AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 18:09:13 | 09 Սեպտեմբեր
ArmenPress
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Տարածաշրջանային
2010-07-29
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարը մաֆիո՞զ է
ԲԱՔՈւ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում օլիգարխ-պաշտոնյաների հետ կապված ժամանակ առ ժամանակ հետաքրքիր տեղեկություններ են հրապարակվում: Հետաքրքիրն այն է, որ օլիգարխների մեծամասնության մասին տեղեկությունները հայտնի են դառնում դրսից: Նույնիսկ այդ լուրերի մեջ այնպիսիները կան, որ դրա հրապարակումը կարող է ֆիզիկական հաշվեհարդարի բերի խմբագրին, քանի որ այդ փաստերը հաստատելու հնարավորություն նա չունի, եւ այդ պատճառով, լրագրողներին կարող են լռեցնել միայն բամբասելու պատճառաբանությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Պոլիգոն» վերլուծական տեղեկատվական գործակալությունը (pia.az): Լրատվամիջոցն, այնուամենայնիվ, շարունակում, որ խոսքը այնպիսի պաշտոնյա-օլիգարխի մասին է, ով ազդեցություն ունի աշխարհի տնտեսական բնագավառի վրա:
Նյութը դիտվել է  155 անգամ


2010-09-09 Տասը միջազգային կազմակերպություններ Ադրբեջանի իշխանությունից պահանջել են բանտից ազատել լրագրողներին
ԲԱՔՈՒ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Խոսքի եւ արտահայտման ազատությանն աջակցության հասարակական ֆորում»-ի շրջանակում այցով Բաքվում գտնվող «Artikl-19» միջազգային կազմակերպության ղեկավար Ագնես Կոլոմարտը Ադրբեջանում խոսքի ազատության առկա վիճակի վերաբերյալ «Obyektiv» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ֆորումին մասնակից 10 միջազգային կազմակերպություններ Ադրբեջանի իշխանությունից պահանջել են անհապաղ բանտից ազատել «Գյունդալիք Ազերբայջան» եւ «Ռեալնի Ազերբայջան» թերթի խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաեւին ու երիտասարդ բլոգերներ Էմին Միլլիին եւ Ադնան Հաջիզադեին: 
2010-09-09 Չինաստանը չի պաշտպանում Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների սահմանումը
ՊԵԿԻՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը չի պաշտպանում Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների սահմանումը եւ պնդում Է բանակցությունների՝ որպես Թեհրանի միջուկային հիմնախնդրի լուծման միջոցի, շարունակումը: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այսօր Պեկինում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ցզյան Յույը: Նա այդպես Է մեկնաբանել Հարավային Կորեայի գործողությունները, որը նախօրյակին հայտարարել Է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: 
2010-09-09 Զբոսաշրջիկներին թույլատրել են ավելի շատ ալկոհոլ եւ սիգարետ տանել Թուրքիա
ՄՈՍԿՎԱ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մաքսային վարչությունն ավելացրել Է զբոսաշրջիկների կողմից երկիր բերվող ալկոհոլի, սիգարետների եւ օծանելիքի թույլատրելի նորմաները: Նոր կանոնների համաձայն՝ մեկ մարդուն թույլատրվում Է սահմանով անցկացնել երեք բլոկից ոչ ավելի սիգարետներ, 22 տոկոսից ոչ ավելի սպիրտ պարունակող 2 լիտր ալկոհոլային խմիչք, իսկ 22 տոկոսից ավելի սպիրտ պարունակող երեք լիտր խմիչք: 
2010-09-09 Թբիլիսիում բացվել Է Ընտրական վարչակազմերի ծառայողների եվրոպական ընկերակցության խորհրդաժողովը
ԹԲԻԼԻՍԻ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Թբիլիսիում բացվել Է Ընտրական վարչակազմերի ծառայողների եվրոպական ընկերակցության (ACEEEO)19-րդ միջազգային խորհրդաժողովը, որը կշարունակվի սինչեւ սեպտեմբերի 11-ը: Ինչպես հայտնել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Ջուլի Գիորգաձեն, խորհրդաժողովի գլխավոր թեման ընտրողների ճշգրիտ ցուցակների կազմումն է: 
2010-09-09 Ըստ ՌԴ-ի ԱԳՆ-ի՝ ՄԱԿ-ի ԳԱ-ի կողմից Վրաստանի բանաձեւի ընդունումը կբարդացնի տարածաշրջանի իրադրությունը
ՄՈՍԿՎԱ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներքին վերաբնակների եւ Աբխազիայից ու Հարավային Օսիայից փախստականների վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Վրաստանի բանաձեւի ընդունումը հղի Է տարածաշրջանի իրադրության բարդացմամբ եւ կարող Է հարվածել առանց այդ Էլ դժվար ընթացող ժնեւյան քննարկումներին: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՌԴ-ի արտգործնախարարության՝ նախօրյակին տարածած հաղորդագրության մեջ: 
2010-09-09 Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հոկտեմբերի կեսին կայցելի Լիբանան
ԲԵՅՐՈՒԹ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հոկտեմբերի 13-14-ին առաջին պաշտոնական այցը կկատարի Լիբանան: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այսօր գրել Է «Ան Նահար» թերթը: 
2010-09-09 Սեպտեմբերին Վրաստանում կբացվի ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցչությունը
ԹԲԻԼԻՍԻ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերին Վրաստանում կբացվի ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցչությունը: Ինչպես հայտարարել Է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավար Ակակի Մինաշվիլին, ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցչության բացումը կնպաստի Վրաստանի եւ դաշինքի միջեւ հարաբերությունների խորացմանը: «Դա եւս մեկ քայլ Է ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացի խորացման ճանապարհին»,-ընդգծել Է նա: 
2010-09-09 Վրաստանի նախագահն ընդունել Է Ֆինլանդիայի արտգործնախարարին
ԹԲԻԼԻՍԻ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ընդունել Է Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդր Ստուբին: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, տեղեկատվություն Է տարածել նախագահի մամուլի ծառայությունը: 
2010-09-09 Թուրքական Բելեկ առողջարանում թունավորվելու հետեւանքով ռուսաստանցի երեխաներ են հոսպիտալացվել
ԱՆԿԱՐԱ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական Բելեկ առողջարանում թունավորվելու հետեւանքով ռուսաստանցի երեխաներ են հոսպիտալացվել: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է Անթալիայում ՌԴ-ի գլխավոր հյուպատոս Միրջալոլ Խուսանովը, այժմ դիվանագետները պարզում են միջադեպի մանրամասները: «Թունավորումը տեղի Է ունեցել Բելեկ քաղաքի հյուրանոցներից մեկում: Երեխաները բուժվում են «Ասպենդոս» հնվանդանոցում»,- ասել Է դիվանագետը: 
2010-09-09 Բրիշամբո. ԵԱՀԿ-ն հույս ունի իր դիտորդներին վերադարձնելու Վրաստան
ԹԲԻԼԻՍԻ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ն շահագրգռված է Վրաստան վերադառնալու հարցում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, չորեքշաբթի հայտարարել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դե Բրիշամբոն` ելույթ ունենալով Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում: 
2010-09-09 Սահակաշվիլի. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւը Վրաստանի դիվանագիտական հաղթանակն է
ԹԲԻԼԻՍԻ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հարկադիր վերաբնակների եւ Աբխազիայից ու Հարավային Օսիայից փախստականների վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձեւը գնահատել է որպես Վրաստանի դիվանագիտական հաղթանակ: 
2010-09-08 Ադրբեջանում քաղաքական աջակցություն կա օտարերկյա աշխատուժի շահագործմանը
ԲԱՔՈՒ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 7-ին Բաքվի «Կասպիան Պլազա» հյուրանոցում անցկացված մամուլի ասուլիսում «Ադրբեջանի միգրացիոն կենտրոն» հասարակական միության նախագահ Ալովսաթ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանում քաղաքական աջակցություն է արվում աշխատուժի անդրազգային հանցագործ խմբերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ենի Մուսավաթ» թերթը գրում է, որ Ա.Ալիեւը նշել է Բաքվում օտարեկրյա աշխատուժ շահագործող մի քանի կազմակերպությունների անունները: 
2010-09-08 Ադրբեջանի Լենքորանի շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել
ԼԵՆՔՈՐԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 7-ի երեկոյան Լենքորանում հավատացյալների եւ ոստիկանության միջեւ բախում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, միջադեպի պատճառը Լենքորանի «Ջումա» մզկիթում նոր ախունդ (հոգեւորական, մոլլա) նշանակելու հարցում հավատացյալների երկու մասի բաժանվելն է: Երեկ այդ հարցում նրանց միջեւ դիմակայությունը գագաթնակետին է հասել: Հարցին միջամտել է ոստիկանությունը, ինչը հավատացյալներին ավելի է զայրացրել: Նրանք հարձակվել են շրջանային ոստիկանության շենքի վրա: Շենքի առաջ լուրջ բախում է տեղի է ունեցել: Բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել: 
2010-09-08 Ադրբեջանական բանակի զինվորն ինքնասպանություն է գործել Լենքորանում
ԼԵՆՔՈՐԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Գուսարի շրջանից պարտադիր զինվորական ծառայության կանչված 20-ամյա Նիֆթելիեւ Ֆաիգ Նուսրաթ օղլուն սեպտեմբերի 7-ին ավտոմատ հրազենով ինքնասպանություն է գործել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Վեստի.ազ» կայքը, Լենքորանի սահմանային զինվորական մասերից մեկում ծառայող զինվորը պետք է ավարտեր ծառայությունն ադրբեջանական բանակում 4 ամիս հետո: Զինվորի ինքնասպանության պատճառներն ուսումնասիրվում են: 
2010-09-08 Ադրբեջանի կրթության նախարարը գլխավորում է դպրոցական հագուստի բիզնեսը
ԲԱՔՈւ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կրթության նախարար Միսիր Մարդանովի եւ տարբեր գործարարների միջեւ, հանուն դպրոցական հագուստի բիզնեսի, պատերազմ է սկսվել: Դպրոցական հագուստի բիզնեսից լավ եկամուտ ստանալու հնարավորություն ունեցող նախարարը ոչ մեկին թույլ չի տալիս մոտենալ այդ բնագավառին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ»-ը գրում է, որ բանը հասել է նրան, որ Մ.Մարդանովի հրահանգով բոլոր աշակերտները պետք է դպրոցական համազգեստը գնեն միմիայն Բաքվի կարի տան (նախկին Վոլոդարսկիի անվան ֆաբրիկա) արտադրության, ինչը վաճառվում է եւ այդ ֆաբրիկայում, եւ հենց դպրոցներում: 
2010-09-08 Մինսկում ԱՊՀ-ի փորձագետները կքննարկեն Չեռնոբիլի ԱԷԿ-ում վթարի 25-րդ տարեդարձի կապակցությամբ դիմումի տեքստը
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 9-ին Մինսկում ԱՊՀ-ի գործադիր կոմիտեում տեղի կունենա Չեռնոբիլի ԱԷԿ-ում վթարի 25-րդ տարեդարձի կապակցությամբ Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի դիմումի վերաբերյալ որոշման նախագծի լրամշակման եւ համաձայնեցման փորձագիտական խմբի նիստը: Այդ մասին, «Արմենպրես»-ին տեղեկացրել Է ԱՊՀ-ի գործկոմի մամուլի ծառայությունը: 
2010-09-08 ԵՄ-ը հիշեցրել է Ադրբեջանին, որ ածխաջրածինների պաշարները մոտ ժամանակում կսպառվեն
ԲԱՔՈւ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Ռոլան Կոբիան վերականգնվող էներգիայի աղբյուրների գծով Բաքվում սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած Կովկասյան առաջին ֆորումում հայտարարել է, որ Ադրբեջանը չպետք է ապավինի ածխաջրածինների պաշարների վրա: 
2010-09-08 Հարավային Կորեան հայտարարել Է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին
ՍԵՈՒԼ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան այսօր հայտարարել Է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: Այս քայլով պաշտոնական Սեուլը պաշտպանել Է Թեհրանի վրա ճնշում գործադրելու Վաշինգտոնի գլխավորած արշավն այն կապակցությամբ, որ այդ երկիրը շարունակում Է իր միջուկային ծրագրի իրացումը: Մասնավորապես, Հարավային Կորեայի կառավարությունը հայտարարել Է իրանական «Մելլաթ» խոշոր բանկի Սեուլի բաժանմունքի աշխատանքի ժամանակավոր կասեցման մասին: 
2010-09-08 Մամեդյարովը եւ Կայդանաուն քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանի իրադրությունը
ԲԱՔՈՒ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրասիայի հարցերով օգնական տեղակալ Թինա Կայդանաուն այսօր Բաքվում կայացած հանդիպմանը քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանի իրադրությունը: Ինչպես հաղորդել Է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տիրող իրադրությունը: Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային ու գլոբալ հարցերի շուրջ: 
2010-09-08 Վրաստանում անտառային հրդեհները մոտ 430 հեկտար տարածք են ընդգրկել
ԹԲԻԼԻՍԻ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամառային տարեշրջանում Վրաստանում անտառային հրդեհները մոտ 430 հեկտար տարածք են ընդգրկել: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել Է անտառների գործակալության նախագահ Պապունա Խաչիձեն: Նա նշել Է, որ ներկայում հրդեհների հիմնական օջախները վերացված են: Հրդեհների մարմանը, գործակալության եւ շրջակա միջավայրի տեսչության աշխատակիցներից բացի, մասնակցել են նաեւ տեղի բնակչությունը եւ մոտ 500 զինվորականներ: 
  1  2  3  4  5  Հաջորդ