AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 03:09:32 | 08 Սեպտեմբեր
ArmenPress
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Հարցազրույցներ
2010-07-01
Ֆիլմերի շարք` նվիրված 1988-1992 թթ. Ադրբեջանում եւ Արցախում տեղի ունեցած հայկական ջարդերին
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղակատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ, թարգմանվել է լրագրող Մարինա Գրիգորյանի ֆիլմերի շարքը` իր եւ Ազգային ժողովի պատգամավոր Լարիսա Ալավերդյանի համահեղինակությամբ: Դրանք «Սովորական ցեղասպանություն» խորագրով փաստագրական ֆիլմեր են, որոնք պատմում են 1988-1992 թթ. Ադրբեջանում եւ Արցախում տեղի ունեցած հայկական ջարդերի ու ցեղասպանության մասին: Ֆիլմերի ռեժիսոր, լրագրող Մարինա Գրիգորյանի հետ էլ այդ թեմայով զրուցել է «Արմենպրես»-ը:
Նյութը դիտվել է  614 անգամ


2010-09-07 ՀՀ պաշտպանության նախարա- րությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների ներդրման գործընթացը հաջողությամբ շարունակվում է
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների ներդրման գործընթացը հաջողությամբ շարունակվում է: ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացնում է պաշտպանության ոլորտում համակարգի ներդրման ընթացքն ու կատարվող աշխատանքները: 
2010-09-07 Ռ. Հարությունյան. «Սնունդ, օդ, սթրես. ահա տեսողության համար ամենաազդեցիկ գործոնները»
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակնային հիվանդությունները միշտ էլ հույժ կարեւոր խնդիրներ են համարվել, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ցածր տարիքային խմբին: Ակնաբուժության հարցերին «Արմենպրես»-ի խնդրանքով անդրադարձավ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Ռուզաննա Հարությունյանը: 
2010-08-30 Հանրապետու-թյունում սեպտեմբերից կգործի ներառական կրթություն իրականացնող 65 դպրոց
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում սեպտեմբերից կգործի 65 ներառական կրթություն իրականացնող դպրոց, որից 33-ը` Երեւանում, 32-ը` Հայաստանի բոլոր մարզերում` բացի Շիրակից: Այդ կրթօջախներում կսովորի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մոտ 1200 երեխա: Ներառական կրթության առանձնահատկությունների մասին «Արմենպրես»-ը զրուցեց Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանի հետ: 
2010-08-24 Դ. Սահակյան. «Պետք է կրթությանն աջակցելու նոր մշակույթ բերենք Հայաստան»
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2011-2012 ուստարում Հայաստանում կգործի նոր կրթօջախ, որը կներկայանա ուսման նոր ձեւաչափով եւ Հայաստան կբերի կրթության նոր մշակույթ: Այդ դպրոցի ստեղծման մասին «Արմենպրես»-ը զրուցեց «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանի հետ: 
2010-08-24 Հ. Կարապետյան. «Գիրքը միշտ գոյություն է ունենալու»
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գրքի եւ գրադարանի արդի դերի ու նշանակության մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել Է Ավ. Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի հետ: 
2010-08-23 Տ. Սարգսյան. «ՀՀ արդյունաբերու-թյունը զարգացման առումով ունենալու է ավելի լավ հեռանկարներ»
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել «Հայլուր» ծրագրին: 
2010-08-18 Ս.Լավրով. «ՌԴ նախագահի` Հայաստան պետական այցի ընթացքում նոր պայմանավորվածություններով կխորանա մեր ռազմավարական գործընկերությունը»
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել Հայաստանի Հանրային հեռուստատեսության «Իրական քաղաքականություն» հաղորդաշարին: 
2010-08-18 Է.Նալբանդյան. «ՌԴ նախագահի պետական այցը Հայաստան վկայում է երկու երկրների հարաբերությունների ամենաբարձր մակարդակի մասին»
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել «Россия-24» հեռուստաալիքին: 
2010-08-17 Զինծառայողների բնակարանային ապահովության խնդիրը պետության ուշադրության կենտրոնում է
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների բնակարանային ապահովության խնդիրը պետության ուշադրության կենտրոնում է: Ձեռնարկվող միջոցների, կատարվող աշխատանքների վերաբերյալ «Արմենպրես» լրատվական գործակալությունը զրուցել է ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Սուրեն Հարությունյանի հետ: 
2010-08-17 Կ. Նալչաջյան. «Հղիության արհեստական ընդհատման պատճառների ակունքներում ավելի շատ տղամարդիկ են կանգնած լինում, քան կանայք»
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հղիության արհեստական ընդհատման (աբորտ) հոգեբանական դրդապատճառների եւ հետեւանքների մասին «Արմենպրես»-ը զրուցեց հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ: 
