AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 03:09:14 | 08 Սեպտեմբեր
ArmenPress
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Մարզային
2010-07-27
Խարդախի ինքնությունը պարզվել է
ԻՋԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Իջեւանի բաժնում հուլիսի 22-ին հաղորդում էր ստացվել, որ քաղաքացի Ա. Նասիբյանից խարդախությամբ 87 գլուխ մանր եղջերավոր անասուն են հափշտակել: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ոստիկանության Տավուշի մարզային վարչությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այդ հանցագործությունը կատարել է Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչ, 1981 թ. ծնված Հարություն Հ.-ն: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նյութը դիտվել է  225 անգամ


2010-09-07 Ամառային ամիսներին Շիրակի մարզում գրանցվել է հրդեհի 78 դեպք
ԳՅՈւՄՐԻ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամառային ամիսներին Շիրակի մարզում գրանցվել է հրդեհի 78 դեպք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի հրդեհային տեսչության պետ Սամվել Խաչատրյանը, դեպքերից 6-ը գրանցվել է հունիսին, 23-ը՝ հուլիսին, իսկ միայն օգոստոսին մարզում գրանցվել է հրդեհի 74 կանչ՝ 49 հրդեհի դեպք: Հրդեհների աճ գրանցվել է ինչպես ամառային երեք ամիսների, այնպես էլ սեպտեմբերի անցած 6 օրերի ընթացքում: 
2010-09-07 Լճաշենում իրականացվում են կենսական նշանակության ծրագրեր
ԳԱՎԱՌ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում շարունակվում է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով սկսված, բայց անավարտ գյուղամիջյան կենտրոնական ճանապարհի հիմնովին վերակառուցումը: 
2010-09-07 Բացվեցին Նորատուսի պատմական գերեզմանոցի վերանորոգված ցանկապատն ու մուտքը
ԳԱՎԱՌ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում այսօր կայացավ Նորատուսի պատմական գերեզմանոցի ցանկապատման ծրագրի ավարտի շնորհանդեսը, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, ՀՀ-ում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտարիոն, «Վիվասել ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի» ղեկավար Ռիչարդ Նեյը, Նորատուսի համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանը, պաշտոնական այլ անձինք: 
2010-09-07 Սեպտեմբերի 8-ին կվերաբացվի Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքային գրադարանը
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 8-ին կվերաբացվի Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքային գրադարանը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց գրադարանի տնօրեն Անահիտ Խեչոյանը, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ հիմնանորոգվել է գրադարանի ցուցասրահը, ձեռք է բերվել գույք, համակարգիչներ: «Գրադարանի վիճակն անմխիթար է եղել, այսօր մեր ընթերցողների համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ: Տեղի իշխանությունների աջակցությամբ լուծվել է նաեւ ջեռուցման հարցը»,-ասաց Ա. Խեչոյանը: Ընթերցասրահի հիմնանորոգման եւ գույքի ձեռքբերման համար հատկացվել էր 8 մլն դրամ: 
2010-09-07 Արագածավանը բարեկարգվել է «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով
ԱՇՏԱՐԱԿ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակում բարեկարգվել, մաքրվել են փողոցները: Ծրագիրը մեկնարկել է շուրջ երեք ամիս առաջ. արդեն կատարվել են կենտրոնական փողոցների մոտ 840 մետր սալիկապատման աշխատանքներ, կենցաղային աղբից մաքրվել, բարեկարգվել են համեմատաբար փոքր փողոցները: 
2010-09-07 Բնապահպանական լաբորատորիաներ` Սյունիքի դպրոցներում
ԿԱՊԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ծրագրերի իրականացման ԵԱՀԿ Կապանի գրասենյակը առաջիկայում կիրականցնի ծրագիր, որի շրջանակներում մարզի մի քանի դպրոցներում առաջին անգամ կստեղծվեն բնապահպանական լաբորատորիաներ: 
2010-09-07 Սյունեցիների 75,8 տոկոսը գրանցվել է առողջության առաջնային պահպանման բժիշկների մոտ
ԿԱՊԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի առողջապահական ընկերությունների` պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության եւ սպասարկման ֆինանսավորման ծավալը 1 մլրդ 377 մլն դրամ է: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Աշոտ Ծատրյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում մարզում ստացիոնար բուժօգնություն է ստացել 2294 բնակիչ: Իսկ վճարովի հիմունքներով հիվանդանոցային բուժօգնությունից օգտվողների թիվը 210 է: 
2010-09-06 Սյունիքում ծնունդների աճ է արձանագրվել
ԿԱՊԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզում օգոստոսին ծնվել է 147 երեխա: Անցած տարվա նույն ամսվա համեմատ ծնունդների թվի աճ է արձանագրվել Մեղրիում` երկուսով, Քաջարանում` չորսով եւ Ագարակում` մեկով: Նորածինների թիվը նվազել է Սիսիանում, Գորիսում եւ Կապանում: 
2010-09-06 Սյունիքում մնակապարտեզ է հաճախում նախադպրոցական տարիքի երեխաների 39 տոկոսը
ԿԱՊԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի նախադպրոցական տարիքի երեխաների 39 տոկոսն է հաճախում մանկապարտեզ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանը, մարզի վեց քաղաքային եւ 27 գյուղական համայնքներում գործում է 52 նախադպրոցական ուսումնական հաստատություն, որտեղ ձեւավորված է 157 խումբ` 3826 երեխաներով: 
2010-09-06 Համկարգչային կենտրոն`Արագած գյուղում
ԱՇՏԱՐԱԿ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Արագած գյուղում բացվել է գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային կենտրոն` համալրված հինգ համակարգչով, հարմարավետ կահավորանքով, սարքավորումներով: 
2010-09-06 Նիգավանում համայնքապետ է ընտրվել Ա. Գալստյանը, Անտառուտում` Հ. Զաքարյանը
ԱՇՏԱՐԱԿ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Նիգավան եւ Անտառուտ համայնքներում սեպտեմբերի 5-ին կայացել են համայնքապետի հերթական ընտրություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Ոսկանյանը, Նիգավանում համայնքապետ է վերընտրվել գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Արտաշես Գալստյանը: Նրա օգտին քվեարկել է 172 ընտրող: Մյուս թեկնածուներից Ռոման Ստեփանյանը հավաքել է` 102, Սեւակ Անտոնյանը` 65 ձայն, 11 քվեաթերթիկ համարվել է անվավեր: 458 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 350-ը: 
2010-09-03 Գեղարքունիքի մարզում հացահատիկի բերքահավաքը կավարտվի մեկ շաբաթից
ԳԱՎԱՌ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում այսօրվա տվյալներով 43 հազար 650 հեկտար հացահատիկի արտերից հնձվել է 39 հազար հեկտարը: Հացահատիկի բերքահավաքի աշխատանքները կավարտվեն մեկ շաբաթից: Առայժմ հացահատիկի արտերի մեկ հեկտարից ապահովվել է միջինը 25 ցենտներ բերք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, արդեն կուտակվել է 380 հազար տոննա խոտ, 26 հազար տոննա ծղոտ եւ պահեստավորվել 97 հազար 500 տոննա հացահատիկ: 
2010-09-03 Պատրաստվել է ժեստերի լեզվի բառարան
ԳՅՈՒՄՐԻ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում պատրասվել է «Մել քայլ առաջ» ժեստերի լեզվի բառարան: Հանրապետությունում եզակի այս բառարանի նախաձեռնությունը ««Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն» հասարակական կազմակերպությանն է, որին աջակցել է «Սախարովի անվան մարդու իրավունքերի պաշտպանության հայկական կենտորնը»: Այն ընդգրկում է հայկական ավելի քան 280 ժեստ՝ դրանց համարժեք հայերեն թարգմանությամբ՝ հոմանիշներով եւ հականիշներով: Էլեկտրոնային սկավառակում ընդգրկված են նաեւ հայկական այբուբենը, թվերը եւ ամենագործածական բառերն ու արտահայտությունները: 
2010-09-03 Արագածոտնի բարձրլեռնային տարածաշրջաններում սկսվել է աշնանացանը
ԱՇՏԱՐԱԿ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի բարձրլեռնային տարածաշրջաններում` Ապարանում եւ Արագածում, սկսվել է աշնանացանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յուրի Ազատյանը, այս տարի աշնանացանը նախատեսվում է կատարել 9-9,500 հեկտարի սահմաններում: Նրա տեղեկացմամբ` հացահատիկի բերքահավաքը մարզի նախալեռնային տարածաշրջաններում արդեն ավարտվել է, սակայն դեռեւս շարունակվում է բարձրլեռնային գոտու համայնքներում: Այս տարի ընդհանուր առմամբ 23 հազար 337 հեկտար հացահատիկի ցանք է կատարվել: Մինչ օրս հնձվել է շուրջ 22 հազար 500 հա: 
