1000х90.jpg (78 KB)

Երիտասարդական հավաքականը ԱԱ-ին կմասնակցի 11 բռնցքամարտիկով  

Armenpress 10:27, 9 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականն ապրիլի 10-24-ը կմասնակցի Լեհաստանի Կելց քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ ԱԱ-ում հանդես կգա 11 բռնցքամարտիկ. Լեհաստան կմեկնեն 52 կգ քաշային Ռուբեն Գարբոյանը, 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, 64 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը, 69 կգ քաշային Նարեկ Զախարյանը, 75 կգ քաշային Էրիկ Աբելյանը, 81 կգ քաշային Հրանտ Թորոսյանը, 91 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը, գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը, 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանն ու 64 կգ քաշային Էլիդա Քոչարյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am