2010-08-12 Ըստ հոգեբանի` կանայք շատ ավելի սթրեսակայուն են, քան տղամարդիկ
ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդկանց վրա սթրեսի թողած հետեւանքների մասին «Արմենպրես»-ը զրուցեց հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ-ի սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Նառա Սահակյանի հետ: 
2010-08-10 Վ. Աղայան. «Անցած 10 տարիները «Ռուսաստանի հայերի միության» համար կայացման տարիներ էին»
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2010 թվականին լրանում է «Ռուսաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպության հիմնադրման 10-ամյակը: Միության աշխատանքների մասին «Արմենպրես»-ը զրուցել է Համաշխարահային հայկական կոնգրեսի եւ «Ռուսաստանի հայերի միության» փոխնախագահ Վլադիմիր Աղայանի հետ: 
2010-08-06 Ա. Ոսկանյան. «Աշխարհում Արբիտրաժը դարձել է մշակույթ»
ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Արբիտրաժը կայացման փուլում է: Արբիտրաժային դատարանի առանձնահատկությունների եւ զարգացման հեռանկարների մասին «Արմենպրես»-ի խնդրանքով խոսեց ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատին կից մշտապես գործող Արբիտրաժային դատարանի գլխավոր քարտուղար Արմեն Ոսկանյանը: 
2010-07-30 Ս. Քրմոյան. «Հայաստանը, ինչպես ցանկացած քաղաքակիրթ երկիր, արգելում է էֆթանազիան»
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում էֆթանազիային առնչվող խնդիրների, ինչպես նաեւ ծանր հիվանդներին թմրադեղեր տրամադրելու պրակտիկայի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Սուրեն Քրմոյանի հետ: 
2010-07-28 Մ. Մարտելի. «Ժողովրդական դիվանագիտու-թյունը հակամարտությունների կարգավորման արդյունավետ ուղիներից մեկն է»
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակամարտությունների լուծման այսպես կոչված` «ժողովրդական դիվանագիտության» ուղու, ինչպես նաեւ Կովկասում առկա հակամարտությունների լուծման հեռանկարների մասին «Արմենպրես»-ը զրուցել է Իտալիայի «Associazione Nazionale Dirigenti Scolastici»-ի (Գիտնականների ազգային ասոցիացիա) նախագահ, միջազգային հարաբերությունների մասնագետ Մատեո Մարտելիի հետ: 
2010-07-27 Ա. Շաքարյան. «Միջազգային հանրությունը` որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կասեցման մեղավոր, տեսնում է Թուրքիային»
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2010թ-ի սեպտեմբերի 12-ին Թուրքիայում սպասվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Հանրաքվեի էության եւ դրա հնարավոր հետեւանքների մասին «Արմենպրես»-ը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Արտակ Շաքարյանի հետ: 
2010-07-26 Ֆրանկո Վակարի. «Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից միայն կարող է մեղմել այն ցավը, որն իր մեջ կրում է հայ ժողովուրդը»
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնֆլիկտների հետեւանքով առաջացած հոգեբանական խնդիրների, ինչպես նաեւ ցեղասպանության հոգեբանական հետեւանքների մասին «Արմենպրես»-ը զրուցել է իտալացի հոգեբան, «Rondine Cittadella della Pace» ասոցիացիայի նախագահ Ֆրանկո Վակարիի հետ: 
2010-07-23 Տիգրան Սարգսյան. «Համատեղ ջանքերով կկարողանանք մեր առջեւ ծառացած բոլոր խնդիրները լուծել»
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր պատասխանել է հայաստանյան հինգ հեռուստաընկերությունների հարցերին: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ: 
2010-07-23 Հ. Գալֆայան. «Պետք է ամեն կերպ խթանել սփյուռքի երիտասարդությանը, որպեսզի վերջինս այցելի Հայաստան»
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքում եւ հայրենիքում հայապահպանության, ինչպես նաեւ մայրենիի պահպանության եւ լեզվի արդի խնդիրների մասին «Արմենպրեսը»-ը զրուցել է Սորբոնի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր պոլսահայ Հիլդա Գալֆայանի հետ: 
2010-07-21 Երիտասարդ աստղագետների միջազգային դպրոցի դասընթացները կանցկացվեն սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 2-ը
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) Երիտասարդ աստղագետների միջազգային ամառային դպրոցն իր դասընթացներն այս տարի կանցկացնի Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում, սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 2-ը: Իսկ թե այս տարվա դասընթացներն ինչո՞վ կառանձնան նախորդներից, «Արմենպրես»-ը պարզել է Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, դպրոցի կազմակերպիչ Արեգ Միքայելյանից: 
  1  2  3  4  Հաջորդ