AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 03:07:47 | 30 Հուլիս
ArmenPress
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Պաշտոնական
2010-03-16
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Շիրակի մարզի Բերդաշեն համայնք, որտեղ սկսվել են «Արփի լիճ» ազգային պարկի ձեւավորման աշխատանքները: ՀՀ բնապահպանության նախարարի ու ոլորտի պատասխանատուների կողմից կառավարության ղեկավարին են ներկայացվել ներդրումային «Արփի Լիճ ազգային պարկի ստեղծում Հայաստանի Ջավախքի (Աշոցք) տարածաշրջանում» ծրագրի մանրամասները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այնուհետեւ Տիգրան Սարգսյանը մեկնել է Զորակերտ համայնք, որտեղ մասնակցել է մարզային խորհրդատվական խորհրդի երրորդ նիստին:
Նյութը դիտվել է  305 անգամ


2010-07-29 ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արաքս Դավթյանի մահվան կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Արաքս Դավթյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա անվանի երգչուհի, օպերային արվեստի վարպետ, Հայաստանի ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանի մահվան մասին: 
2010-07-29 Տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,ՀՀ կառավարությունը հաստատել է «ՀՀ 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը»: 
2010-07-28 ՀՀ վարչապետն ընդունել է «Երիտասարդությունն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ներկայացուցիչներին
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպել է «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակը «Երիտասարդությունն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրով իրականցվող աշխատանքների քննարկումն էր: 
2010-07-28 ԼՂՀ ԱԺ փոխնախագահ.»Կոսովոյի անկախության ճանաչման նախադեպը կարող է նպաստել նաեւ ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացին»
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Արեւիկ Պետրոսյանը եւ Սամվել Նիկոյանն այսօր ընդունել են ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի խորհրդարանում ԼՂՀ ԱԺ-ի ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը: ԱԺ փոխնախագահները շնորհավորել են իրենց գործընկերոջը ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ ընտրվելու կապակցությամբ` մաղթելով նրան արդյունավետ աշխատանք եւ ակնկալելով ակտիվ համագործակցություն: 
2010-07-26 ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանն ընդունել է եգիպտական «ԱՐՏՈԿ գրուպ» ներդրումային ընկերության պատվիրակությանը
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է եգիպտական «ԱՐՏՈԿ գրուպ» ներդրումային ընկերության պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին` վարչապետը կարեւորել է «ԱՐՏՈԿ գրուպ» ընկերության հետ հարաբերությունների ընդլայնումը եւ ներդրումների շրջանակի հստակեցումը: Պատվիրակության անդամ, «Քուշման եւ Ուեյքֆիլդ» ընկերության խորհրդի նախագահ Ջոն Քուշմանը, ով ԱՄՆ անշարժ գույքի զարգացման ոլորտում մեծ հեղինակություն է վայելում, ներկայացրել է իր պատկերացումները Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունների վերաբերյալ: 
2010-07-26 Տ. Սարգսյանն այցելել է Արմավիրի մարզ` «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի տեղամասեր
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ այցելել է Արմավիրի մարզ` «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի մի շարք տեղամասեր: Այցի նպատակն էր` ծանոթանալ ոռոգման ենթակառույցների գծով ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին, ‎‎‎ֆերմերների աջակցության ծրագրերին եւ ոռոգման կառավարման մարմիններին տրամադրվող օժանդակությանը: 
2010-07-24 Ս. Սարգսյանն այսօր մեկնել է կարճատեւ արձակուրդ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է կարճատեւ արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: 
2010-07-23 Խորհրդակցություն ՀՀ կառավարությունում` հրատարակչական ընկերությունների ներկայացուցիչների հետ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանի Հանրապետությունում գործող հրատարակչական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: 
2010-07-23 ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը մրցանակներ ու վկայագրեր է հանձնել «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի հաղթողներին
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ներկա է գտնվել ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության ղեկավարը շնորհավորել եւ մրցանակներ ու վկայագրեր է հանձնել հաղթողներին: 
2010-07-22 Չինաստանը հետաքրքրված է հայկական ապրանքների ներկրմամբ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առեւտրի նախարարի տեղակալ Չժուն Շանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին` վարչապետը բարձր է գնահատել հայ-չինական հարաբերությունների զարգացման մակարդակը եւ ընդգծել «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության ու քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության բացման կարեւորությունը: 
2010-07-22 Ս. Սարգսյանը հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների հետ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նախագահ Սարգսյանը շնորհավորել է ուսանողներին` աշխարհի առաջնակարգ ուսումնական հաստատություններ ընդունվելու կապակցությամբ եւ ասել. «Այսօր չեմ ուզում խոսել գիտելիքի կարեւորության մասին, քանի որ դուք դրանում համոզված եք, եւ այդ ճանապարհն եք ընտրել: 
2010-07-22 Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը 
2010-07-22 Ս. Սարգսյանը պատասխանել է «Միասին» երիտասարդական շարժման մասնակիցների հարցերին
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է «Միասին» երիտասարդական շարժման մասնակիցների հարցերին: Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցը. 
2010-07-22 Ս. Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի մահվան կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի մահվան կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գաբրիելյանների ընտանիքին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հեռագրում ասված է. 
2010-07-22 Ս. Սարգսյանն այցելել է «Միասին» երիտասարդական շարժման ճամբար
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 21-ին այցելել է Սեւանա լճի ափին տեղակայված «Միասին» երիտասարդական շարժման ճամբար, որտեղ երկրորդ տարին անընդմեջ իրենց ակտիվ եւ ուսուցողական հանգիստն են անցկացնում «Միասին 2010» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի մասնակիցները: 
2010-07-21 «Եվրանեսթը» հնարավոր է սեպտեմբերին գումարի առաջին նիստը
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում այսօր տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եւ Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակության համատեղ աշխատանքային նիստը, որին հրավիրվել է մասնակցելու ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: 
2010-07-21 Տ. Սարգսյանը ցավակցական խոսք է հղել Էմիլ Գաբրիելյանի մահվան կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական խոսք է հղել Էմիլ Գաբրիելյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցավակցական խոսքում ասվում է. 
2010-07-21 Տ. Սարգսյանը կարեւորել է պարբերական հանդիպումները միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպել է միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ներկաներին` վարչապետը կարեւորել է նման ձեւաչափով հանդիպումների կազմակերպումը` համագործակցության ռազմավարական ուղղությունները եւ առաջնահերթությունները հստակեցնելու համար: 
2010-07-21 Հ. Աբրահամյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների համաշխարհային 3-րդ համաժողովում
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ելույթ է ունեցել Ժնեւում ընթացող Խորհրդարանների նախագահների համաշխարհային 3-րդ համաժողովում, որին մասնակցում են 150 երկրների խորհրդարանների նախագահներ եւ միջազգային կառույցների ղեկավարներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, դիմելով ներկաներին` ՀՀ ԱԺ նախագահն ասել է. 
2010-07-21 Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտի հարկման ռեժիմի մանրամասներ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Հարավային Կովկասի ավագ տնտեսագետ Պեդրո Ռոդրիգեսի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել Հայաստանի ընդերքի մասին օրենսգրքի կատարելագործման հարցերին: 
  1  2  3  4  5  Հաջորդ