AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 03:09:11 | 08 Սեպտեմբեր
ArmenPress
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Քաղաքական
2010-07-23
Ըստ Վ. Հովհաննիսյանի` Հայաստանը պետք է շարունակի պահանջել հայ-թուրքական սահմանի բացումը
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պետք է շարունակի պահանջել հայ-թուրքական սահմանի բացումը, քանի որ այն փակվել է Թուրքիայի կողմից անօրինական ձեւով: Նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով, սահմանի փակումը պատերազմ վարելու մի ձեւ է:
Նյութը դիտվել է  208 անգամ


2010-09-07 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Կանադայի խորհրդարանի պատվիրակությանը
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Կանադայի խորհրդարանի հայ-կանադական պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը` խմբի ղեկավար Հարոլդ Ալբրեխտի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին` նախարար Է. Նալբանդյանն ասել է, որ Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս Կանադայի հետ բազմաբովանդակ փոխհարաբերությունների հետագա խորացմանը եւ ամրապնդմանը: 
2010-09-07 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Միջազգային եվրոպական շարժում կազմակերպության փոխնախագահին
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Միջազգային եվրոպական շարժում կազմակերպության պատվիրակությանը` փոխնախագահ, Բելգիայի պետնախարար Շարլ-Ֆերդինանդ Նոթոմի գլխավորությամբ: 
2010-09-07 Խորհրդարանական լսումներ` ՀՀ ԶՈՒ-ի կարգապահական կանոնագրքի մասին ՀՀ օրենքի նախագծի շուրջ
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում այսօր լսումներ անցկացվեցին ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի մասին ՀՀ օրենքի նախագծի շուրջ: Ինչպես նշեց հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, ՀՀ օրենքի նախագծի ընդունումն անհրաժեշտություն է, քանի որ բխում է ՀՀ Սահմանդրության պահանջներից: Նա հիշեցրեց, որ այսօր գործում է միայն կարգապահական կանոնագիրքը, որն ընդունվել է 1996 թվականին կառավարության կողմից, «որում գոյություն ունեն Խորհրդային Միության մի շարք ավանդույթներ, որոնք խորթ են մեզ համար»: 
2010-09-06 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցչին
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության Եվրոպական հարեւանության տարածաշրջանային ներկայացուցիչ Հանս Պետեր Բոեին, ով Հայաստանում է գտնվում տարածաշրջանային այցով: 
2010-09-06 Վ.Բալասանյանն ազատվել է ԼՂՀ նախագահի խորհրդականի պաշտոնից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՍԵՕՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից` իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 
2010-09-06 Ըստ Ա. Մելքոնյանի` Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում Թուրքիայի նախատեսած միջոցառումը հերթական շոու է
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում Թուրքիայի նախատեսած միջոցառումը պարզապես ծաղր է: Նման տեսակետ հայտնեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն այսօր ինստիտուտում կայացած հայրենակացական միությունների հավաք-քննարկմանը: Նրա խոսքով, թուրքական կողմը հերթական խաղն է խաղում: 
2010-09-06 Ա. Սարգսյան. «Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ պայքարում է արդարության համար»
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պետք է ավելի ակտիվ լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Սարգսյանը` հավելելով, որ Հայաստանը ինքը պետք է հանդես գար ՄԱԿ-ում բանաձեւ ներկայացնելու նախաձեռնությամբ: Նրա խոսքով` Ադրբեջանը, նմանատիպ բանաձեւեր առաջ քաշելով, փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ պայքարում է «արդարության» համար: 
2010-09-06 Ռ. Մելքոնյան. «Թուրքական հասարակությունն այլամերժ է»
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական հասարակությունն իր էությամբ այլամերժ է: Այսօր կայացած ասուլիսում նման կարծիք հայտնեց Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` ավելացնելով, որ թուրքական կրթական հաստատություններում նոր սերունդը դաստիարակվում է հակահայկական քարոզչությամբ: 
2010-09-06 ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ժամանում են Բաքու
ԲԱՔՈՒ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ժամանում են Բաքու: Ինչպես հաղորդել Է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի ծառայությունը, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն եւ Բեռնար Ֆասյեն սեպտեմբերի 7-ին հանդիպումներ կանցկացնեն Ադրբեջանի պաշտոնատարների հետ: 
2010-09-04 Ա. Զաքարյան. «ՀՀ իշխանությունները որեւէ նպատակ չունեն խոչընդոտելու զանգվածային կամ այլ միջոցառումների»
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունները որեւէ նպատակ չունեն խոչընդոտելու զանգվածային կամ ոչ զանգվածային միջոցառումների իրականացմանը: Այսօր կայացած ասուլիսում այս մասին ասաց Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը` անդրադառնալով Հայ ազգային կոնգերսի առաջիկա հանրահավաքին: Քաղաքապետարանի որոշման կապակցությամբ, որով ՀԱԿ-ին արգելվեց հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում, Ա. Զաքարյանը նշեց, որ քաղաքապետարանն իր իրավասությունների շրջանակներում տեղեկացրել է ՀԱԿ-ին, որ սեպտեմբերի 17-ին այդ վայրը զբաղված է լինելու եւ առաջարկել է հանրահավաքն անցկացնել այլ տեղ: 
2010-09-04 Շ. Քոչարյան. «Ժամանակն է, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները համարժեք գնահատական ստանան միջազգային հանրության կողմից»
