2010-03-12
Էրբիլում թուրքական հյուպատոսություն կգործի
ԷՐԲԻԼ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում մարտի 11-ից սկսել է գործել Թուրքիայի հյուպատոսությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»` վկայակոչելով «Քուրդիստան» կայքը, Քրդստանի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Ֆալահ Մուստաֆան մարտի 11-ին հանդիպել է Էրբիլում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Այդըն Սելչինի հետ: Շնորհավորելով նրան աշխատանքն սկսելու կապակցությամբ` Ֆ.Մուստաֆան ընդգծել է Թուրքիայի հետ Քրդստանի միջեւ հարաբերությունների ամրապնդման կարեւորությունը:
Նյութը դիտվել է 345 անգամ
Ծառայությունը կակտիվացվի 2010թ.–ի հունվարի երկրորդ կեսից։
Այս նութը ամբողջությամբ տեսնելու համար անհրաժեշտ է ուղարկել
կարճ հաղորդագրություն (SMS)
2010-07-29 Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարը մաֆիո՞զ է
ԲԱՔՈւ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում օլիգարխ-պաշտոնյաների հետ կապված ժամանակ առ ժամանակ հետաքրքիր տեղեկություններ են հրապարակվում: Հետաքրքիրն այն է, որ օլիգարխների մեծամասնության մասին տեղեկությունները հայտնի են դառնում դրսից: Նույնիսկ այդ լուրերի մեջ այնպիսիները կան, որ դրա հրապարակումը կարող է ֆիզիկական հաշվեհարդարի բերի խմբագրին, քանի որ այդ փաստերը հաստատելու հնարավորություն նա չունի, եւ այդ պատճառով, լրագրողներին կարող են լռեցնել միայն բամբասելու պատճառաբանությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Պոլիգոն» վերլուծական տեղեկատվական գործակալությունը (pia.az): Լրատվամիջոցն, այնուամենայնիվ, շարունակում, որ խոսքը այնպիսի պաշտոնյա-օլիգարխի մասին է, ով ազդեցություն ունի աշխարհի տնտեսական բնագավառի վրա:
2010-07-29 Մինգեչաուրում գործադիր իշխանությունը ժողովրդից փող է հավաքում` Ի.Ալիեւին պատշաճ դիմավորելու համար
ԲԱՔՈՒ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինգեչաուրի գործադիր իշխանության ղեկավար Մուբարիզ Աղաեւը բյուջետային կազմակերպություններից եւ առեւտրային կետերի տերերից փող է հավաքում՝ այդ քաղաք գալ պատրաստվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին պատշաճ կերպով դիմավորելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Բիզիմ յոլ» թերթին հայտնել է անունը հրապարակել չցանկացած տեղի պաշտոնյաներից մեկը: Նրա խոսքերով, գործադիր իշխանությունն աշխատում է այդ փողերով արագորեն կարգի բերել քաղաքի փողոցներն ու հրապարակները:
2010-07-29 Դավութօղլու. «Անդրսահմանային ռազմական գործողությունների համար Իրաքի հետ ոչ մի խնդիր չկա»
ԱՆԿԱՐԱ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, նշելով, որ անդրսահմանային ռազմական գործողությունների հարցում Հյուսիսային Իրաքի ղեկավարությունը «բացասական եւ խոչընդոտող» որեւէ վարքագիծ չի դրսեւորել, հայտարարել է, որ Կանդիլ լեռան վրա տեղակայված Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների դեմ գործողությունների համար «դիվանագիտական որեւէ խնդիր չկա»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դավութօղլուն այդ հայտարարությունն արել է «CNNTurk»-ի` «Ինչ է տեղի ունենում» ծրագրի հարցերին պատասխանելիս:
2010-07-29 Թուրքիայում ստորագրահավաք է սկսվել Օջալանին կախելու համար
ԱՆԿԱՐԱ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ազգային կուսակցությունն Իմրալի բանտում ցմահ բանտարկության ենթարկված քրդերի առաջնորդ Աբդուլլա Օջալանին կախելու եւ մահապատիժը Թուրքիայում վերականգնելու ստորագրահավաքի արշավ է սկսել:
2010-07-29 Բրայզայի դեսպան նշանակումից հրաժարվու՞մ են
ԲԱՔՈւ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում օգոստոսի 3-ին պետք է քվեարկության դրվի 21 երկրներում ԱՄՆ դեսպաններ նշանակելու հարցը, սակայն, քվեարկության ցուցակում Մեթյու Բրայզայի անունը բացակայում է: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը՝ հղում կատարելով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կայքին:
2010-07-29 «Թրենդ». «Ադրբեջանի համար Իրանն անուղղակիորեն որպես սպառնալիք է դիտվում»
ԲԱՔՈւ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ադրբեջանի ռազմական դոկտրինում Իրանն Ադրբեջանի համար անուղղակիորեն դիտվում է որպես սպառնալիք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Դոյչե Վելլե» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ադրբեջանական «Թրենդ» գործակալության իրանական բաժնի ղեկավար Դալղա Խաթընօղլուն:
