AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 04:03:47 | 18 Մարտ
ArmenPress
Մայիսին Մակեդոնիայի ընտրանին կանցկացնի երկու ընկերական հանդիպում, իսկ ՀՖՖ-ն դեռեւս բանացկություններ է վարում` ստուգողական հանդիպում կազմակերպելու համար  Խ. Պողոսյանը բանակցություններ է վարում եվրոպական ակումբներից մեկի հետ  Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան առջեւ տեղի կունենա բազմահազարանոց հանրահավաք  Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում այսօր կատարվեց գոհաբանական աղոթք  Գենադի Խազանով. «Հայաստանն ինձ համար այն վայրն է, որը բացեց դեպի բեմարվեստ տանող դռները»  Կմեկնարկի «Կանայք աշխատանքային միջավայրում» մրցույթը  Բացվեց «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային թատերական փառատոնը  ՀՀ նախագահի Սիրիա կատարելիք այցի շրջանակենրում Դամասկոսում կներկայացվի Ա.Խաչատրյանի «Սպարտակ» բալետը  Ա.Սոսոնովկսու «Վրացական համախտանիշ» գիրքն անդրադարձել է Ջավախքի խնդիրներին  Վրաստանի քաղաքացիները տարանցման հարկ կվճարեն Թուրքիայի տարածքում 
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Մարզական
2010-02-08
Հայաստանի ազգային հավաքականի անդամներն ու թեկնածուները շարունակում են նախապատրաստվել նոր մրցաշրջանին
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամներն ու թեկնածուները շարունակում են իրենց ակումբներում նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Արգենտինայի նոր մեկնարկած առաջնության 3-րդ տուրում Խոակին Պողոսյանի «Նյուելզ օլդ Բոյզը» մրցել է այդ երկրի գրանդ ակումբներից մեկի` «Բոկա Խունիորսի» հետ եւ հաղթանակի հասել 4:2 հաշվով: Ուրուգվայահայ հարձակվողը մասնակցել է ողջ հանդիպմանը եւ ունեցել է մի քանի գոլային հնարավորություն, սակայն այդպես էլ աչքի չի ընկել: Այս հաղթանակից հետո «Նյուելզ օլդ Բոյզը» բարձրացել է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական:
Նյութը դիտվել է  146 անգամ


2010-03-17 Մայիսին Մակեդոնիայի ընտրանին կանցկացնի երկու ընկերական հանդիպում, իսկ ՀՖՖ-ն դեռեւս բանացկություններ է վարում` ստուգողական հանդիպում կազմակերպելու համար
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրո 2012»-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակից Մակեդոնիայի ընտրանին մայիսի 29-ին ընկերական հանդիպում է անցկացնելու Ադրբեջանի ընտրանու հետ: Հանդիպումը տեղի է ունենալու Ավստրիայում, որտեղ ադրբեջանցիներն անցկացնելու են ուսումնամարզական հավաք: 
2010-03-17 Խ. Պողոսյանը բանակցություններ է վարում եվրոպական ակումբներից մեկի հետ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինական «Նյուելզ օլդ Բոյզ»-ի ուրուգվայահայ հարձակվող Խոակին Պողոսյանի գործակալ Պակո Կասալը հերքել է լուրերը, ըստ որոնց` իր խնամյալը բանակցություններ է վարում իտալական «Ռոմա»-ի հետ: Նա նշել է, որ իտալական գրանդի ղեկավարությունը չի կապնվել իր եւ իր խնամյալի հետ, չնայած, որ ինքն իտալական ակումբի ղեկավարության հետ լավ հարաբերությունների մեջ է: 
2010-03-17 Վլադիմիր Հակոբյանը Եվրոպայի շախմատի անհատական առաջնության մրցաշարում մեդալ նվաճելու հնարավորություն ունի
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու եւ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանի միջեւ Խորվաթիայի Ռիեկա քաղաքում ընթացող Եվրոպայի շախմատի անհատական առաջնության մրցաշարի վերջին` 10-րդ փուլում կայանալիք պարտիան կենտրոնականն Է լինելու եւ կարող Է որոշել մրցաշարի հաղթողին: 
2010-03-17 Մարտի 21-24-ը Երեւանում կանցկացվի Էդուարդ Արիստակեսյանի բռնցքամարտի պատանեկան հուշամրցաշար
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 21-24-ը Երեւանում տեղի կունենա լեգենդար հայ բռնցքամարտիկ, նախկին ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ-ի բռնցքամարտի ազգային հավաքականի երկարամյա վաստակավոր մարզիչ Էդուարդ Արիստակեսյանի բռնցքամարտի պատանեկան հուշամրցաշարը, որին կմասնակցեն 1995-1996թվականների ծնված պատանի բռնցքամարտիկները: 
2010-03-17 Գ.Կասպարովը ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններում կսատարի Ա. Կարպովի թեկնածությունը
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը հայտարարել է, որ աշնանը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում կայանալիք շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններում սատարելու Է իր վաղեմի մրցակից, շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովի թեկնածությունը: 
2010-03-17 Ա.Աբրահամը նախապատրաստվում Է «Super Six World Boxing Classic» միջազգային մրցաշարի իր երկրորդ մրցամարտին
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի՝ IBF-ի վարկածով երկրորդ քաշային կարգում աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամն այսօր հայտարարել Է, որ լավ Է նախապատրաստվում մարտի 27-ին ԱՄՆ-ի Դեթրոյթ քաղաքում կայանալիք « Super Six World Boxing Classic» միջազգային մրցաշարի իր երկրորդ մրցամարտին: Նա մրցելու է ամերիկացի Անդրե Դիրելի հետ: 
2010-03-17 «Իմպուլսը» 3:0 հաշվով ջախջախել է «Գուրիա»-ին
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնության նորեկ, Դիլիջանի «Իմպուլսը» 3:0 հաշվով հաղթել է Վրաստանի «Գուրիա Լանչխութի» թիմին` Վրաստանի Ուրեկի քաղաքում ընթացող իր ուսումնամարզական հավաքի ընթացքում: Գոլերի հեղինակներ են դարձել Արամ Հակոբյանը, Արման Մանասյանը եւ Տիգրան Ոսկանյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Իմպուլս» ակումբում: 
2010-03-17 Դավիթ Նալբանդանը կմասնակցի Մայամիի թենիսի մրցաշարին
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը ստացել է անհատական հրավեր` ապրիլին ԱՄՆ-ի Մայամի քաղաքում կայանալիք «Մասթերզ» դասի թենիսի միջազգային մրցաշարին մասնակցելու համար: Հիշեցնենք, որ Դ.Նալբանդյանը միայն վերջերս Է սկսել մասնակցել միջազգային մրցումներին 2009թվականի մայիսին ծանր վնասվածք ստանալուց հետո: 
2010-03-17 ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան նախապատրաստվում Է Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ակտիվորեն նախապատրաստվում Է հունիսի 28-ից մինչեւ հուլիսի 3-ը Երեւանում կայանալիք կանանց բասկետբոլի «C» խմբի Եվրոպայի առաջնության մրցաշարին: Ինչպես «Արմենպրես»-ին այսօր տեղեկացրին Հայաստանի Հանրապետության բասկետբոլի ֆեդերացիայում, աշխատանքներ են տարվում եւ կազմակերպչական, եւ տեխնիկական առումով, Երեւանի մարզասրահները միջազգային համապատասխան չափանիշների հասցնելու, Հայաստանի կանանց հավաքականի կադրային ուժեղացման ուղղությամբ: 
2010-03-17 Հայաստանի եւ Բուլղարիայի բադմինտոնի ֆեդերացիաներն ընդլայնում են համագործակցությունը
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Բուլղարիայի բադմինտոնի ֆեդերացիաները ընդլայնում են համագործակցությունը: Ինչպես «Արմենպրես»-ին այսօր տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության բադմինտոնի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Պողոսյանը, համագործակցության ծրագիրը նախորդ տարիների համեմատ ընդլայնվել Է. այժմ նախատեսվում են համատեղ ուսումնամարզական հավաքներ, Հայաստանի մարզիկների ուսուցում եւ ստաժավորում Բուլղարիայում, երկու ֆեդերացիաների միջեւ փորձի փոխանակում, ինչպես նաեւ միջազգային մրցումներին համատեղ մասնակցություն: 
2010-03-17 Լ. Արոնյանն «Ամբեր»-ում զիջել է Վ. Իվանչուկին
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Ֆրանսիայի Նիս քաղաքում ընթացող «Ամբեր» «կույր» եւ արագ շախմատի միջազգային մրցաշարի 4-րդ փուլում 0,5:1,5 հաշվով զիջել է ուկրաինացի Վասիլի Իվանչուկին: «Կույր» շախմատի պարտիայում գրանցվել է ոչ-ոքի, իսկ արագ շախմատում, որտեղ սովորաբար Լ.Արոնյանը ավելի հաջող Է խաղում, Վ. Իվանչուկը հաղթանակ է տոնել: 
2010-03-17 ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղացանկը Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում կորոշվի մարտի 25-ին
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացանկը Եվրո-2012 առաջնության մրցաշարում կորոշվի մարտի 25-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում կայանալիք ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստից առաջ` վիճակահանությամբ: ՈւԵՖԱ-ի վիճակահանությամբ կորոշվի խաղացանկը նաեւ «Գ» ենթախմբում, որտեղ ընդգրկված են Անգլիայի, Շվեյցարիայի, Բուլղարիայի, Ուկրաինայի, Ուելսի թիմերը, եւ «Ֆ» ենթախմբում, որտեղ Խորվաթիայի, Հունաստանի, Իսրայելի, Լատվիայի, Վրաստանի եւ Մալթայի հավաքականներն են: 
2010-03-17 «Փյունիկ»-ը 5:1 հաշվով առավելության է հասել «Կանիստրո»-ի նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկ»-ը երեկ Իտալիայում, որտեղ անցկացնում է ուսումնամարզական հավաք, ստուգողական խաղում 5:1 հաշվով առավելության է հասել իտալական ցածր դիվիզիոններից մեկում հանդես եկող «Կանիստրո» ակումբի նկատմամբ: «Փյունիկից» գոլերի հեղինակներ են դարձել` Դավիթ Մանոյանը` երկու անգամ, Սարգիս Հովսեփյանը` 11 մետրանոցից, Գեւորգ Ղազարյանը եւ Էդգար Մալաքյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց երեւանյան ակումբի մամլո քարտուղար Վահան Դանիելյանը, այս օրերին «Փյունիկ»-ի կազմում պետք է փորձաշրջան անցնեին ֆրանսիական «Գրենոբլ»-ի երկու նախկին ֆուտբոլիստներ` պաշտպան եւ հարձակվող, սակայն վերջիններս անհայտ պատճառներով չեն ժամանել «Փյունիկ»-ի ճամբար: 
2010-03-16 Հայաստանի հանդբոլի հավաքականը կմասնակցի Իսրայելում մարտի 18-22-ը կայանալիք Եվրոպայի զարգացող երկրների առաջնությանը
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանդբոլի հավաքականը ավարտել Է Իսրայելում մարտի 18-22-ը կայանալիք Եվրոպայի զարգացող երկրների առաջնությանը մասնակցելու նախապատրաստումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայում, Հայաստանի թիմն ընդգրկված Է մի ենթախմբում Իսրայելի, Մալթայի եւ Ուելսի թիմերի հետ, հետեւաբար մրցակցությունը բարդ Է լինելու: Մրցակիցների հետ ծանոթությունը կլինի ընթացքում, հանդիպումների ժամանակ: Հայաստանի հանդբոլիստներն արդեն մրցել են տարբեր երկրների՝ Իրանի, Վրաստանի եւ այլն հավաքական թիմերի հետ, բայց այս մրցաշարի մակարդակը` եւ որակի, եւ պատասխանատվության առումով այլ Է լինելու: 
2010-03-16 ՀՀ առաջնության առաջին տուրում «Փյունիկ»-ը կհյուրընկալվի «Շիրակ»-ին, «Բանանց»-ը` «Միկա»-ին, «Գանձասար»-ը` «Կիլիկիա»-ին, իսկ «Ուլիս»-ը` «Իմպուլս»-ին
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 27-ին մեկնարկելիք Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին տուրում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկ»-ը մրցելու է Գյումրու «Շիրակ»-ի հետ` մրցակցի հարկի տակ: Նույն օրը կկայանա եւս մեկ մրցավեճ. Դիլիջանի քաղաքային մարզադաշտում ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունում իր առաջին հանդիպումը կանցկացնի «Իմպուլս»-ը, որի մրցակիցն այդ օրը լինելու է Հայաստանի երրորդ մրցանակակիր Երեւանի «Ուլիս»-ը: 
2010-03-16 Ռուսաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականում ընդգրկվել են երկու հայազգի ֆուտբոլիստներ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ռուսաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականում ընդգրկվել են երկու հայազգի ֆուտբոլիստներ` Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի կիսապաշտպան Գեորգի Բաղդասարյանը եւ Տոլյատիի ֆուտբոլային դպրոցը ներկայացնող հարձակվող Արմեն Համբարձումյանը: Ինչպես այսօր տեղեկացրել է ՌԴ ֆուտբոլի միության մամլո ծառայությունը, այս երկրի պատանեկան հավաքականը նախատեսում է մարտի 23-ին ստուգողական հանդիպում անցղկացնել Թուրքիայի հավաքականի հետ: Հենց Թուրքիայում էլ Ռուսաստանի ընտրանին անցկացնելու է մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք: 
2010-03-16 «Եվրո-2012»-ի ընտրական փուլի «Բ» խմբի խաղացանկը չի հաստատվել Հայաստանի ներկայացուցիչների դեմ արտահայտվելու պատճառով
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրո-2012»-ի ընտրական փուլի «Բ» խմբի խաղացանկը, որի քննարկումներին մասնակցում էին Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի, Անդորրայի եւ Հայաստանի ներկայացուցիչները, չի հաստատվել` Հայաստանի` ՌԴ-ի ներկայացրած տարբերակին դեմ արտահայտվելու պատճառով: Ըստ ռուսական լրատվամիջոցների, Ռուսատանը ներկայացրել է խաղացանկի իր տարբերակը, համաձայն որի` Ռուսաստանի հավաքականը մրցաշարը պետք է սկսեր Հայաստանի եւ Սլովակիայի դեմ սեփական հարկի տակ երկու հանդիպումներով: Սակայն հայկական կողմը կտրականապես մերժել է այդ տարբերակը` չցանկանալով ընտրական փուլը սկսել երկու արտագնա հանդիպումներով: 
2010-03-16 Չեխիայում բռնցքամարտի միջազգային մրցաշարն օգտակար Էր հայ մարզիկների համար
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրահայում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի բռնցքամարտիկները նվաճել են 3 մեդալ՝ 1 արծաթե եւ 2 բրոնզե, բայց այս արդյունքը թիմի մարզիչներին բավարարել չի կարող: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ բռնցքամարտի ազգային հավաքականի մարզիչ Կարեն Աղամալյանը` նկատելով, որ, նախ Հայաստանի բռնցքամարտիկները երրորդն են Եվրոպայում ու անպայման պետք Է նվաճեին նաեւ ոսկե մեդալ: Բացի դրանից, 3 մարզիկներ ընդհանրապես մեդալ չնվաճեցին, ինչը նրանց համար անհաջողություն Է: 
2010-03-16 «Ռոմա»-ն ցանկանում Է գնել Խոակին Բոգոսյանին
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջատար թիմերից մեկը՝ Հռոմի «Ռոմա»-ն, ցանկություն Է հայտնել գնել ուրուգվայահայ ֆուտբոլիստ, Արգենտինայի «Նյու օլդ բոյզ» ակումբի առանցքային ֆուտբոլիստ Խոակին Բոգոսյանին: Թել Ավիվի «Մաքքաբի»-ն, որի կազմում հանդես Է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Եղիա Յավրույանը, Իսրայելի ֆուտբոլի ազգային առաջնության 26-րդ փուլում սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտություն Է կրել Հայֆայի «Մաքքաբի»-ից: 
2010-03-16 Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղերի ցանկը «Եվրո-2012»-ում կորոշվի վիճակահանությամբ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրո-2012» ֆուտբոլի առաջնության «Բ» ենթախմբի թիմերի խաղացանկը կորոշվի ՈւԵՖԱ-ի վիճակահանությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտւղարությունում, այս ենթախմբում ընդգրկված են Հայաստանի, Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի, Անդորրայի ֆուտբոլի ազգային հավաքականները: Հավաքականների ներկայացուցիչները հանդիպել են մարտի 15-ին Մոսկվայում եւ քննարկել խաղացանկի տարբերակները, բայց որոշվել է, որ պետք Է անցկացնել վիճակահանություն: Այն տեղի կունենա մոտակա 1 ամսվա ընթացքում: 
  1  2  3  4  5  Հաջորդ