Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների առաջնության հաղթողները հայտնի են  

Armenpress 14:15, 13 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը:

«Արմենպրեսի»-իհաղորդմամբ` այս մասին հայտնում է հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիան: Առաջնությունն անցկացվում էր փակ դռների ետևում: Ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոններ են դարձել. Գառնիկ Հովհաննիսյանը (55 կգ), Դավիթ Գոթյանը (60 կգ), Հայկ Ասատրյանը (63 կգ), Շանթ Խաչատրյանը (67 կգ), Աշոտ Կիրակոսյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ):

Ավելի վաղ հայտնի էին դարձել նաև ազատ ոճի ըմբշամարտի չեմպիոնները. 57 կգ քաշում ոսկե մեդալ էր նվաճել Մանվել Խնձրցյանը, 61 կգ` Ռաֆիկ Արտուշյանը, 65 կգ` Տիգրան Ղազարյանը, 70 կգ` Նարեկ Հարությունյանը, 74 կգ` Դավիթ Գևորգյանը, 79 կգ` Հովիկ Աղբալյանը, 86 կգ` Համլետ Հախվերդյանը, 92 կգ` Սերգեյ Սարգսյանը, 97 կգ` Լյովա Գևորգյանը և 125 կգ` Մարտին Սիմոնյանը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am