2010-07-29
ԼՂՀ նախագահ Բ.Սահակյանն ընդունել է «Ասպետ» ճամբարի մասնակից սփյուռքահայ երիտասարդների
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է «Ասպետ» ռազմամարզական ճամբարի մասնակից մի խումբ սփյուռքահայ երիտասարդների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը կարեւորել է Սփյուռքի երիտասարդների մասնակցությունը հայրենիքում կազմակերպվող նման նախաձեռնություններին` այն համարելով հայրենասիրական դաստիարակության, ինչպես նաեւ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման առանցքային բաղադրամասերից մեկը:
Նյութը դիտվել է 186 անգամ
Ծառայությունը կակտիվացվի 2010թ.–ի հունվարի երկրորդ կեսից։
Այս նութը ամբողջությամբ տեսնելու համար անհրաժեշտ է ուղարկել
կարճ հաղորդագրություն (SMS)
2010-09-09 ՀՀ ԱԺ նիստերի դահլիճը շահագործման կհանձնվի սեպտեմբերի 25-ին
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային Ժողովի նիստերի դահլիճի վերակառուցման աշխատանքները կավարտվեն մինչ սեպտեմբերի 25-ը: Այսօր ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ դահլիճի ճարտարապետ, ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Նարեկ Սարգսյանը լրագրողների ուղեկցությամբ ծանոթացան այնտեղ կատարվող շինարարական աշխատանքներին: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը, տեխնիկապես զինված, օվալաձեւ տեսք ստացած դահլիճը կհամապատասխանի նորագույն չափանիշներին եւ պատգամավորները հարմարավետորեն կկարողանան իրականացնել իրենց աշխատանքային պարտականությունները:
2010-09-09 Հ. Աբրահամյան. «Հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները գնալով ավելի են զարգանում»
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները գնալով ավելի են զարգանում: Այս մասին նշեց Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում` դրական համարելով հայ-ռուսական պայմանագրում արձանագրության փոփոխությանը, որի համաձայն` ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը երկարաձգվել է: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները գնալով էլ ավելի ամրապնդվեն»,- ասաց նա:
2010-09-09 Հանրապետություն կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում սեպտեմբերի 10-ին եղանակը կպայմանավորվի հյուսիս-արեւելքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ: Արեւելյան շրջաններում սպասվում է թույլ անձրեւ եւ մառախուղ, հնարավոր է քամու ուժգանցում: Օդի ջերմաստիճանն արեւելյան շրջաններում կտրուկ կնվազի 8-10 աստիճանով, մնացած շրջաններում` 2-4 աստիճանով: Սեւանա լճի ջրի ջերմաստիճանն առայժմ +21C է: Մայրաքաղաքում ուրբաթ օրը տեղումներ չեն սպասվում, երեկոյան ժամերին տեղ-տեղ հնարավոր է քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը մի փոքր կնվազի: Ժամը 11:00-17:00-ն խորհուրդ է տրվում պատսպարվել արեւի ուղիղ ժառագայթներից:
2010-09-09 Հ. Աբրահամյանը հերքել է իր մասին մամուլում հրապարակված որոշ լուրեր
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրականությանը չի համապատասխանում մամուլում հրապարակված այն լուրը, որի համաձայն` ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը վերջերս ձեռք է բերել Նալբանդյան 104 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության մանկապարտեզը` էլիտար շենք կառուցելու նպատակով: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Հ. Աբրահամյանն ասաց, որ շենք կառուցելու մեջ ինքը ոչ մի վատ բան չի տեսնում: «Թե ինչո՞ւ են փորձում մանկապարտեզը սեփականաշնորհած իրական տերերը խուսափել «իրենց ականջները ցույց տալուց», զարմանում եմ: Նորմալ է, երբ շենք են կառուցում, վատ է ուղղակի այն, որ «իրենց ականջները փորձում են ծածկել իմ հետեւում»«,- ասաց Հ. Աբրահամյանը: Նրա խոսքով, պատկան մարմինները լիովին տիրապետում են իրավիճակին եւ գիտեն, թե ովքեր են իր մասին նման կեղծ լուրեր տարածում:
2010-09-09 Սեպտեմբերի 10-ին Նոր Նորքում ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումներով
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից «Կաթնաղբյուր» պոմպակայանի հոսանքազրկման պատճառով սեպտեմբերի 10-ին Նոր Նորք վարչական շրջանի 4, 5, 8-րդ զանգվածների, Ջրվեժի Ա, Բ, Մայակ, Բանավան թաղամասերի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը կիրականացվի ժամը 07.00-10.00-ն եւ ժամը 19.00-22.00-ն:
2010-09-09 Կրակոց` Երեւանի տնտեսագիտական համալսարանում
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների միջեւ այսօր տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ հնչել է նաեւ կրակոց` դեպի օդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հայաստանի ոստիկանության հասարակության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կրակոցն արձակվել է գազային ատրճանակից, որը եղել է օրինական գրանցված:
2010-09-09 Երեւանի հասարակական վայրերում կտեղադրվեն զուգարաններ
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի հասարակական վայրերում կտեղադրվեն զուգարաններ: Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում հաստատվեց ապրանքների ձեռք բերման գործընթացն իրականացնելու մասին նախագիծը, որով նախատեսվում է ձեռք բերել երկու բարձրակարգ զուգարան:
2010-09-09 ՀՀ կառավարության որոշմամբ սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվում է սեպտեմբերի 11-ին
