Մեկնարկում է պահանջված տեխնոլոգիական մասնագիտություններով խորացված դասընթացներին գրանցման գործընթացը

Armenpress 12:31, 21 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամփոփվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում հայտարարված  մրցույթների արդյունքները և ընտրվել են բոլոր ուղղություններով դասընթացների կազմակերպման և անցկացման լավագույն ծրագիրը ներկայացրած կրթական հաստատությունները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Դասընթացները կազմակերպվելու և անցկացվելու են  հետևյալ տեխնոլոգիական մասնագիտություններով․

Javascript / React.JS Javascript / Node.JS Android iOS C# / .Net Java / Spring Python Quality Engineering Web (HTML/CSS/JS) UI/UX Machine Learning CyberSecurity Product Management Project Management Technical Recruitment Digital Marketing / SEO, SMM SAS Base

Մասնակիցների համար կազմակերպվելու են ընդունելության քննություններ, որոնց արդյունքում, կախված հավաքած միավորներից, պետության կողմիցուսման վարձը կֆինանսավորվիԵրևանում 10-80%, մարզերում՝ 30-90%-ի չափով։

Դասընթացներն անց են կացվելու յուրաքանչյուր ուղղությամբ լավագույն կրթական ծրագրեր ներկայացրած և մրցութային կարգով ընտրված ընկերությունների կողմից, որոնց հետ ընթացքի մեջ են պայմանագրերի կնքման գործընթացները:

Աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող մասնագիտությունների ուսուցումը նպատակ ունի հնարավորություն ընձեռելու մատչելի պայմաններով ստանալու խորացված և բարձրակարգ կրթություն, ինչն իր հերթին կբերի ոլորտում որակավորված մասնագետների աճի:

Շուտով կմենարկի նշված տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացներին մասնակցելու դիմումների ընդունումը, ինչի վերաբերյալ տեղեկատվություն պարբերաբար կտեղադրվի նախարարության պաշտոնական կայքում՝ hti.am, և սոցիալական մեդիայի հարթակներում՝

Facebook-https://www.facebook.com/Hti.Armenia, LinkedIn-https://www.linkedin.com/company/34659163, Telegram-https://t.me/HTI_Armenia, Instagram-https://www.instagram.com/hti_armenia/, Twitter -https://twitter.com/Hti_Armenia :

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am