2010-07-29 «ՌոսօբորոնԷքսպորտ». Ռուսաստանը C-300 զենիթա-հրթիռային համալիրներ չի մատակարարում Ադրբեջանին
ՄՈՍԿՎԱ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՌոսօբորոնԷքսպորտ»-ն այսօր հերքել Է հաղորդագրությունն այն մասին, թե Ռուսաստանն իբր երկու դիվիզիոն C-300 զենիթա-հրթիռային համալիրներ Է մատակարարելու Ադրբեջանին: «Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն չունի այդ երկրին C-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարման պայմանագիր»,- ՌԻԱ «Նովոստի»-ին ասել Է ասել Է «ՌոսօբորոնԷքսպորտ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Վյաչեսլավ Դավիդենկոն:
2010-07-29 Տվյալներ են հրապարակվել ՀԱՊԿ-ի կողմից Ղրղզստանին ցուցաբերված մարդասիրական օգնության մասին
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի Հանրապետությունում իրադրության կայունացմանը նպատակամղված արձագանքման կոլեկտիվ միջոցներին համապատասխան, որոնք 2010 թվականի հունիսի 14-ին մշակվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների արտահերթ կոնսուլտացիաներում, Ղրղզստանին ցույց Է տրվում օգնություն: ՀԱՊԿ-ի քարտուղարությունում ստացվել են տվյալներ օգնության այն կոնկրետ տեսակների մասին, որ ՀԱՊԿ-ի անդամ պետությունները հանրապետությանը ցույց են տվել 2010 թվականի հունիսի 11-ին երկրի հարավում ճգնաժամային իրադրության զարգացման սկզբից ի վեր:
2010-07-29 Իրանը Վրաստանից կգնի 5 հազար գլուխ ոչխար
ԹԲԻԼԻՍԻ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը Վրաստանի հետ կնքել Է 5 հազար գլուխ ոչխարի գնման պայմանագիր: Այդ մասին հաղորդել Է «Գրուզիա Օնլայն» պորտալը: Վրացի ֆերմերները համաձայնել են ոչխարները վաճառել մեկ գլուխը 40 դոլարով: Այժմ ֆերմերներն սպասում են հատուկ վարձաչվերթային ուղերթի:
2010-07-29 Պաշտոնական Բաքուն հայտարարում Է, որ ադրբեջանական բանակը «շարունակելու Է ուժեղացվել»
ԲԱՔՈՒ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն իր բանակն ուժեղացնում Էր ու կշարունակի ուժեղացնել, «Նովոստի- Ադրբեջան»-ին հայտարարել Է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւը: Նա հրաժարվել Է ասվածին որեւԷ բան հավելել, նշելով, որ այդ նախադասության մեջ տեղավորվում Է պաշտպանության նախարարության ամբողջ պաշտոնական պատասխանը Ռուսաստանում Ադրբեջանի կողմից C-300 զենիթա-հրթիռային համալիրներ գնելու վերաբերյալ ռուսաստանյան ԶԼՄ-երի տարածած տեղեկատվության կապակցությամբ:
2010-07-29 Թուրքիայի նախագահը մոտ ժամանակներս կայցելի Ադրբեջան
ԲԱՔՈՒ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին առեւտրի պետնախարար ԶաՖար Չաղլայանը այսօր Բաքվում լրագրողներին հայտնել Է, որ մոտ ժամանակներս տեղի կունենա Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցը Ադրբեջան: Նա նշել Է, որ ներկայում ընթանում Է Բաքու Գյուլի այցի նախապատրաստումը:
2010-07-29 Turkish Airlines-ը մտադիր Է մեկ տարվա ընթացքում տեղափոխել 31 մլն ուղեւորների
ԱՆԿԱՐԱ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Turkish Airlines ավիաընկերությունը 2010 թվականի առաջին կիսամյակում տեղափոխել Է ավելի քան 13,4 մլն ուղեւորների: Թուրքական օդային օպերատորը նշում Է, որ դա 19,03 տոկոսով ավելի Է, քան 2009 թվականի նույն ժամանակաշրջանում: Ընդսմին ներքին ուղերթներում ուղեւորների թիվը գրեթե հավասար Է արտասահմանյան երթուղիներում նրանց թվաքանակին:
2010-07-29 ԱՄՆ-ը պաշտպանել Է միջուկային վառելիքի շուրջ երկխոսություն սկսելու Իրանի մտադրությունը
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը հավաստել Է, որ պաշտպանում Է Թեհրանի գիտահետազոտական ռեակտորի համար մինչեւ 20 տոկոս հարստացված ուրանի մատակարարման հարցերի շուրջ բանակցություններ վարելու Իրանի մտադրությունը: «Մենք իրոք լիովին պատրաստ ենք լուծելու Իրանի հետ կապված հարցը, մանավորապես, քննարկել Թեհրանի հետազոտական ռեակտորին վերաբերող առաջարկությունը… Մենք հուսով ենք նման հանդիպում անցկացնել մի քանի շաբաթվա ընթացքում»,- չորեքշաբթի կայացած ճսպազրույցի ժամանակ ասել Է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին:
2010-07-29 Ադրբեջան Է ժամանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարը
ԲԱՔՈՒ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Ադրբեջան Է ժամանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան: Ինչպես հաղորդել Է «ԱզերԹաջ»-ը, Բաքվի միջազգային օդանավակայանում հյուրին դիմավորել են հանրապետությաի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աբուլֆաս Գարաեւը եւ այլ պաշտոնատարներ: