1000х90.jpg (78 KB)

Ամպի չափ ինտերնետ. Ucom-ը ձայնային ծառայությունների բաժանորդների համար հանդես է գալիս նոր առաջարկով

Armenpress 14:02, 28 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերությունը ձայնային ծառայությունների նոր բաժանորդների համար նոր ուսումնական տարվան ընդառաջ հանդես է գալիս նոր առաջարկով՝ տրամադրելով «Ամպի չափ ինտերնետ»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչև հոկտեմբերի 31-ը միանալով «U» կանխավճարային, ինչպես նաև Ունիվերսալ/Ունիվերսալ պլյուս հետվճարային սակագնային պլաններից որևէ մեկին, 24 ամիս շարունակ կստանան 2 անգամ շատ գիգաբայթեր, քան նախատեսված է ընտրված սակագնային պլանով:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

«U» կանխավճարային ծառայության u1000 սակագնային պլանի նոր բաժանորդները կստանան 4 ԳԲ շարժական ինտերնետի ծավալ սովորական 2 ԳԲ- փոխարեն: u1500-ի բաժանորդները կստանան 8 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ սովորական 4 ԳԲ-ի փոխարեն: u2000-կանխավճարային սակագնային պլանի նոր բաժանորդները յուրաքանչյուր ամիս կստանան 12 ԳԲ գերարագ ինտերնետ սովորական 6 ԳԲ-ի փոխարեն, իսկ u3000-ին միացող բաժանորդները՝ 20 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ կունենան սովորական 10 ԳԲ-ի փոխարեն»,- ասաց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը:

Ունիվերսալ/Ունիվերսալ պլյուս 2900 հետվճարային սակագնային պլանին միացող նոր բաժանորդները յուրաքանչյուր ամիս կստանան 14 ԳԲ գերարագ ինտերնետ սովորական 7 ԳԲ-ի փոխարեն, Ունիվերսալ/Ունիվերսալ պլյուս 5500-ն ընտրողները կստանան ամսական 30 ԳԲ գերարագ ինտերնետ սովորական 15 ԳԲ-ի փոխարեն: Ունիվերսալ/Ունիվերսալ պլյուս 8000-ին միանալու դեպքում ամսական ներառումները կկազմեն 60 ԳԲ սովորական 30 ԳԲ-ի փոխարեն, իսկ Ունիվերսալ/Ունիվերսալ պլյուս 12500 հետվճարային սակագնային պլանին միանալու դեպքում 24 ամիս շարունակ բաժանորդները կստանան 100 ԳԲ ինտենետի փաթեթ սովորական 50 ԳԲ-ի փոխարեն:

«Ի դեպ, կանխավճարային բոլոր սակագնային պլանների, ինչպես նաև Ունիվերսալ/Ունիվերսալ պլյուս հետվճարային սակագնային պլանների և մասական բաժանորդագրության գործող բաժանորդները մինչև 2020 թվականի հոկտեմբերի 31-ը կկարողանան ակտիվացնել առկա «Ինտերնետ 20 ԳԲ» փաթեթը հատուկ գնով՝ 1900 դրամով գործող 6500 դրամի փոխարեն»,- նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրենը:

Խաչատրյանը նաև շնորհակալություն հայտնեց բոլոր բաժանորդներին այս վերջին ամիսներին համբերատար և լոյալ լինելու համար:

«Վերջին ամիսները Ucom-ի համար եղել են դժվար, բայց ուրախությամբ հայտնում եմ, որ հաղթահարել ենք դրանց մեծ մասը, համալրել ենք մեր տեխնիկական թիմը: Կարծում եմ, օրեր հետո մենք ավելի դրական շարժ կունենանք: Այս առաջարկով հանդես գալը շնորհակալություն է մեր բաժանորդներին իրենց լոյալության համար»,- շեշտեց Խաչատրյանը:

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Ucom-ը բոլոր ծնողներին առաջարկում է իրենց երեխաների համար ձեռք բերել կիրառելի մի նվեր՝ ընդամենը 24 900 դրամով uKid մանկական խելացի հեռախոս-ժամացույց: Նախկինում այն արժեցել է 39 900 դրամ: Հեռախոս ժամացույցը հնարավոր է գնել նաև 6 900 դրամ կանխավճարով, այնուհետև 12 ամիս շարունակ յուրաքանչյուր ամիս վճարել 1 500 դրամ:

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am