2010-09-03 Սյունիքի ուսուցիչների 72 տոկոսն ունի բարձրագույն մանկավարժական կրթություն
ԿԱՊԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի հանրակրթական հաստատություններում աշխատում է 2393 ուսուցիչ, որոնց 72 տոկոսն ունի բարձրագույն մանկավարժական կրթություն: Նախորդ ուստարվա համեմատ մարզում վերջիններիս թիվն աճել է 168-ով: Ուսուցչական համակազմի կրթական ցենզի բարձրացումը հիմնականում պայմանավորված է Գորիսի պետական համալսարանի մանկավարժական դեպարտամենտի հեռակա ուսուցման կազմակերպմամբ: 
2010-09-02 Հարգանքի տուրք Արագածոտնում` ամերիկյան ռազմական օդանավի ավիավթարի զոհերի հիշատակին
ԱՇՏԱՐԱԿ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշենը սեպտեմբերի 2-ին հյուրընկալեց ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներին` դեսպան Մարի Յովանովիչի ղեկավարությամբ: Առիթն այս տարածքում 52 տարի առաջ տեղի ունացած ամերիկյան ռազմական օդանավի ավիավթարի զոհ դարձած 17 զինվորների հիշատակը հարգելն էր: Դեպքը պատահել է 1958 թվականի սեպտեմբերի 2-ին: Այդ օրվանից տասնամյակներ են անցել, բայց աղետի մասին հիշողությունները չեն խամրում: Ամեն տարի այդ օրն օդանավի ընկած վայրում կատուցված հուշարձան-խաչքարը մարդաշատ է լինում, հարգանքի տուրք է մատուցվում զոհերի հիշատակին: 
2010-09-02 Շահագործման հանձնվեց Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոցի շենքը
ՎԱՆԱՁՈՐ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտելիքի, գրի եւ դպրության օրը Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի 109-ամյա միջնակարգ դպրոցում նշվեց այսօր` դպրոցի վերակառուցված շենքի բացման հանդիսավոր արարողությամբ. երեկ այստեղ դեռ ընթանում էին նախապատրաստական վերջին աշխատանքները: Ռուսական համագործակցության դաշնային գործակալության ներկայացուցչության նախաձեռնությամբ, Հայաստանում ՌԴ-ի դեսպանատան աջակցությամբ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հատկացրած միջոցներով հիմնովին վերակառուցված դպրոցն ապահովված է ժամանակակից դպրոցական սարքավորումներով, այդ թվում` նաեւ ինտերակտիվ եւ դիստանցիոն ուսուցման համար նախատեսված, ունի համակարգչային դասարան` իր 10 նոր համակարգիչներով: 
2010-09-02 Հրդեհն Ադրբեջանի սահմանամերձ տարածքներից անցել է Տավուշ
ԻՋԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Աչաջուր գյուղի Խունամ հանդամասում սեպտեմբերի 1-ին հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել հրշեջ ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչությունից, պարզվել է, Ադրբեջանի սահմանամերձ տարածքներում վառվել են հնձած արտեր, եւ կրակը տարածվել է դեպի հայկական տարածք, որի արդյունքում հրդեհվել է մոտ 15 հեկտար` հիմնականում խոտհարք: Կրակը մարվել է մոտ հինգ ժամ հետո` սեպտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը, ժամը 2:50-ին: 
2010-09-02 ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Շիրակի մարզում կանցկացնեն «բաց դռների օր»
ԳՅՈՒՄՐԻ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում սեպտեմբերի 5-13-ը կանցկացվի «բաց դռների օր» ԱՄՆ-ից ժամանած բժիշկների մասնակցությամբ` Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության, Միացյալ համահայկական հիմնադրամի եւ ԱՄՆ «Երեխաների սնուցում» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ: 
2010-09-02 Պետպատվերից դուրս շինաշխատանքներ` Սյունիքում
ԿԱՊԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի 16 համայնքում պետպատվերից դուրս, այլ կազմակերպությունների ընդգրկմամբ, իրականացվում է 21 ծրագիր, որի արդյունքում մարզում լուծում կստանան սոցիալական եւ բնակչության կենսապահովման հետ կապված մի շարք հիմնահարցեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, 2010թ. առաջին կիսամյակում վերոնշյալ ծրագրերի գծով կատարվել են 751 մլն 115 հազ. դրամի կառուցման եւ հիմնանորոգման աշխատանքներ: 
  1  2  3  4  5  Հաջորդ