1000х90.jpg (78 KB)

The Beautified Project-ի տղաները առցանց կատարել են «Black Wooden Nest» ստեղծագործությունը

Armenpress 15:22, 4 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Beautified Project ալտերնատիվ ռոք խմբի անդամներ Անդրե Սիմոնյանը, Արմեն, Առլեն Շավերդյանները և թավջութակահար Ալեքս Միրզոյանը որոշել են ուրախացնել երկրպագուներին և Երևան-Լոնդոն տեսակապով կատարել են խմբի սիրված երգերից մեկը՝ «Black Wooden Nest»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ելույթի տեսանյութը հասանելի է համացանցում:

The Beautified Project-ի հայտնի երգերից են «All alone», «It’s a Little Late», «I Found a Way», «Lost Innocence», «Butterfly» և այլ ստեղծագործություններ: Անգլալեզու երգերից բացի՝ խումբը հանդես է գալիս հայալեզու կատարումներով: Այն նորովի է մատուցել այնպիսի հանրահայտ գործեր, ինչպիսիք են՝ «Արագիլ»-ը, «Կիլիկիա»-ն, «Երկու տուն ունիմ»-ը: Ձայնագրել է «Serenades for Insanity», «Behind the Happy Mask», «Beyond The Butterfly», «United We Fall», «Pale Nightingale» ալբոմները:

Անժելա Համբարձումյան

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am