AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 07:03:23 | 21 Մարտ
ArmenPress
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Տարածաշրջանային
2010-02-08
Ըստ ռուս քաղաքագետի` Ադրբեջանը պետք է անհապաղ դուրս գա ՎՈՒԱՄ-ից
ՄՈՍԿՎԱ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական միջազգային շարժման առաջնորդ, Մոսկվայի պետհամալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը հայտարարել է, որ «եթե Իլհամ Ալիեւը այժմ հայտարարի ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) ցրվելու մասին, ապա Բաքուն իր համար ապահոված կլինի Մոսկվայի վիթխարի պաշտպանությունը»: Ադրբեջանական «Վեստի» կայքի հետ զրույցում Ա.Դուգինը համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակելու դեպքում Վիկտոր Յանուկովիչն անմիջապես կհայտարարի հակառուսաստանյան ՎՈՒԱՄ-ից Ուկրաինայի դուրս գալու մասին:
Նյութը դիտվել է  154 անգամ


2010-03-20 Տաջիկստանի մաքսանենգները Ուզբեկստան են տեղափոխել թմրանյութերի խոշոր խմբաքանակ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուզբեկստանի հատուկ ծառայությունները Տաջիկստանի հետ սահմանակից ուզբեկական գյուղի բնակիչներից մեկի տնից առգրավել են թմրանյութերի խոշոր խմբաքանակ: «Հայտնաբերվել է 2 պոլիէթիլենե պարկ, որոնցում եղել է 24 փաթեթ` 44 կգ,15գ ափիոն, 2 կգ, 11 գ հերոին»,-տեղեկացրել է Ուզբեկստանի ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը: 
2010-03-19 Թուրքիան արտասահմանում բնակվող արմատներով թուրք քաղաքական գործիչներից պահանջել է լոբբինգ իրագործել Անկարայի օգտին
ԱՆԿԱՐԱ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից փետրվարին Ստամբուլում կազմակերպված` «Որտեղ մեր մի քաղաքացին է, այնտեղ էլ մենք ենք» վերտառությամբ հավաքում, որին հրավիրվել են արտասահմանյան երկրներում, հատկապես` Եվրոպայում բնակվող արմատներով թուրք քաղաքական գործիչներ, կոչ է արվել նրանց Թուրքիայի օգտին լոբբինգ իրագործել` իրենց բնակության երկրներում: 
2010-03-19 Ադրբեջանի իշխանությունը հակակոմպրոմատային որոնումների է դուրս եկել
ԲԱՔՈՒ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխանությունը պատասխան է պատրաստում ԱՄՆ ազդեցիկ «The Washington Post» թերթում Դուբայում Ալիեւների ունեցվածքի մասին հրապարակմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այդ մասին «Ազադլըգ»-ին հայտնել են ներիշխանական աղբյուրները: Նրանք տեղեկացրել են, որ «The Washington Post» թերթին, ավելի ճիշտ, Արեւմուտքին փաստի առաջ կանգնեցնելու համար ադրբեջանական իշխանությունն աշխարհի առաջնորդների վերաբերյալ կոմպրոմատների որոնումների է դուրս եկել: Իշխանությունն աշխատում է դրանով վերջ դնել նաեւ հարցի հետ կապված՝ Ադրբեջանի հասարակության մեջ ընթացող կատաղի քննարկումներին: 
2010-03-19 Ադրբեջանի էներգետիկ համակարգը կրկին կաթվածահար է եղել
ԲԱՔՈՒ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 18-ի երեկոյան Բաքվի գրեթե բոլոր շրջաններում կամ ամբողջությամբ անջատվել է էլեկտրաէներգիան կամ ժամերով շարունակվել են կարճատեւ անջատումները: Այդ պատճառով, եւ «Բիզիմ յոլ» թերթի, եւ երկրի մամուլի այլ օրգանների աշխատանքում լուրջ խնդիրներ են ծագել, ինչպես նաեւ սարքերի` շարքից դուրս գալու վտանգ առաջացել: Ըստ թերթի, ժամերով շարունակվող կարճատեւ անջատումներն ապացուցում են, որ «Ազերէներջի» ընկերությունը չի կարողանում ճիշտ աշխատել: 
2010-03-19 Թուրքիայի եվրաինտեգրման հարցերով գլխավոր բանագնացը ծրագրել է ԵՄ մասին քարոզչություն կատարել մզկիթներում
ԱՆԿԱՐԱ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պետնախարար, եվրաինտեգրման հարցերով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը ծրագրել է Եվրամիության մասին քարոզչություն կատարել մզկիթներում: 
2010-03-19 Ըստ «Հուրիեթի»՝ Թուրքիայի միակ հայկական գյուղի բնակիչները դատապարտել են Էրդողանի հայտարարությունը
ԱՆԿԱՐԱ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանց բնակության իրավունքի Թուրքիայում գտնվող հայերին արտաքսելու մասին Թուրքիայի վարչապետի արած հայտարարությունն անարձագանք չի մնացել նաեւ այդ երկրի միակ հայկական Վաքըֆլը գյուղի կողմից: 
2010-03-19 Վրաստանը պետք Է ճանաչի Կովկասի նոր իր իրողությունները
ՎԻԵՆՆԱ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցխինվալի եւ Սուխումի հետ Թբիլիսիի առճակատման տարիներին Վրաստանի իշխանությունների նկատմաբ կորսված վստահության վերականգնումը հարկավոր Է սկսել ոչ թե «ռազմավարություններով» եւ «պլաններով», այլ անցյալ սխալներից դասեր քաղելով եւ տարածաշրջանում նոր քաղաքական-իրավական իրողությունները ճանաչելով: 
2010-03-19 Մեդվեդեւը չի բացառում Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը
ՄՈՍԿՎԱ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը չի բացառում Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, բայց ընդգծում Է, որ այդ պատժամիջոցները պետք Է խելամիտ լինեն: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ Մեդվեդեւի բանակցություններից հետո: 
2010-03-19 Թուրքիայի վարչապետը ցավում Է, որ հայերի վտարման վերաբերյալ իր հայտարարությունն աղճատել են
ԱՆԿԱՐԱ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել Է, որ երկրից 100 հազար հայաստանցի անօրինական ներգաղթյալների հնարավոր վտարման վերաբերյալ իր արած այտահայտություններն աղճատվել են արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցների կողմից: Այդ կապակցությամբ նա ասել Է, թե մտադիր չԷ ներողություն խնդրել իր խոսքերի համար, որոնք ճիշտ չեն մեկնաբանվել: 
2010-03-19 Հունաստանը Թուրքիային մեղադրում Է Եգեյան ծովի վրա օդային սադրանքի մեջ
ԱԹԵՆՔ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ռազմաօդային ուժերը Եգեյան ծովի վրա առանց հիմքի օդ են բարձրացել՝ կալանելու հունական ուղղաթիռը, այսօր հայտարարել Է Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը: Առափնյա ծառայության ուղղաթիռը պարեկում Էր իրականացնում Եգեյան ծովի արեւելյան մասում՝ Թուրքիայի սահմաններից ոչ հեռու: 
2010-03-19 Ադրբեջանը եւ Ուկրաինան հայտնվել են աշխարհի ֆինանսական հետախուզությունների լրացուցիչ «սեւ ցուցակում»
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսական չարաշահումների դեմ պայքարի միջազգային կազմակերպությունը (ՖԱՏՖ) Ադրբեջանին եւ Ուկրաինային ներառել Է այն երկրների նոր «սեւ ցուցակում», որոնք թերություններ ունեն հանցավոր եկամուտների լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բնագավառում: ՖԱՏՖ-ը մի կազմակերպություն Է, որը միավորում Է աշխարհի 35 առաջատար ֆինանսական հետախուզությունները: Ըստ վերջինիս հայտարարության՝ նոր ցուցակների կազմումը պատասխանն Է հանցավոր եկամուտների լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարն ուժեղացնելու եւ այսպես կոչված «մեծ ռիսկի ենթադատությունները հրապարակայնորեն թվարկելու՝ աշխարհի առաջատար տերությունների «մեծ քսանյակի» կոչին: 
2010-03-19 Իրանի նախկին փոխնախագահը մեկ տարվա ազատազրկման Է դատապարտվել իսլամական ռեժիմի դեմ քարոզչության համար
ԹԵՀՐԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախկին փոխնախագահ Հոսեյն Մարաշին մեկ տարվա ազատազրկման Է դատապարտվել իսլամական ռեժիմի դեմ քարոզչության համար: Այս որոշումը, ինչպես այսօր հաղորդում են իրանական լրատվական գործակալությունները, ընդունել Է Իսլամական Հանրապետության վերաքննիչ դատարանը: Իրանցի բարենորոգիչների ճամբարը ներկայացնող քաղաքական գործչին արգելված Է վեց տարվա ընթացքում զբաղվել քաղաքական գործունեությամբ: Նախօրյակին երեկոյան նա ձերբակալվել Է եւ ուղարկվել Թեհրանի Էվին խիստ ռեժիմի բանտ: 
2010-03-19 Ռուսաստանն առաջիկա երեք տարում 3 մլրդ ռուբլի կհատկացնի Աբխազիային
