AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 04:07:05 | 30 Հուլիս
ArmenPress
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Կարծիքներ
2010-03-13
Ըստ Վ.հովհան-նիսյանի` ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման համար պետք է գտնել ԱՄՆ կառավարության հետ աշխատելու ճանապարհներ
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությւոնների հանձնաժողովի` Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հարցում կարեւոր էին ԱՄՆ-ում հայկական կազմակերպությունների, Հայ դատի գրասենյակի եւ Հայաստանի իշխանությունների միացյալ ջանքերը: ԱՄՆ մեկնած հայաստանյան պատվիրակության մասնակցությունը բանաձեւին հավանության տալու հարցում իր դրական ազդեցությունն ունեցել է: Նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմակցության ղեկավար, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսում: Նրա խոսքով, ութ թուրք պատգամավորներ դահլիճում ներկա էին բանաձեւի ընդունմանը, եւ հայկական կողմի բացակայությունը բոլորովին այլ կերպ կընկալվեր:
Նյութը դիտվել է  411 անգամ


2010-07-29 Ռ.Սաֆրաստյան. «Թուրք-քրդական բախումները կապվում են արտաքին ուժերի հետ»
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վերջին մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցած թուրք-քրդական բախումները մի քանի նոր տարբերակիչ գծեր ունեն, որոնցով էլ առանձնանում են անցյալում տեղի ունեցած նմանատիպ դեպքերից»,- այսօր «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց թուրքագետ, Գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ նրա` այդ տարբերակիչ գծերից առաջինն այն է, որ այս անգամ բախումներին մասնակցում էին ծայրահեղ ազգայնականները, իսկ երկրորդը` որոշ վերլուծաբաններ այս բախումները կապում են արտաքին ուժերի եւ մասնավորապես Իսրայելի ազդեցության հետ: 
2010-07-28 Ա. Շաքարյան. «Սահմա-նադրական փոփոխու-թյունների նախաշեմին Թուրքիայում նկատվում է քրդական գործոնի ակտիվացում»
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թուրքիայի ներքաղաքական կյանքում աշնանը սպասվում են լուրջ փոփոխություններ, որոնք իրենց անդրադարձը կունենան նաեւ հայ-թուրքական հարաբերությունների վրա»,- այսօր կայացած ասուլիսում կարծիք հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Սեպտեմբերի 12-ին Թուրքիայում կանցկացվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, այնուհետեւ օրեր անց` սեպտեմբերի 18-ին, տեղի կունենա Սբ Պատարագ Վանի Սուրբ Խաչ եկեղեցում, բացի այդ Հայաստանում` Արզնիի մոտակայքում, սպասվում են Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) զորավարժությունները, որոնց պետք է մասնակցեն նաեւ թուրք զինվորականներ, իսկ օգոստոսի 30-ին փոխվելու է Թուրքիայի ռազմական ուժերի գլխավոր շտաբի պետը, որը քաղաքական առումով բավականին ազդեցիկ կերպար է այդ երկրում: 
2010-07-28 Ռ. Հատտեճյան. «Քանի քաղաքական դրությունը Թուրքիայում լարված է, ահաբեկչությունները չեն դադարի»
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում Թուրքիայում բավականին ակտիվացել են ահաբեկչական շարժումները: Հիմնականում նշվում է, որ դրանք կազմակերպվում են քրդերի կողմից, սակայն կարծիք կա, որ վերջիններս կարող են կազմակերպվել ուրիշների կողմից` քրդերի անվան տակ: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդեց Թուրքիայում գործող հայկական «Մարմարա» օրաթերթի խմբագրապետ Ռոպեր Հատտեճյանը: Նա նշեց, որ ընդիմադիրները ցանկանում են, որ սեպտեմբերի 12-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեն չհաղթանակի, եւ այս տրամադրվածությունն իր դերը ունի սաստկացած ահաբեկչությունների մեջ: «Դրությունը մտահոգիչ է, եւ մինչեւ հանրաքվեն` կշարունակի բավականին լարված մնալ»,- ասաց Ռ. Հատտեճյանը` կարծիք հայտնելով, որ հանրաքվեի արդյունքում այնուամենայնիվ կհաղթի «այո’»-ն: 
2010-07-28 Կ. Մանոյան. «Հաագայի դատարանի որոշումը լավ հնարավորություն է միջազգային հանրությանը շեշտելու, որ ԼՂՀ-ի ճանաչումը միջազգային իրավունքին դեմ չէ»
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոսովոյի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը լավ հնարավորություն է միջազգային հանրությանը շեշտելու, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը միջազգային իրավունքին դեմ չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը`հավելելով, որ դատարանի որոշումը չի վերաբերում միայն Կոսովոյին: «Սա առիթ է, որպեսզի ավելի ակտիվ լինենք եւ հանգստացնենք միջազգային հանրությանը, որ նրանք միջազգային իրավունքին դեմ քայլ արած չեն լինի, եթե ճանաչեն ԼՂՀ-ի անկախությունը»,- ընդգծեց Կ. Մանոյանը: 
2010-07-28 Գ. Սահակյան «Հաագայի դատարանի որոշումից հետո Հայաստանը պետք է փոխի իր դիվանագիտությունը»
