AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 02:03:42 | 14 Մարտ
ArmenPress
Հայաստանի 17 տարեկանների հավաքականը 0:3 հաշվով պարտվել է Իրանի ընտրանուն  Հանրապետությունում 2011թ-ից նախատեսվում է ներդնել կենսաչափական տվյալներով անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգ  «Հարավկովկասյան երկաթուղի» եւ «Ջի Էն Սի Ալֆա» ընկերությունները ստորագրել են ռազմավարական համագործակցության համաձայնագիր  Պատվավոր կոչումների շնորհագրեր՝ Լոռվա զավակ-գործիչներին  Վ.Հովհաննիսյանը հիշեցնում է, որ ԼՂ հիմնահարցը հայ-ադրբեջանական տարածքային վեճ չէ, այն ժողովրդի ինքնորոշման խնդիր է  Բերդում այսուհետ կգործի թորման արտադրամաս  ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Նախագահ Ն.Նազարբաեւին  Դուբայում բրիտանացի զույգերը դատապարտվել են մեկ ամսվա ազատազրկման` ռեստորանում համբուրվելու համար  Ըստ Վ.հովհաննիսյանի` ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման համար պետք է գտնել ԱՄՆ կառավարության հետ աշխատելու ճանապարհներ  Լիտվայի անկախության 20-ամյակը «նշվում է» բողոքի ցույցերով 
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Մարզական
2010-02-08
«Գանձասարում» փորձաշրջան են անցնում 4 լեգեոներներ
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանի «Գանձասարում» փորձաշրջան են անցնում 4 լեգեոներներ` երեքը Վրաստանից, մեկը` Կոտ դ`Իվուարից: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ակումբի գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանը, երեք վրացիներից երկուսը` պաշտպանը եւ կիսապաշտանը, ներկայացնում են Թբիլիսիի «Դինամոն», իսկ երրորդ ֆուտբոլիստն հանդես է եկել «Բոլնիսիում»: Բացի այդ, «Գանձասարը» երկուական տարով երկարաձգել է պայմանագրերը դարպասապահ Լեւան Բուբուտեիշվիլու եւ պաշտպան Դավիթ Կխանիշվիլու հետ: Կապանյան ակումբը առաջիկայում նախատեսում է մեկնել Անթալիա` առաջին ուսումնամարզական հավաքին, այնուհետեւ այս ամսվա վերջին մասնակցելու է «Թուրքմենբաշու գավաթի» խաղարկությանը:
Նյութը դիտվել է  153 անգամ


2010-03-13 Հայաստանի 17 տարեկանների հավաքականը 0:3 հաշվով պարտվել է Իրանի ընտրանուն
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել Իրանի մինչեւ 17 տարեկանների ընտրանու հետ եւ պարտություն կրել 0:3 հաշվով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հայաստանի ֆուտբոլիս ֆեդերացիայի մամլո ծառայությունից, Թեհրանում կայացած հանդիպումն անցել է իրանցիների տարածքային առավելությամբ, որոնք էլ կարողացել են օգտագործել ստեղծած գոլային հնարավորությունները, ինչը չի հաջողվել անել մեր թիմի տղաներին: Այս երկու հավաքականների միջեւ եւս մեկ ընկերական հանդիպում կկայանա նաեւ մարտի 14-ին: 
2010-03-13 Լեռնադահուկորդներ Ա.Ներսիսյանը եւ Ս. Մանուկյանը՝ ՀՀ չեմպիոններ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13 , ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ լեռնադահուկային սպորտի ազգային առաջնության հսկա-ոլորավայրԷջք մրցաձեւում Վանկուվերի 21-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից, ծաղկաձորցի Արսեն Ներսիսյանը դարձել է Հայաստանի չեմպիոն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դահուկային սպորտի ֆեդերացիայում, 2-րդ տեղը զբաղեցրել է Արսեն Ղազարյանը, 3-րդ՝ Յուրի Մանուկյանը: 
2010-03-13 Վարուժան Սուքիասյան.»«Իմպուլսը» կդառնա իմպուլսիվ թիմ»
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13 , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնության այս տարվա նորեկ Դիլիջանի «Իմպուլսը» հենց նորեկ լինելու պատճառով պետք Է ավելի լավ խաղա ազգային առաջնությունում: Նման տեսակետ արտահայտեց «Իմպուլսի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում` նշելով, որ Դիլիջանի ակումբը առաջին անգամ Է արժանացել ՀՀ ֆուտբոլի ազգային առաջնությանը մասնակցելու պատվին եւ կրկնակի լավ պետք Է խաղա, որպեսզի ամրապնդվի լավագույնների խմբում: 
2010-03-13 Լիլիթ Գալոյանը եւ Վլադիմիր Հակոբյանը պայքարում են մեդալների համար
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13 , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորվաթիայի Ռիեկա քաղաքում ընթացող Եվրոպայի շախմատի անհատական առաջնության կանանց մրցաշարում Հայաստանի շախմատիստուհի, գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը, 7-րդ փուլում սպիտակ ֆիգուրներով ոչ ոքի խաղալով մրցաշարի միանձնյա առաջատար, լեհուհի Մոնիկա Սոսկոյի հետ, վաստակել է 5,5 միավոր եւ 5,5-ական միավորով 7 փուլերից հետո բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովայի եւ վրացուհի Քեթեւան Արախամիա-Գրանտի հետ կիսում Է 2-4-րդ տեղերը: Յոթերորդ փուլում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հաղթել Է ռուս գրոսմայստեր Ելենա Սեդինային, Լիլիթ Մկրտչյանը սեւերով ոչ ոքի Է խաղացել վրացուհի Մակա Պուրցելաձեի հետ, իսկ Նելլի Աղինյանը հաղթել Է խորվաթուհի Ռայնա Սարգաչին: 
2010-03-13 Է. Մանուչարյանը, Ա.Քարամյանը եւ Ա. Դաշյանը մասնակցել են իրենց թիմերի հերթական հանդիպումներին
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլանդիայի առաջին դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի թիմը` «Ապելդորն»-ը, մարտի 12-ին պարտություն է կրել «Օմնիվորլդ» ակումբից` 0:2 հաշվով: ՀՀ ընտրանու հարձակվողն հանդիպմանը մասնակցել է սկզբից մինչեւ վերջ: Ներկայումս «Ապելդորն»-ը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: 
2010-03-13 «Միկա»-ն ոչ ոքի է ավարտել «Վոլգա»-ի հետ հանդիպումը
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Միկա»-ն մարտի 12-ի երեկոյան Իսպանիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում անցկացրել է իր վերջին ստուգողական հանդիպումը` Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ի հետ, իսկ հանդիպումն ավարտվել է ոչ ոքի` 0:0 հաշվով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ակումբի մամլո քարտուղար Աշոտ Մարտիրոսյանը, հանդիպումն անցել է հավասար պայքարում, «Միկա»-ն ունեցել է մի քանի գոլային հնարավորություններ, սակայն չի կարողացել իրացնել դրանք: Մասնավորապես, Նարեկ Բեգլարյանը միայնակ դուրս է եկել մրցակցի դարպասապահի դեմ եւ շեղ հարվածել: 
2010-03-12 Սամվել Խաչատրյան.»Ծանրամարտի հավաքականում տեղ զբաղեցնելու համար պետք Է բարձր արդյունքներ ցույց տալ»
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2010թվականին Հայաստանի ծանրամարտիկները պետք Է լուծեն իրենց առջեւ դրված լուրջ խնդիրներ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը` նկատելով, որ նախեւառաջ Հայաստանի ծանրորդները պետք Է նորից պահպանեն Եվրոպայի լավագույն թիմի իրենց կարգավիճակը, բացի դրանից աշխարհի առաջնության մրցաշարում նրանք պետք Է կոշտ եւ անզիջում մրցապայքարում ավելի հաջող մրցակցեն Ասիայի, առաջին հերթին՝ Չինաստանի եւ Իրանի մարզիկների հետ: 
