Հայկ Չոբանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

Armenpress 16:02, 2 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայկ Չոբանյանին ՀՀ բարձր տեոխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Հայկ Չոբանյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Հակոբ Արշակյանն ազատվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am