Շվեյցարիան թողարկել Է աշխարհում ամենափոքր ոսկեդրամը՝ լեզուն հանած Էյնշտեյնի պատկերով

Armenpress 16:58, 23 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայում թողարկել են աշխարհում ամենափոքր ոսկեդրամը՝ երեք միլիմետրից պակաս տրամագծով, դրա վրա պատկերված Է ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբերտ Էյնշտեյնը՝ լեզուն հանած: Այդ մասին հունվարի 23-ին հայտնել Է Associated Press գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Շվեյցարիայի դրամահատարանը (Swissmint) ճշտել Է, որ ոսկեդրամի տրամագիծը 2,96 միլիմետր Է, քաշը՝ 0,063 գրամ, արժողությունը՝ մեկ քառորդ շվեյցարական ֆրանկ (0,26 դոլար):

Ըստ որում թողարկվել Է ընդամենը 999 այդպիսի մետաղադրամ, դրանք կվաճառվեն 199 շվեյցարական ֆրանկով (մոտավորապես 185 եվրոյով)՝ հատուկ խոշորացնող ապակիով, որը թույլ կտա տեսնել Էյնշտեյնի դեմքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am