Վահագն Թևոսյանն ու Վահրամ Մարտիրոսյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ

Armenpress 15:14, 5 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահագն Թևոսյանն ու Վահրամ Մարտիրոսյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշումները հրապարակված են կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝ Վահագն Թևոսյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ։ Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝ Վահրամ Մարտիրոսյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ»,- ասված է որոշումներում



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am