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արդեն ավանդույթ են դարձել շփման գծում Ադրբեջանի ղեկավարության կազմակերպած սադրանքները, որոնց նպատակն է ձախողել հրադադարի ռեժիմը ամրապնդելուն, դիպուկահարներին շփման գծից հետ քաշելուն, բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելուն ուղղված միջնորդների ջանքերը»,-ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հաճախացած` Ադրբեջանի կողմից կազմակերպվող սադրանքները, մասնավորապես` այս գիշեր տեղի ունեցած դիվերսիոն գործողության փորձը: 
2010-09-04 Ա. Զաքարյան. «ՀՀԿ-ն արդեն քսանամյա կայացած կուսակցություն է»
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը արդեն քսանամյա կայացած կուսակցություն է, որն իրականացնում է իր բոլոր գործառույթները, այդ թվում` քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ քարոզչական: Այսօր կայացած ասուլիսում այս մասին ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը: 
2010-09-04 Զ. Յորուք. «Թուրքիայում սկսվել է լուսավորչական շարժում` հայերի եւ Հայկական հարցի հետ կապված»
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պետական մակարդակում հարաբերությունների կարգավորման առումով տեսանելի են առաջին քայլերը: Այսօր ասուլիսում նման կարծիք հայտնեց Իզմիրի տնտեսագիտական համալսարանի ԶԼՄ եւ քաղաքագիտության դասախոս Զաֆեր Յորուքը` ավելացնելով, որ դրա մասին են վկայում երկու երկրների նախագահների մասնակցությունը «ֆուտբոլային դիվանագիտությանը», ինչպես նաեւ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը: 
2010-09-04 Ա. Զաքարյան. «Թուրքիայի քաղաքականությունը փոփոխական եւ հակասական է»
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քաղաքականությունը փոփոխական եւ հակասական է: Այսօր կայացած ասուլիսում նման կարծիք հայտնեց Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը: Ըստ նրա` իրականում Թուրքիայի վարած քաղաքականությունը խիստ տարբերվում է այդ երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի կողմից հռչակված «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքական գծից: 
2010-09-04 Ա.Զաքարյան. «Ադրբեջանն ինքը չի հետեւում իր կողմից առաջ քաշված բանաձեւերին»
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն ինքը չի հետեւում իր կողմից առաջ քաշված բանաձեւերին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ արտահայտեց Հայաստանի Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը` անդրադառնալով ՄԱԿ-ում ադրբեջանական հերթական բանաձեւին: Նրա խոսքով` նախորդ բանաձեւերում եղել են կրակի դադարեցման պահանջներ, որոնք Ադրբեջանը բազմիցս խախտել է: Ըստ Ա. Զաքարյանի` բոլոր այն երկրները, որոնք տեղյակ են Լեռնային Ղարաբաղի խնդրին, դեմ կքվեարկեն Ադրբեջանի այս նախաձեռնությանը, քանի որ գիտակցում են, որ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: 
2010-09-03 ԱՄՆ կոնգրեսականներ Ֆ.Փալոնը եւ Մ.Քըրքը վերահաստատում են Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կոչը
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Մարկ Քըրքը վերահաստատել են Ղարաբաղի անկախությունը պաշտոնապես ճանաչելու իրենց կոչը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, դատապարտելով հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները` հատկապես` հունիսի 18-ի եւ օգոստոսի 31-ի դիվերսիոն միջադեպերը, որոնց հետեւանքով մարդիկ են զոհվել, հայամետ կոնգրեսականները Բարաք Օբամայի վարչակազմին կրկին կոչ են արել սահմանափակել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը: 
2010-09-03 Բ.Օզքան. «Թուրքիան առանց որեւէ նախապայմանի նախ եւ առաջ պետք է բացի Հայաստանի հետ սահմանը»
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թուրքիան առանց որեւէ նախապայմանի նախ եւ առաջ պետք է բացի Հայաստանի հետ սահմանը, դիվանագիտական հարաբերություններ հաստատի եւ դեսպանատուն բացի»,- ընդգծեց նա: Այսօր «Զրույցներ Թուրքիայի մասին» դասընթացի շրջանակներում նման կարծիք հայտնեց Ստամբուլի Բողազիչի համալսարանի արտաքին քաղաքականության դասախոս Բեհլուլ Օզքանը` ավելացնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ոլորտում Թուրքիայի քաղաքականության վրա մեծապես ազդում է նաեւ ադրբեջանական գործոնը: 
2010-09-03 Մեդվեդեւը կոչ Է արել ինտենսիվացնել Ղարաբաղի շուրջ բանակցությունները
ԲԱՔՈՒ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հանդես Է գալիս ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար հանդիպումներն ինտենսիվացնելու օգտին: 
2010-09-03 ՀԱԿ-ն առաջիկայում հանդես է գալու «նոր շեշտադրումներով» եւ գործողություններով
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ազգային կոնգրեսն առաջիկայում հանրությանը կներկայացնի տարբեր ոլորտներին վերաբերող նոր առաջարկությունների ու ծրագրերի փաթեթներ: Ինչպես այսօր հրավիրված մամլո ասուլիսում նշեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, մոտ օրերս հանրության դատին է ներկայացվելու կրթությանն ու գիտությանը վերաբերող ծրագրերի փաթեթը: Բոլոր ծրագրերի շուրջ ներկայումս ՀԱԿ-ի հանձնաժողովներում անցկացվում են փորձագիտական քննարկումներ: 
2010-09-03 ՍԴՀԿ-ն կողմ է Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների խորացմանը
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, ավանդաբար լինելով ռուսամետ, կողմ է Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների խորացմանը` ռազմավարական եւ հավասար հիմքերի վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` ավելացնելով, որ, այնուամենայնիվ, Հայաստանի հիմնական խնդիրը մնում է անկախության պահպանումը` «անկախ նրանից, թե որ երկրի հետ ինչ հարաբերությունների մեջ ենք»: 
  1  2  3  4  5  Հաջորդ