1000х90.jpg (78 KB)

ԱՄՆ-ը ցանկանում է գնել Ericsson-ը և Nokia-ն` Huawei- ի հետ մրցակցությունն ուժեղացնելու համար

Armenpress 14:04, 26 Հունիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է ամերիկյան տեխնոլոգիական և հաղորդակցական կորպորացիաների եվրոպական Ericsson և Nokia ընկերությունների ձեռքբերման միջոցով արհեստականորեն խորացնելու մրցակցությունը չինական Huawei հեռահաղորդակցական կորպորացիայի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ կառավարությունը վաղուց ծրագրել էր գնել այս կորպորացիաները, սակայն ծրագրերի իրականացման հարցում խոչընդոտեց կորոնավիրուսային համավարակը։ Այս գործոնով պայմանավորված՝ Վաշինգտոնը ժամանակ առ ժամանակ խորհրդակցում է Cisco Systems- ի, ամերիկյան այլ տեխնոլոգիական ընկերությունների, հեռահաղորդակցման օպերատորների և մասնավոր ներդրումային ընկերությունների հետ` Ericsson-ի և Nokia-ի ձեռքբերման հնարավորության վերաբերյալ: 

Սպիտակ տանը ներկայացվել է զեկույց, որը պատրաստել է փորձագետների պալատը՝ ներառյալ NASA-ի նախկին տնօրեն Դանիել Գոլդվինը և Nokia-ի նախկին գործադիր տնօրեն Հոսեյն Մուինը: Նրանք առաջարկում են ստեղծել «Միացյալ Նահանգների հովանու ներքո» և դաշնային կառավարության աջակցությամբ տեխնոլոգիական կոնսորցիում, որը կկարողանա լիկվիդացնել ԱՄՆ ձեռնարկություններից Huawei-ի պահուստները: Այս գաղափարին աջակցում են մի շարք մասնավոր ներդրումային ընկերություններ, որոնք ղեկավարվում են Cerberus Capital-ի կողմից: Հրապարակման համաձայն՝ ամերիկյան հսկաները այնքան էլ շահագրգռված չեն Էրիքսոնի և Nokia-ի երկրորդ կարգի ձեռնարկությունների ձեռքբերմամբ:  

2019 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով արտակարգ դրություն է մտցնում՝ պաշտպանելու ԱՄՆ տեղեկատվական և հաղորդակցական ենթակառուցվածքներն արտաքին սպառնալիքներից: Դրանով պայմանավորված՝ Huawei-ն սև ցուցակում է՝ որպես «ազգային անվտանգության սպառնալիք»։ 

Անցյալ տարվա մայիսի 20-ին առևտրի նախարարությունը Huawei-ին շնորհեց 90 օրվա ընթացքում ժամանակավոր ընդհանուր արտոնագիր, որը նորացրեց սպասարկման ցանցերի իրավունքը և ապահովեց ընկերության բջջային սարքերի համար ծրագրային ապահովման նորությունները: Դրանից հետո ԱՄՆ իշխանությունները մի քանի անգամ երկարաձգել են արտոնագիրը: 2018 թվականի օգոստոսին Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով ԱՄՆ կառավարության գերատեսչություններին արգելվում է օգտագործել Huawei-ի կողմից արտադրված սարքավորումները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am