«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Աննախադեպ քայլեր անտառպահպանության ոլորտում 

Armenpress 20:57, 10 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բնապահպանությունը հռչակելով առաջնային ուղղություն՝ կառավարությունը զգալի միջոցներ է  հատկացնում Հայաստանի անտառների պահպանության եւ վերականգնման խնդիրների լուծման գործընթացներին: Այդ նպատակով գործադիրն իրականացնում է մի շարք միջոցառումներ, որոնք նախկինում երբեւէ չէին արվել: Սրան զուգահեռ, ուժեղացվում են նաեւ ապօրինի անտառհատումների դեմ իրականացվող միջոցառումները, ինչի արդյունքում 2019 թվականին արձանագրվել են նման ապօրինի գործողությունների ամենաքիչ դեպքերը:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովում 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ երեկ ներկայացվեցին շրջակա միջավայրի պահպանության մասով, մասնավորապես՝ անտառների պահպանության ուղղությամբ կատարված աշխատանքները:

Ոլորտի լիազոր մարմնի՝ շրջակա միջավայրի նախարարության աշխատանքները ներկայացնելիս նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանը պատգամավորներին հայտնեց, որ անտառների կառավարման նպատակով 2019 թվականի բյուջեով  նախատեսված է եղել 9 միջոցառում: Գերատեսչությունն այդ նպատակով փաստացի ծախսել է 1 մլրդ 719.6 մլն դրամ»:

                   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am