1000х90.jpg (78 KB)

Բռնցքամարտի պատանիների ԱԱ-ն այս տարի չի կայանա

Armenpress 12:28, 26 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը հետաձգվել է մեկ տարով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Լեհաստանի Կելցե  քաղաքում  նոյեմբերի 2- ին  պետք է մեկնարկեր աշխարհի բռնցքամարտի պատանեկան առաջնությունը: ԱԻԲԱ-ն կորոնավիրուսի համավարակի  պատճառով միջոցառումը հետաձգել է, և այն  կանցկացվի 2021 թ․ ապրիլի 10-24-ը:

Կանոնակարգի համաձայն, առաջնությանը կարող են մասնակցել 2002թ․ հունվարի  1-ից մինչև 2003թ․ դեկտեմբերի 31-ը ծնված պատանիներն ու աղջիկները:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am