2010-03-12 Մեկնարկել է «Ամբեր» շախմատի միջազգային մրցաշարը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Նիս քաղաքում այսօր տեղի է ունեցել «Ամբեր» «կույր» եւ արագ շախմատի ավանդական միջազգային մրցաշարի հանդիսավոր բացումը: Այս մրցաշարում, ի թիվս մի շարք ճանաչված շախմատիստների` ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկի ու Ալեքսանդր Գրիշչուկի, նորվեգիացի Մագնուս Կառլսենի, կուբացի Լուիս Դոմինգեսի եւ մյուսների, հանդես Է գալիս նաեւ Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Մրցաշարը կավարտվի մարտի 25-ին: 
2010-03-12 «Փյունիկը» 4:2 հաշվով հաղթել է «Ալբալոնգա»-ին
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն, Երեւանի «Փյունիկը» 4:2 հաշվով հաղթել է իտալական «Ալբալոնգա» թիմին` Իտալիայի Նորչիա քաղաքում իր ուսումնամարզական հավաքի հերթական ստուգողական խաղում: «Ալբալոնգան» հանդես Է գալիս Իտալիայի տարածաշրջանային առաջնություններից մեկում: 
2010-03-12 Մուշեղ Խաչատրյանը՝ ուշուի Եվրոպայի չեմպիոն
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ուշուիստ, 52կգ քաշային Մուշեղ Խաչատրյանը, եզրափակչում հաղթելով թուրք մրցակցի, նվաճել է մինչեւ 18-տարեկան ուշուիստների Եվրոպայի չեմպիոնի կոչումը` Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող ուշուի Եվրոպայի առաջնության այս հասակային խմբի մարզիկների մրցաշարում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ուշու-սանդայի ֆեդերացիայում: 
2010-03-12 Թուրքիայում մարտի 17-ին տեղի է ունենալու «հայկական դերբի»
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 17-ին Թուրքիայում` Անթալիայում, տեղի է ունենալու յուրօրինակ «հայկական ֆուտբոլային դերբի»: Անթալիայում հերթական ուսումնամարզական հավաքն անցկացնող մերձմոսկովյան «Խիմկի»-ն մրցելու է Եկատերինբուրգի «Ուրալ»-ի հետ: «Խիմկի»-ում են հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին եւ հայազգի երիտասարդ հարձակվող Արսեն Հովհաննիսյանը, իսկ «Ուրալ»-ի գույներն են պաշտպանում չորս հայազգի ֆուտբոլիստներ` ՀՀ երիտասարդական հավաքականի անդամ Արտակ Ալեքսանյանը, Դենիս Թումասյանը, Արթուր Մալոյանը եւ Նիկոլայ Սաֆրոնիդին, որի մայրը հայ է: 
2010-03-12 ՀՖՖ-ն Ա. Մկրտչյանի որակազրկման ժամկետը կրճատել է մինչեւ մարտի 20-ը
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստում քննարկվել է ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի` փետրվարի 25-ին ներկայացրած դիմումը` կապված Աղվան Մկրտչյանի որակազրկման ժամկետի կրճատման հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՖՖ մամլո ծառայությունից, կարգապահական կոմիտեն, հաշվի առնելով, որ Աղվան Մկրտչյանը նաեւ Հայաստանի ազգային ընտրանու ֆուտբոլիստ է, նրա մարզավիճակը պահպանելու եւ ազգային թիմի կազմում բարձր մակարդակով հանդես գալու նպատակով բավարարել է մարզչի խնդրանքը` Աղվան Մկրտչյանի որակազրկումը կրճատելով մինչեւ մարտի 20-ը: 
2010-03-12 «Կիլիկիա»-ն համալրել են 4 փորձառու ֆուտբոլիստներ
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Կիլիկիա»-ն գալիք մրցաշրջանին նախապատրաստվում է Երեւանում` թիմը համալրելով նաեւ նոր ֆուտբոլիստներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, «Կիլիկիա»-ն պայմանագիր է ստորագրել փորձառու ֆուտբոլիստներ` Արմեն Բաբայանի, ով նախորդ մրցաշրջանում ելույթ էր ունենում Լիբանանում, «Ուլիս»-ից հեռացած պաշտպան Արկադի Եփրեմյանի, Հովհաննես Մնացականյանի եւ «Արարատ»-ի նախկին պաշտպան Արկադի Չիլինգարյանի հետ: 
2010-03-12 Ալեկո Իսկանդարյանն ավարտել է իր ֆուտբոլային կարիերան
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի «Գելաքսի» ակումբի ֆուտբոլիստ Ալեկո Իսկանդարյանը որոշել է ավարտել իր ֆուտբոլային կարիերան` այդպես Էլ չկարողանալով լիովին ապաքինվել ծանր վնասվածքից հետո: Նա այսօր պաշտոնապես հայտարարել է այդ մասին` շնորհակալություն հայտնելով իր բոլոր երգրպակուներին երկարատեւ աջակցության համար: 
2010-03-12 ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը Մոսկվա կմեկնի մարտի 15-ին
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Մանուկյանը եւ ՀՀ հավաքական թիմերի տնօրեն Էդգար Մանուկյանը մարտի 15-ին կմեկնեն Մոսկվա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունում, այնտեղ նրանք կներկայացնեն ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան մարտի 15-16-ը կայանալիք «Եվրո-2012» ֆուտբոլի առաջնության ընտրական մրցաշարի «Բ» ենթախմբի թիմերի վիճակահանության ժամանակ: 
2010-03-12 Հայտնի է դարձել ՀՀ ֆուտբոլի գավաթի մեկնարկային փուլի ժամկետները
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որոշվել են Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության մեկնարկային փուլի՝ 1/4-րդ եզրափակչի խաղերի ժամկետները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, մարտի 23-ին տեղի կունենան «Փյունիկ»-»Իմպուլս» խաղը` Երեւանի Հանրապետական եւ «Գանձասար»-»Ուլիս» հանդիպումը` Կապանի «Գանձասար» մարզադաշտերում: Մարտի 24-ին տեղի կունենա «Միկա»-»Կիլիկիա» հանդիպումը՝ Երեւանի «Միկա» մարզադաշտում եւ «Շիրակ»-»Բանանց» հանդիպումը՝ Գյումրիի Քաղաքային մարզադաշտում: 
2010-03-12 Վանկուվերում բացվում են 10-րդ Պարաօլիմպիական խաղերը. դրանց կմասնակցեն 44 երկրների ներկայացուցիչներ
ՕՏՏԱՎԱ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Վանկուվերում բացվում են 10-րդ Պարաօլիմպիական խաղերը: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել Է կազմկոմիտեի ներկայացուցիչը, «Բի Սի Փլեյս» մրցասպարեզում հանդիսավոր արարողությունը կսկսվի տեղական ժամանակով ժամը 18.00-ին (Երեւանի ժամանակով մարտի 13-ի ժամը 06.00-ին): Արարողության հանգուցային տարրը կդառնա Պարաօլիմպիական կրակը վառլու ընթացակարգը: Պարաօլիմպիադայի կրակը վառելու պատիվը տրվել Է միսքիմ հնդկացիական ցեղի առաջնորդներին: 
2010-03-12 Լ. Գալոյանը՝ Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ փուլում կիսում է 2-4-րդ տեղերը
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատիստուհի Լիլիթ Գալոյանը, Խորվաթիայի Ռիեկա քաղաքում ընթացող Եվրոպայի անհատական առաջնության կանանց մրցաշարի 6-րդ փուլում սեւ ֆիգուրներով հաղթելով Աննա Ուշենինային` Ռուսաստանից, վաստակել է 5 միավոր եւ բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովայի ու լիտվուհի Վիկտորյա Չմիլիտեի հետ կիսում Է 2-4-րդ տեղերը: Մրցաշարի 1-ին տեղում Է լեհուհի Մոնիկա Սոսկոն՝ 5,5 միավորով: 
2010-03-12 Գ. Ծառուկյանի մրցանակների համար միջազգային մրցաշարը` ԱԻԲԱ-ի օրացույցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկանի մրցանակների համար բռնցքամարտի անդրանիկ միջազգային մրցաշարը, որը Երեւանում կանցկացվի ապրիլի 5-11-ը, ընդգրկվել Է սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (ԱԻԲԱ) մրցումների պաշտոնական մարզական օրացույցում: 
2010-03-12 Հ. Ենոքյան. «ՀՀ ազատ ոճի ըմբիշները 2010-ին պետք է բարելավեն իրենց արդյունքները»
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբիշները 2010 թվականին պետք Է բարելավեն իրենց արդյունքները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանը: Նա նշեց, որ 2009 թվականի արդյունքները, այդ թվում` աշխարհի առաջնության 1 բրոնզե մեդալը, չեն կարող բավարարել Հայաստանի ազատ ոճի ըմբիշներին: 
  1  2  3  4  5  Հաջորդ