Ամբողջ թիմը վստահ է իր ուժերի վրա. Գոռ Ներսիսյան  

Armenpress 15:17, 9 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի ամենաերիտասարդ մասնակից Գոռ Ներսիսյանը Լոնդոնի մրցաշարում կպայքարի չեմպիոնության համար:

«Մինչ այս մրցաշարը 4 նախապատրաստական հավաք ենք անցկացրել և լավ պատրաստ ենք: Ամբողջ ընտրանին վստահ է իր ուժերի վրա: Գնում ենք ոչ միայն վարկանիշային ուղեգրի, այլ նաև չեմպիոնության ետևից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Ներսիսյանը:

Լոնդոնի մրցաշարին կմասնակցեն Կորյուն Սողոմոնյանը՝ 52 կգ, Արթուր Բազեյանը՝ 57 կգ, Հովհաննես Բաչկովը՝ 63 կգ, Գուրգեն Մադոյանը՝ 69 կգ, Արման Դարչինյանը՝ 75 կգ, Գոռ Ներսիսյանը՝ 81 կգ, Նարեկ Մանասյանը՝ 91 կգ, Գուրգեն Հովհաննիսյանը՝ + 91կգ: Կանանց պայքարում հանդես կգան Անուշ Գրիգորյանը՝ 51կգ և Անի Հովսեփյանը՝ 69 կգ:

Լոնդոնում կայանալիք մրցաշարը կմեկնարկի մարտի 14-ին և կեզրափակվի 24-ին: Բացի այս, բռնցքամարտիկները ևս մեկ հնարավորություն կունենան պայքարելու Խաղերի ուղեգրի համար ավելի ուշ՝ արդեն Փարիզում: Ընտրանին Լոնդոն կմեկնի մարտի 10-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am