2010-03-17
Ա.Սոսոնովկսու «Վրացական համախտանիշ» գիրքն անդրադարձել է Ջավախքի խնդիրներին
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի «Mauer Verlag» հրատարակչությունը լույս է ընծայել Աելքսանդր Սոսնովսկու «Վրացական համախտանիշ» վերնագրվ աշխատությունը, որտեղ մանրամասնորեն ներկայացվում են վրաց-աբխազական, վրաց-օսական հարաբերությունների, ինչպես նաեւ ժամանակակից Վրաստանի էթնիկական հարցերի մասին բազմաթիվ տեղեկություններ:
Նյութը դիտվել է 259 անգամ
Ծառայությունը կակտիվացվի 2010թ.–ի հունվարի երկրորդ կեսից։
Այս նութը ամբողջությամբ տեսնելու համար անհրաժեշտ է ուղարկել
կարճ հաղորդագրություն (SMS)
2010-09-09 «Steinway» նոր ռոյալը հնարավոր կլինի գործածել երեւանյան 4-րդ միջազգային երաժշտական փառատոնի ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության նախաձեռնությամբ եւ Հայաստանի կառավարության գումարային հատկացումով Արամ Խաչատրյան համերգասրահն արդեն ունի Համբուրգի արտադրության «Steinway» ֆիրմայի նոր ռոյալ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը, ռոյալն արդեն Հայաստանում է եւ այն արդեն հնարավոր կլինի գործածել երեւանյան 4-րդ միջազգային երաժշտական փառատոնի ժամանակ: «Ռոյալը գնելու համար ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից տրամադրել է 62 մլն դրամ: Կոնկրետ ռոյալն արժի 99 հազար եվրո, իսկ մնացած գումարը պետական տուրքերի համար են նախատեսված»,- ասաց Ռուզաննա Սիրունյանը` ավելացնելով, որ այն տեղափոխվել է ինքնաթիռով:
2010-09-09 Նշվեց Արեւշատ Ավագյանի 70-ամյա հոբելյանը
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նարեկացի» արվեստի միությունում այսօր կայացավ գրական-երաժշտական ցերեկույթ` նվիրված նկարիչ, բանաստեղծ, արձակագիր Արեւշատ Ավագյանի 70-ամյա հոբելյանին: Միջոցառման ժամանակ բացվեց Արեւշատ Ավագյանի աշխատանքների ցուցահանդեսը եւ հնչեցին նրա հեղինակած բանաստեղծությունները, դրանց հիման վրա գրված երգերը:
2010-09-09 Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնը կմեկնարկի Բրամսի եւ Շոստակովիչի ստեղծագործություններով
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 22-ը վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավարներ Էդուարդ Թոփչյանի և Ալեքսանդր Չաուշյանի ղեկավարությամբ ու ՀՀ նախագահի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի ու Սըր Սայմոն Բոուզ-Լայընի (Մեծ Բրիտանիա) բարձր հովանու ներքո, Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի 4-րդ Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնը:
2010-09-09 «Հայաստանի կանգնեցված պահեր» լուսանկարների ցուցահանդես` ԵՊՀ-ում
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի պետական համալսարանում այսօր բացվեց մի շարք միջազգային մրցույթների մասնակցած Աշոտ Պողոսյանի եւ Ռուբեն Բաղդիշյանի լուսանկարների ցուցահանդեսը` «Հայաստանի կագնեցված պահեր» խորագրով: Ցուցահանդեսում ներկայացված էին նկարիչների վերջին ամիսներին ստեղծած լավագույն լուսանկարները` Հայաստանի եւ Արցախի տեսարժան, պատմամշակութային վայրերի, ինչպես նաեւ բնության պատկերներով:
2010-09-09 Փ. Միրզոյանի ստեղծագործությունների ցուցահանդես` Սանկտ Պետերբուրգում
ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության տանը օրերս բացվել է Հայաստանի ազգային պատկերասրայի տնօրեն, պրոֆեսոր Փարավոն Միրզոյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ներկայացված են անվանի նկարչի 50 առավել ուշագրավ, բարձրարվեստ գործերը, որոնք դիտողին գրավում են ժանրի ու թեմատիկայի բազմազանությամբ, գույների կախարդական համադրությամբ, կտավի ծավալային ու կոմպոզիցիոն կառուցվածքի միջոցով պատկերի ընկալումը զգացումայինի վերածելու զորությամբ:
2010-09-09 Սեւակյան օր` Երեւանում
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պարույր Սեւակ» գրական-մշակութային ակումբը նախատեսում է հոկտեմբերին Երեւանում անցկացնել Սեւակյան օր: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ակումբի հիմնադիր «Մենք» խմբի անդամները, քաղաքի տարբեր հատվածներում` Պանթեոնում, Զեյթունում` Սեւակի արձանի դիմաց, դպրոցականներն ու ակումբականները կարտասանեն Սեւակի ստեղծագործություններից:
2010-09-09 Մինաս Ավետիսյանի թանգարանը բացառիկ հավաքածու ունի
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինաս Ավետիսյանի թանգարանը բացառիկ հավաքածու ունի: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանը, այս թանգարանը Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղն է եւ գյուղի ու հարակից համայնքների միակ պատկերասրահը: Ըստ Ա. Ավետիսյանի` այն շատ կարեւոր մշակութային նշանակություն ունի. այստեղ կազմակերպվում են բազմաթիվ ցուցահանդեսներ, միջոցառումներ: Թանգարանը ծավալում է ակտիվ գործունեռություն:
2010-09-08 Յոհաննես Ուոլթերս. «Անիմացիան իսկական արվեստ է»
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակներում Հայաստանում է գտնվում գերմանացի անիմատոր Յոհաննես Ուոլթերսը, ով այսօր լրագրողների համար անցկացրել է անիմանացիայի հատուկ դասընթաց: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Յոհաննես Ուոլթերսը, դժվար է խոսել լրագրողների հետ վարպետության դասընթացի արդյունավետության մասին, քանի որ դրա ընթացքում խոսվել է ամենատարբեր թեմաների մասին:
2010-09-08 Ս. Հարությունյան. «Գիտական ոլորտում Հայաստանն առաջատար է տարածաշրջանում»
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը բնական գիտությունների ոլորտում բարձր վարկանիշ ունեցող երկիր է: Հայ գիտնականների տպագրած հոդվածներով եւ վերջիններիս կատարված հղումների քանակով Հայաստանը բավական առաջ է տարածաշրջանի մյուս երկներից` Ադրբեջանից եւ Վրաստանից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը` նշելով, որ վերջին տասնութ տարիներին միջազգային բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում հայ գիտնականներին պատկանող ավելի քան 6 հազար աշխատանք է տպագրվել, նրանց ավելի քան 46 հազ. հղումներ են կատարվել:
2010-09-08 ՀՀ ԳԱԱ-ում կստեղծվի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կստեղծվի ԳԱԱ ««Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն: Կենտրոնը կհիմնվի «Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ» բաժնետիրական ընկերության եւ ՀՀ ԳԱԱ «Միկրոբիոլոգիայի եւ մանրէների ավանդադրման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության միաձուլումից:
2010-09-08 «ՌեԱնիմանիա» փառատոնը կմեկնարկի Սիլվան Շոմենի «Աճպարար»-ը ֆիլմով
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 9-ին կմեկնարկի «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնը, որը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 13-ը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին, փառատոնի մեկնարկը կտրվի Սիլվան Շոմենի «Աճպարարը» ֆիլմով: «Փառատոնի ընթացքում կցուցադրվի նաեւ Շոմենի «Եռյակը Բելվիդից» ֆիլմը»,- ասաց նա` ավելացնելով, որ Շոմենի ֆիլմերի յուրահատկությունը նրանում է, որ ֆիլմում երկխոսությունները քիչ են:
2010-09-08 Քեմբրիջը ճանաչվել Է աշխարհի լավագույն համալսարանը
ԼՈՆԴՈՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանն առաջին տեղն Է զբաղեցրել համալսարաների QS միջազգային վարկանիշում: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այսօր տեղեկատվություն Է հրապարակել բրիտանական «Գարդիան» թերթը: Վարկանիշի հաջորդ տեղերում ամերիկյան բարձրագույն ուսումնական հաստատություններն են, երկրորդ տեղում՝ Հարդարդի համալսարանը, իսկ երրորդում՝ Ելի համալսարանը:
2010-09-08 Գրքի ցուցահանդես-վաճառք` Երեւանում
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում սեպտեմբերի 22-24-ը կանցկացվի գրքի ցուցահանդես-վաճառք, որը կազմակերպում է Հրատարակիչների ազգային ասոցիացիան ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հրատարակիչների ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Վահան Խաչատրյանը, ցուցահանդես-վաճառքին մասնակցելու են հանրապետության 40 հրատարակչություններ, որոնք կներկայացնեն վերջին տարիներին հրատարակված լավագույն գրքերը: