1000х90.jpg (78 KB)

Հունահռոմեական ոճի երիտասարդական թիմի մարզիչը մտահոգված է առաջնությանը մասնակցած մարզիկների թվով

Armenpress 16:09, 13 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը մտահոգիչ է համարում առաջնությանը մասնակցած մարզիկների քանակը:

«Հայաստանի առաջնությունը անցկացրինք պանդեմիայի պայմաններում: Մասնակցում էր շուրջ 65 մարզիկ: Մրցակցություն կար, սակայն մասնակիցների քանակը մտահոգիչ է: Առաջնության հիմնական նպատակը, իհարկե, հավաքական ձևավորելն էր, որը հավաքների կմասնակցի և կնախապատրաստվի դեկտեմբերին կայանալիք ԱԱ-ին, եթե այն չչեղարկեն: Մի քանի օր անց հավաք կսկսենք Ծաղկաձորում: Կտեսնենք, թե պանդեմիայով պայամանավորված, որ մրցաշարերին կկարողանանք մասնակցել: Բարդ իրավիճակ է: Եթե վարակը նահանջի, 2021 թվականը կսկսենք մեր նախկին գրաֆիկով, այսինքն գարնանը Հայաստանի առաջնությունը, այնուհետև հավաքներ, մրցաշարեր ԵԱ, ԱԱ: Տեսնենք, թե ինչ կլինի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաբալարյանի խոսքերը փոխանցում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի էին դարձել առաջնության բոլոր չեմպիոնները` Գառնիկ Հովհաննիսյանը (55 կգ), Դավիթ Գոթյանը (60 կգ), Հայկ Ասատրյանը (63 կգ), Շանթ Խաչատրյանը (67 կգ), Աշոտ Կիրակոսյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ):

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am