AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 04:07:31 | 30 Հուլիս
ArmenPress
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Մարզական
2010-03-08
Է. Մանուչարյանը «Ապելդորնի» կազմում դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի լեգեոներները մասնակցել են իրենց ակումբների հերթական հանդիպումներին: Հոլանդիայի առաջին դիվիզիոնի առաջնության շրջանակներում Էդգար Մանուչարյանի «Ապելդորնը» հաղթանակի է հասել 5:1 հաշվով «Մաաստրիխտի» նկատմամբ: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողն այս խաղում դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ: Մրցաշարային աղյուսակում «Ապելդորնը» զբաղեղնում է 6-րդ հորիզոնականը:
Նյութը դիտվել է  354 անգամ


2010-07-29 ՀՀ երիտասարդական հավաքականը օգոստոսի 6-ից կսկսի նախապատրաստվել Վրաստանի ընտրանու հետ խաղին
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը օգոստոսի 11-ին կայանալիք «Եվրո-2011»-ի ընտրական փուլի Վրաստանի ընտրանու հետ խաղին կսկսի նախապատրաստվել օգոստոսի 6-ից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, թիմի մարզչական շտաբը հետեւում է հավաքականի թեկնածուների մրցելույթներին եւ չի բացառվում, որ թիմում հայտնվեն նոր անուններ: Մեծ է հավանականությունը, որ ՀՀ երիտասարդական ընտրանին համալրի Ամստերդամի «Այաքս»-ի երիտասարդ ֆուտբոլիստ Արազ Օզբլիզը, ում ֆուտբոլային կարողություններին ՀՀ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիիչ Ֆլեմինգ Սերիլցեւը ծանոթացել էր հունիսին, երբ ֆուտբոլիստը ժամանել էր Երեւան եւ մարզվում էր «Փյունիկ»-ի հետ: 
2010-07-29 Ըստ շրջանառվող լուրերի` «Շիրակ»-ի հովանավորությունը կարող է ստանձնել մոսկվաբնակ հայազգի գործարար
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Շիրակ»-ի հարցում հստակություն կմտցվի առաջիկա 2-3 օրերի ընթացքում: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Շիրակ»-ի գործադիր տնօրեն Անդրանիկ Ադամյանը նշեց, որ թիմի ղեկավարությունն հավաստիացրել է, որ թիմի խնդիրները կլուծվեն: «Հիմա էլ լուրեր են շրջանառվում, որ ակումբի ղեկավարությունը կարող է ստանձնել մոսկվաբնակ հայազգի գործարար: Հույս ունենք, որ մեր ակումբը կշարունակի իր գործունեությունը եւ դուրս չի գա առաջնությունից»,- ասաց Ադամյանը: 
2010-07-29 Կասպարովը մոտ է «Միկա» տեղափոխվելուն
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ մրցաշրջանն իրանական «Քավե»-ի կազմում անցկացրած Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Գեւորգ Կասպարովն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Միկա»-ում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց 28-ամյա դարպասապահը, այս պահի դրությամբ բանակցությունները շարունակվում են «Միկա»-ի հետ եւ մեծ է հավանականությունը, որ ինքն այսուհետ կարիերան կշարունակի Հայաստանի փոխչեմպիոնի կազմում: Ըստ Գ. Կասպարովի, «Քավե»-ի ղեկավարությունը ցանկանում էր իրեն պահել թիմում, սակայն ինքը չի մնացել այնտեղ, քանի որ ակումբն իրավունք չի ստացել հանդես գալ Իրանի բարձրագույն խմբում: 
2010-07-29 Բանակցությունները շարունակվում են` Խ. Պողոսյանին եւ Յու.Մովսիսյանին Հայաստանի հավաքական հրավիրելու համար
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 11-ին կայանալիք Հայաստան-Իրան ազգային հավաքակաների մրցավեճին հնարավոր է մասնակցեն նաեւ արգենտինական «Նյուելզ օլդ Բոյզ»-ից օրերս Ավստրիայի «Ռեդ Բուլ» տեղափոխված ուրուգվահայ հարձակվող Խոակին Պողոսյանը եւ դանիական «Ռանդերս»-ի ամերիկահայ հարձակվող Յուրա Մովսիսյանը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, այս ֆուտբոլիստների հետ ներկայումս բանակցություններ են ընթանում եւ մեծ է հավանականությունը, որ նրանցից գոնե մեկը մեր թիմի կազմում մասնակցի Իրանի ընտրանու հետ ստուգողական հանդիպմանը: «Այս հարձակվողները բավական բարձր մակարդակ ունեն, եւ մենք նրանց հետ հույսեր ենք կապում»,- ասաց նա: 
2010-07-29 Հայաստան-Իրան հանդիպումն իրենից մեծ կարեւորություն է ներկայացնում
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի` օգոստոսի 11-ին Իրանի ազգային հավաքականի հետ կայանալիք հանդիպումը մեծ կարեւորություն է իրենից ներկայացնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը` նկատելով, որ Իրանի ընտրանին ունի նույն այն խաղաոճը, ինչ Իռլանդիայի ազգային հավաքականը, որի հետ մեր թիմը կրկին սեփական հարկի տակ սեպտեմբերի 3-ին անցկացնելու է «Եվրո-2012»-ի ընտրական փուլի առաջին հանդիպումը: «Իրանի հետ խաղը մեր թիմի համար կլինի վերջին փորձամրցումը «Եվրո-2012»-ի ընտրական փուլից առաջ, ուստի այս խաղն իրենից մեծ կարեւորություն է ներկայացնում: Կարեւոր է նաեւ այն, որ հանդես ենք գալու սեփական հարկի տակ: 
2010-07-29 Հայաստանի երիտասարդ թեքվոնդիստները կմեկնեն Իրան
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչեւ 21 տարեկանների Հայաստանի թեքվոնդոյի երիտասարդական հավաքականը կմասնակցի օգոստոսի 2-7-ն Իրանում կայանալիք թեքվոնդոյի միջազգային մրցաշարին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի թեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ-գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը, Հայաստանի թեքվոնդոյի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչն Է Միքայել Թորգոմյանը: 
2010-07-29 Գրոսմայստեր Գ. Սարգսյանը կխաղա Կավալայի միջազգային մրցաշարում
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը կմասնակցի հուլիսի 31-ին Հունաստանի Կավալա քաղաքում մեկնարկող շախմատի միջազգային մրցաշարին, որին կմասնակցեն 17 երկրների 107 շախմատիստներ, այդ թվում՝ 39 գրոսմաստերներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայում, այս մրցաշարին կմասնակցեն Հայաստանի եւս 3 շախմատիստներ՝ գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Զավեն Անդրեասյանը եւ Հրանտ Մելքումյանը: 
2010-07-29 Մեկնարկել Է հրաձգության աշխարհի առաջնությունը
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի տարբեր երկրների 2400 հրաձիգներ այսօր սկսել են մրցապայքարը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մեկնարկած հրաձգության աշխարհի հոբելյանական` 50-րդ առաջնությունում: Գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ` մրցաշարին կմասնակցեն նաեւ Հայաստանի հրաձիգներ Նորայր Բախտամյանը, Նորայր Առաքելյանը եւ Անդրանիկ Փիլոսյանը: Հայաստանի հրաձիգները կսկսեն իրենց մրցելույթը հուլիսի 31-ին 10 մետր մրցատարածք օդամղիչ հրացան մրցաձեւից: 
2010-07-29 Լ.Արոնյանն աշխարհի լավագույն շատմատիստների ընթացիկ ցուցակի 4-րդ տեղում Է
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 2 783 միավորով այժմ զբաղեցնում Է 4-րդ տեղը շախմատի միջազգային ֆեդերացիայի` աշխարհի լավագույն շատմատիստների ընթացիկ ցուցակում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունում, առաջին տեղում Է Մագնուս Կառլսենը` 2 826 միավոր, երկրորդ` Վեսելին Տոպալովը` 2 803, երրորդ` Վիշվանաթան Անանդը՝ 2 800, չորրորդ` Լեւոն Արոնյանը՝ 2 783, հինգերորդ` Վլադիմիր Կրամնիկը՝ 2 780 միավոր: 
2010-07-29 Հայաստանի 4 շախմատիստներ կմասնակցեն մինչեւ 20-տարեկանների շախմատի աշխարհի առաջնության մրցաշարին
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 4 շախմատիստներ՝ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հրայր Սիմոնյանը եւ Անի Խանամիրյանը, կմասնակցեն օգոստոսի 2-ին Լեհաստանի Խոտով քաղաքում մեկնարկող մինչեւ 20-տարեկանների շախմատի աշխարհի առաջնության մրցաշարին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայում: 
2010-07-29 Սինգապուրի խաղերին կմասնակցեն Հայաստանի 14 մարզիկներ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինգապուրում օգոստոսի 14-26-ն անցկացվելիք օլիմպիական պատանեկան ամառային առաջին խաղերին Հայաստանից կմասնակցեն 14 մարզիկ-մարզուհիներ, որոնք հանդես կգան 11 մարզաձերում: 
2010-07-29 Հայ ըմբիշները Սարաեւոյում կձգտեն մեդալ նվաճել
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները կմասնակցեն օգոստոսի 2-5-ը Բոսնիայի եւ Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության մրցաշարին: 
2010-07-29 Ա. Շառոյանը չի հաղթահարել ընտրական փուլի արգելքը
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի վազորդուհի Ամալիա Շառոյանն անհաջող Է հանդես եկել Իսպանիայի Բարսելոնա քաղաքում ընթացող աթլետիկայի Եվրոպայի առաջնության մրցաշարի 400մ արգելավազք մրցաձեւում: Նա ընկել Է արգելքը հաղթահարելու ժամանակ:Ցույց տալով 1 րոպե, 03,37 վայրկյան արդյունք` Ա.Շառոյանը զբաղեցրել Է վերջին տեղն իր ընտրական խմբի մրցումներում: 
2010-07-29 Յուրի Ջորկաեֆը ՀՀ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու առաջարկ չի ստացել
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ նշանակելու հարցը ներկայումս չի քննարկվում»,- «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Ֆրանսահայ ճանաչված ֆուտբոլիստ, 1998 թվականի աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆն օրերս հայտարարել Էր, որ եթե իրեն առաջարկվի զբաղեցնել ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, ապա նա պատրաստ Է այն ընդունել` միեւնույն ժամանակ նշելով, որ նման առաջարկ չի ստացել: 
2010-07-29 Զավեն Անդրեասյանը 2 միավորով զիջում է առաջատարին
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Բալագուեր քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 9 փուլերից հետո Հայաստանի գրոսմայստերներ Զավեն Անդրեասյանը եւ Հրանտ Մելքումյանը վաստակել են համապատասխանաբար` 5,5 եւ 5 միավոր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, հայ շախմատիստները զիջել են իրենց դիրքերը: Մրցաշարի առաջատարը` իտալացի Դանիելե Վոկատուրոն, վաստակել Է 7,5 միավոր 9 հնարավորից: 
2010-07-28 «Հունահռոմեացիները» իրենց արդարացրին
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշների ոսկե եւ բրոնզե մեդալները Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցաշարում մեր ըմբշամարտի բարձր վարկանիշի արդյունք են: Նման գնահատական տվեց ՀՀ ըմբշամարտի պետական մարզիչ Լյովա Վարդանյանն «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում: 
2010-07-28 Արման Անդրեասյանն անհաջող է մասնակցել աթլետիկայի Եվրոպայի առաջնությանը
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վազորդ Արման Անդրեասյանը, ցույց տալով 11,01 վայրկյան 100մետր մրցաձեւում Իսպանիայի Բարսելոն քաղաքում ընթացող աթլետիկայի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի փուլում, չի կարողացել դուրս գալ մրցաշարի հիմնական փուլ եւ դուրս Է մնացել հետագա մրցապայքարից: Այս ընտրական խմբի հաղթող Է դարձել Սեյդա Ջեյսուման Նորվեգիայից, որի արդյունքն Է 10,31 վայրկյան: 
2010-07-28 Նշան Ալավերդյանը՝ ՀՀ շաշկու չեմպիոն
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանցի Նշան Ալավերդյանը, վաստակելով 10 միավոր` 6 պարտիաներում, նվաճել Է Երեւանում ավարտված Հայաստանի շաշկու չեմպիոնի կոչումը: 2-3-րդ տեղերը 7-ական միավորով զբաղեցրին Արմեն Մարությանը եւ Մարատ Ղուլյանը, լրացուցիչ չափանիշով 2-րդ տեղը զբաղեցրել Է Ա.Մարությանը: Այս մրցաշարին մասնակցել են 7 մարզիկներ: 
2010-07-28 Սիտխեսի մրցաշարում գրոսմայստեր Կ.Մովսիսյանը կիսում Է 1-2-րդ տեղերը
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Սիտխես քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում հայազգի գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը, վաստակելով 5,5 միավոր` 6 հնարավորից, 6-րդ փուլից հետո կիսում Է 1-2-րդ տեղերը ուզբեկստանցի Ալեքսեյ Բարսովի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայում: Կ.Մովսիսյանը բնակվում Է Իսպանիաում: 
2010-07-28 Հայաստանի բռնցքամարտիկները կմեկնեն Ֆրանսիա
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտիկները նոյեմբերին կմեկնեն Ֆրանսիա, որտեղ համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ֆրանսիայի բռնցքամարտիկների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում, Ֆրանսիայում ՀՀ բռնցքամարտի ազգային հավաքականը` գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ, նաեւ կմասնակցի միջազգային մրցաշարի՝ Ֆրանսիայի, Կուբայի, ԱՄՆ-ի, Բելառուսի եւ Ուկրաինայի թիմերի հետ միասին: 
  1  2  3  4  5  Հաջորդ