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության որոշմամբ` սեպտեմբերի 21-ի`Անկախության տոնի կապակցությամբ, սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվում է սեպտեմբերի 11-ին` շաբաթ օրը: Ինչպես այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում նշեց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքը:
2010-09-08 Կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովի մասնակիցներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովի մասնակիցներն այսօր այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարությունից, համաժողովականներին Ամենայն Հայոց կաթողիկոսի անունից ողջունել է Արարատ եպիսկոպոս Գալթակչյանը: Սրբազան Հայրը բարի գալուստ է մաղթել մասնակիցներին եւ ողջունել համայն հայության հավատքի կենտրոն` Էջմիածին այցելելու նախաձեռնությունը: Նա համոզմունք է հայտնել, որ համաժողովի անցկացումը եւս մի փոքրիկ կամուրջ եւ արահետ է Հայրենիք-Սփյուռք մերձեցման:
2010-09-08 Լեզվի պետական տեսչությունը մի քանի օրենքներում փոփոխությունների առաջարկը կներկայացնի ՀՀ արդարադատության նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեզվի պետական տեսչությունն առաջիկա 10 օրվա ընթացքում «Գովազդի մասին», «Վարչական իրավախախտումների մասին» եւ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքներում փփոխություններ կատարելու առաջարկները կներկայացնի ՀՀ արդարադատության նախարարություն: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանը, «Գովազդի մասին» ՀՀ օրենքում առաջարկում են փոփոխել ապրանքանիշերին եւ մակնիշներին վերաբերող դրույթը:
2010-09-08 Հանրակացարանաբնակ 70 ծերեր կստանան սննդի եւ հիգիենիկ պարագաների փաթեթներ
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի հանրակացարանների 70 ծերերի սեպտեմբերի 10-ին Հայկական կարմիր խաչի ընկերությունը կտրամադրի սննդի եւ հիգիենիկ պարագաների փաթեթներ: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեց ընկերության Սոցիալական ծրագերի պատասխանատու Լիա Խաչատրյանը, Հայաստանի Հանրապետության մարզերում արդեն 330 ծերեր ստացել են նման կապոցներ:
2010-09-08 Մագիստրատուրայի ուսանող հինգ լրագրողների ուսման վճարը կտրվի ՀՕՖ-ի կողմից
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի եւ Երեւանի պետական մակավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլետի լրագրության բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի 5 ուսանողների ուսման վարձը կվճարի Հայ օգնության ֆոնդը: Ինչպես այսօր ԵՊՀ Ժուռնալիստիկայի մագիսրատուրայի առաջին կուրսի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանը, վարձավճարը համալսարաններին կփոխանցվի ամերիկահայ բարերար Մարգարիտ Աճեմյանի կողմից հատկացված միջոցներից:
2010-09-08 ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը հանրապետությունում կիրականացնի «Դպրոցական սնունդ» ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության մի շարք մարզերում ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) կիրականացնի «Դպրոցական սնունդ» ծրագիրը: Այն ՊՀԾ-ն Հայաստանում սկսել է իրականացնել 2002թ-ից՝ Շիրակի, Լոռու, Տավուշի եւ Գեղարքունիքի կարիքավոր համայնքներում` երեխաների սնուցման կարիքները հոգալու համար։ Այն շարունակվել է մինչեւ 2008թ-ը, երբ ՊՀԾ-ն պատրաստվում էր ավարտել իր գործունեությունը երկրում։
2010-09-08 Ըստ Ռ.Նահապետյանի` հայկական ավանդական յոթնօրյա հարսանիքները վերածվել են մեկօրյա ցուցամոլության
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախկին հայկական ավանդական, հետաքրքիր սովորույթների ճոխությամբ ու լիությամբ աչքի ընկնող 7-օրյա հարսանիքները ներկայումս վերածվել են մեկօրյա ռեստորանային երեկոների, որոնք աչքի են ընկնում ցուցադրական շքեղությամբ: Այժմյան հարսանիքների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք արտահայտեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Երեւանի պետական համալսարանի հնագիտության եւ ազգագրության ամբիոնի դասախոս, ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը:
2010-09-08 Հայաստանի երիտասարդական կուսակցությունն անում է հնարավորը երիտասարդներին հուզող հարցերի լուծման համար
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երիտասարդական կուսակցությունն անում է ամեն ինչ երիտասարդության զարգացմանը եւ կայացմանը նպաստող ծրագրերի իրականացման համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի երիտասարդական կուսակցության վարչության անդամ, կուսակցության տեղեկատվական-վերլուծական ծառայության ղեկավար Արտակ Խաչատրյանը: Նա Հայաստանում երիտասարդների գործունեությանը նպաստող ծրագրերը դրական գնահատեց, սակայն նշեց, որ դրանք բավարար չեն երիտասարդությանը հուզող հարցերի ամբողջական լուծման համար:
2010-09-08 Հայ զինծառայողները կմասնակցեն «Բժիշկ-2010» զորավարժությանը
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 10 հոգանոց ռազմաբժշկական ստորաբաժանումը ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից «Գործընկերություն հանուն խաղաղության» (ԳՀԽ) ծրագրի շրջանակներում կազմակերպվող «Բժիշկ-2010» զորավարժությանը մասնակցելու նպատակով այսօր կմեկնի Բուդվա, Մոնտենեգրո: Ամենամյա այս զորավարժությանը ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են 2004 թվականից:
2010-09-08 Հրդեհ` Երեւանի թիվ 2 տրոլեյբուսի հավաքակայանում
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր` ժամը 03.06-ին, հրդեհ է բռնկվել Երեւանի Թեւոսյան փողոցում գտնվող թիվ 2 տրոլեյբուսի հավաքակայանում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: