1000х90.jpg (78 KB)

Վաշինգտոնում ուժեղացնում են անվտանգության միջոցները մարտի 4-ին հնարավոր սադրանքների պատճառով

Armenpress 11:17, 3 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապիտոլիումի ոստիկանությունը մտադիր Է ուժեղացնել միջոցները Վաշինգտոնում անվտանգության ապահովման համար այն մասին հետախուզության ստացված տվյալների պատճառով, թե մարտի 4-ին ԱՄՆ-ի մայրաքաղաքում հնարավոր են սադրանքներ: Համապատասխան հայտարարությունը հրապարակված Է Twitter-ում ոստիկանության պաշտոնական Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վարչությանը հայտնի Է մարտի 4-ին վերաբերող հետախուզական տվյալների մասին, (մենք) շարունակում ենք աշխատել իրավապահ մարմիններից մեր գործընկերների հետ: Հիմնվելով մեզ մոտ առկա տվյալների վրա՝ դեպատամետն ընդունել Է անվտանգության ուժեղացման եւ մի քանի օրով, այդ թվում մարտի 4-ին անձնակազմի համալրման օպերատիվ միջոցներ»,- ասված Է հրապարակման մեջ:

Փետրվարին CNN հեռուստաալիքը հայտնել Էր, որ Կապիտոլիումի ոստիկանությունն ուղարկել Է խնդրանք, որտեղ նշված Է մայրաքաղաքում ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի 4 900 մարտիկների ներկայության անհարժեշտությունը մինչեւ մարտի 12-ն ի դեպս անկարգությունների Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրափի կողմնակիցների մասնակցությամբ: Զինվորականների հետ կոնգրեսականների խորհրդակցությանը հայտնվել են անհանգստություններ մարտի 4-ին Թրամփի կողմնակիցների հնարավոր ակցիաների առիթով: Մինչեւ 1933 թվականը ներառյալ նախագահի պաշտոնակալությունը տեղի Է ունեցել հենց այդ օրը, ինչի հետեւանքով, նրանք, ովքեր համաձայն չեն կայացած ընտրությունների արդյունքներին, կրկին կարող են հավաքվել ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքի մոտ: Հունվարին Ազգային գվադրիայի հրամանատար գեներալ Դենիել Հոքանսոնը հայտարարել, որ 7 հազար զինծառայողներ մայրաքաղաքում կմնան մինչեւ մարտի կեսերը ի դեպս հնրավոր անկարգությունների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am