2010-07-29
«Թրենդ». «Ադրբեջանի համար Իրանն անուղղակիորեն որպես սպառնալիք է դիտվում»
ԲԱՔՈւ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ադրբեջանի ռազմական դոկտրինում Իրանն Ադրբեջանի համար անուղղակիորեն դիտվում է որպես սպառնալիք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Դոյչե Վելլե» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ադրբեջանական «Թրենդ» գործակալության իրանական բաժնի ղեկավար Դալղա Խաթընօղլուն:
Նյութը դիտվել է 88 անգամ
Ծառայությունը կակտիվացվի 2010թ.–ի հունվարի երկրորդ կեսից։
Այս նութը ամբողջությամբ տեսնելու համար անհրաժեշտ է ուղարկել
կարճ հաղորդագրություն (SMS)
2010-09-07 Թուրքիայի իշխող կուսակցության անդամ պատգամավորը «գցել» է ադրբեջանցի երեք բիզնեսմեններին
ԲԱՔՈւ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կառավարող «Արդարություն եւ զարգացում կուսակցության (ԱԶԿ) հիմնադիր անդամներից, Քութահյայի պատգամավոր Հուսեին Թուղջուն ադրբեջանցի երեք բիզնեսմեններին կես միլիոն դոլար «գցել» է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Pia.az» թերթի խմբագրությանը տեղեկացրել է «գցված» ադրբեջանցի գործարարներից մեկի ազգականը, ով ասել է, որ թուրք պատգամավորը յուրացրել է իր բարեկամի փողերը: Նրա խոսքերով, խաբված ադրբեջանցիների թվում նույնիսկ պետական պաշտոնյա կա:
2010-09-07 Ըստ թուրք մեկնաբանի` թուրք-ամերիկյան հարաբերությունները հազիվ թե կարելի է «ռազմավարական» անվանել
ԱՆԿԱՐԱ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թուրք-ամերիկյան հարաբերությունները հազիվ թե հնարավոր է «ռազմավարական» անվանել: Չնայած երկու կողմից հնչող բարեկամական հռետորությանը եւ ռազմավարական միության մասին հավաստիացումներին` իրավիճակն անամպ չի երեւում: Ավելին, չի բացառվում, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները մտնում են իրենց պատմության մեջ ամենավատ ժամանակաշրջանը», -ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Թրքիշ Դեյլի Նյուզ»-ում գրում է թուրք մեկնաբան Սեմիհ Իդիզը:
2010-09-07 Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ վիզային ռեժիմի վերացումը հետաձգվում է
ՄՈՍԿՎԱ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ վիզային ռեժիմը վերացնելու մասին ստորագրված համաձայնագրի իրագործումը հետաձգվում է կողմերի միջեւ անձնագրային ռեժիմը խախտողներին փոխադարձաբար հանձնելու մասին պայմանագրի ստորագրումն ուշացնելու պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Աքշամ» թերթը, այդ մասին հայտնել է «Ռոստուրիզմ» կազմակերպությունը: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Անկարա կատարած վերջին այցի ժամանակ ստորագրված համաձայնագրով նախատեսվում էր թուրք քաղաքացիներին իրավունք տալ մեկ ամիս ժամկետով, առանց նախնական վիզայի, մուտք գործել Ռուսաստան եւ ՌԴ քաղաքացիներին ազատել թուրքական սահմանը հատելու վիզայի համար պահանջվող վճարից:
2010-09-07 Ադրբեջանցի իշխանամետ պատգամավորը վիրավորել է Մեդվեդեւին
ԲԱՔՈՒ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի խորհրդարանի իշխանամետ պատգամավոր Էլման Մամեդովն օրերս պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին «գյադա» (արհամարհական՝ տղա, երեխա, ծառա) է անվանել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացնելով այդ մասին, «Ազադլըգ»-ը հայտնել է, որ այդ հայտարարությունը կարող է Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական աղմուկի պատճառ դառնալ:
2010-09-07 Ըստ Իրանի ԱԳՆ-ի՝ երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը քաղաքական աստառ ունի
ԹԵՀՐԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության զեկույցը հերթական անգամ հաստատեց որեւիցե շեղման բացակայությունը Իրանի խաղաղ միջուկային ծրագրում, բայց դրա հետ մեկտեղ այն քաղաքական աստառ ունի: Այդ մասին այսօր հաղորդել Է իրանական ԻՍՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստին:
2010-09-07 ԱՄՆ-ը մնում Է Վրաստանի հիմնական ռազմավարական գործընկերը
ԹԲԻԼԻՍԻ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը շարունակում Է մնալ Վրաստանի հիմնական ռազմավարական գործընկերը: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այսօր Թբիլիսիում լրագրողներին հայտարարել Է Միացյալ Նահանգներում Վրաստանի դեսպան Բաթու Կուտելիան, որը մասնակցում Է Վրաստանի դեսպանների հանդիպմանը: «ԱՄՆ-ը Վրաստանի հիմնական ռազմավարական գործընկերն Է:
2010-09-07 Սերգեյ Լավրով. Իրանը պետք Է կատարի ՄԱԳԱՏԷ-ի բոլոր պահանջները
ՓԱՐԻԶ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Իրանը պետք Է կատարի ՄԱԳԱՏԷ-ի բոլոր պահանջները: «Մենք գտնում ենք, որ Իրանը պետք Է եզրակացություններ անի այս իրադրությունից եւ ձեռնամուխ լինի այն պահանջների կատարմանը, որ արդարացիորեն առաջադրում Է ՄԱԳԱՏԷ-ն»,-ասել Է նախարարը այսօր կայացած մամուլի ասուլիստում՝ մեկնաբանելով Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը:
2010-09-07 Սպիտակ տուն. Թեհրանը չի կատարում պարտավորությունները
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տունն անհանգստացած Է Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի վերջին զեկույցից եւ այն դիտում Է որպես այն բանի եւս մեկ վկայություն, որ Թեհրանի իշխանությունները հրաժարվում են կատարել իրենց միջազգային պարտավորությունները: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Սպիտակ տան ներկայացուցիչ Թոնի Վիետորը:
2010-09-07 Աբասը խնդրել Է Ահմադինեժադին՝ չմիջամտել պաղեստինյան հարցին
ԳԱԶԱ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը այսօր հակադարձել Է իր հասցեին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի արած խիստ քննադատությանը: Անցած ուրբաթ օրը, ելույթ ունենալով Երուսաղեմի միջազգային օրվա տոնակատարությանը, որը նշվում Է Իրանի նախաձեռնությամբ, Ահմադինեժադն Աբասին համարել Է պաղեստինյան ժողովրդի ոչ լեգիտիմ առաջնորդ, որը զավթել Է իշխանությունը: Ահմադինեժադը նախազգուշացրել Է, որ Աբասն իսրայելացիների հետ գործարքների չգնա պաղեստինյան հողերի եւ Երուսաղեմի բաժանման շուրջ, «քանի որ իրավունք չունի խոսելու պաղեստինյան ժողովրդի անունից:
2010-09-07 Վրաստանի ԱԳ նախարարությունը նոր խնդիրներ Է դնում երկրի դիվանագետների առջեւ
ԹԲԻԼԻՍԻ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Թբիլիսիում բացվել Է արտասահմանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ամենամյա ավանդական հանդիպումը, որը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 9-ը: Ինչպես հաղորդել Է Վրաստանի ԱԳ նախարարությունը, դիվանագետների առջեւ ելույթ կունենան Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն, վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին եւ հանրապետության իշխանությունների այլ ներկայացուցիչներ: Հանդիպման հյուրերի թվում են՝ ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դե Բրիշամբոն, Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդր Ստուբը եւ Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Պաետը:
2010-09-07 Էստոնիայի արտգործնախարարը ժամանել Է Վրաստան
ԹԲԻԼԻՍԻ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր առավոտյան երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսի Է ժամանել Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետը: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, տեղեկատվություն Է տարածել Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը: