AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 04:07:45 | 30 Հուլիս
ArmenPress
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Մարզային
2010-03-08
Լանջառի համայնքապետ է ընտրվել Ե. Այվազյանը
ԱՐՏԱՇԱՏ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի տարածաշրջանի Լանջառ գյուղում մարտի 7-ին անցկացվել է համայնքի ղեկավարի ընտրություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց թիվ 18 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի նախագահ Սուրեն Մկրտչյանը, ընտրելու իրավունք ունեցող 155 մարդուց մասնակցել է 111-ը, որից 107-ն իր ձայնը տվել է միակ թեկնածու, գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Երվանդ Այվազյանի օգտին: Անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ:
Նյութը դիտվել է  306 անգամ


2010-07-29 Տավուշի մարզում նկատվում է սեփական եկամուտների հավաքագրման մակարդակի նվազեցման միտում
ԻՋԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզխորհրդի հուլիսի 28-ի նիստում ներկայացվեց համայնքների այս տարվա առաջին կիսամյակի տեղական բյուջեների եկամուտները, նաեւ նախատեսված աշխատանքային ֆոնդերը: Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանը զեկուցեց, որ 2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ համայնքապետարանները փաստացի մուտքագրել են 984.1 մլն. դրամ, որը կազմում է վեց ամսվա համար նախատեսված եկամուտների 96.5 %-ը, իսկ սեփական եկամուտները հավաքագրվել է 224.1 մլն. դրամ, կամ փաստացի կատարվել է նախատեսվածի 87.5 %-ը: 
2010-07-29 Տավուշում գրանցվել է հաճարենիների ապօրինի հատում
ԻՋԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Տավուշի բաժնի եւ Արծվաբերդի անտառտնտեսության աշխատողները հուլիսի 27-ի համատեղ ստուգայցի ընթացքում Նավուրի անտառպետության թիվ 3 պահաբաժնի «Սրոցի մատ» կոչվող անտառամասում հայտնաբերել են հաճարենիների ապօրինի հատման 4 դեպք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության Տավուշի մարզային վարչությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը պարզվել է, որ ծառերն ապօրինի հատել է 1962 թ. ծնված Գ. Հ..-ն: Պետությանը պատճառված նյութական վնասի չափը պարզվում է: 
2010-07-29 Ճանապարհաշինարարական աշխատանքներ` Սյունիքում
ԿԱՊԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2010թ. առաջին կիսամյակում Սյունիքի ճանապարհաշինարարական ձեռնարկությունների գործունեության համակարգման շնորհիվ կազմակերպվել է մարզային, հանրապետական եւ միջպետական ճանապարհների շահագործման, պահպանման եւ ձմեռային պահպանման աշխատանքներ` 507,447 մլն դրամ ընդհանուր գումարով: 
2010-07-29 Գյուղտեխնիկայի խնդիրը Սյունիքում կլուծվի
ԿԱՊԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ մինչեւ տարեվերջ մարզերում կստեղծվեն Մեքենատրակտորային կայաններ, որով Սյունիքում կլուծվի գյուղատնտեսության ոլորտի ամենացավոտ` գյուղտեխնիկայի խնդիրը: Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանի խոսքով` Սյունիքի դաշտերում այսօր բերքահավաքը կատարվում է հին, սովետական շրջանի «Նիվա» մակնիշի կոմբայններով, որոնք 30-35 տարվա վաղեմություն ունեն: Դրանց շահագործումն անգամ վտանգավոր է, սակայն գյուղացիներն այլ ելք չունեն, ստիպված են լինում հնարավորինս նորոգել հին տեխնիկան եւ օգտագործել: 
2010-07-29 Գեղարքունիքում ավելացել է հանցագործությունների թիվը
ԳԱՎԱՌ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում ընթացիկ տարվա վեց ամիսներին բոլոր գծերով գրանցված հանցագործությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 39-ով կամ 12.0 տոկոսով: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունից, բոլոր գծերով գրանցված հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը նախորդ տարվա համեմատ աճել է 5.8 տոկոսով: Բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործություններն աճել են 15.4 տոկոսով, այդ թվում՝ ծանր հանցագործությունները` 7-ով կամ 100 տոկոսով: 
2010-07-29 Տավուշի մարզում ոռոգվում է 6 160 հա հողատարածք
ԻՋԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին Տավուշի մարզի ոռոգման ջրամատակարարման համակարգերում իրականացված բարեփոխումների արդյունքում ոլորտում զգալի առաջընթաց է գրանցվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Տավուշի մարզպետարանից, շնորհիվ կատարված ներդրումների, բավականին վերականգնողական ու վերակառուցողական աշխատանքներ են իրականացվել համակարգում, եւ արդեն հնարավոր է դարձել ոռոգել 6 160 հա հողատարածք: 
2010-07-28 Փամբակում բացվեց մանկապարտեզ
ԳԱՎԱՌ, 28 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղում այսօր, որը հիմնականում բնակեցված է փախստականներով, տեղի ունեցավ մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողություն, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, Փամբակի գյուղապետ Հարություն Ազարյանը, «Շեն» հիմնադրամի տնօրեն Հայկ Մինասյանը, «Շեն» հիմնադրամի Գեղարքունիքի մարզային համակարգող Լյուբա Մանուկյանը, ամերիկահայ բարերարներ Սոնա եւ Վահրամ Փիրջանյանները, համայնքի անդամներ եւ պաշտոնական այլ անձինք: 
2010-07-28 Գեղարքունիքի մարզում սկսվեց հացհունձը
ԳԱՎԱՌ, 28 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն 2 օր է, ինչ Գեղարքունիքի մարզի երկրագործական տնտեսություններում սկսվել եւ արագ թափով ընթանում են հացահատիկի բերքահավաքի աշխատանքները: Այս պահի դրությամբ հացհունձը ընթանում է ցածրադիր գոտու գարու, տարեկանի եւ աշնանացան ցորենի արտերում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, հավաքած բերքի 1 հեկտարի միջին բերքատվությունը կազմում է 20-25 ցենտներ: Հուլիսի 28-ի դրությամբ արդեն կատարվել է ավելի քան հազար հեկտար հացհունձ: 
2010-07-28 ՀՀ մշակույթի փոխնախարարն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր
ԻՋԵՎԱՆ, 28 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նպատակ ունենալով տեղում ծանոթանալու Տավուշի մարզի մշակույթի ոլորտի հիմնախնդիրներին եւ քննարկելու դրանք մարզի ղեկավարության եւ գործի պատասխանատուների հետ` այսօր Տավուշի մարզում էր ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւիկ Սամուելյանի գլխավորած աշխատանքային խումբը, որի կազմում էին մշակութային ժառանգության, արվեստի եւ ծրագրերի պատասխանատու աշխատողներ: 
2010-07-28 Արմավիրի մարզի 7 գյուղերում տեղադրված են հակակարկտային 15 կայաններ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա ընթացքում Արմավիրի մարզի 3 գյուղերոմ` Քարակերտում, Վանանդում եւ Ծաղկալանջում տեղադրվել է հեռահար կառավարմամբ «Զենիթ» հակակարկտային 6 կայան: «Զենիթ» հակակարկտային կայաններն ամբողջովին մշակվել եւ պատրաստվել են «Բարվա» ինովացիոն կենտրոնի կողմից՝ օգտագործելով տեղական մտավոր եւ արտադրական ներուժը: 
2010-07-28 Ներկայացվեց Գյումրի քաղաքի Տեխնոպարկի ճարտարապետական էսքիզը
ԳՅՈՒՄՐԻ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում այսօր ներկայացվեց քաղաքի Տեխնոպարկի ճարտարապետական էսքիզը: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հայտարարած մրցույթում հավանության է արժանացել «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից նախագծված տարբերակը: Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ Մհեր Չերքեզյանը եւ Սաշուր Քալաշյանը: Ներկայացնելով էսքիզը՝ Ս. Քալաշյանը նշեց, որ այն մշակվել է Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի հետ 2010 թվականի ապրիլի 6-ի պայմանագրի եւ դրանում ամրագրված տեխնիկական առաջադրանքի հիման վրա, իսկ ճարտարապետական գաղափարի համար հիմք է հանդիսացել Գյումրի քաղաքը Տեխնոքաղաքի վերակազմավորելու` ՀՀ կառավարության 2008 թվականի հայեցակարգը: 
2010-07-28 Պտղաբուծության զարգացման նոր ծրագիր` Արագածոտնում
ԱՇՏԱՐԱԿ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի գյուղացիական տնտեսությունները պտղաբուծության զարգացման ժանանակակից եղանակների ներդրման լավագույն հնարավորություն ունեն: Այստեղ իրականացվելու է «Գյուղական կարողությունների ստեղծման» ծրագիրը, որի նպատակն է խթանել արդիական միջոցներով այգեգործության զարգացումը հանրապետությունում: 
2010-07-28 Աֆրիկյան ժանտախտի նոր դեպքեր Սյունիքում չկան
ԿԱՊԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի Խդրանց գյուղում խոզերի շրջանում տարածված հիվանդությունը, ինչի հետեւանքով սատկեցին կամ հարկադիր սպանդի ենթարկվեցին գյուղի բոլոր խոզերը, ըստ Սննդի անվտանգության եւ անասնապահական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի տվյալների, աֆրիկյան ժանտախտ է: Համաճարակը գյուղում գլուխ էր բարձրացրել նաեւ 2 տարի առաջ: Մասնագետների խոսքով` այդ վիրուսը կենդանիների օրգանիզմում կարող է մնալ 2-3 տարի, եւ օրգանիզմի դիմադրողականության անկման դեպքում նորից կարող է գլուխ բարձրացնել: 
2010-07-28 Ձմռանը Սյունիքում անասնակերի խնդիր չի լինի
ԿԱՊԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքին զուգահեռ, ընթանում են նաեւ անասնակերի` խոտի ու ծղոտի, կուտակման աշխատանքները: Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանի տեղեկատվությամբ, արդեն իսկ կուտակվել է 13-14 հազար տոննա խոտ, ինչն այս ժամանակահատվածի դրությամբ բավականին լավ ցուցանիշ է: 
2010-07-27 Կառուցվում է Գյումրիի Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի ջեռուցման համակարգը
ԳՅՈՒՄՐԻ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով կառուցվում է Գյումրիի Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի ջեռուցման համակարգը: Ծրագրի իրականացման համար պահանջված գումարը մոտ 4 մլն 300 հազար դրամ է: Գումարի 95%-ը հատկացրել է Սոցիալական ներդրումների հիմնադրամը, իսկ 5%-ը՝ համայնքը: Ծրագրով պահանջվող համայնքային ներդրումը կատարել է Գյումրիի քաղաքապետարանը: 
2010-07-27 Խարդախի ինքնությունը պարզվել է
ԻՋԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Իջեւանի բաժնում հուլիսի 22-ին հաղորդում էր ստացվել, որ քաղաքացի Ա. Նասիբյանից խարդախությամբ 87 գլուխ մանր եղջերավոր անասուն են հափշտակել: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ոստիկանության Տավուշի մարզային վարչությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այդ հանցագործությունը կատարել է Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչ, 1981 թ. ծնված Հարություն Հ.-ն: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: 
2010-07-27 Քրիստոնեական ճամբար` Կապանի տարածաշրջանի գյուղաբնակ երեխաների համար
ԿԱՊԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վորլդ Վիժնի` Կապանի տարածքային զարգացման գրասենյակ»-ն այս տարի եւս, հիմնականում գյուղաբնակ երեխաների համար, օգոստոսի 1-12-ը կազմակերպելու է ամառային քրիստոնեական ճամբար: Արդեն 7-րդ տարին իրականացվող ծրագրի շրջանակներում Կապանի տարածաշրջանի գյուղերի 9-11 տարեկան 160 երեխա անվճար հանգստանում է այս ճամբարում: Ըստ ճամբարի պատասխանատու Անուշ Մեժլումյանի` առաջին երկու տարիներին երեխաներն իրենց հանգիստն անց են կացրել քաղաքից դուրս` անտառում գտնվող Գանձասար ճամբարում, սակայն այսօր այն հիմնանորգման խիստ կարիք ունի, այդ պատճառով էլ վերջին 5 տարիներին աշխատանքները կազմակերպվում են Կապանի խնամքի կենտրոնում, որն ապահովված է անհրաժեշտ ամեն ինչով: 
2010-07-27 Սյունիքի ցածրադիր գոտիներում սկսվել է բերքահավաքը
ԿԱՊԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի բարձրադիր գոտիներում դեռեւս չի հասունացել բերքը, սակայն այս օրերին մարզի ցածրադիր գոտիներում լայն թափով ընթանում է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը: Այս տարի մարզում կատարված 16 հազ. հա աշնանացանից եւ գարնանացանից արդեն հնձվել է 4050 հա-ը` հիմնականում գարի եւ ցորեն: Ըստ մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանի` բերքահավաքի արդյունքները գոհացուցիչ չեն: 
2010-07-27 Բնակարանով կապահովվի վանաձորցի եւս 32 ընտանիք
ՎԱՆԱՁՈՐ, 27 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Տարոն 2» թաղամասում վերսկսվել է անավարտ 2 շենքերի շինարարությունը: Շենքերի (յուրաքանչյուրում` 16-ական բնակարան) մեկ եւ երկու սենյականոց բնակարանները կհանձնվեն Քիմշեն թաղամասի տնակային ավաններում բնակվող այն ընտանիքներին, որոնք անօթեւան են, սակայն ոչ երկրաշարժի հետեւանքով: 
2010-07-27 Գազիֆիկացման աշխատանքներ` Սյունիքում
ԿԱՊԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարում «Հայռուսգազարդ» ՓԲԸ կողմից ավելի քան 17 մլն դրամի աշխատանքներ են կատարվել Սյունիքի մարզում` գազատար ցանցերի ընթացիկ նորոգման, գազամատակարարման ռեժիմի կարգավորման նպատակով: Այդ աշխատանքներին զուգահեռ, իրականացվել են նաեւ գազիֆիկացման աշխատանքներ: 
  1  2  3  4  5  Հաջորդ