AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 04:07:16 | 30 Հուլիս
ArmenPress
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Հասարակական
2010-03-09
Հանրային խորհրդի` հեռուստաեթերի հարցով հանձնախումբն առաջարկում է նախաձեռնել լսումներ հայկական հեռուստաալիքների ղեկավարության եւ ստեղծագործական խմբերի հետ
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային խորհրդի հայկական հեռուստաեթերի հաղորդումների մոնիթորինգի եւ խորհրդատվության մշտական հանձնախումբն առաջարկում է նախաձեռնել լսումներ հայկական հեռուստաալիքների ղեկավարության եւ ստեղծագործական խմբերի հետ` դրանց մասնակից դարձնելով հասարակության տարբեր շերտերին, նպատակ ունենալով մշակելու առանձին հայեցակարգ եւ պետական պատվեր` եթերում ազգային բովանդակությամբ հաղորդումներ ընդգրկելու համար:
Նյութը դիտվել է  468 անգամ


2010-07-29 ԼՂՀ նախագահ Բ.Սահակյանն ընդունել է «Ասպետ» ճամբարի մասնակից սփյուռքահայ երիտասարդների
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է «Ասպետ» ռազմամարզական ճամբարի մասնակից մի խումբ սփյուռքահայ երիտասարդների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը կարեւորել է Սփյուռքի երիտասարդների մասնակցությունը հայրենիքում կազմակերպվող նման նախաձեռնություններին` այն համարելով հայրենասիրական դաստիարակության, ինչպես նաեւ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման առանցքային բաղադրամասերից մեկը: 
2010-07-29 Զորամասերից մեկում տեղի է ունեցել միջադեպ` հրազենային զենքի կիրառմամբ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 28-ին N զորամասում տեղի է ունեցել միջադեպ` հրազենային զենքի կիրառմամբ: Կան զոհեր: Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Զինված ուժերի ղեկավարությունը խորին ցավակցություն է հայտնում զոհերի հարազատներին ու մերձավորներին` նշելով, որ խստագույնս ցուցումներ են տրվել համապատասխան ծառայություններին` դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար: 
2010-07-29 Հուլիսի 30-ին հանրապետությունում կդիտվի առանց տեղումների եղանակ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում հուլիսի 30-ին եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտով: Ամենուրեք կդիտվի առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կպահպանվի: Սեւանա լճի ջրի ջերմաստիճանը կլինի +22 C: Ցերեկային ժամերին խորհուրդ է տրվում պարտադիր խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից: Մայրաքաղաքում առանց տեղումների եղանակը կպահպանվի: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին «Medeo-TV»-ից, Երեւանում հիդրոօդերեւութաբանական պայմանները գնահատվում են. ռադիոակտիվությունը` 16 մկռ/ժամ, օդի հարաբերական խոնավությունը` 57 %, մթնոլորտային ճնշումը` 667 մմ ս.ս: Գեոմագնիսական դաշտը կլինի կայուն, իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը գնահատվում է 6: 
2010-07-29 ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մ.Յովանովիչն այցելել է Գեղարքունիքի մարզ
ԳԱՎԱՌ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային եւ ճանաչողական այցով այսօր Գեղարքունիքի մարզում էր ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: Նա եղել է մարզի տարբեր տարածաշրջաններում` Սեւանում, Գավառում, Մարտունիում, զրուցել քաղաքացիների հետ, ապա այցելել Նորատուս գյուղ, ուր ծանոթացել է ԱՄՆ դեսպանատան օժանդակությամբ տեղի պատմական գերեզմանոցի ցանկապատման աշխատանքների ընթացքին: 
2010-07-29 Պոլիէթիլենային տոպրակների օգտագործումից կարող է քաղցկեղ առաջանալ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրաքանչյուր անձ տարեկան օգտագործում է միջինը 500 տոպրակ, որը կազմում է ողջ աղբի 1/10-րդ մասը, իսկ կենցաղում պոլիէթիլենային տոպրակների եւ պլաստմասե շշերի օգտագործումը կարող է քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ահազանգեցին Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը եւ բնապահպան Լիլիթ Դաշյանը: 
2010-07-29 Կանցկացվի հաշմանդամության թեմայով հոդվածների առաջին հանրապետական մրցույթը
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը` Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության աջակցությամբ, կանցկացնի հաշմանդամության թեմայով հոդվածների առաջին հանրապետական մրցույթը: 
2010-07-29 Ա. Ադիբեկյան. «Ոչ մի ուժ չի կարող ստիպել ղարաբաղցիներին ապրել Ադրբեջանի կազմում»
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոչ մի ուժ չի կարող ստիպել ղարաբաղցիներին ապրել Ադրբեջանի կազմում»,- այսօր կայացած ասուլիսի ընթացքում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ըստ սոցիոլոգի` իրենք Լեռնային Ղարաբաղում իրականացրել են հարցումներ, որոնց համաձայն` բնակչության 85%-ը Ղարաբաղը տեսնում է որպես անկախ պետություն եւ չի ընդունի դրա այլընտրանքները, իսկ 15%-ը գտնում է, որ հարցի լուծումը պետք է գտնել որոշակի փոխըմբռնման միջոցով: 
2010-07-29 Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ վեց երկրաշարժ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմիկ կայանները հուլիսի 22- 28-ը Հայաստանի եւ հարակից տարածքներում գրանցել են 3 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ. առաջին երկրաշարժը տեղի է ունեցել հուլիսի 23-ին, Գավառ քաղաքից 12 կմ դեպի հարավ-արեւմուտք, երկրորդը` հուլիսի 26-ին, Աշոցք քաղաքից 4 կմ դեպի հարավ-արեւմուտք: 
2010-07-29 Կարապի լճում կրկին կարապներ կլողան
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ հուլիսի 28-ին Երեւանի կենդանաբանական այգուց Կարապի լիճ են տեղափոխվել երկու կարապներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Քաղաքապետարանի լրատվական վարչությունից, լողալուց հոգնած կարապների զույգի համար արեւից պատսպարվելու եւ հանգստանալու համար հատուկ տեղ է առանձնացվել: 
2010-07-29 Ավտոպատահար` Երեւան-Սեւան ճանապարհին
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւան-Սեւան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում հուլիսի 28-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունից, այս մասին ահազանգը ստացվել է ժամը 15.16-ին, Աբովյան քաղաքի ոստիկանությունից: Դեպքի վայր է մեկնել Աբովյան քաղաքից մեկ մարտական հաշ¬վարկ: 
2010-07-29 Հանրապետությունում 356 իրավախախտ անչափահասներ հաճախում են վերականգնողական խմբակներ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճամբարակի շրջանի մոտ 15 իրավախախտ անչափահասներ հաճախում են վերականգնողական խմբակ: «Իրավախախտ անչափահասների հետ աշխատում են համապատասխան մասնագետներ` սոցաշխատող, հատուկ հոգեբան եւ մանկավարժ: 
2010-07-29 Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից ընթացիկ տարում ազատ է արձակվել 427 մարդ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 12 քրեակատարողական հիմնարկներում ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ պահվում է 4 850 մարդ, որից 1 344 –ը` կալանավոր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը, ընթացիկ տարվա հունիսի 1-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվել է 4 786 մարդ, որից 1354-ը` կալանավոր: 
2010-07-29 «Երեխաների աջակցության կենտրոն»-ում ապաստանած երեխաների շուրջ 80 տոկոսը վերադառնում է ընտանիք
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երեխաների աջակցության կենտրոն»-ում ընթացիկ տարում ապաստանել է 85 երեխա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց կենտրոնի տնօրենի տեղակալ Ռամոնա Կտակյանը, նրանք ինչ-ինչ պատճառներով մոռացության մատնված, ծնողների կողմից լքված, ընտանիքներում բռնության ենթարկված երեխաներն են: Կենտրոնի կանոնադրության համաձայն` այս կենտրոնում կարող են ապաստան գտնել 3-18 տարեկան երեխաները, միջինը 30 օր ժամանակով, սակայն լինում են նաեւ բացառություններ: 
2010-07-28 Հ.Հակոբյան. «Պետությունն անփոխարինելի արժեք է հայ ժողովրդի համար»
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարություն այսօր այցելել են Համազգային հայ կրթական եւ մշակութային միության 17-րդ ուսանողական ֆորումի մասնակիցները` Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի նախագահ, Ազգային Ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանի գլխավորությամբ: 
2010-07-28 Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է կորել, մեկ ընտանիք էլ` դաժան ծեծի ենթարկվել
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է կորել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Սաբահ»-ը, Անկարայի հյուրանոցներից մեկում ելքի ստուգումից հետո 29-ամյա Աննա Դավթյանն անհետացել է: Դստերը գտնելու նպատակով Թուրքիա է մեկնել Աննայի մայրը: Նա մտավախություն ունի, որ դստերը առեւանգել են: 
2010-07-28 Նշվեց PR-ի եւ PR մասնագետների միջազգային օրը
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «PR-ի զարգացման հայկական կենտրոն»-ը Հայաստանում առաջին անգամ այսօր նշեց PR-ի եւ PR մասնագետների միջազգային օրը: Միջոցառմանը մասնակցում էին մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, գործարարներ եւ PR-ով հետաքրքրված անձիք: Միջոցառման ընթացքում 15 տարբեր անվանակարգերում մրցանակներ հանձնվեցին դրական հասարակական կարծիքի ձեւավորման գործում ավանդ ունեցող տարբեր անհատների ու կազմակերպությունների: 
2010-07-28 Ադրբեջանում իրարանցում է. նախարարի դուստրը սիրահարվել է հայ տղայի
ԲԱՔՈւ, 28 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է դարձել, որ Ադրբեջանում նախարարության կարգավիճակ ունեցող մի կոմիտեի նախագահի` Լոնդոնում սովորող դուստրն այնտեղ ազգությամբ հայ տղայի հետ սիրավեպ է սկսել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Ենի Մուսավաթ»-ին տեղեկացրած աղբյուրը հայտնել է, որ այդ իրադարձությունը շոկ է առաջացրել իշխանության նույնիսկ ամենաբարձր վերնախավում: 
2010-07-28 ՀՀ ՊՆ Ս.Օհանյանը մեդալներ է շնորհել
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմին խրախուսելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարը հրաման է ստորագրել ՀՀ զինված ուժերում «Մարտական հերթապահության համար» երկաստիճան մեդալ հիմնելու եւ դրա կանոնադրությունն ու նկարագրությունը գործողության դնելու մասին: 
2010-07-28 ԼՂՀ նախագահ Բ.Սահակյանն Ասկերանի ու Մարտունու շրջաններում ծանոթացել է նորակառույց ոռոգման ցանցի աշխատանքին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Ասկերանի ու Մարտունու շրջաններ եւ տեղում ծանոթացել նորակառույց ոռոգման ցանցի աշխատանքին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ասկերան շրջկենտրոնում` նվիրված ոռոգման համակարգի հիմնախնդիրներին: 
2010-07-28 Երեւանի «Զատիկ» մանկատան սաներն այցելել են Սիրիա
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության առաջին տիկիններ Ռիտա Սարգսյանի եւ Ասմա Ասադի նախապես ձեռք բերած պայմանավորվածության համաձայն` հուլիսի 21-28-ը Երեւանի «Զատիկ» մանկատան մի խումբ սաներ իրենց ամառային հանգիստն են անցկացրել Սիրիայում: 
  1  2  3  4  5  Հաջորդ