Հայ երգիչներն ու դերասանները երգով շնորհակալություն են հայտնում բուժաշխատողներին

Armenpress 11:24, 2 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ երգիչ-երգչուհիներ, դերասան-դերասանուհիներ երգով շնորհակալություն են հայտնում բոլոր բուժաշխատողներին, որոնք այս ծանր օրերին անձնվիրաբար աջակցում են մարդկանց ու օգնում ապրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Շնորհակալ ենք» երգի հոլովակն արդեն համացանցում է:

Նախագծի պրոդյուսերն Արա Բաղդասարյանն է, երաժշտական պրոդյուսերը՝ Էդգար Ալեքսանյանը, բեմադրող ռեժիսորը Հարութ Շատյանն է:

Նախագծի մասնակիցներն են Արփի Գաբրիելյանը, Սիլվա Հակոբյանը, Էրիկ Կարապետյանը, Սարգիս Ավետիսյանը, Քրիստինե Պեպելյանը, Յանա Հովհաննիսյանը, Գոռ Եփրեմյանը, Միհրան Ծառուկյանը, Սարգիս Գրիգորյանը, Մանո Գրիգորյանը, Էվա Գրիգորյանը, Յանա Սուիթը, Ռուբեն Ջավադյանը:

Բեմադրող օպերատորը Հրաչ Մանուչարյանն է:

Անժելա Համբարձումյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am