամսում Ռուսաստանում հեծանիվների արտադրությունն աճել է 3,3 անգամ` մինչեւ 118 հազար հատ: Այդ մասին ասված է ՌԴ-ի պետական վիճակագրության դաշնային ծառայության` Ռոսստատի նյութերում: Ընդ որում այս տարվա փետրվարին նախորդ ամսվա համեմատ հեծանիվների թողարկումն աճել է 24,4 տոկոսով, իսկ 2009 թվականի փետրվարի համեմատ` երեք անգամ:
2010-03-19 Եվրամիության անդրազգային ֆինանսական հսկողության համակարգը պետք է գործարկվի 2011 թվականի հունվարից
ԲՐՅՈՒՍԵԼ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության մակարդակով անդրազգային ֆինանսական հսկողության համակարգը պետք է գործարկվի 2011 թվականի հունվարից: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է ներքին շուկայի եւ ծառայությունների հարցերով եվրահանձնակատար Միշել Բառնիեն: «Ժամանակն արագ է թռչում: Մենք (Եվրահանձնաժողովը) ցանկանում ենք ապահովել Եվրամիության երկրների պետությունների ղեկավարների պայմանավորվածության կատարումը, ըստ որի ֆինանսական հսկողության այդ համակարգը պետք է գործարկվի 2011 թվականի հունվարի սկզբին»,- ասել է նա` ելույթ ունենալով Եվրախորհրդարանի էկոնոմիկայի եւ դրամական քաղաքականության կոմիտեի անդամների առջեւ:
2010-03-19 Մարտի 22-23-ը կդադարեցվի Աջափնյակի որոշ փողոցների, Դավիթաշեն գյուղի ջրամատակարարումը
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շինարարական աշխատանքների հետ կապված` մարտի 22-ի ժամը 10.00-ից մինչեւ մարտի 23-ի ժամը 10.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան, Ֆուչիկ փողոցների` իրենց նրբանցքներով, Դավիթաշեն գյուղի, 16-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերի 1-7 -րդ հարկերի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երեւան Ջուր» ընկերությունից: