1000х90.jpg (78 KB)

Սաուդյան Արաբիան մտադիր է 20 մլրդ դոլար ներդնել  ներքին ռազմական արդյունաբերության մեջ

Armenpress 15:18, 20 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սաուդյան Արաբիան մտադիր է առաջիկա տասնամյակի ընթացքում 20 մլրդ ԱՄՆ դոլար ներդնել  ներքին ռազմական արդյունաբերության մեջ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնել է երկրի Ռազմական արդյունաբերության գլխավոր մարմնի ղեկավար Ահմեդ բին Աբդուլազիզ ալ-Օհալին:

Սաուդյան Արաբիան ցանկանում է երկրի ներսում զարգացնել և արտադրել  ավելի մեծ թվով զենք և ռազմական համակարգեր՝ ձգտելով մինչև 2030 թվականը ծախսել ռազմական բյուջեի 50 տոկոսը երկրի ներսում:

Ահմեդ բին Աբդուլազիզ ալ-Օհալին նաև տեղեկացրել է, որ Սաուդյան Արաբիան նախատեսում է ավելացնել ռազմական հետազոտությունների և զարգացման ծախսերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am