ՄՈՍԿՎԱ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազիայի սոցիալ-տնտեսական զարգացմանն աջակցության համալիր ծրագրին համապատասխան, որը հաստատվել Է այս տարվա մարտին, Ռուսաստանը 2010-2012 թվականներին 3 մլրդ ռուբլի կհատկացնի Աբխազիային: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է տարածաշրջանների զարգացման նախարար Վիկտոր Բասարգինը: 
2010-03-19 Լավրով. Իրանական միջուկային ծրագիրը կարելի Է լուծել դիվանագիտական ճանապարհով
ՄՈՍԿՎԱ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը գտնում Է, որ պահպանվում Է իրանական միջուկային հիմնախնդիրը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված համատեղ մամուլի ասուլիսում: 
2010-03-19 Էհուդ Օլմերտը ամենակոռումպացված վարչապետն Է ճանաչվել Իսրայելի նորագույն պատմության մեջ
ԵՐՈՒՍԱՂԵՄ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը կառավարության ամենակոռումպացված ղեկավարն Է ճանաչվել Իսրայելի նորագույն ողջ պատմության ընթացքում: Սրանք են Իսրայելի Հայֆա քաղաքի համալսարանի կատարած հետազոտությունների տվյալները, որոնք հինգշաբթի հրապարակել Է իսրայելական «Հաարեց» թերթը: Իսրայելցիները կոռումպացվածության աստիճանով երկրորդ տեղում դրել են ներկայիս վարչապետ Բենիամին Նաթանյահուին, իսկ երրորդում հայտնվել Է նախկին վարչապետ Արիել Շարոնը: 
2010-03-19 Զուրաբ Նողաիդելին կոչ Է արել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել
ԹԲԻԼԻՍԻ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն արդար Վրաստանի» շարժման առաջնորդ Զուրաբ Նողաիդելին հինգշաբթի կոչ Է արել Վրաստանում անցկացնել արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: «Մենք այսօր իսկ պետք Է պայքար սկսենք, որպեսզի հասնենք արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացման»,-լրագրողներին հայտարարել Է Նողաիդելին: 
2010-03-19 Ուսամա բեն Լադենի դուստրը Իրանից մեկնել Է Սիրիա
ԱԲՈՒ ԴԱԲԻ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները Ուսամա բեն Լադենի 19-ամյա դստերը՝ Իմանին, թույլ Է տվել մեկնել Թեհրանից, եւ նա հինգշաբթի ժամանել Է Դամասկոս: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Արմենպրես»-ը, այսօր տեղեկատվություն Է տարածել «Աշ Շարկ ալ Աուսաթ» թերթը: 
2010-03-19 Ցխինվալը պնդում Է Վրաստանի հետ ուժի չկիրառման մասին փաստաթղթի ստորագրումը
ՑԽԻՆՎԱԼ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարար Մուրադ Ջիոեւը գտնում Է, որ ժնեւյան բանավեճերի գլխավոր հարցը պետք Է դառնա ուժի չկիրառման մասին փաստաթղթի քննարկումը: «Մենք վստահ ենք, որ ժնեւյան քննարկումների շրջանակներում մենք կարող ենք հասնել ուժի չկիրառման մասին փաստաթղթի համաձայնեցմանը, ինչը, մեր համոզմամբ, ներկա պահին շատ կարեւոր Է: 
2010-03-19 Թուրքիայում կալանքի տակ են վերցվել դավադրության մեջ կասկածվող մոտ քսան զինվորականներ
ԱՆԿԱՐԱ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ոստիկանությունը «Էրգենեկոն կազմակերպություն» սկանդալային գործի հետաքննության շրջանակներում հինգշաբթի կալանքի տակ Է վերցրել մոտ քսան գործող ու պաշտոնաթող զինվորականների, որոնց մեղադրում են Թայիփ Էրդողանի կառավարությունը տապալելու նպատակով հեղաշրջում պատրաստելու մեջ: Այդ մասին հաղորդել Է տեղական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ: 
2010-03-19 Բուշերի ատոմակայանի գործարկման աշխատանքները եզրափակիչ փուլում են
ՄՈՍԿՎԱ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուշերի ատոմային Էլեկտրակայանը կգործարկվի, աշխատանքները եզրափակիչ փուլում են: Այդ մասին ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ Մոսկվայում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: «Ցանկանում եմ ասել, որ այդ նախագիծը կավարտվի: Այժմ տեխնոլոգիական բոլոր պահանջների ապահովմանն ուղղված համապատասխան քայլերը եզրափակիչ փուլ են մտնում, եւ ատոմային այդ Էլեկտրակայանը կգործարկվի ու ԷլեկտրաԷներգիա կտա»,-ասել Է Լավրովը: 
  1  2  3  4  5  Հաջորդ