Տոկիոյի ՕԽ ըմբշամարտի վարկանիշային մրցաշարերը հայտնի են  

Armenpress 12:59, 22 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել ըմբշամարտի  միջազգային ֆեդերացիայի գործկոմի հեռավար նիստ։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Որոշվել է  շարունակել  Բելգրադում դեկտեմբերին նշանակված  պատանիների և մեծահասակների աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքները։

Ազգային ֆեդերացիաները  պետք է կարծիք հայտնեն մրցումների անցկացման նպատակահարմարության վերաբերյալ։ Առաջիկա օրերին նրանց կուղարկվեն համապատասխան հարցաթերթիկներ, որոնք UWW-ին կօգնեն կողմնորոշվել, գնահատել իրավիճակը: 

Առցանց նիստում հաստատվել է Տոկիոյի Oլիմպիական խաղերի վարկանիշային հետագա մրցումների ցանկը։ Ուղեգրեր կշնորհվեն Լեհաստանում 2021 թ. հաջորդաբար անցկացվելիք միջազգային մրցումներում. Վոցլավ Ցիոլկովսկու (ազատ ոճ), Վլադիսլավ Պիտլյասինսկու հուշամրցաշարերում (հունահռոմեական),  Լեհաստանի բաց մրցաշարում (կանանց ըմբշամարտ) և Ասիայի ու Օկեանիայի առաջնություններում: 

Ֆեդերացիայի  գործկոմի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am