2010-03-12
Ստորագրվել է «Հայաստանի եւ Լեհաստանի կառավարությունների միջեւ տնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկօրյա աշխատանքային այցով այսօր առավոտյան Երեւան է ժամանել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Լեհաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությանը եւ առանձնազրույց ունեցել Դոնալդ Տուսկի հետ, որից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում:
Նյութը դիտվել է 279 անգամ
Ծառայությունը կակտիվացվի 2010թ.–ի հունվարի երկրորդ կեսից։
Այս նութը ամբողջությամբ տեսնելու համար անհրաժեշտ է ուղարկել
կարճ հաղորդագրություն (SMS)
2010-07-29 Տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,ՀՀ կառավարությունը հաստատել է «ՀՀ 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը»:
2010-07-26 ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանն ընդունել է եգիպտական «ԱՐՏՈԿ գրուպ» ներդրումային ընկերության պատվիրակությանը
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է եգիպտական «ԱՐՏՈԿ գրուպ» ներդրումային ընկերության պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին` վարչապետը կարեւորել է «ԱՐՏՈԿ գրուպ» ընկերության հետ հարաբերությունների ընդլայնումը եւ ներդրումների շրջանակի հստակեցումը: Պատվիրակության անդամ, «Քուշման եւ Ուեյքֆիլդ» ընկերության խորհրդի նախագահ Ջոն Քուշմանը, ով ԱՄՆ անշարժ գույքի զարգացման ոլորտում մեծ հեղինակություն է վայելում, ներկայացրել է իր պատկերացումները Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունների վերաբերյալ:
2010-07-26 Տ. Սարգսյանն այցելել է Արմավիրի մարզ` «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի տեղամասեր
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ այցելել է Արմավիրի մարզ` «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի մի շարք տեղամասեր: Այցի նպատակն էր` ծանոթանալ ոռոգման ենթակառույցների գծով ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին, ֆերմերների աջակցության ծրագրերին եւ ոռոգման կառավարման մարմիններին տրամադրվող օժանդակությանը:
2010-07-24 Ս. Սարգսյանն այսօր մեկնել է կարճատեւ արձակուրդ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է կարճատեւ արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
2010-07-22 Չինաստանը հետաքրքրված է հայկական ապրանքների ներկրմամբ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առեւտրի նախարարի տեղակալ Չժուն Շանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին` վարչապետը բարձր է գնահատել հայ-չինական հարաբերությունների զարգացման մակարդակը եւ ընդգծել «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության ու քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության բացման կարեւորությունը:
2010-07-22 Ս. Սարգսյանը հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների հետ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նախագահ Սարգսյանը շնորհավորել է ուսանողներին` աշխարհի առաջնակարգ ուսումնական հաստատություններ ընդունվելու կապակցությամբ եւ ասել. «Այսօր չեմ ուզում խոսել գիտելիքի կարեւորության մասին, քանի որ դուք դրանում համոզված եք, եւ այդ ճանապարհն եք ընտրել:
2010-07-22 Ս. Սարգսյանն այցելել է «Միասին» երիտասարդական շարժման ճամբար
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 21-ին այցելել է Սեւանա լճի ափին տեղակայված «Միասին» երիտասարդական շարժման ճամբար, որտեղ երկրորդ տարին անընդմեջ իրենց ակտիվ եւ ուսուցողական հանգիստն են անցկացնում «Միասին 2010» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի մասնակիցները:
2010-07-21 «Եվրանեսթը» հնարավոր է սեպտեմբերին գումարի առաջին նիստը
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում այսօր տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եւ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակության համատեղ աշխատանքային նիստը, որին հրավիրվել է մասնակցելու ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
2010-07-21 Տ. Սարգսյանը կարեւորել է պարբերական հանդիպումները միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպել է միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ներկաներին` վարչապետը կարեւորել է նման ձեւաչափով հանդիպումների կազմակերպումը` համագործակցության ռազմավարական ուղղությունները եւ առաջնահերթությունները հստակեցնելու համար:
2010-07-21 Հ. Աբրահամյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների համաշխարհային 3-րդ համաժողովում
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ելույթ է ունեցել Ժնեւում ընթացող Խորհրդարանների նախագահների համաշխարհային 3-րդ համաժողովում, որին մասնակցում են 150 երկրների խորհրդարանների նախագահներ եւ միջազգային կառույցների ղեկավարներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, դիմելով ներկաներին` ՀՀ ԱԺ նախագահն ասել է.
2010-07-21 Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտի հարկման ռեժիմի մանրամասներ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Հարավային Կովկասի ավագ տնտեսագետ Պեդրո Ռոդրիգեսի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել Հայաստանի ընդերքի մասին օրենսգրքի կատարելագործման հարցերին: