Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

18:11, 3 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դատավորների ընդհանուր ժողովը Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ է ընտրել Արմեն Դանիելյանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 3-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվել է, որի  օրակարգում ներառված էր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության հարցը:

Քվեարկությանը մասնակցել են 253 դատավոր, ձայների մեծամասնությամբ՝ 132 կողմ ձայներով ԲԴԽ դատավոր անդամ է ընտրվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը:


© 2009 ARMENPRESS.am