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաագայի դատարանի որոշումը Հայաստանին հնարավորություն է տալիս ոչ միայն քաղաքական, այլեւ իրավական մոտեցումներով իր արտաքին քաղաքականությունը վերափոխել եւ նոր ուղով շարունակել: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` միաժամանակ հավելելով, որ Հաագայի դատարանի որոշումը չի կարող մեծ ազդեցություն ունենալ ԼՂ-ի խնդրի լուծման վրա, եթե հայկական կողմը նախեւառաջ իր դիվանագիտական քայլերի մեջ փոփոխություններ չմտցնի: 
2010-07-27 Ըստ ՌԴ-ի աշխարհաքա- ղաքական հիմնախնդիրների ակադեմիայի փոխնախագահի` ԼՂ անկախության միջազգային ճանաչմանը հասնելու համար անհրաժեշտ են լուրջ ֆինանսական ներդրումներ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչմանը հասնելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ են լուրջ ֆինանսական ներդրումներ: Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռուսաստանի աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի փոխնախագահ Արա Սարգսյանը, տեղեկացնելով, որ Կոսովոյի անկախությանը հասնելու համար այդ երկրի օլիգարխները ներդրել են միլիոնավոր դոլարներ, որոնց շնորհիվ էլ միջազգային տարբեր դիվանագետներ ու փորձագետներ ողջ աշխարհում իրականացրել են հզոր քարոզչական աշխատանք: «Միայն ալբանացի օլիգարխ Խաշիմ Տաչին հայտնի դիվանագետ Մախտի Ախտիսարիին վճարել է 250 մլն դոլար»,- հարց բարձրացրեց Արա Սարգսյանը: 
2010-07-27 Ըստ Կ. Բեքարյանի` Կոսովոյի վերաբերյալ որոշումը լավ առիթ է ԼՂՀ-ի ճանաչման գործում որոշակի քայլեր իրականացնելու համար
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կոսովոյի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը լավ առիթ է միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման գործում որոշակի քայլեր իրականացնելու համար: Նման տեսակետ հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, ճանաչման գործընթացում Ղարաբաղի իշխանությունները, մասնավորապես` Արտաքին գործերի նախարարությունը եւ խորհրդարանը պետք է ակտիվ եւ դինամիկ գործունեություն իրականացնեն: 
2010-07-27 Լ. Շիրինյան. «Կոսովոյի նախադեպը չափազանց ձեռնտու է Արցախի համար»
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միջազգային իրավունքի տեսանկյունից Կոսովոյի նախադեպը չափազանց ձեռնտու է մեզ համար՝ արցախյան խնդրի լուծման առումով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը` շեշտելով, որ ԼՂՀ-ն իր պատմական տարածքի վրա Է պետականություն հաստատել: «Մենք պետք է օգտվենք պատեհ առիթից, բայց նաեւ զգոն լինենք դիվանագիտական եւ միջազգային իրավունքի առումով»,- ասաց քաղաքագետը: 
2010-07-26 Ս. Նիկոյան. «Ադրբեջանը պետք է հետեւություն անի Հաագայի դատարանի որոշումից»
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բանակցային գործընթացում արված բոլոր հայտարարություններն ակնհայտ են դարձնում, որ միջազգային հանրությունը ԼՂ հարցի լուծումը տեսնում է Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք դրույթների շրջանակներում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը` կարեւորելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ համանախագահող երկրների նախագահները հայտարարում են, որ այդ դրույթները` ուժի կիրառման բացառում, տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշում, միմյանց չեն հակասում եւ որեւէ մեկը գերակա չէ: 
2010-07-24 Ըստ Մ. Շահգելդյանի` Հաագայի դատարանի որոշումը մեծ նշանակություն է ունենալու ԼՂ հակամարտության լուծման հետագա բանակցություններում
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոսովոյի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը մեծ նշանակություն է ունենալու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հետագա բանակցությունների ընթացքում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը` հավելելով, որ այդ որոշումն ամրապնդում է Հայաստանի դիվանագիտական դիրքերը բանակցություններում: 
2010-07-23 Վ. Հովհաննիսյան. «Կոսովոյի վերաբերյալ միջազգային դատարանի հրապարակած վճռով Հայաստանը ստանում է նոր գործիք ԼՂՀ միջազգային ճանաչման համար»
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոսովոյի անկախության վերաբերյալ ՄԱԿ-ի` Հաագայում գտնվող Արդարադատության միջազգային դատարանի հրապարակած վճռով Հայաստանը ստանում է նոր գործիք, հնարավորություն Ղարաբաղի միջազգային ճանաչման համար: Այսօր նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: 
2010-07-23 Տ. Վահրամ քահանա Մելիքյան. «Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին կայանալիք արարողությունն ուշացած եւ ոչ ամբողջական քայլ է»
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1915 թ. փակված Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցում ըաթացիկ տարվա սեպտեմբերի 19-ին կայանալիք Սբ. Պատարագի արարողությանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից կմասնակցեն երկու ներկայացուցիչներ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը, վանքի վերածումը թանգարանի մեծ ընդվզում է առաջացրել ինչպես Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու, այնպես էլ աշխարհասփյուռ ողջ հայության շրջանում: 
2010-07-21 Ըստ Գ. Մինասյանի` ադրբեջանական կողմն անհեռանկարային քաղաքականություն է վարում
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմն անհեռանկարային քաղաքականություն է վարում եւ իր էժանագին շոուներով որեւէ բան փոխել չի կարող: Նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Գագիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով ղարաբաղյան հարցի կարգավորման վերջին զարգացումներին: Գ. Մինասյանի խոսքով, ադրբեջանական կողմը դարձել է իր քարոզչության գերին` տարիներ շարունակ իր ժողովրդին, քաղաքական էլիտային համոզելով, որ որեւէ կերպ չի համակերպվի ԼՂ-ի անկախ կարգավիճակին: 
2010-07-21 Ըստ Գ. Մինասյանի` առաջիկա ամիսներին նույնպես կայուն տնտեսական աճ կարձանագրվի
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արձանագրված ՀՆԱ-ի 6.7 տոկոս աճը բավական լավ ցուցանիշ է: Նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն այսօր հրավիրված ասուլիսում: Նա կարեւորեց արդյունաբերության ոլորտում գրանցված աճը, որը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ կազմել է 12.3 տոկոս: 
2010-07-20 Գ. Մելիքյան. «Առանց ԼՂ-ի բանակցու-թյուններին մասնակցության` հնարավոր չէ խնդրի վերջնական լուծման հասնել»
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանց Լեռնային Ղարաբաղի բանակցություններին մասնակցության` հնարավոր չէ խնդրի վերջնական լուծման հասնել: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում ընդգծեց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը: ԱԺ պատգամավորը հիշեցրեց, որ այս փաստը կարեւորել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` իրենց վերջին հայտարարության մեջ նշելով, որ Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին շատ կարեւոր է: 
2010-07-20 Շ. Քոչարյան. «Ալմաթիի հայտարարու-թյունն առաջընթաց էր ԼՂ հակամարտության լուծման բանակցային գործընթացում»
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալմաթիի հայտարարությունն առաջընթաց էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բանակցային գործընթացում: Այս մասին «ԱՐ» հեռուստաընկերության «Ճանապարհ» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով հուլիսի 17-ին ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների` Ռուսաստանի ԱԳ նախարար Ս.Լավրովի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կուշների եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգի` Ալմաթիում տարածած համատեղ հայտարարությանը: 
2010-07-20 Ա. Վիրաբյան. «Սկսել ենք ակտիվանալ քարոզչական ոլորտում»
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ադրբեջանցիների հետ պատերազմ չի լինի, որովհետեւ Հեյդար Ալիեւի որդի Իլհամ Ալիեւն այդքան Էլ անհեռատես չԷ, որ պատերազմ սկսի, եւ հայերը նորից միավորվեն: Պատերազմի դեպքում մեր հասարակությունը միանգամից կմիավորվի, եւ նա դա լավ գիտի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը` շեշտելով, որ Ադրբեջանի նախագահը գիտի, որ ամբողջ աշխարհի հայությունը պատերազմի վերսկսման դեպքում ոտքի կկանգնի: 
2010-07-14 Ըստ Ա. Սաֆարյանի` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը լինելու է դժվարին եւ պատասխանատու
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 16-17-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը լինելու է դժվարին եւ պատասխանատու: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը` ավելացնելով, որ այդ հանդիպան ժամանակ կողմերը պետք է հաստատեն իրենց դիրքորոշումը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման շուրջ բանակացությունների շարունակման վերաբերյալ: 
2010-07-13 Ֆաթիհ Աքին. «Հայ-թուրքական հակամարտու- թյունը վախի ծնունդ է»
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ազգությամբ թուրք ռեժիսոր, գերմանաբնակ Ֆաթիհ Աքինը կարծում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա հակամարտությունը վախի ծնունդ է: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Իմ ծնողները Թուրքիայից են, եւ ես չեմ ցանկանում ողբերգականացնել, թե որքան խնդիրներ եմ ունեցել ինքնության հետ կապված»,- ասաց նա` ավելացնելով, որ իր ֆիլմերի հիմքում հիմնականում ընկած է հենց այդ խնդիրն ու անհամապատասխանությունը: «Ես իմ ֆիլմերում հիմնականում փորձում եմ հասկանալ Թուրքիան: 
2010-07-08 Ռ. Բրադկե. «ԼՂ հակամարտության կարգավորման բանակցու-թյունները գտնվում են կարեւորագույն փուլում»
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւԼԻԱԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները գտնվում են կարեւորագույն փուլում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, BBC-ին տված հարցազրույցում այս կարծիքն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն: 
  1  2  3  4  5  Հաջորդ