2010-03-11
Միլիարդատերերի համաշխարհային ակումբը գերազանցել Է հազար հոգին՝ չնայած տնտեսական անկմանը
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ Forbes հանդեսի վարկածի՝ միլիարդատերերի համաշխարհային ակումբը, չնայած ձգձգվող տնտեսական անկմանը, անցյալ տարի մեկ տարի առաջվա 793-ից իր շարքերն ընդլայնել Է մինչեւ 1,011 հազար անձ: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել Է հրատարակության գլխավոր խմբագիր Սթիվ Ֆորբսը: «Դա վկայում Է տնտեսական անկման ավարտի մասին»,- հայտարարել Է նա: Վարկանիշի յուրաքանչյուր ֆիգուրանտի միջին հաշվով բաժին Է ընկնում 3,5 միլիարդ դոլար, ինչը 500 միլիոնով ավելի Է, քան 2009 թվականի մարտ ամսվա դրությամբ:
Նյութը դիտվել է 194 անգամ
Ծառայությունը կակտիվացվի 2010թ.–ի հունվարի երկրորդ կեսից։
Այս նութը ամբողջությամբ տեսնելու համար անհրաժեշտ է ուղարկել
կարճ հաղորդագրություն (SMS)
2010-07-29 Հարավային Կորեայի վարչապետը պաշտոնաթողություն Է խնդրել
ՄՈՍԿՎԱ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի վարչապետ Չոն Ուն Չհանն այսօր պաշտոնաթողություն Է խնդրել: Այդ մասին հաղորդել Է Ռենհապ գործակալությունը՝ վկայակոչելով վարչապետի արած հայտարարությունը: Չոն Ուն Չհանն այս քայլին Է դիմել՝ հանձն առնելով պատասխանատվությունն այն բանի համար, որ կառավարությունը չկարողացավ անցյալ ամսին հասնել խորհրդարանի կողմից այն օրենքի հավանությանը, որը փոփոխություններ Է մտցնում Սեուլից դեպի հարավ Սեչժոն նոր վարչական կենտրոնի շինարարության պլաններում, նշել Է գործակալությունը:
2010-07-29 Վատիկանը փակել Է մուտքն անհամեստ հագնված զբոսաշրջիկների համար
ՀՌՈՄ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբ աթոռը թեթեւ հագնված զբոսաշրջիկներին արգելել Է մտնել Վատիկանի պետություն: Այժմ պահապան զինվորները Վատիկանի գլխավոր մուտքի մոտ կանգնեցնում են շորտեր կամ բաց ուսերով հագուստ կրող զբոսաշրջիկներին եւ նրանց խնդրում են հագնվել ավելի համեստ: Այդ մասին հաղորդել են Իտալիայի զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով “ANSA” գործակալությունը: Մի քանի զբոսաշրջիկներ արդեն ուղարկվել են մերձակա խանութներ՝ գլխաշորերի, վզնոցների եւ տաբատների հետեւից:
2010-07-29 Ցորենի համաշխարհային գները հասել են վերջին 12 ամսվա առավելագույնին
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցորենի համաշխարհային գները հասել են 12-ամսյա առավելագույնին: Չորեքշաբթի օրը դրանք բարձրացել են 3,5 տոկոսով եւ կազմել սեպտեմբերի մատակարարումների համար մեկ բուշելի (27,2 կիլոգրամ) դիմաց 6,15 դոլար: Այսքան սրընթաց աճի պատճառներից մեկն արտասովոր շոգ եւ չորային եղանակն Է Ռուսաստանի տարածքում, նշում են փորձագետները:
2010-07-29 Ռուսաստանի բնակչությունը կրճատվում Է
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2009 թվականին Ռուսաստանի բնակչության թիվը գնահատվել Է մոտավորապես 142 միլիոն: 2025 թվականին այն, ինչպես սպասվում Է, պետք Է նվազի մինչեւ 133 միլիոն, իսկ 2050 թվականին՝ մինչեւ 117 միլիոն: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ՌԴ-ի վերաբերյալ այս անուրախ կանխատեսումները բերված են ԱՄՆ-ի «Փոպյուլեյշն ռեֆերենս բյուրո» («Ազգաբնակչության տեղեկատու բյուրո») հետազոտական կազմակերպության նոր հաշվետվության մեջ, որի շնորհանդեսը չորեքշաբի օրը տեղի Է ունեցել Վաշինգտոնում:
2010-07-28 Պակիստանցի փրկարարներն ավիաաղետից փրկվածների առայժմ չեն գտել
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանցի փրկարարները Իսլամաբադի մերձակայքում մարդատար ինքնաթիռի աղետի վայրում փրկվածների առայժմ չեն գտել: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հայտարարել են փրկարարական ծառայություններն իրենք: Նրեկայում հայտնաբերվել են ավիաաղետի առնվազն 90 զոհերի մարմինները:
2010-07-28 Պակիստանում ավիաաղետ Է տեղի ունեցել, զոհերի թիվը ճշտվում Է
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Պակիստանում՝ Իսլամաբադի մերձակայքում, աղետի Է ենթարկվել Airblue մասնավոր ավիաընկերության «Աերոբուս A-321» ինքնաթիռը, որը կատարում Էր Կարաչի-Իսլամաբադ չվերթը: Ըստ վերջին տվյալների՝ օդանավում եղել են 151 ուղեւոր եւ անձնակազմի վեց անդամներ: Ինքնաթիռը վայրԷջք կատարելիս ընկել Է Հիմալայների անտառածածկ նախալեռնայն շրջանում:
2010-07-28 Մերձդնեստրի ԱԳՆ-ն միջազգային հանրակցությանը կոչ Է անում ճանաչել հանրապետության անկախությունը
ՏԻՐԱՍՊՈԼ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձդնեստրի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) միջազգային հանրակցությանը կոչ Է անում ճանաչել հանրապետության անկախությունը, ինչը կամրապանդի միջազգային անվտանգությունը: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված Է Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի վճռի առնչությամբ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին քաղաղաքական գերատեսչության՝ երեքշաբթի օրը տարածված հայտարարության մեջ:
2010-07-28 ԱՄՆ-ի Կոնգրեսը 33 միլիարդ դոլար Է տրամադրել Աֆղանստանում զորքերի թվաքանակը մեծացնելու համար
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի օրը հավանություն Է տվել այն օրինագծին, որը թույլ Է տալիս ֆինանսավորել մինչեւ 30 հազար թվաքանակով ամերիկացի զինծառառողների օգնական ուժերի առաքումն Աֆղանստան: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս նպատակի համար տրամադրվում Է 33 միլիարդ դոլար: Ավելի վաղ համանման որոշում Էր կայացրել Սենատը, եւ այժմ փաստաթուղթն ստորագրման կուղարկվի նախագահ Օբամային:
2010-07-28 Միջազգային դոնորները 1,1 մլրդ դոլար կհատկացնեն Ղրղզստանին
ԲԻՇՔԵԿ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային ֆինանսական հաստատությունները որոշում են ընդունել Ղրղզստանին 1,1 մլրդ դոլար հատկացնել էկոնոմիկայի, ինչպես նաեւ հանրապետության ավերված հարավի վերականգնման համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երեքշաբթի հաղորդել է Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայությունը: Հունիսին Ղրղզստանի հարավում՝ Օշի եւ Ջալալ Աբադի մարզերում, տեղի ունեցան միջԷթնիկական ընդհարումներ այստեղ բնակվող ղրղզների եւ ուզբեկների միջեւ: Ողբերգական իրադարձությունների հետեւանքով, ըստ ՄԱԿ-ի գնահատումների, տուժել Է 1 միլիոն մարդ, ըստ ոչ պաշտոնական տվյալների, զոհվել Է ավելի քան 2 հազար մարդ:
2010-07-28 Եվրամիության բնակչությունը հասել է 501,1 միլիոնի
ԲՐՅՈՒՍԵԼ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության 27 երկրների բնակչությունը 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ հասել է 501,1 միլիոնի 2009 թվականի հունվարի 1-ի 499,7 միլիոնի դիմաց: Աճը կազմել է 1,4 մլն մարդ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկատվություն է հրապարակել եվրոպական վիճակագրական վարչությունը` Եվրոստատը: Ընդսմին եվրոգոտու բնակչությունը, որի մեջ մտնում է Եվրամիության 16 երկիր, ավելացել է 0,9 մլն մարդով` 328,6 միլիոնից մինչեւ 329,5 մլն:
2010-07-27 Իսլանդիան այսօր Բրյուսելում պաշտոնապես սկսել Է Եվրամիությանն անդամակցման բանակցությունները
ԲՐՅՈՒՍԵԼ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլանդիան սկսել Է Եվրամիությանն անդամակցման բանակցությունները: Այս մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրամիությունը նախագահող Բելգիայի արտաքին գործերի նախարար Սթիվեն Վանակերեն՝ ամփոփելովԻսլանդիա - Եվրամիություն միջկառավարական խորհրդաժողովի արդյունքները: «Հուսով եմ, որ այսօր սկսված ուղին հաջողությամբ կավարտվի խելամիտ ժամկետներում»,- ասել Է Վանակերեն: Նա ընդգծել Է, որ Իսլանդիան Եվրամիությանն անդամակցելու համար դեռեւս պետք Է ձեռնարկի մի շարք բարենորոգություններ, այդ թվում՝ Եվրամիության հետ իրավաբանական համակարգերի ներդաշնակեցումը, ներառյալ շահերի բախման բնագավառում իրավաբանական նորմաների բարենորոգումը:
2010-07-27 Ուկրաինան չի պատրաստվում անդամակցել ՀԱՊԿ-ին
ԿԻԵՎ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան չի պլանավորում անդամակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այսօր կայացած ճեպազրույցում հաղորդել Է Ուկրաինայի արտգործնախարարության մամլո ծառայության ղեկավար Ալեքսանդր Դիկուսարովը:
2010-07-27 Հայտարարվել Է BP-ի ղեկավարի պաշտոնից Թոնի Հեյվարդի հեռանալու մասին
ԼՈՆԴՈՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական BP նավթընկերության ղեկավար Թոնի Հեյվարդն իր պաշտոնից կհեռանա ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ին: Այս պաշտոնում նրան կփոխարինի Տյումենի նավթընկերություն (THK)-BP-ի նախկին ղեկավար Ռոբերտ Դադլին: Այս մասին այսօր հայտարարվել Է BP-ի՝ Լոնդոնի շտաբ-կացարանում: ԱՄՆ-ի 55-ամյա քաղաքացի Ռոբերտ Դադլին, որը մինչեւ 2008 թվականի դեկտեմբերը գլխավորել Է THK-BP ռուս-բրիտանական համատեղ ձեռնարկությունը, առաջին օտարերկրացին Է, որը կզբաղեցնի BP-ի գործադիր ղեկավարի պաշտոնը:
2010-07-27 Սաուդյան Արաբիայի բնակիչները Ռամադանի ընթացքում կգնեն 2 մլն գլուխ անասուն
ԷՐ ՌԻԱԴ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա Ռամադանի ընթացքում Սաուդյան Արաբիայում կվաճառվի մոտ 2 մլն գլուխ անասուն, առավելապես` ոչխար: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրել է «Ալ Հայաթ» թերթը: «Դրա հետ մեկտեղ վերջին ժամանակներս անասունների գների զգալի աճ է դիտվում, այդ պատճառով էլ շատ սաուդցիներ հարկադրված են գնել սառեցված միս, որը ներմուծվում է արտասահմանից»,- նշում է թերթը:
2010-07-27 Ռոզա Օթունբաեւա. Ղրղզստանի հարավի վերականգնման համար կպահանջվի ավելի քան 450 միլիոն դոլար
ԲԻՔՇԵԿ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի հարավի բնակավայրերի եւ Էկոնոմիկայի վերականգնման համար կպահանջվի ավելի քան 450 միլիոն դոլար: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այսօր Բիշքեկում տեղի ունեցած դոնորների միջազգային համաժողովում հայտարարել Է հանրապետության նախագահ Ռոզա Օթունբաեւան: Հունիսին Ղրղզստանի հարավում՝ Օշի եւ Ջալալ Աբադի մարզերում, տեղի ունեցան միջԷթնիկական ընդհարումներ այստեղ բնակվող ղրղզների եւ ուզբեկների միջեւ: